Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-3-ԱՈ-3

2018 թ.

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատանքների հետագա կազմակերպման, ինչպես նաև դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու նպատակով ձևավորել աշխատանքային խմբեր` հետևյալ ուղղություններով` համաձայն հավելվածի.

1.1. Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ծանրաբեռնվածության վիճակի համակողմանի ուսումնասիրման և փաստարկված առաջարկությունների մշակման համար.

1.2. Նյութատեխնիկական ապահովվածության վիճակի վերլուծության և առաջարկությունների մշակման համար.

1.3. Դատական իշխանությանը վերաբերող օրենսդրության վերլուծության և համապատասխան առաջարկությունների մշակման համար:

2. Հանձնարարել աշխատանքային խմբերին` քսանօրյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքները և Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանը ներկայացնել համապատասխան առաջարկությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. ապրիլի 16

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. ապրիլի 16-ի

թիվ ԲԴԽ-3-ԱՈ-3 որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ծանրաբեռնվածության վիճակի համակողմանի ուսումնասիրման և փաստարկված առաջարկությունների մշակման համար.

 

Գևորգ Դանիելյան  - Բարձրագույն դատական խորհրդի անդամ (խմբի ղեկավար)

 

Հայկ Հովհաննիսյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

Նարեկ Գաբրիելյան  - Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետ

 

    Ելենա Առաքելյան - Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի պետ

 

Արմինե Թումասյան - Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ

 

Դավիթ Ավետիսյան - փորձագետ

 

2. Նյութատեխնիկական ապահովվածության վիճակի վերլուծության և առաջարկությունների մշակման համար.

 

Հայկ Հովհաննիսյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ (խմբի ղեկավար)

 

Ռուզաննա Հակոբյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

    Սերգեյ Չիչոյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

    Ռշտունի Ասիկյան - Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ

 

Դավիթ Մելիքբեկյան - Դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ, գլխավոր հաշվապահ

 

    Ռոբերտ Ղազարյան - Դատական կարգադրիչների ծառայության պետ - Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

                   

Սարգիս Գրիգորյան   - փորձագետ

 

3. Դատական իշխանությանը վերաբերող օրենսդրության վերլուծության և համապատասխան առաջարկությունների մշակման համար.

 

    Սերգեյ Մեղրյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ (խմբի ղեկավար)

 

    Լիպարիտ Մելիքջանյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

    Անի Մխիթարյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ

 

    Արմեն Հարությունյան - Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի պետ

 

    Սոնա Խալաֆյան - Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի ավագ մասնագետ

 

    Սարգիս Հովհաննիսյան - Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության  վարչության Իրավական վերլուծության և  դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ

 

    Ալինա Փխրիկյան - փորձագետ

 

    Կարեն Ամիրյան - փորձագետ

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
16.04.2018
N ԲԴԽ-3-ԱՈ-3
Աշխատակարգային որոշում