Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2018 թվականի N 146-Ն

 

i

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 31-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել իրավաբանական անձի կանոնադրության (կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության) տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը (համաձայն հավելվածի):

2. Սահմանել, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:

3. Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելուց հետո փաստաթուղթը ստորագրում է համապատասխան աշխատակիցը:

4. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի` պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:

5. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու (առանց փոփոխությունների գրանցման) դեպքում իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման (տեղեկությունների գրառման) տվյալների վերաբերյալ:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. մարտի 17-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 31-Ն հրամանը:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2018 թվականի ապրիլի 10-ի

N 146-Ն հրամանի

 

     1. Իրավաբանական անձանց              2. Իրավաբանական անձանց

     պետական ռեգիստրի կողմից             պետական ռեգիստրի կողմից

     իրավաբանական անձի                   փոփոխությունների պետական

     պետական գրանցման դեպքում            գրանցման դեպքում

 

._____________________________________________________________________.

|Տպագրված է ընդամենը __ օրինակ    | |Տպագրված է ընդամենը __ օրինակ    |

|                                 | |                                 |

|         ՕՐԻՆԱԿ _____            | |         ՕՐԻՆԱԿ _____            |

|                                 | |                                 |

|         ԳՐԱՆՑՎԱԾ Է              | |         ԳՐԱՆՑՎԱԾ Է              |

|                                 | |                                 |

| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ        | |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         |

| ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ     | |ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ      |

|      ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ            | |ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ.    |

|_____ ____________20___ թ.       | |գրանցման համար` 000.000.00000    |

|                                 | |       ՀՎՀՀ` 00000000            |

|գրանցման համարը` _____________   | |00.00.0000 թ. գրանցված           |

|                                 | |կանոնադրության թիվ ____ __       |

|      ՀՎՀՀ` ___________          | |փոփոխությունը գրանցված է         |

|                                 | |իրավաբանական անձանց պետական      |

|            աշխատակից`           | |ռեգիստրի կողմից                  |

|  _______________ ______________ | |    ____ ____ 20___ թ.           |

|                                 | |                                 |

|                                 | |       աշխատակից`                |

|                                 | | _____________ _______________   |

|                                 | |                                 |

._____________________________________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.04.2018
N 146-Ն
Հրաման