Սեղմել Esc փակելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

041.0443.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2018 թվականի N 443-Ա

 

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետ, գրահրատարակչության ոլորտի համակարգող Տաթևիկ Սուքիասյանին և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, Ղազախստանի Հանրապետության հետ մշակութային համագործակցությունը համակարգող Անահիտ Մնացականյանին 2018 թվականի ապրիլի 24-29-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` Աստանայում կայանալիք Եվրասիական գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Սուքիասյանի և Անահիտ Մնացականյանի` 2018 թվականի ապրիլի 24-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով մշակույթի նախարարության` «Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Սուքիասյանի և Անահիտ Մնացականյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված այլ ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Մնացականյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2018
N 443-Ա
Որոշում