Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի հունվարի 11-ի

N 275-Ն որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |                        Հիմնավորումներ                              |

|ը/կ |                                                                    |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների|

|                          նախարարություն                                 |

|_________________________________________________________________________|

|1.  |«Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում հաստատելու և          |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի |

|    |N 2399-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության    |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Սույն իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը բխում է «Էներգետիկայի |

|    |մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի պահանջների և   |

|    |ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի 3.4 գլխի «Էներգետիկա» բաժնի   |

|    |դրույթների կատարմամբ, որոնց համաձայն Էներգետիկայի բնագավառում       |

|    |պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է էներգետիկայի       |

|    |բնագավառի անվտանգության ապահովումը և  էներգետիկայի բնագավառում      |

|    |իրականացվող նորագույն և  բարձր տեխնոլոգիաների ներդրման խթանման և    |

|    |զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումները: Հայաստանի           |

|    |Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական         |

|    |կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն նոր            |

|    |օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական     |

|    |կանոնակարգեր և  հետևաբար,  չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն |

|    |իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի|

|    |գրանցամատյանում: Ելնելով վերոգրյալից, ՀՀ էներգետիկայի բնագավառում   |

|    |գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ |

|    |օրենքին համապատասխանեցնելու դեպքում անհրաժեշտ է մշակել ՀՀ           |

|    |կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ, նկատի ունենալով, որ     |

|    |էներգահամակարգի ընկերություններն ունեն սեփականության տարբեր ձևեր  և |

|    |դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ խնդրո առարկա  |

|    |նորմատիվ ակտերը պարունակում են նաև  այնպիսի նորմեր, որոնք պարտադիր  |

|    |են կատարման բոլոր կազմակերպությունների համար, անկախ դրանց           |

|    |սեփականության ձևից:                                                 |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի     |

|    |«Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը|

|    |հաստատելու մասին» N 2399-Ն որոշումը հաստատվել է «Ստանդարտացման      |

|    |մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որն ուժը    |

|    |կորցրել է պայմանավորված նոր օրենքի ընդունմամբ: Քանի որ համաձայն     |

|    |«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի սահմանազատվել են         |

|    |ծառայություններին և  արտադրանքին ներկայացվող պահանջները, ապա        |

|    |«Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական           |

|    |կանոնակարգը նոր օրենսդրությամբ չի կարող հանդիսանալ որպես տեխնիկական |

|    |կանոնակարգ և  հետևաբար  չի կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն     |

|    |իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի|

|    |գրանցամատյանում, որի հետևանքով  իրավական դաշտը բաց կմնա: ՈՒստի,     |

|    |անհրաժեշտ է մշակել նոր նորմատիվ իրավական ակտ, որը կհամապատասխանի    |

|    |«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի  |

|    |պահանջներին և  ԵԱՏՄ ստանձնած պարտավորություններին:                  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Գազի տնտեսության շահագործման անվտանգության աստիճանի բարձրացման      |

|    |նորմատիվ դաշտի կարգավորում:                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Օրենսդրական դաշտի կատարելագործում:                                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Կսահմանվեն գազի տնտեսությունում անվտանգության նվազագույն պահանջներ  |

|    |մատակարարների և  բնակիչ սպառողների համար` անկախ սեփականության ձևից: |

|____|____________________________________________________________________|

|2.  |«Անվտանգության կանոնները մայրուղային գազատարներում հաստատելու և     |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի   |

|    |N 119-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Սույն իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը բխում է «Էներգետիկայի |

|    |մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի պահանջների և   |

|    |ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի 3.4 գլխի «Էներգետիկա» բաժնի   |

|    |դրույթների կատարմամբ, որոնց համաձայն Էներգետիկայի բնագավառում       |

|    |պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է էներգետիկայի       |

|    |բնագավառի անվտանգության ապահովումը և  էներգետիկայի բնագավառում      |

|    |իրականացվող նորագույն և  բարձր տեխնոլոգիաների ներդրման խթանման և    |

|    |զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումները:  Հայաստանի          |

|    |Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական         |

|    |կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն նոր            |

|    |օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական     |

|    |կանոնակարգեր և  հետևաբար,  չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն |

|    |իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական              |

|    |կանոնակարգերի գրանցամատյանում: Ելնելով վերոգրյալից, ՀՀ էներգետիկայի |

|    |բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական             |

|    |կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու դեպքում         |

|    |անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ,   |

|    |նկատի ունենալով, որ էներգահամակարգի ընկերություններն ունեն          |

|    |սեփականության տարբեր ձևեր  և  դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության    |

