Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԵՎ ...

 

 

040.0441.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 441-Ն

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության դատախազության համազգեստի տրամադրման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 32-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 664-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 441-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն նկարագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատախազության դատախազների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը:

2. Բարձրագույն դասային աստիճան ունեցող (արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան) դատախազների համազգեստը մուգ կապույտ գույնի կտորից է` բրդի բարձր տոկոսայնությամբ, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազներինը` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

3. Արական սեռի դատախազների համազգեստը կազմված է`

1) գլխարկ հովարով` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մուգ կապույտ մահուդե գլխարկաբոլորքով: Գլխարկագագաթի եզրագծով և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով մուգ կարմիր (բորդո) եզրաշերտ: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով (N 2 ձև, նկար 4): Գլխարկաբոլորքի վրա առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով գլխարկանշան (ձև N 5, նկար 2): Գլխարկահովարը սև է` արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա սև կտորից: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների գլխարկահովարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեգույն լարահյուսից, ասեղնագործվում է դափնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկեթելերով, որի կենտրոնական մասում տեղադրված է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով գլխարկանշան (N 2 ձև, նկար 3).

2) գլխարկ տոնական` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նկարագրին.

3) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` մուգ կապույտ գույնի բնական մորթուց, քառասեպանի թասակից և մորթե ճակատամասից ու ականջակալներով ծոծրակամասից, ներսամասը մգդակարված է վատինայով (N 2 ձև, նկար 2): Թասակի, ճակատային մասի և ականջակալներով ծոծրակամասի հակադարձ երեսները` գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ գույնի մահուդից: Գլխարկի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով գլխարկանշան (N 5 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` մուգ կապույտ կարակուլե գլխարկ, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանով գլխարկանշան (N 2 ձև, նկար 1, N 5 ձև, նկար 1).

4) կիտել` մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի երկու կողային կտրվածքով, հետծալված օձիքով, օձիքի եզրերը մշակված են մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրագծով, օձիքի միացման կարում մշակված կախիչ, սովորական երկկարանի թևքերով, թևքերի վրա մշակված են ծալքեր (մանժետներ), որոնց վերին եզրերը կարված են մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրագծով, իսկ թևքածալքերի հետնամասում տեղադրված են երեքական Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով 14 մմ ոսկեգույն մետաղյա համաձուլվածքից կոճակներ: Կիտելը կողքերից ունի կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, երկու կողմերում ունի ծոցագրպաններ: Կիտելը միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով միաշարք երեք ոսկեգույն մետաղյա համաձուլվածքից կոճակներով: Ձախ թևքին կարվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով թևքանշան (N 7 ձև, նկար 2, 4, N 4 ձև, նկար 1, N 3 ձև, նկար 3, 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների կիտելի բոլոր կոճակները Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով են (N 7 ձև, նկար 1 և 3, N 3 ձև, նկար 1 և 2).

5) տոնական կիտել` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նկարագրին, կարվում է սպիտակ գույնի կիսաբրդյա կտորից (N 10 ձև, նկար 1, 2, 3 և 4), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` սպիտակ գույնի կտորից` բրդի բարձր տոկոսայնությամբ.

6) տաբատ` ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է մետաղյա ամրակով, մեկ կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով.

7) տոնական տաբատ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված նկարագրին.

8) երկարաթև վերնաշապիկ` սպիտակ կտորից, ծալովի օձիքով (փափուկ կամ կոշտ), վերնաշապիկի օձիքի անկյուններում տեղադրված են պլաստիկ ներդիրներ: Վերնաշապիկի հետևամասը` վերին կտրվածքով, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով (N 9 ձև, նկար 1 և 2).

9) կարճաթև վերնաշապիկ` սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ` շերտակարով, ձախ թևքին կարվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով թևքանշան (N 8 ձև, նկար 1 և 2): Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների (այսուհետ` զինվորական դատախազներ) համար` ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար (N 8 ձև, նկար 3 և 4).

10) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, երեսամասն ամբողջական առաջամասով, կտրված հետնամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով, հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով.

11) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, կոշիկը շղթայով կոճկվող, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով.

12) վերարկու ձմեռային` մուգ կապույտ մահուդե կտորից, ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, օձիքը ծալովի է, հետնամասի ներքևում` բացվածքով: Վերարկուն միակոճկուն է` դեպի աջ կոճկումով, կոճկվում է չորս կոճակ օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, վերարկուի առաջամասի և հետևամասի աստառները մգդակարված են մեմբրանե տաքացուցիչով, երկու կողմերում` ներսից, ունի ծոցագրպաններ, երկու կողքերից գրպանները` ներկարովի` մշակված քառանկյուն կափույրներով, երկարությունը մինչև ծնկները (N 12 ձև, նկար 1 և 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` մուգ կապույտ, բարձր որակի մահուդե կտորից.

13) անձրևանոց` մուգ կապույտ կտորից, անջրաթափանց, միակոճկուն` դեպի աջ կոճկումով, օձիքը` ծալովի, մեջքամասը` առանց կտրվածքի: Լանջափեշերը կոճկվում են հինգ կոճակ օղակներով և գաղտնի կոճկվածքով, լանջափեշերի վրա վերևից թեք շերտիկավոր ներկարված գրպաններ: Թիկունքը և առաջամասը` ուղիղ ուրվագծով, անձրևանոցի երկարությունը մինչև ծնկները (N 11 ձև, նկար 1 և 2).

14) փողկապ` մուգ կապույտ գույնի, ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` հավաքովի հանգույց: Փողկապի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշան (N 6 ձև, նկար 1).

15) փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա ոսկեգույն շերտիկ (N 6 ձև, նկար 1).

16) գոտի` կաշվե, սև, 50 մմ լայնությամբ, միաանցք.

17) ձեռնոց` կաշվե, սև, հինգմատնյա.

18) վզարկու` մուգ կապույտ տրիկոտաժե գործվածքից:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Իգական սեռի դատախազների համազգեստը կազմված է`

1) գլխարկ կանացի (պիլոտկա)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից: Վերծալված եզրակարերն ավարտվում են մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակով (կանտով): Առջևի կենտրոնական ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով գլխարկանշան (N 5 ձև, նկար 3).

2) տոնական գլխարկ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նկարագրին.

3) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված նկարագրին.

4) կիտել` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրված կիտելին` առանց կողային երկու կտրվածքների, դեպի ձախ կոճկումով` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանշանի պատկերով միաշարք երկու ոսկեգույն մետաղյա համաձուլվածքից կոճակներով, իսկ թևքածալքերի հետնամասում տեղադրված են երկուական Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով 14 մմ ոսկեգույն մետաղյա համաձուլվածքից կոճակներ (N 7 ձև, նկար 6 և 8): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների կիտելի բոլոր կոճակները Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով են (N 7 ձև, նկար 5 և 7).

5) տոնական կիտել` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նկարագրին` դեպի ձախ կոճկումով, կարվում է սպիտակ գույնի կիսաբրդյա կտորից (N 10 ձև, նկար 5, 6, 7 և 8): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` սպիտակ գույնի կտորից` բրդի բարձր տոկոսայնությամբ.

6) կիսաշրջազգեստ` ուղիղ կարվածքով է, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում` բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով.

7) տոնական կիսաշրջազգեստ` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված նկարագրին.

8) երկարաթև վերնաշապիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (N 9 ձև, նկար 3).

9) կարճաթև վերնաշապիկ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (N 8 ձև, նկար 5, 6, 7 և 8).

10) վերարկու ձմեռային` մուգ կապույտ մահուդե կտորից, ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, օձիքը ծալովի է, հետնամասի ներքևում` բացվածքով: Վերարկուն` դեպի ձախ կոճկումով կոճկվում է չորս կոճակ օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թևքերը` երկկարանի, ներկարված: Աստառը` մետաքսյա, վերարկուի առաջամասի և հետևամասի աստառները մգդակարված են մեմբրանե տաքացուցիչով, ձախ կողմում` ներսից, ունի ծոցագրպան, երկու կողքերից գրպանները` ներկարովի` մշակված քառանկյուն կափույրներով, երկարությունը մինչև ծնկները (N 12 ձև, նկար 3 և 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` մուգ կապույտ, բարձր որակի մահուդե կտորից.

