Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵ ...

 

 

040.0520.030518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 520-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2019 թվականի մայիսի 18-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 520-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ |             Անվանումը               |Չափի|Քանակը |Արժեքը   |

|ը/կ|ԱԱ-ի|                                     |միա-|       |(դրամ)   |

|   |ծած-|                                     |վորը|       |         |

|   |կա- |                                     |    |       |         |

|   |գիրը|                                     |    |       |         |

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|1. |2931|Այլ օրգանաանօրգանական միացություններ |կգ  |   1000|  4000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|2. |3810|Զոդանյութ                            |կգ  |    600|  3000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|3. |3920|Լամինացման թաղանթ EVA                |կգ  | 112000|150000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|4. |3920|Լամինացման թաղանթ TPT-BS             |կգ  |  60500|150360000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|5. |7007|Թրծված ապակի                         |մք  | 100000| 25000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|6. |7616|Ալյումինից պատրաստված այլ            |կգ  |8100000|326000000|

|   |    |արտադրատեսակներ                      |    |       |         |

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|7. |9030|Տեստեր` որակի ստուգման համար         |հատ |      1|  6000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|8. |9030|Տեստեր` չափանիշներ գրանցելու համար   |հատ |      1|  5500000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|9. |9032|Սարքեր և  սարքվածքներ` ավտոմատ       |հատ |   1000|  4000000|

|   |    |կարգավորման կամ կառավարման համար     |    |       |         |

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|10.|4802|Պիտակների պատճենահանման գլանաթուղթ   |կգ  |    100|  1000000|

|___|____|_____________________________________|____|_______|_________|

|11.|3919|Ժապավեններ UV-1                      |կգ  |   1500| 23000000|

|___________________________________________________________|_________|

|         Ընդամենը                                          |697860000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 520-Ա
Որոշում