|    |շրջանակներում, իսկ խնդրո առարկա նորմատիվ ակտերը պարունակում են նաև  |

|    |այնպիսի նորմեր, որոնք պարտադիր են կատարման բոլոր                    |

|    |կազմակերպությունների համար, անկախ դրանց սեփականության ձևից:         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի       |

|    |«Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում տեխնիկական      |

|    |կանոնակարգը հաստատելու մասին» N 119-Ն որոշումը հաստատվել է          |

|    |«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին            |

|    |համապատասխան, որը ուժը կորցրել է պայմանավորված նոր օրենքի           |

|    |ընդունմամբ: Քանի որ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ    |

|    |օրենքի, սահմանազատվել են ծառայություններին և  արտադրանքին           |

|    |ներկայացվող պահանջները, ապա «Անվտանգության պահանջները մայրուղային   |

|    |գազատարներում» տեխնիկական կանոնակարգը նոր օրենսդրությամբ չի կարող   |

|    |հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգ և  հետևաբար  չի կարող        |

|    |գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից |

|    |վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում, որի հետևանքով      |

|    |իրավական դաշտը բաց կմնա: ՈՒստի, անհրաժեշտ է մշակել նոր նորմատիվ     |

|    |իրավական ակտ, որը կհամապատասխանի «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի     |

|    |5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի պահանջներին և  ԵԱՏՄ ստանձնած    |

|    |պարտավորություններին:                                               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Գազի տնտեսության շահագործման անվտանգության աստիճանի բարձրացման      |

|    |նորմատիվ դաշտի կարգավորում:                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Օրենսդրական դաշտի կատարելագործում:                                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Կսահմանվեն անվտանգության կանոնները մայրուղային գազատարներում` այն   |

|    |բոլոր կազմակերպությունների և  ստորաբաժանումների համար, որոնց        |

|    |գործունեությունը կապված է բնական գազի տեղափոխման և  ստորգետնյա      |

|    |պահպանման հետ, ինչպես նաև  գիտահետազոտական, նախագծային-             |

|    |կոնստրուկտորական և  մայրուղային գազատարների համար աշխատանքներ       |

|    |իրականացնող այլ կազմակերպությունների համար:                         |

|____|____________________________________________________________________|

|3.  |«Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք       |

|    |հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների          |

|    |հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու     |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության           |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանում շարժիչային վառելիքների 100%-ը ներկրվում է: 2013 թվականի |

|    |հոկտեմբերի 23-ին                                                    |

|    |ՀՀ Նախագահի կողմից հաստատված «Հայաստանի էներգետիկ անվտանգության     |

|    |ապահովման հայեցակարգում» վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ |

|    |օգտագործմանն ուղղված միջոցառումներից է` հնարավորություն ստեղծել 2020|

|    |թվականին առաջնային վառելիքի ընդհանուր հաշվեկշռի մոտ 10%-ը           |

|    |կենսաէթանոլով և  կենսադիզելով փոխարինելու համար:                    |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Գործող օրենսդրությամբ բացակայում են ածխաջրածնային շարժիչային        |

|    |վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար     |

|    |ենթակառուցվածքների հեռանկարային զարգացմանը խրախուսող մեխանիզմները,  |

|    |առանձնահատուկ կարգավորումները, հստակ գործողությունները, կատարման    |

|    |ժամկետները ու պատասխանատուները:                                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է սահմանել այլընտրանքային            |

|    |էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային        |

|    |զարգացման միջոցառումների ցանկը, պատասխանատուները և  ժամկետները:     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առավելագույն և           |

|    |արդյունավետ օգտագործում:                                            |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Էներգետիկայի բնագավառում էներգակիրների մատակարարման ուղիների        |

|    |տարատեսականացում` ածխաջրածնային շարժիչային վառելիքներից կախվածության|

|    |նվազեցում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|4.  |«Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ հաստատելու և  |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի  |

|    |N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության    |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Սույն իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը բխում է «Էներգետիկայի |

|    |մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի պահանջների և   |

|    |ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի 3.4 գլխի «Էներգետիկա» բաժնի   |

|    |դրույթների կատարմամբ, որոնց համաձայն Էներգետիկայի բնագավառում       |

|    |պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է էներգետիկայի       |

|    |բնագավառի անվտանգության ապահովումը և  էներգետիկայի բնագավառում      |

|    |իրականացվող նորագույն և  բարձր տեխնոլոգիաների ներդրման խթանման և    |

|    |զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումները:  Հայաստանի          |