11) անձրևանոց` մուգ կապույտ կտորից, անջրաթափանց, միակոճկուն` դեպի ձախ կոճկումով, օձիքը` ծալովի, մեջքամասը` առանց կտրվածքի: Լանջափեշերը կոճկվում են հինգ կոճակ օղակներով և գաղտնի կոճկվածքով, լանջափեշերի վրա վերևից թեք շերտիկավոր ներկարված գրպաններ: Թիկունքը և առաջամասն ուղիղ ուրվագծով, անձրևանոցի երկարությունը մինչև ծնկները (N 11 ձև, նկար 3 և 4).

12) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական կաշվից, ներդիրը` կոշիկին համապատասխան կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը` մինչև 5 սմ բարձրության` փաթաթված երեսամասի նյութով.

13) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի բնական կաշվից, բարձրությունը` 25-30 սմ, ներդիրը` կիսաճտքավոր կոշիկին համապատասխան կաշվից, միջադիրը` բայկա կամ համանման, կոշիկը շղթայով կոճկվող, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրության.

14) փողկապ` մուգ կապույտ կտորից, երկու շեղանկյունաձև` լայն, կարճ և նեղ, երկարավուն կտորներից, որի նեղ, երկարավուն կտորը գտնվում է լայն, կարճ կտորի վրա, հանգույցի ներքևի կենտրոնական մասում ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 6 ձև, նկար 2).

15) գոտի` կառուցվածքով և ձևով համապատասխանում է սույն հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված նկարագրին.

16) ձեռնոց` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 17-րդ ենթակետում նկարագրված ձեռնոցին.

17) վզարկու` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետում նկարագրված վզարկուին:

 

IV. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

5. Դատախազների տարբերանշաններն են` գլխարկանշանները, թևքանշանը, օձիքի մակակարերն ու ուսադիրները:

6. Թևքանշանը վահանաձև է, երիզված մուգ կարմիր (բորդո) 2 մմ երիզով, Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ մուգ կապույտ ֆոնի վրա (N 4 ձև, նկար 1): Թևքանշանը կրում են ձախ թևքի արտաքին կողմին, թևքի վերին կետից մինչև նշանը` 90 մմ հեռավորությամբ:

7. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների դասային աստիճանների տարբերանշանները տեղադրվում են (կարվում են) կիտելի, վերնաշապիկի աջ և ձախ օձիքների վրա (օձիքի մակակարեր) (N 1 ձև, նկարներ 2, 4, 7 և 8), իսկ զինվորական դատախազների դասային աստիճանների տարբերանշանները տեղադրվում են (կարվում են) կիտելի, վերնաշապիկի աջ և ձախ ուսակարերի վրա (ուսադիրներ) (N 1 ձև, նկարներ 5, 6, 9 և 10):

8. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված կիտելի օձիքի մակակարերը պատրաստվում են մուգ կապույտ կիսակոշտ ուսադիրի նախշազարդ ժապավենով, որը երիզված է մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորով, իսկ երկայնական երիզներն ասեղնագործված են մուգ կարմիր (բորդո) հյուսվածքով: Վերնաշապիկի օձիքի մակակարերի եզրերն ու վրայի երկայնական երիզներն ասեղնագործված են մուգ կարմիր (բորդո) հյուսվածքով: Մակակարի բարձրությունը ներսի եզրով` 100 մմ, դրսի եզրով` 90 մմ, եզրակարերի և երկայնական երիզների լայնությունը 2 մմ: Մակակարի լայնությունը եզրակարի հետ միասին` 40 մմ: Մակակարի վերին հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը (N 5 ձև, նկար 5) իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների մակակարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 1 ձև 1, նկար 4): Ստորին հատվածում` սույն հավելվածի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված համապատասխան աստղը (աստղերը):

9. Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների և բարձրագույն դասային աստիճան ունեցող զինվորական դատախազների համազգեստի տարբերանշանների բոլոր աստղերն ու զարդանախշերն ասեղնագործվում են 5-տոկոսանոց ոսկեթելերով:

10. Արդարադատության պետական խորհրդականի տարբերանշանը (N 1 ձև, նկար 1) կիտելի աջ և ձախ օձիքների ներքևի անկյունում ասեղնագործված ոսկեզօծ դափնու ճյուղերով զարդանախշն է, որի ներսային մասում ասեղնագործված են` վերևում` Հայաստանի Հանրապետության զինանշանը, ներքևում` ոսկեզօծ հնգաթև աստղ` 25 մմ տրամագծով` աստղի թևերի միջև ասեղնագործված յոթական ճառագայթներով (N 2 ձև, նկար 6):

11. Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի տարբերանշանը կիտելի օձիքների ներքևի անկյունում ասեղնագործված ոսկեզօծ դափնու ճյուղերով զարդանախշն է և ասեղնագործ 3 հատ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով (N 2 ձև 2, նկար 7), արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի տարբերանշանի մակերեսին` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով (N 1 ձև, նկար 3):

12. Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների տարբերանշանն ունի երկու երկայնական մուգ կարմիր երիզ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին երկայնական երիզների մեջտեղում ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (N 2 ձև, նկար 8), արդարադատության 2-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:

13. 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների տարբերանշանն ունի մեկ երկայնական մուգ կարմիր երիզ: 1-ին դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսի վրա ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 14 մմ տրամագծով, 2-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 14 մմ տրամագծով, 3-րդ դասի խորհրդականի տարբերանշանի մակերեսին` 2 ոսկեգույն աստղ` 14 մմ տրամագծով (N 2 ձև, նկար 9):

14. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազների դասային աստիճանների տարբերանշաններն ուսադիրներն են, որոնք լինում են`

1) կարովի (կիտելի), տեղադրվում են թևքատեղադրման գծից ուսի կարի վրա այնպես, որ ուսի կարը համընկնի ուսադրի երկայնական առանցքային գծի հետ (N 1 ձև նկար 6, 10).

2) հանովի (կարճաթև վերնաշապիկի), ամրացվում են ուսերի գոտեմակօղերին (N 1 ձև, նկար 5 և 9):

15. ՈՒսադիրը կիսափափուկ, ձգված վեցանկյուն է, երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է: ՈՒսադիրները մուգ կարմիր մահուդի վրա մշակված մուգ կապույտ գույնի նախշազարդ դաշտով են, եզրերը մուգ կարմիր գույնի մակաշերտով: Ուսադրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր մահուդե գործվածքով: ՈՒսադիրներին, ըստ դասային աստիճանի, տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր, իսկ վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է 14 մմ տրամագծով ոսկեգույն կոճակ` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով: Բարձրագույն դասային աստիճան ունեցողներինը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

16. Զինվորական դատախազների կիտելի աջ և ձախ օձիքների վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշով տարբերանշան (N 5 ձև, նկար 5): Բարձրագույն դասային աստիճան ունեցող զինվորական դատախազների կիտելի աջ և ձախ օձիքների վրա ասեղնագործվում է դափնու տերև (N 5 ձև, նկար 4):

17. Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` մեկ ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով (N 2 ձև, նկար 7):

18. Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրների վրա 2 մուգ կարմիր մակաշերտ է: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 հնգաթև ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (N 2 ձև, նկար 8):

19. 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրների վրա մեկ մուգ կարմիր մակաշերտ է: 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 14 մմ տրամագծով, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 3 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 14 մմ տրամագծով, 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 14 մմ տրամագծով (N 2 ձև, նկար 9):

20. Աստղերը ճառագայթներից մեկով ուղղված են դեպի մակակարերի և ուսադիրների վերին եզրը:

 

Ձև 1

 

