Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 մարտի 2018 թվականի N 11

 

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

96. Ռազմավարության հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար, ինչպես նաև ապահովել անցումը կայուն զարգացման` ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար: Մասնավորապես.

1) Շրջակա միջավայրի պահպանության նորմատիվաիրավական ապահովման կատարելագործում, այդ թվում` էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցների նախատեսում,

2) Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում,

3) Միջազգային ստանդարտները հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ազգային ստանդարտացման համակարգի զարգացումը,

4) Բնական միջավայրի, բնական էկոհամակարգերի, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը,

5) Խախտված էկոհամակարգերի վերականգնումը,

6) Շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը,

7) Միջազգային համագործակցության զարգացումը:

 

V. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

97. Հայաստանի Հանրապետության հողերի կայուն կառավարման հիմնախնդիրների լուծումն անհրաժեշտ է դիտարկել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պահպանության և վերարտադրության միասնական համատեքստում:

98. Առկա հիմնախնդիրների առաջարկվող լուծումները նպատակաուղղված են օրենսդրական և կառավարման համակարգի կատարելագործմանը, նոր տնտեսական մեխանիզմների ներդրմանը:

99. Օրենսդրական և կառավարման համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտ է.

1) մշակել և ներդնել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման նպատակով հատկացվող գումարների հավաքագրման, կուտակման և նպատակային օգտագործման նոր մեխանիզմներ` ամրագրելով դրանք Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում և մի շարք ենթաօրենսդրական ակտերում,

2) ներդնել բնական ռեսուրսների (այդ թվում` հողերի) վրա ընդերքօգտագործման ոլորտի ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգ, ապահովելով հողերի վրա տեխնածին ճնշումների դրսևորման վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հենքի ստեղծման օրենսդրական նախադրյալները,

3) նպաստել հողերի մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման մարմինների արդյունավետ համագործակցությանը, ինչը նպատակաուղղված կլինի դրանց կողմից ստացվող տեղեկատվությունների համադրելիությանը և միասնական տեղեկատվական ռեսուրսի ստեղծմանը:

100. Հողերի տնտեսական յուրացման արդյունավետության բարձրացման, բնական ռեսուրսի պահպանության նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել պրակտիկ դաշտի մի շարք նախաձեռնություններ, որոնք կվերաբերվեն մասնավորապես ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված տարածքների կրճատմանը, խախտված հողատարածքների կենսաբանական վերականգնմանը, գյուղատնտեսական հողերի արդի մեթոդներով մշակմանը, արտածին երկրաբանական երևույթների արդյունքում հողերի խախտման նվազեցմանը և այլն:

101. Առաջարկվող ծրագրային լուծումները ներկայացվում են հողերի օգտագործման կառավարման միջոցառումների 2018-2022 թթ.-ի ծրագրում:

102. Կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության և կառավարման համակարգի բարելավումը, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակեցնել կենսաբանական ռեսուրսների գնահատման և օգտագործման ենթակա չափաքանակների որոշման մեխանիզմները և կատարելագործել կառավարման համակարգը.

2) ապահովել գենետիկական ռեսուրսների վերաբերյալ տվյալների մատչելիությունը: Հայաստանը լինելով գենետիկական ռեսուրսների առաջացման և պահպանման կենտրոններից մեկը, շահագրգռված է դրանց օգտագործման և շահույթի արդարացի բաշխման կայուն մեխանիզմների զարգացման, ազգային, ռեգիոնալ և գլոբալ մակարդակներով շահագրգիռ կողմերի իրավունքների և պարտականությունների որոշման համար:

103. Կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության բարելավումը, խախտված բնակմիջավայրերի վերականգնումը, մասնավորապես`

1) կենսաբազմազանության բնակմիջավայրերի պահպանության բարելավումը` նվազագույնի հասցնելով դրանց դեգրադացումը.

2) կենսաբազմազանության iո-situ և ex-situ պահպանության բարելավումը:

104. Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման կրճատումը և կայուն օգտագործման խթանումը, մասնավորապես`

1) կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշումների կրճատմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը,

2) կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման համար խրախուսման մեխանիզմների սահմանումը,

3) մշակովի բույսերի և ընտանի կենդանիների վայրի ցեղակիցների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ու մշակութային տեսակետից արժեքավոր տեսակների գենետիկական բազմազանության պահպանության բարելավումը:

105. Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացումը` միջճյուղային հարաբերությունների կարգավորման և բնակչության իրազեկության բարձրացման միջոցով, այդ թվում`