|    |Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական         |

|    |կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն նոր            |

|    |օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական     |

|    |կանոնակարգեր և  հետևաբար,  չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն |

|    |իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական              |

|    |կանոնակարգերի գրանցամատյանում: Ելնելով վերոգրյալից, ՀՀ էներգետիկայի |

|    |բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական             |

|    |կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու դեպքում         |

|    |անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ,   |

|    |նկատի ունենալով, որ էներգահամակարգի ընկերություններն ունեն          |

|    |սեփականության տարբեր ձևեր  և  դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության    |

|    |շրջանակներում, իսկ խնդրո առարկա նորմատիվ ակտերը պարունակում են նաև  |

|    |այնպիսի նորմեր, որոնք պարտադիր են կատարման բոլոր                    |

|    |կազմակերպությունների համար, անկախ դրանց սեփականության ձևից:         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Քանի որ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի,        |

|    |սահմանազատվել են ծառայություններին և  արտադրանքին ներկայացվող       |

|    |պահանջները, ապա «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության        |

|    |կանոններ հաստատելու մասին»  տեխնիկական կանոնակարգը նոր              |

|    |օրենսդրությամբ չի կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգ և    |

|    |հետևաբար  չի կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող       |

|    |համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի            |

|    |գրանցամատյանում, որի հետևանքով  իրավական դաշտը բաց կմնա:  ՈՒստի,    |

|    |անհրաժեշտ է մշակել նոր նորմատիվ իրավական ակտ, որը կհամապատասխանի    |

|    |«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի  |

|    |պահանջներին և  ԵԱՏՄ ստանձնած պարտավորություններին:                  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության աստիճանի բարձրացման     |

|    |նորմատիվ դաշտի կարգավորում:                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Օրենսդրական դաշտի կատարելագործում:                                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Սահմանելով տեխնիկական շահագործում իրականացնող անձնակազմի            |

|    |գործառույթները, կապահովվի էլեկտրակայանքների անվտանգ և  անխափան      |

|    |շահագործումը:                                                       |

|_________________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն              |

|_________________________________________________________________________|

|5.  |«ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ       |

|    |լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ       |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Նախագծի ընդունումը պայմանավորված է 200 մլն դրամը գերազանցող         |

|    |մրցակցային գնումներ կազմակերպած ՊՈԱԿ-ներին էլեկտրոնային գնումների   |

|    |համակարգ տեղափոխելու անհրաժեշտությամբ:                              |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Գործող օրենսդրության համաձայն պետական ոչ առևտրային                  |

|    |կազմակերպություններն իրենց կարիքների համար գնումներն իրականացնում են|

|    |փաստաթղթային եղանակով:                                              |

|    |Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների կողմից կազմակերպվող      |

|    |մրցակցային գնման գործընթացների թափանցիկության, մրցակցության աստիճանի|

|    |բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև  2018 թվականի ավարտը        |

|    |էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացնել         |

|    |վերջիններիս կարիքների համար 200 մլն դրամը գերազանցող մրցակցային     |

|    |գնումները:                                                          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Գնումների մասին ՀՀ օրենսդրության մեջ իրականացվող փոփոխությունների   |

|    |արդյունքում` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով        |

|    |կիրականացվեն նաև  պետական ոչ առևտրային  կազմակերպությունների կողմից |

|    |իրականացվող 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումները, ինչը     |

|    |կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերը:     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծով նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps      |

|    |համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը:                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունմամբ պետական ոչ առևտրային  կազմակերպությունների       |

|    |կարիքների համար կազմակերպվող` 200 մլն դրամը գերազանցող գնման        |

|    |գործընթացները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային      |

|    |գնումների Armeps համակարգի միջոցով:                                 |

|____|____________________________________________________________________|

|6.  |«ՀՀ կապիտալի շուկայի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության        |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Վերը նշված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 |

|    |թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշման|

|    |հավելվածի 3.2 «Հարկաբյուջետային քաղաքականություն և  ֆինանսներ»      |

|    |բաժնի 5-րդ կետի 1-ին ենթակետով ամրագրված գործողության կատարման      |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս ՀՀ արժեթղթերի կարգավորվող շուկայում ցուցակված է ընդամենը |