Նկար 1. Արդարադատության պետական խորհրդականի կիտելի օձիքի ասեղնագործված մակակար

Նկար 2. Արդարադատության պետական խորհրդականի վերնաշապիկի օձիքի մակակար

Նկար 3. Երրորդ դասի պետական խորհրդականից մինչև առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազի կիտելի մակակարեր

Նկար 4. Երրորդ դասի պետական խորհրդականից մինչև առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազի վերնաշապիկի մակակարեր

Նկար 5. Երրորդ դասի պետական խորհրդականից մինչև առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող զինվորական դատախազի վերնաշապիկի ուսադիրներ

Նկար 6. Երրորդ դասի պետական խորհրդականից մինչև առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող զինվորական դատախազի կիտելի ուսադիրներ

Նկար 7. Մակակար երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազի կիտելի համար

Նկար 8. Մակակար երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազի վերնաշապիկի համար

Նկար 9. ՈՒսադիր երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող զինվորական դատախազի վերնաշապիկի համար

Նկար 10. ՈՒսադիր երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող զինվորական դատախազի կիտելի համար

 

Ձև 2

 

Նկ 1 և Նկ 2

Գլխարկներ ձմեռային

Նկ 3, Նկ 4 և Նկ 5

Գլխարկներ տղամարդու և կանացի

Նկ 6, Նկ 7, Նկ 8, Նկ 9

Աստղեր տարբերանշանների համար

 

Ձև 3

 

Նկ 1 և Նկ 2

Կոճակների բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազի համազգեստի համար

Նկ 3 և Նկ 4

Կոճակներ երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազի համազգեստի համար

 

Ձև 4.

 

Նկար 1. Հայաստանի Հանրապետության դատախազության դատախազի համազգեստի թևքանշան

 

Ձև 5

Նկ 1, Նկ 2 և Նկ 3

Գլխարկանշաններ

Նկ 4 և Նկ 5

Այլ տարբերանշաններ

 

Ձև 6.

 

Նկար 1. Փողկապ տղամարդու

Նկար 2. Փողկապ կանացի

 

Ձև 7

 

Նկար 1 Նկար 2 Նկար 3 Նկար 4

Նկար 5 Նկար 6 Նկար 7 Նկար 8

Արական և իգական սեռի դատախազների ամենօրյա համազգեստ

 

Ձև 8

 

Նկար 1 Նկար 2 Նկար 3 Նկար 4

Նկար 5 Նկար 6 Նկար 7 Նկար 8

Արական և իգական սեռի դատախազների ամենօրյա կարճաթև վերնաշապիկ

 

Ձև 9

Նկար 1 Նկար 2 Նկար 3

Արական և իգական սեռի դատախազների ամենօրյա երկարաթև վերնաշապիկ

 

Ձև 10

Նկար 1 Նկար 2 Նկար 3 Նկար 4

Նկար 5 Նկար 6 Նկար 7 Նկար 8

Արական և իգական սեռի դատախազների տոնական համազգեստ

 

Ձև 11

Նկար 1 Նկար 2 Նկար 3 Նկար 4

Արական և իգական սեռի դատախազների անձրևանոց

 

Ձև 12

Նկար 1 Նկար 2 Նկար 3 Նկար 4

Արական և իգական սեռի դատախազների ձմեռային վերարկու

 

________________________

ԻՐՏԵԿ - ձևերի նկարները չեն բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 441-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը դատախազության համակարգի անհատականացման նշանն է:

2. Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի տարրերն են` վահանը, կշեռքը և սուրը:

3. Վահանը հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, կշեռքը` արդարության, սուրը` պատժի և դատաստանի ապահովման խորհրդանիշերն են:

4. Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևի մասում պատկերված է կշեռքը, իսկ կենտրոնում` Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վրա տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանից դուրս, վերևի մասում, երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը:

5. Վահանը երիզված է մուգ կապույտ ժապավենով, որի վրա ոսկեգույն տառերով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ»:

6. Խորհրդանիշի լայնության և երկարության հարաբերությունն է` 1: 1, 3:

 

ՀՀ դատախազության խորհրդանիշ

________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 441-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության դատախազության համազգեստը տրամադրվում է հետևյալ ժամկետներով` համաձայն աղյուսակի`

 

Աղյուսակ

 

.____________________________________________________________________.

|NN | Անվանումը                                   |Քանակը |Կրելու    |

|ը/կ|                                             |       |ժամկետները|

|   |                                             |       |(տարի)    |

|___|_____________________________________________|_______|__________|

|1. |Գլխարկ` ականջակալներով (բարձրագույն դասային  |1 հատ  |    4     |

|   |աստիճան ունեցող դատախազների)                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|2. |Գլխարկ` ականջակալներով                       |1 հատ  |    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|3. |Գլխարկ` հովարով (բարձրագույն դասային աստիճան |1 հատ  |    4     |

|   |ունեցող դատախազների)                         |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|4. |Գլխարկ` հովարով                              |1 հատ  |    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|5. |Գլխարկ` տոնական                              |1 հատ  |    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|6. |Գլխարկ` կանացի                               |1 հատ  |    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|7. |Գլխարկ` կանացի, տոնական                      |1 հատ  |    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|8. |Կիտել (բարձրագույն դասային աստիճան ունեցող   |1 հատ  |    3     |

|   |դատախազների)                                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|9. |Կիտել                                        |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|10.|Կիտել` տոնական                               |1 հատ  |    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|11.|Վերարկու` ձմեռային (բարձրագույն դասային      |1 հատ  |    4     |

|   |աստիճան ունեցող դատախազների), բարձր որակի    |       |          |

|   |մահուդից                                     |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|12.|Վերարկու ձմեռային, մահուդից                  |1 հատ  |    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|13.|Անձրևանոց                                    |1 հատ  |    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|14.|Տաբատ (բարձրագույն դասային աստիճան ունեցող   |1 հատ  |    2     |

|   |դատախազների)                                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|15.|Տաբատ                                        |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|16.|Տաբատ (տոնական)                              |1 հատ  |    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|17.|Կիսաշրջազգեստ                                |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|18.|Կիսաշրջազգեստ (տոնական)                      |1 հատ  |    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|19.|Վերնաշապիկ` երկարաթև  (սպիտակ կտորից)        |2 հատ  |    1     |

|___|_____________________________________________|_______|__________|

|20.|Վերնաշապիկ` կարճաթև  (սպիտակ կտորից)         |2 հատ  |    1     |

|___|_____________________________________________|_______|__________|

|21.|Փողկապ                                       |1 հատ  |    1     |

|___|_____________________________________________|_______|__________|

|22.|Կոշիկ (բարձրագույն դասային աստիճան ունեցող   |1 հատ  |    1     |

|   |դատախազների)                                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|23.|Կոշիկ                                        |1 հատ  |    1     |

|___|_____________________________________________|_______|__________|

|24.|Կիսաճտքավոր կոշիկ                            |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|25.|Ձեռնոց                                       |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|26.|Գոտի                                         |1 հատ  |    1     |

|___|_____________________________________________|_______|__________|

|27.|Փողկապի ամրակ                                |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|28.|Վզարկու                                      |1 հատ  |    2     |

|___|_____________________________________________|_______|__________|

|29.|Ուսադիր (բարձրագույն դասային աստիճան ունեցող |4 զույգ|    3     |

|   |դատախազների)                                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|30.|Ուսադիր                                      |4 զույգ|    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|31.|Ուսադիր (տոնական կիտելի համար)               |1 զույգ|    4     |

|___|_____________________________________________|_______|__________|

|32.|Օձիքի տարբերանշան (բարձրագույն դասային       |4 զույգ|    3     |

|   |աստիճան ունեցող դատախազների)                 |       |          |

|___|_____________________________________________|_______|__________|

|33.|Օձիքի տարբերանշան                            |4 զույգ|    3     |

|___|_____________________________________________|_______|__________|

|34.|Օձիքի տարբերանշան (տոնական կիտելի համար)     |1 զույգ|    4     |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 441-Ն
Որոշում