1) տնտեսության միջճյուղային հարաբերություններում այնպիսի մեխանիզմների ներդնումը, որոնք կբացառեն բնական ռեսուրսների օգտագործման հետևանքով էկոլոգիական կայունության խախտումները,

2) պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը ուժեղացումը` բարձրացնելով կենսաբազմազանության հիմնախնդիրների մասին բնակչության իրազեկությունը:

106. Կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների, գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացումը, ներառյալ`

1) կենսաբազմազանության վիճակի և միտումների, դրա գնային արժեքի, ինչպես նաև կորստի հետևանքների հետ կապված գիտելիքների, գիտական բազաների և տեխնոլոգիաների կատարելագործումը,

2) կենսաբազմազանության ուսումնասիրման ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստումը:

107. Հայաստանի բնակչության բարեկեցության և սոցիալ-տնտեսական զարգացման կապը կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման հետ, ներառյալ`

1) իրականացնել լայնածավալ գործողություններ` փոփոխելով բնության, և հատկապես կենսառեսուրսների նկատմամբ երկրում ձևավորված սպառողական վերաբերմունքը`բացառելով անվերահսկելի գործընթացները, ինչպես նաև ընդլայնելով միջոլորտային համագործակցությունը:

2) Քաղաքական որոշումների կայացման գործընթացը պետք է հիմնվի էկոհամակարգերի և դրանց առանցքային բաղադրամաս կազմող կենսաբազմազանության իրական դերի ու արժեքների վրա.

3) դեգրադացված էկոհամակարգերը պետք է վերականգնվեն շահավետ (քիչ ծախսատար) միջոցներով կամ կոնսերվացվեն` բնականոն գործընթացների շնորհիվ դրանց բնական վիճակը վերականգնելու նպատակով.

4) բնակչության կենսամակարդակի աճը պետք է ապահովվի տնտեսական գործունեության մեջ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման այնպիսի մեթոդներով, որոնք բացառում են նրանց սպառումը ու երաշխավորում են վերականգնումը` ի շահ ապագա սերունդների.

5) կենսաբազմազանության հիմնախնդիրների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն լավագույն առկա գիտական տեղեկատվության վրա` օգտագործելով էկոհամակարգային մոտեցումը.

6) անհրաժեշտ է պրակտիկորեն ամրապնդել համագործակցությունը կառավարական կառույցների, քաղաքացիների, ձեռնարկատերերի ու շահագրգիռ այլ կողմերի միջև և դրանց հետևողական մասնակցությունը համապատասխան գործընթացներում.

7) կենսաբազմազանության վրա վնասակար մարդածին ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մշակվեն և որոշումների ու ծրագրերի նախագծերի նախապատրաստման փուլում ներդրվեն միջոլորտային համագործակցության նոր արդյունավետ ձևերը:

108. Կենսառեսուրսների կայուն օգտագործում, մասնավորապես`

1) առավել օգտագործվող բուսական և կենդանական տեսակների կայուն օգտագործման հնարավորությունների տնտեսական գնահատում, դրանց օգտագործման ենթակա չափաքանակների հաշվառում և կադաստրի ձևավորում.

2) էկոհամակարգային մոտեցմամբ անտառային ռեսուրսների որոշման մեթոդաբանության մշակում` հենվելով վերականգնվող կենսառեսուրսների բնօգտագործման նորմավորման («պոպուլյացիոն կորի» մեթոդ), այդ թվում` անտառային էկոհամակարգում գույքագրման ու հաշվառման մեթոդաբանության սահմանում, ներառելով անտառային էկոհամակարգի վիճակը բնութագրող չափորոշիչներ (հողում և բուսականությունում), կուտակվող ու կուտակված օրգանական ածխածնի քանակը.

3) էկոհամակարգերի և տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների վրա կլիմայի փոփոխության և անապատացման (հատկապես` լեռնահանքային արդյունաբերությամբ պայմանավորված հողերի դեգրադացման) հնարավոր ազդեցության բացահայտում և դրա հետևանքների մեղմացման ուղղված գործողությունների ծրագրի մշակում և իրականացում.

4) բնապահպանական գլոբալ կոնվենցիաների միջև սիներգիկ (համագործուն) կապերի բացահայտում և համագործակցության եզրերի ընդլայնում.

5) օգտագործման համալիր թույլտվությունների տրամադրում և մոնիթորինգ.

6) համայնքային կառավարմամբ ԲՀՊՏ-ների ստեղծման փորձնական ծրագրերի մշակում և իրականացում:

109. Արտանետումների սահմանափակման նոր սկզբունքի ներդրումը պահանջում է. Օրենսդրության համապատասխան փոփոխություն, առաջին հերթին «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր օրենքի մշակում;

110. Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ուղղված լինեն օդի որակի բարելավման և բնակավայրերում մարդկանց առողջության համար առավել անվտանգ պայմանների ապահովմանը, մասնավորապես` անհրաժեշտ կլինի ներդնել այնպիսի արտադրական տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը կկանխարգելի, իսկ եթե հնարավոր չէ` կնվազեցնի մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը, ինչպես նաև որոշակի արտադրանքների համար տեխնիկական նորմատիվների սահմանմանը, որոնք հիմնված կլինեն նոր տեխնոլոգիաներ վրա և արտանետման չափաքանակները/ թույլտվությունները կարտացոլեն այն տեխնոլոգիաները, որոնց կիրառելու դեպքում ձեռնարկությունը կարող է հասնել այդ տեխնիկական նորմին, ինչպես նաև դրա համար հստակ սահմանված ժամկետները և արտանետումների նվազեցման քանակությունները:

111. Նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակում և ներդրում,

112. Լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատվական բազայի ստեղծում,

113. Լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման և սպասվող արդյունքների համապատասխան հաշվարկների իրականացում, ներդրման իրական ժամկետների հստակեցում,

114. Խոշոր կազմակերպություններում լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող պայմանների (իրազեկվածություն, մրցակցության առավելություն նոր հնարավորություններ, տնտեսական կայուն շահ և այլն) ստեղծում,

115. Տեխնոլոգիաների ներդրման ընթացքում տնտեսական լծակների կիրառման հենքի ստեղծում, տեղեկատվության և փորձի փոխանակումը,

116. Ներկայումս Հայաստանում բացակայում է տեխնոլոգիաներ ընտրելու, փոխանցման անհրաժեշտությունը հիմնավորելու, արդյունավետությունը գնահատելու և ներդրման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու փորձը,

117. Ավտոտրանսպորտային արտանետումների հետ կապված օրենսդրությունը համապատասխանեցնել կամ մոտարկել ԵՄ և ԵԱՏՄ տարածքում գործող օրենսդրությանը,

118. Վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) հաշվառման միասնական համակարգի ստեղծման համար իրավական հենքի և մեթոդական բազայի ստեղծում,

119. Կսահմանվեն ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ, որոնք կնպաստեն ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը,

120. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում և արդյունավետ օգտագործում:

121. Հայաստանի Հանրապետությունում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված իրավակարգավորման հստակեցում, շրջակա միջավայր արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների նվազեցում,

122. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործում ձկնաբույծների կողմից օգտագործվող ջրաքանակների վերաբերյալ առցանց տվյալների առկայություն,

123. Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում:

 

VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

124. Սույն Ռազմավարությամբ առաջարկվող բնապահպանության ոլորտի զարգացմանը միտված լուծումների ֆինանսական գնահատականն առավել հստակ հնարավոր կլինի ապահովել այդ լուծումների իրագործմանն ուղղվող կոնկրետ ծրագրերի մշակման արդյունքում: Ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել մասնավոր հատվածի ներդրումները և միջազգային ֆինանսական կառույցների և օրենքով չարգելված այլ աղբյուրները:

125. Սույն Ռազմավարության շրջանակներում ներկայացված լուծումները` շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման, համալիր պլանավորման, բնապահպանական պետական մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգերի, բնապահպանական համալիր թույլտվությունների և լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում, որի ծավալների գնահատման համար անհրաժեշտ են առավել մանրամասն ուսումնասիրություններ: Բնապահպանական համալիր թույլտվությունների և լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրումը նախատեսվում է իրականացնել տնտեսվարողների ֆինանսական միջոցներով:

 

VII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

126. Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու նոր քաղաքականության ձևավորումը կպահանջի նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացում` ի նկատի ունենալով գործադիր իշխանության հանրապետական մեկ մարմնի կողմից էկոհամակարգային մոտեցմամբ շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների համապարփակ կառավարման ապահովումը,

127. Սույն Ռազմավարությամբ ներկայացված հիմնախնդիրների առաջարկվող լուծումները կյանքի կոչելու բնապահպանության ոլորտի զարգացմանը միտված երկարաժամկետ ծրագրի նախագիծը նպատակահարմար է մշակել «Էկոլոգիական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո, քանի որ հիշատակված օրենքով նախատեսվում է ոլորտի քաղաքականության ձևավորման նոր և առաջադեմ մոտեցումներ ու սկզբունքներ, ինչպես նաև օրենքներով չկարգավորված այլ հարաբերություններ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 11
Արձանագրային որոշում