|    |25 ֆինանսական գործիք` թվով 11 հաշվետու թողարկողի կողմից թողարկված,  |

|    |իսկ «Ազատ շուկա» հարթակում թույլատրված են առևտրի  թվով 11           |

|    |ֆինանսական գործիք` թվով 8 թողարկողի կողմից թողարկված: Արժեթղթերի    |

|    |շուկայում առկա նման պասիվ վիճակը աշխուժացնելու նպատակով             |

|    |անհրաժեշտություն է առաջանում հետևողական  քայլեր իրականացնելու       |

|    |արժեթղթերի շուկայում նոր ինստիտուտներ, թողարկողներ ձևավորելու  և    |

|    |արժեթղթերի շուկայի նոր գործիքներ ներդնելու ուղղությամբ:             |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Զարգացնել ՀՀ կապիտալի շուկան, որն էլ իր հերթին անհրաժեշտ            |

|    |նախադրյալներ կստեղծի կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների  |

|    |ներդրման դիվերսիֆիկացված հարթակների ձևավորման  համար:               |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Կստեղծվեն ՀՀ կապիտալի շուկան ավելի արդյունավետ, թափանցիկ և  գրավիչ  |

|    |դարձնելու նախադրյալներ, կմշակվեն խոշոր մասնավոր ընկերությունների    |

|    |կողմից ֆոնդային բորսայում ցուցակվելու, ինչպես նաև                   |

|    |կազմակերպությունների կողմից առաջին անգամ բաց հրապարակային           |

|    |տեղաբաշխում (IPO) իրականացնելու մեխանիզմներ, կընդլայնվեն անհատ      |

|    |ներդրողների` արժեթղթերի շուկայում մասնակցությունը:                  |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |Նախագծի ընդունմամբ կապահովվի տեղական ընկերությունների կողմից        |

|    |բաժնետոմսերի և  պարտատոմսերի թողարկման խթանման համակարգված ծրագրի   |

|    |մշակումը` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, որի հետևողական    |

|    |իրականացումը կհանգեցնի ՀՀ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը: Դա իր     |

|    |հերթին խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության զարգացման և  ներդրումների     |

|    |ավելացման համար:                                                    |

|____|____________________________________________________________________|

|7.  |«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին»,|

|    |«Հաշվապահական հաշվառման և  աուդիտորական գործունեության կարգավորման  |

|    |և  հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ        |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելը վերաբերյալ                    |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է հաշվապահական          |

|    |հաշվառման և  աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտներում    |

|    |բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությամբ:                           |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և  ՀՀ         |

|    |կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հաշվապահական հաշվառման և    |

|    |աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգը»,  |

|    |որն իր մեջ ամփոփում է հաշվապահական հաշվառման և  աուդիտորական        |

|    |գործունեության ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների հիմնական        |

|    |ուղղությունները` հաշվի առնելով ներկայումս ընդունված միջազգային      |

|    |լավագույն փորձը: Մասնավորապես, հայեցակարգով առաջարկվում է ոլորտների |

|    |կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր մասնագիտացված     |

|    |կառույց` հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Հայեցակարգից     |

|    |բխող ոլորտների կարգավորման ու վերահսկողության հիմնական              |

|    |կարգավորումները և  այլ դրույթներ նախատեսվում է ամփոփել օրենսդրական  |

|    |նոր փաթեթում: Նշված փաթեթը ներառում է 3 օրենքի նախագիծ`             |

|    |- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ,             |

|    |- «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ,        |

|    |- «Հաշվապահական հաշվառման և  աուդիտորական գործունեության            |

|    |կարգավորման և  հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծ,   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է`                            |

|    |* ստեղծել մասնագիտացված կառույց` «Հայաստանի որակավորված             |

|    |հաշվապահների ու աուդիտորների պալատ», որը կիրականացնի հաշվապահության |

|    |և  աուդիտի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ գործառույթները,         |

|    |մասնավորապես` մասնագետների որակավորման և  շարունակական զարգացման,   |

|    |ՖՀՄՍ-ների և  Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին              |

|    |թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ              |

|    |գործողությունների իրականացումը.                                     |

|    |* ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության |

|    |խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և           |

|    |աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային           |

|    |վերահսկողություն իրականացնելու համար.                               |

|    |* ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող                   |

|    |կազմակերպությունների շրջանակը` փոփոխված չափանիշներով խոշոր համարվող |

|    |կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի |

|    |դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,                             |

|    |* վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման         |

|    |գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական  |

|    |կազմակերպությունների ռեեստր):                                       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի առարկան հաշվապահական հաշվառման և  աուդիտորական              |

|    |գործունեության ոլորտների կարգավորման համակարգն է:                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման դեպքում կամբողջականացվի հաշվապահական հաշվառման և  |

|    |աուդիտորական գործունեության կարգավորման համակարգը:                  |

|____|____________________________________________________________________|

|8.  |«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու    |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու    |

|    |մասին»                                                              |

|    |ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու ՀՀ     |

|    |կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառման սահմանելը      |

