Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.07.2018  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1884-Ա որոշում)

i

041.0449.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2018 թվականի N 449-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն` վեր հանելով ընդերքօգտագործող կազմակերպություններին (հատկապես մետաղական հանածոների ոլորտում) տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները:

(2-րդ կետը փոփ. 25.07.18 թիվ 1015-Ա որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:

(3-րդ կետը լրաց. 25.07.18 թիվ 1015-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2018 թվականի ապրիլի 27-ի

N 449-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ընդերքի գործակալության

                         պետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Մ. Բադալյան        - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության

                         և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Լ. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և

                         քարտեզագրության վարչության պետ

                         

    Գ. Հովսեփյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության «Հանրապետական

                         երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

                         գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական

                         և վերլուծության բաժնի պետ

 

(հավելվածը փոփ. 25.07.18 թիվ 1015-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2018
N 449-Ա
Որոշում