Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0438.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2018 թվականի N 438-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության» և «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության» և «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերի իրականացման նպատակով, մինչև 2018 թվականի մայիսի 15-ը, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել այդ ծրագրերի իրականացման ժամանակացույցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. ապրիլի 17-ի

N 438-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100 ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

8. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

12. Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

13. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ (համաձայնությամբ)

14. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

15. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

16. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

17. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

18. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

19. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ

20. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ

21. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ

22. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ

23. «Հայաստանի ազգային պարարվեստի միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

24. «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

25. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

26. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2018
N 438-Ա
Որոշում