|    |պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 18-ի N 646-Ա  |

|    |որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված ծրագրային    |

|    |դրույթների իրագործման անհրաժեշտությամբ:                             |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայում գույքի հարկման բազան հիմնված է գույքի կադաստրային արժեքի  |

|    |վրա, որը չի համապատասխանում գույքի իրական` շուկայական արժեքին և     |

|    |վերանայման օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում: Միևնույն          |

|    |ժամանակ, պարապուրդում գտնվող գույքը չի մասնակցում տնտեսությունում   |

|    |ավելացված արժեքի ձևավորմանը:                                        |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսվում է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները`         |

|    |ապահովելով անշարժ գույքի հարկման արդարացի` շուկայական արժեքներին    |

|    |մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգի ներդրումը և         |

|    |պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում          |

|    |ավելացված արժեքի ձևավորմանը:                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Անշարժ գույքի հարկման համակարգը                                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է`                    |

|    |- ապահովել գույքային հարկերի, որպես սեփականությունից գանձվող        |

|    |հարկերի, հարկման հորիզոնական և  ուղղահայաց արդարության մեխանիզմների |

|    |առկայություն,                                                       |

|    |- ապահովել անշարժ գույքի հարկման օբյեկտի կադաստրային արժեքից`       |

|    |շուկայական գնին մոտարկված արժեքին անցում,                           |

|    |- ապահովել պարապուրդում գտնվող գույքի մասնակցություն տնտեսությունում|

|    |ավելացված արժեքի ստեղծմանը:                                         |

|    |Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և  տեղեկատվական           |

|    |տեխնոլոգիաների նախարարություն                                       |

|____|____________________________________________________________________|

|9.  |«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և  շարժական             |

|    |ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության           |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության    |

|    |տարածքում բազային և  շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման   |

|    |ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել|

|    |«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի|

|    |4-րդ հոդվածի պահանջները:                                            |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում ներդնելով բազային և  շարժական    |

|    |ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա Հայաստանի          |

|    |Հանրապետության ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի |

|    |արդյունքում կհայտնաբերվեն և  Հայաստանի Հանրապետության               |

|    |օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված              |

|    |հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս շուրջօրյա             |

|    |ռադիոմոնիթորինգ իրականացվում է միայն Երևան,  Գյումրի և  Վանաձոր     |

|    |քաղաքներում, որի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին  |

|    |կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված       |

|    |ռադիոմոնիթորինգի համակարգը` 4 բազային և  3 շարժական կայաններով:     |

|    |Ներկա վիճակում առկա սարքավորումներով հնարավոր չէ Հայաստանի          |

|    |Հանրապետության ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում, և |

|    |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք    |

|    |ապահովել և  զերծ պահել եթերային հեռուստառադիոծրագրերի հեռարձակման,  |

|    |շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման ընթացքում վնասակար |

|    |և  չարտոնված խանգարումներից` չթույլատրված ռադիոհաճախականությունների |

|    |հեռարձակումներից:                                                   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ                           |

|    |Նոր տեխնոլոգիաներով և  համապատասխան սարքավորումներով վերազինել      |

|    |ռադիոմոնիթորինգի բազային և  շարժական կայանների միասնական համակարգը, |

|    |որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով   |

|    |իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և  Հայաստանի Հանրապետության     |

|    |օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին                |

|    |չհամապատասխանող վնասակար ռադիոհեռարձակումներից:                     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետությունում ունենալով ժամանակակից տեխնիկական       |

|    |լուծումներով կառուցված բազային և  շարժական ռադիոմոնիթորինգի         |

|    |համակարգ` հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ          |

|    |տարածքում իրականացնել շուրջօրյա եթերի մշտադիտարկում և  ժամանակին    |

|    |արձագանքել ու ռադիոեթերում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության     |

|    |օրենսդրությամբ նախատեսված պահանջներին չհամապատասխանող վնասակար      |

|    |ռադիոհեռարձակումներին:                                              |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և  շարժական              |

|    |ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում    |

|    |կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը   |

|    |հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում          |

|    |իրականացնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և         |

|    |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացառելու  |

|    |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին      |

|    |չհամապատասխանող ռադիոհեռարձակումները, որն էլ կապահովի պետության     |

|    |անվտանգության համակարգերի, տնտեսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային|

|    |միջոցների անխափան աշխատանքը:                                        |

|____|____________________________________________________________________|

|10. |«ՏՀՏ ոլորտի թիրախների հիման վրա ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030 թթ.  |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ       |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՏՀՏ ոլորտի թիրախների հիման վրա ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030 թթ.  |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի   |

