Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ...

 

 

326.0302.070418

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        04            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32618104

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2018 թվականի N 302-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.6-րդ հոդվածի 12-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 259-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՍԱՀՄԱՆԵԼ` ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտներում վթարներից առաջացած արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման և վերանայման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով` ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունները քննարկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2018 թվականի մարտի 30-ի

թիվ 302-Ն հրամանի

 

ԿԱՐԳԸ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտներում (այսուհետ` Օբյեկտ) վթարներից առաջացած արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման և վերանայման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունները քննարկելու կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում են` Օբյեկտում վթարներից առաջացած արտակարգ իրավիճակներում գործելու պլանի (այսուհետ` Պլան) մշակման և վերանայման գործընթացներին, վթարների հնարավոր ազդեցության գոտում ներառված համայնքների բնակչությանը մասնակից դարձնելու նպատակով` այդ համայնքների բնակչությանը տեղեկացնելու, նրանց առաջարկություններն ընդունելու, դրանք քննարկելու և հետագա ընթացք տալու հետ կապված հարաբերությունները:

2. Պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.6-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Օբյեկտը տիրապետող կազմակերպությունը, պետական կառավարման տարածքային մարմինը (մարզպետարան) և լիազոր մարմինը համատեղ համագործակցելով` որոշում են ազդակիր համայնքները, հիմք ընդունելով Օբյեկտի պատվարի վթարման դեպքում խյուսի տարածման վերլուծությունը:

 

II. ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Պլանի մշակման և վերանայման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման, կազմակերպման ու իրականացման գործընթացների վերաբերյալ ազդակիր համայնքի իրազեկումն իրականացնում է լիազոր մարմինը` գրավոր տեղեկացնելով ազդակիր համայնքի ղեկավարին:

5. Սույն Կարգի 4-րդ կետի կատարումն ապահովելու համար Օբյեկտը տիրապետող կազմակերպությունը Պլանի նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնին:

6. Սույն Կարգի 4-րդ կետում նշված ազդակիր համայնքի բնակչության իրազեկման տեղեկատվությունը պարունակում է հետևյալ տվյալները.

1) Պլանի մշակման և վերանայման գործընթացին բնակչության ներգրավման նպատակով, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման, կազմակերպման ու իրականացման գործընթացների ժամկետների մասին.

2) ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացվող առաջարկությունների ընդունման, քննարկման կազմակերպման ու իրականացման համար Օբյեկտը տիրապետող կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու պաշտոնատար անձի մասին (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային հասցե).

3) ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման վայրի, օրվա և ժամի մասին:

 

III. ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացն իրականացվում է Օբյեկտը տիրապետող կազմակերպության, լիազոր մարմնի և քննարկումներին հրավիրված` ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և ազդակիր համայնքի/ների/ համայնքապետարանի/ների/ (ազդակիր համայնքների ղեկավարների համաձայնությամբ) ներկայացուցիչների մասնակցությամբ:

8. Սույն Կարգի 7-րդ կետի իրականացումն ապահովելու նպատակով, լիազոր մարմինը մասնակցության վերաբերյալ գրություն է ներկայացնում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` ներկայացուցիչներ առաջարկելու համար:

9. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման համար նշանակված օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, Օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի նախագիծը լիազոր մարմինը ներկայացնում է ազդակիր համայնքին և հրապարակում է իր պաշտոնական կայքում:

10. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման:

11. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված և Օբյեկտը տիրապետող կազմակերպության կողմից չընդունվող բոլոր առաջարկությունների վերաբերյալ քննարկումից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում Օբյեկտը պետք է առաջարկությունները մերժելու մասին գրավոր հիմնավորումներ ներկայացնի ազդակիր համայնքի ղեկավարին:

12. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացն արձանագրվում է լիազոր մարմնի կողմից:

13. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացի արձանագրությունում պետք է արձանագրվեն բոլոր առաջարկությունները, ինչպես նաև առաջարկությունները ընդունելու կամ մերժելու հիմնավորումները:

14. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացի արձանագրությունը ստորագրվում է Օբյեկտը տիրապետող կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձի և քննարկմանը մասնակցող պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից:

15. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացի արձանագրության բնօրինակի պատճենը տրամադրվում է քննարկմանը մասնակցող պետական ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

16. Ազդակիր համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման գործընթացի արձանագրությունը հրապարակվում է լիազոր մարմնի կողմից` իր պաշտոնական կայքում:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Պլանի նախագիծը վերջնական լրամշակելուց հետո ներկայացվում է լիազոր մարմնի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ առողջապահության նախարարությունների քննարկմանը:

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
30.03.2018
N 302-Ն
Հրաման