Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

040.0478.250418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2018 թվականի N 478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

i

«դ. դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները.».

2) 6-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. բժշկական օգնության և սպասարկման կամ դեղատնային գործունեության կամ դեղերի արտադրության կամ դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը: Սույն պահանջը չի տարածվում բուժտեխնիկայի ներմուծմամբ և դրա մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև` դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կողմից գովազդի թույլտվության համար հայտ ներկայացնելու դեպքերի վրա,»,

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.».

i

3) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.

«25.1. Դեղերի գովազդի գովազդային հոլովակի և փաստաթղթային տեքստի բովանդակությունը պետք է`

1) ներառի հետևյալ բառակապակցությունները` «դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2018
N 478-Ն
Որոշում