|    |հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3-րդ գլխի 3.6 բաժնի 3-րդ     |

|    |կետի 1-ին ենթակետը, և  դրա նպատակն է մշակել «ՏՀՏ ոլորտի թիրախների   |

|    |հիման վրա ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030 թթ. ռազմավարությանը        |

|    |հավանություն տալու մասին»:                                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ դրական միտումների   |

|    |հետ մեկտեղ, առաջ են գալիս նոր մարտահրավերներ ՏՏ և  ՏՀՏ ոլորտի       |

|    |զարգացման և  առաջընթացի ապահովման ուղղությամբ:                      |

|    |Նման խնդիրների վերհանման և  լուծման նպատակով անհրաժեշտություն է     |

|    |առաջանում մշակել և  իրականացնել միջոցառումներ, որոնք միտված են      |

|    |ոլորտի առաջմղմանը, զարգացմանը, ՀՀ բրենդի համաշխարհային ճանաչմանը,   |

|    |կադրերի պատրաստմանը և  այլ խնդիրների լուծմանը:                      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Վերը նշված խնդիրների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել |

|    |մշակել ՏՀՏ ոլորտի ռազմավարությունը:                                 |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Արդյունքում կմշակվեն ՏՏ և  ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարություն:    |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի ՏՀՏ ոլորտում        |

|    |պետության պատասխանատվության շրջանակը, խնդիրները և                   |

|    |իրավասությունները, կարևոր  ենթակառուցվածքների դասակարգումը, այդ     |

|    |ենթակառուցվածքներին ուղղված ռիսկերի գնահատման և  ենթակառուցվածքների |

|    |անվտանգության ապահովման նորմերը, պետական մարմիններում տեղեկատվական  |

|    |անվտանգության չափանիշները:                                          |

|____|____________________________________________________________________|

|11. |«Միասնական երթուղային ցանցի ներդրման հայեցակարգի և                  |

|    |գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ              |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության        |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության 19.06.2017թ N 646-Ա որոշմամբ հաստատված հավելվածի   |

|    |3.6 բաժնի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի և  ՀՀ կառավարության 2018 |

|    |թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ապահովում:    |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր համայնքներն են         |

|    |ապահովված տրանսպորտային սպասարկմամբ: Այդ խնդիրը կարգավորելու        |

|    |նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում ձևավորել  միասնական         |

|    |երթուղային ցանց, որի շրջանակներում մշակվել և  ՀՀ կառավարության 2017 |

|    |թվականի հուլիսի 20-ի նիստի N 31 արձանագրության 32-րդ կետով          |

|    |ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի |

|    |ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի իրականացման |

|    |նպատակով անհրաժեշտ է մշակել դրանից բխող միջոցառումների ծրագիր:      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով     |

|    |անհրաժեշտ է մշակել հայեցակարգը և  դրանից բխող գործողությունների     |

|    |ծրագիր, որով կսահմանվեն երթուղային ցանցի ձևավորման  քայլերի         |

|    |հաջորդականությունը, դրանց պատասխանատուներն ու կատարման ժամկետները:  |

|    |Նախատեսում է ներմարզային երթուղային ցանցը կապել միջմարզային         |

|    |երթուղային ցանցի հետ, որի դեպքում ներմարզային երթուղիների           |

|    |մրցույթները կանցկացվեն մեկ փաթեթով միջմարզային երթուղիների          |

|    |մրցույթների հետ մեկտեղ: Կընտրվի այնպիսի փոխադրող, որը կսպասարկի     |

|    |մարզի (մարզերի) միջմարզային և  ներմարզային երթուղիները համատեղ:     |

|    |Գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման |

|    |համակարգ և  շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ,|

|    |ինչը թույլ չի տալիս ուղևորներին  արդյունավետ կազմակերպելու          |

|    |ուղևորությունը:                                                     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Կընդունվի միասնական երթուղային ցանցի ներդրման հայեցակարգը և  դրանից |

|    |բխող գործողությունների ծրագիրը, որով սահմանված ժամկետներում         |

|    |հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային           |

|    |սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության  համար ծախսվող ժամանակահատվածը,  |

|    |կանոնավոր ուղևորափոխադրումներում  ներգրավված տրանսպորտային միջոցները|

|    |կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի  ծավալներին, կբարձրանա      |

|    |ուղևորափոխադրումների  արդյունավետությունը:                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Հանրապետության բոլոր բնակավայրերը կապահովվեն կանոնավոր              |

|    |ուղևորափոխադրումներով:                                              |

|____|____________________________________________________________________|

|12. |«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և    |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության     |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Անվտանգ երթևեկության  ապահովում, խանգարող օբյեկտների բացառում,      |

