Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.04.2018  -ից մինչեւ   02.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.10.18 թիվ 1295-Ա որոշում)

i

041.0374.130418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2018 թվականի N 374-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը կազմակերպել և անցկացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց «Պետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և պատերազմական ժամանակ` խորհրդարանական կառավարման և միջգերատեսչական համագործակցության պայմաններում» թեմայով (այսուհետ` միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց):

2. Հաստատել`

1) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավվող մարմինների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման գործընթացը.

2) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը հաստատել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի ծրագիրը և անցկացման ժամանակացույցը` դրանց հաստատումից հետո եռօրյա ժամկետում ապահովելով ծրագիրը և ժամանակացույցը դասընթացին ներգրավվող մարմիններին ներկայացնելը:

4. Հանձնարարել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավված մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին մասնակցող պաշտոնատար անձանց տվյալները.

2) 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի մասնակիցների պատշաճ մասնակցությունը դասընթացին` նախատեսված ժամանակացույցի համաձայն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. ապրիլի 13-ի

N 374-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասընթացի անվանումը   |Պետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ   |

|                      |և  պատերազմական ժամանակ` խորհրդարանական       |

|                      |կառավարման և  միջգերատեսչական                 |

|                      |համագործակցության պայմաններում                |

|______________________|______________________________________________|

|Անցկացման ժամանակը և  |2018 թ. մայիսի 7-ից մինչև  հունիսի 29-ը 8     |

|տևողությունը          |շաբաթ, 160 ակադեմիական ժամ (մեկ ակադեմիական   |

|                      |ժամը` 40 րոպե)                                |

|______________________|______________________________________________|

|Նպատակային խումբը     |«Շանթ-2018» զորավարժությունում ներգրավված     |

|                      |պետական մարմինների ներկայացուցիչներ (նախարարի |

|                      |տեղակալ, վարչության պետ և  հավասարազոր այլ    |

|                      |պաշտոնատար անձինք, որոշ մոդուլներին նաև`      |

|                      |փոխմարզպետներ)                                |

|______________________|______________________________________________|

|Դասընթացի նպատակը     |Նպաստել պետությունը խաղաղից պատերազմական      |

|                      |դրության տեղափոխելու գործընթացում ներգրավվող  |

|                      |պետական մարմինների ներկայացուցիչների գիտելիք  |

|                      |ների զարգացմանն ու փոխանակմանը:               |

|                      |Դասընթացի իրականացումը հնարավորություն կտա    |

|                      |ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ համախմբել|

|                      |պաշտպանության ոլորտում ՀՀ միջգերատեսչական     |

|                      |ներուժը` ստեղծելով գիտելիքի համակարգման       |

|                      |և  փորձի փոխանակման ակտիվ կրթական միջավայր:   |

|______________________|______________________________________________|

|Դասընթացի խնդիրները   |1. Ապահովել նպաստավոր կրթական միջավայր`       |

|                      |միջգերատեսչական ձևաչափով  ունկնդիրների        |

|                      |միասնական գիտելիքների ձևավորման  և            |

|                      |փոխանակման համար                              |

|                      |2. Հարստացնել և  համակարգել ունկնդիրների      |

|                      |գիտելիքները` ազգային անվտանգության ապահովման, |

|                      |պետության ռազմական անվտանգության համակարգի,   |

|                      |պետության պաշտպանության կազմակերպման,         |

|                      |միջազգային, տարածաշրջանային անվտանգության     |

|                      |դինամիկայի և  ռազմավարական լիդերության        |

|                      |ոլորտների վերաբերյալ                          |

|                      |3. Նպաստել ունկնդիրների ռազմաքաղաքական        |

|                      |իրադրությունները վերլուծելու և  գնահատելու    |

|                      |կարողությունների զարգացմանը                   |

|                      |4. Կատարելագործել ունկնդիրների` ռազմավարական  |

|                      |որոշումներ ընդունելու հմտությունները          |

|                      |5. Միասնական գիտելիքի հիման վրա նախապատրաստել |

|                      |մասնակիցներին «Շանթ-2018» զորավարժությանը     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. ապրիլի 13-ի

N 374-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀՀ Արարատի մարզպետարան

ՀՀ Արմավիրի մարզպետարան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

ՀՀ Շիրակի մարզպետարան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2018
N 374-Ա
Որոշում