|    |միջպետական և  հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական|

|    |գոտիներում կառուցապատման խստացում:                                  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Միջպետական և  հանրապետական նշանակության ավտոճանապարհների            |

|    |պաշտպանական գոտիներում առկա են առանց համապատասխան համաձայնեցման     |

|    |կառուցված հասարակական օգտագործման օբյեկտները, որոնք խանգարում են    |

|    |դրանցով անվտանգ երթևեկության  ապահովումը:                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Անվտանգ երթևեկության  ապահովում, խանգարող օբյեկտների բացառում,      |

|    |միջպետական և  հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական|

|    |գոտիներում կառուցապատման խստացում:                                  |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Միջպետական և  հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական|

|    |գոտիներում կառուցապատման կանոնակարգում:                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Անվտանգ երթևեկության  ապահովում:                                    |

|____|____________________________________________________________________|

|13. |«Վճարովի ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության    |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Այլընտրանքային վճարովի ավտոմոբիլային ճանապարհների առկայություն:     |

|    |1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |

|    |խնդիրները                                                           |

|    |Ներկայումս օրենսդրորեն կարգավորված չեն վճարովի ավտոմոբիլային        |

|    |ճանապարհներին առնչվող խնդիրները: Առաջարկվում է, որպես այլընտրանքային|

|    |տարբերակ ՀՀ-ում ներդնել վճարովի ավտոմոբիլային ճանապարհների կառուցման|

|    |հնարավորությունը:                                                   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից բացի առաջարկվում է|

|    |ՀՀ օրենքով սահմանել նաև  այլընտրանքային տարբերակ` վճարովի           |

|    |ավտոմոբիլային ճանապարհների կառուցում` սահմանելով նաև  այդ           |

|    |ճանապարհների կառուցման կարգն ու պայմանները:                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Այլընտրանքային ճանապարհների կառուցում և  դրանց պահպանման և          |

|    |շահագործման գործընթացի կարգավորում:                                 |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |ՀՀ-ում այլընտրանքային ճանապարհների առկայություն:                    |

|____|____________________________________________________________________|

|14. |«Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարությանը          |

|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման     |

|    |նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ       |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017   |

|    |թվականի հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3-րդ մասի 3.6-րդ     |

|    |գլխի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջից: Նախագծի նպատակն է             |

|    |երկաթուղային ենթակառուցվածքների առկա վիճակի ուսումնասիրության հիման |

|    |վրա գոյություն ունեցող խնդիրների բացահայտման, դրանց լուծման         |

|    |առաջնահերթությունների սահմանման, կառավարման ժամանակակից միջոցների   |

|    |կիրառման, նյութական, աշխատանքային և  ֆինանսական ռեսուրսների         |

|    |օգտագործման օպտիմալացման և  դրանց արդյունավետությունը բարձրացման    |

|    |անհրաժեշտությունը:                                                  |

|    |1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Ռազմավարությունով սահմանվելու են երկաթուղային ենթակառուցվածքների    |

|    |զարգացման համար անհրաժեշտ միջոցառումները:                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ռազմավարության կարգավորման առարկան է երկաթուղային ենթակառուցվածքների|

|    |զարգացումը, հայկական երկաթուղու աշխարհագրության ընդլայնումը,        |

|    |երթևեկության  անվտանգության ապահովումը:                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ռազմավարության ընդունման արդյունքում կապահովվի երկաթուղային         |

|    |ենթակառուցվածքների միասնական քաղաքականության մշակումն ու            |

|    |իրականացումը և  կենսական նշանակության ենթակառուցվածքների            |

|    |արդյունավետ ու անվտանգ շահագործումը:                                |

|____|____________________________________________________________________|

|15. |ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011       |

|    |թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացում   |

|    |կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման      |

|    |ապահովում:                                                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված  |

|    |է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով        |

|    |միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային          |

|    |միջոցները և  ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով,       |

|    |ինչպես նաև  թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում |

|    |ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները   |

|    |և  վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և     |

|    |վարորդի թվային տախոգրաֆի քարտեր: Սակայն ՀՀ կառավարության 2011       |

|    |թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշմամբ սահմանված է միայն միջպետական    |

|    |բեռնափոխադրումներ իրականացնելու համար թվային տախոգրաֆների           |

|    |տրամադրման կարգը:                                                   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ        |

|    |հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան փոփոխություններ և        |

|    |լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 231-Ն    |

|    |որոշման մեջ:                                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Միջպետական ուղևորափոխադրումներ  իրականացնող կազմակերպություններին   |

|    |և  վարորդներին կտրամադրվեն թվային տախոգրաֆի քարտեր, իսկ միջպետական  |

|    |ուղևորափոխադրումներում  ներգրավված տրանսպորտային միջոցներ           |

|    |կկահավորվեն թվային տախոգրաֆներով:                                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Միջպետական ուղևորափոխադրումները  կհամապատասխանեցվեն «Միջազգային     |

|    |ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների       |

|    |անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին, որի           |

|    |արդյունքում կբարձրանա դրանց անվտանգության մակարդակը:                |

|_________________________________________________________________________|

|      Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն          |

|_________________________________________________________________________|

|16. |«ՀՀ հողօգտագործողներին 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների    |

|    |համար ֆոսֆորական և  կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով |

|    |պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է           |

|    |գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն  ռեսուրսների,        |

|    |մասնավորապես հանքային պարարտանյութերի մատչելի գներով մատակարարման   |

|    |ծրագրի շարունակմամբ:  Իրավական ակտով կսահմանվեն ֆոսֆորական և        |

|    |կալիումական պարարտանյութերի Հայաստանի Հանրապետության մարզերի        |

|    |մատակարարման չափաքանակները և  այլ պայմաններ:                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Նման ուղղվածության ծրագիր իրականացվել է նաև  2017 թվականին, սակայն  |

|    |2018 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է սահմանել         |

|    |մատակարարվող ռեսուրսների ծավալները, ըստ մարզերի և  առանձին          |

|    |տնտեսավարողների (ընկերություններ, կազմակերպություններ), պահանջվող   |

|    |ֆինանսական ռեսուրսները, գները և  այլն: Վերջինիս համար անհրաժեշտ է   |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել            |

|    |համապատասխան ծրագիր:                                                |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |2018 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է, հիմք ընդունելով |

|    |Հայաստանի Հանրապետության մարզերից և  առանձին տնտեսավարողներից ստաց- |

|    |ված հայտերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունել |

|    |«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2018 թվականի           |

|    |գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ֆոսֆորական և      |

|    |կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության |

|    |ծրագիրը»:                                                           |

|    |2. Կարգավորման առարկան 2018 թվականին                                |

|    |Հայաստանի Հանրապետության մարզերի և  գյուղատնտեսությունում           |

|    |տնտեսավարողների հայտերի հիման վրա ֆոսֆորական, կալիումական           |

|    |պարարտանյութերի մատչելի գներով մատակարարման գործընթացի              |

|    |կանոնակարգումն է:                                                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ  արդյունքները` |

|    |- գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար պայմաններ կստեղծվեն   |

|    |գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ագրոտեխնիկական             |

|    |պահանջների կատարման համար,                                          |

|    |- կբարձրանա գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը և         |

|    |արտադրության արդյունավետությունը, կավելանան արտադրության ծավալները, |

|    |- կբարձրանա բուսաբուծական մթերքների մրցունակությունը և              |

|    |ինքնաբավության մակարդակը, պայմաններ կստեղծվեն հողային ռեսուրսների   |

|    |նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման համար:                  |

|____|____________________________________________________________________|

|17. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի  |

|    |N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ          |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի       |

|    |Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա      |

|    |որոշման հավելվածի «Սննդամթերքի անվտանգություն» բաժնի 6-րդ կետի 2-րդ |

|    |ենթակետի կատարման անհրաժեշտությամբ:                                 |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի   |

|    |N 218-Ն որոշմամբ կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի,            |

|    |սննդամթերքի հետ շփվող նյութերի և  սննդային ու կենսաբանական ակտիվ    |

|    |հավելումների (այսուհետ` սննդամթերք) ռիսկայնությունը որոշող          |

|    |չափանիշների ընդհանուր նկարագիրը և  գնահատված ռիսկերի հիման վրա      |

|    |վերահսկողության համակարգի մեթոդաբանության հետ կապված                |

|    |հարաբերությունները:                                                 |

|    |Ներմուծման ընթացակարգը և  ժամկետները վերանայման և  պարզեցման կարիք  |

|    |ունեն, ինչպես նաև  որոշման մեջ նշված ծածկագրերը չեն համապատասխանում |

|    |ԵԱՏՄ երկրների կողմից կիրառվող մեկ ընդհանուր ծածկագրերին:            |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներմուծման ընթացակարգի պարզեցում և  վերանայում:                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում կդյուրինացվի և  կպարզեցվի ներմուծման  |

|    |գործընթացը:                                                         |

|    |Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և  ներդրումների        |

|    |նախարարություն                                                      |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում