Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|18. |«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ   |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելը                               |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |    Օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017  |

|    |թվականի հունիսի 9-ի N 646-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության    |

|    |2017-2022 թվականների ծրագրում ներդրումային քաղաքականության հիմնական |

|    |ուղղությունների ներքո ամրագրված համապատասխան դրույթից: Միաժամանակ,  |

|    |ՀՀ կառավարության 2017 թ.  նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային     |

|    |որոշմամբ ամրագրված է մինչև  2018 թ.  փետրվարը ՀՀ կառավարության      |

|    |աշխատակազմ Նախագծի ներկայացումը:                                    |

|    |Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) զարգացման համար անհրաժեշտ |

|    |իրավական հենքի ձևավորումը  Հայաստանում ներդրումային ակտիվության     |

|    |խրախուսման ու ներդրումային միջավայրի կատարելագործման ուղղությամբ ՀՀ |

|    |կառավարության հանձնառությունների առանցքային տարրերից մեկն է:        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տարիներին                 |

|    |պետություն-մասնավոր գործընկերությունը զարգացած և  զարգացող բազմաթիվ |

|    |երկրներում ավելի կարևոր,  արդյունավետ ու լայնորեն կիրառվող գործիք է |

|    |դառնում հանրային ենթակառուցվածքներին ուղղված ու այլ զարգացման       |

|    |նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով մասնավոր ռեսուրսի        |

|    |ներգրավման համար: Ներկայումս Հայաստանում առկա է ՊՄԳ սկզբունքներով   |

|    |մի շարք նախագծերի իրականացման հաջողված փորձ մի շարք ոլորտներում: ՀՀ |

|    |կառավարության կողմից վերջին տարիներին որոշակի քայլեր են ձեռնարկվել  |

|    |ՊՄԳ դաշտը կարգավորող օրենսդրության մշակման ուղղությամբ,             |

|    |մասնավորապես, 2009 թվականին ընդունված «ՀՀ պետություն-մասնավոր       |

|    |հատվածների համագործակցության հայեցակարգը» և  «ՊՄԳ ծրագրերի          |

|    |գնահատման և  հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |2012 թ. N 1241-Ն որոշումը:                                          |

|    |Միաժամանակ, երկրում արդյունավետ ՊՄԳ պրակտիկայի ձևավորման  ու        |

|    |կայացման համար բացակայում է օրենսդրությունը, որով անհրաժեշտ         |

|    |իրավական հիմքեր կապահովվեն գործարարների և  ներդրողների հետ          |

|    |պետության արդյունավետ ու փոխվստահելի համագործակցության կառուցման    |

|    |համար:                                                              |

|    |2017 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է        |

|    |արժանացել Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականության       |

|    |փաստաթուղթը, որով ամրագրվում են Հայաստանում ՊՄԳ քաղաքականության     |

|    |ընդհանուր կառուցակարգերը, ինչպես նաև  ուղղորդիչ հիմքեր են           |

|    |ապահովվում հետագա իրավակարգավորումների համար:                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |ՊՄԳ նոր օրենքի ընդունմամբ կկարգավորվեն գործընկերության ձևաչափով     |

|    |նախագծերի իրագործման շուրջ առաջացող իրավահարաբերությունները, այդ    |

|    |թվում` ընդունելի ոլորտները, մոդելները, ընտրության չափորոշիչները և   |

|    |ընթացակարգերը, ծրագրի մշակման և  իրականացման գործընթացները:         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Օրենքի նախագծով կամրագրվեն պետություն-մասնավոր հատված               |

|    |գործընկերության ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և   |

|    |ինստիտուցիոնալ կառուցակարգերը:                                      |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |Օրենքի ընդունմամբ ընկալելի օրենսդրական միջավայր կձևավորվի  և        |

|    |հնարավորություններ կստեղծվեն ենթակառուցվածքային և  զարգացման        |

|    |այլ ծրագրեր իրագործել մասնավոր ռեսուրսի ներգրավմամբ` այդպիսով       |

|    |հավասարակշռելով նաև  նման նախաձեռնությունների իրագործման համար      |

|    |պետական պարտք ներգրավելու պահանջը և  նպաստելով հանրային             |

|    |ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:                       |

|____|____________________________________________________________________|

|19. |«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և           |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության     |

|    |աշխատակազմ ներկայացնելը                                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Նախագծի անհրաժեշտությունը բխում է հեղինակային իրավունքի բնագավառի   |

|    |հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման և  ԵԱՏՄ |

|    |կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջից:                      |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    | Գործող օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն` գրանցված          |

|    |ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց   |

|    |կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, |

|    |որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով         |

|    |տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ  այլ երկրում (զուգահեռ    |

|    |ներկրում), իսկ ըստ ԵԱՏՄ պայմանագրի` նշված դրույթը կիրառվում է միայն |

|    |այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա            |

|    |համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել ԵԱՏՄ           |

|    |պայմանագրի անդամ որևէ  երկրում:                                     |

|    |Գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապրանքային նշանի    |

|    |զիջումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է հանդիսանում չօգտագործման  |

|    |պատճառով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայցը |

|    |մերժելու համար:  Սա դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, երբ  |

|    |նշված ժամանակահատվածի ավարտին կնքվում են իրավունքի փոխանցման կամ    |

|    |լիցենզիայի տրամադրման պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են      |

|    |ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, սակայն նշված      |

|    |ապրանքային նշանը շարունակվում է չօգտագործվել:                       |

|    |Գործող օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապրանքային նշանի    |

|    |գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման   |

|    |ժամկետը սահմանված է ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 5     |

|    |տարի անընդմեջ կամ հայցը ավելի ուշ ներկայացնելու դեպքում` հայցին     |

|    |անմիջականորեն նախորդող 5 տարի անընդմեջ ժամանակահատվածները, իսկ ԵԱՏՄ |

|    |պայմանագրի համաձայն` նշված ժամանակահատվածը սահմանված է 3 տարի:      |

|    |Գործող օրենքում առկա է նաև  որոշ տեխնիկական բնույթի հարցերի         |

|    |կատարելագործման անհրաժեշտություն:                                   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Վերը նշված խնդիրների հասցեագրման նպատակով կմշակվի և  ՀՀ             |

|    |կառավարության աշխատակազմ կներկայացվի «Ապրանքային նշանների մասին» ՀՀ |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |նախագիծը:                                                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի նպատակը ապրանքային նշանների իրավական պահպանության           |

|    |օրենսդրության կատարելագործումն է` բնագավառի ներկա միջազգային        |

|    |զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու մեխանիզմների      |

|    |կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով: Օրենքը նախագծելուց      |

|    |հաշվի են առնվելու բնագավառում գործող միջազգային պայմանագրերով       |

|    |ստանձնած պարտավորությունները:                                       |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի      |

|    |ընդունմամբ իրավական հիմքեր կապահովվեն ապրանքային նշանների հետ       |

|    |կապված հարաբերությունների հուսալի և  արդյունավետ կարգավորման,       |

|    |ինչպես նաև`  բնագավառի միջազգային ինտեգրման գործընթացներում         |

|    |արդյունավետ մասնակցության համար:                                    |

|____|____________________________________________________________________|

|20. |«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2019 թվականի|

|    |ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային     |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Ներդրումների ու գործարարության տեսակետից գրավիչ երկրի համբավի       |

|    |շարունակական ամրապնդման առումով գործարար միջավայրի բարելավմանն      |

|    |ուղղված հետևողական  աշխատանքը ՀՀ կառավարության տնտեսական զարգացման  |

|    |քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է: ՀՀ               |

|    |կառավարությունը հետևողական  քայլեր է իրականացնում գործարարությամբ   |

|    |զբաղվելը դյուրացնելու և  անհարկի պետական միջամտության բեռը          |

|    |թեթևացնելու  ուղղությամբ:                                           |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Գործարար միջավայրի բարեփոխումների կարևորությունն  ու                |

|    |հանձնառությունն ընդգծելու և  դրա շուրջ գործընթացների համակարգումն   |

|    |ամրապնդելու նպատակով ՀՀ վարչապետի 2017 թ. նոյեմբերի 27-ի N 1373-Ա   |

|    |որոշմամբ ձևավորվել  է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ          |

|    |զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավման աշխատանքները համակարգող    |

|    |միջգերատեսչական աշխատանքային խումբ:                                 |

|    |Գործարար միջավայրի բարելավման շրջանակներում աշխատանքներն ուղղված են |

|    |լինելու շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների     |

|    |վերացմանը, պետության կողմից տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող     |

|    |ծառայությունների բարելավմանը և  պարզեցմանը, ինչպես նաև  ոլորտը      |

|    |կարգավորող իրավական ակտերի կրճատմանն ու հնարավորինս պարզեցմանը:     |

|    |Իրականացվելու են տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և    |

|    |աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների   |

|    |նախապատրաստում և  համապատասխան միջոցառումների սահմանում:            |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության            |

|    |բարեփոխումների շարունակականության ապահովման և  տարբեր ոլորտներում   |

|    |այդ ուղղությամբ իրականացվող առանձին միջոցառումների համալիր ու       |

|    |հասցեական իրագործման նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը           |

|    |կներկայացվի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների |

|    |2019 թ.  ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության |

|    |կառավարության որոշման նախագիծը:                                     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխման և  |

|    |Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար    |

|    |հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ:                |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |Ակնկալվում է Հայաստանը դարձնել գործարար և  ներդրումային առավել      |

|    |բարենպաստ միջավայր ունեցող երկիր` Համաշխարհային բանկի               |

|    |«Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշում ապահովելով երկրի դիրքի       |

|    |բարելավում:                                                         |

|____|____________________________________________________________________.

|21. |«Հեղինակային իրավունքի և  հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքների  |

|    |նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հեղինակային իրավունքի     |

|    |բնագավառի հարաբերությունները կարգավորող օրենսդրության               |

|    |կատարելագործման պահանջով:                                           |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Տեխնիկայի և  տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս          |

|    |ընդլայնվում են գրականության, գիտության և  արվեստի բնագավառների      |

|    |ստեղծագործությունների օգտագործման և  տարածման հետ կապված            |

|    |հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և              |

|    |չկարգավորված իրավահարաբերությունների առաջացմանը:                    |

|    |Թվային միջավայրում և  գլոբալ ցանցերում ստեղծագործությունների        |

|    |օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային  |

|    |իրավունքի և  հարակից իրավունքների պահպանության հուսալի և            |

|    |արդյունավետ միջոցներ:                                               |

|    |Գործող «Հեղինակային իրավունքի և  հարակից իրավունքների մասին» ՀՀ     |

|    |օրենքի մի շարք դրույթներ չեն համապատասխանում ներկայումս միջազգային  |

|    |պրակտիկայում կիրառվող որոշ մոտեցումներին և  ենթակա են վերանայման:   |

|    |Օրենքի ընդունումից հետո ուժի մեջ են մտել երկու նոր միջազգային       |

|    |պայմանագրեր, մասնավորապես` «Տեսալսողական կատարումների մասին» 2012 թ.|

|    |Պեկինի պայմանագիրը, որը նպատակ ունի կատարելագործել                  |

|    |կատարողների իրավունքները և  նրանց տրամադրել ավելի արդյունավետ ու    |

|    |միատեսակ պահպանություն:                                             |

|    |2013 թ. Մարաքեշում ընդունված «Կույրերի, տեսողական հաշմանդամություն  |

|    |ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար   |

|    |հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու     |

|    |մասին» պայմանագիրը, որը նախատեսում է հեղինակային իրավունքի որոշակի  |

|    |սահմանափակումներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն       |

|    |ունեցող անձանց` լիարժեք ու արդյունավետ մասնակցելու և  ներգրավվելու  |

|    |հասարակական և  մշակութային կյանքին:                                 |

|    |Գործող օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթական           |

|    |հաստատությունների և  գրադարանների կողմից ստեղծագործությունների      |

|    |վերարտադրմանը, չեն համապատասխանում ներկայիս պահանջներին և  այդ      |

|    |կապակցությամբ անհրաժեշտություն կա հստակ սահմանափակումներ մտցնել այդ |

|    |ստեղծագործությունների իրավունքների նկատմամբ: Նախագծում ընդգրկված    |

|    |հեղինակային իրավունքի սահմանափակումները նպատակաուղղված են           |

|    |հանրության շրջանում գիտելիքի, մշակութային արժեքների,                |

|    |ստեղծագործությունների էլ ավելի լայն հասանելիության ապահովմանը:      |

|    |Դրանք հնարավորություն կտան կրթական հաստատություններին և             |

|    |գիտահետազոտական ինստիտուտներին, գրադարաններին ու արխիվներին ոչ      |

|    |առևտրային  հիմունքներով ստեղծագործություններ մատակարարել միմյանց`   |

|    |իրենց ընթերցողներին տրամադրելու, ինչպես նաև`  ստեղծագործությունների |

|    |օրինակներն ուսանողներին ներքին ապահով ցանցով տրամադրելու համար:     |

|    |Գործող օրենքով լիարժեք կարգավորված չէ գույքային իրավունքների կոլեկ- |

|    |տիվ կառավարման համակարգը, որը կատարելագործման կարիք ունի: Նախագծով  |

|    |նախատեսվում են մտավոր սեփականության ոլորտում պետական լիազոր մարմնի  |

|    |կողմից կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների հավատարմագրման      |

|    |գործընթացը և  հավատարմագիր ստանալու համար անհրաժեշտ պայմանները:     |

|    |Նախատեսված են դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն |

|    |մեխանիզմներ:                                                        |

|    |Խնդիրներ են առկա նաև  մալուխային վերահաղորդումների հետ կապված       |

|    |հեղինակային իրավունքին և  հարակից իրավունքներին առնչվող             |

|    |հարաբերությունների, ինչպես նաև  տեսալսողական կատարումների           |

|    |ամրագրումների արտադրության և  օգտագործման հետ կապված                |

|    |հարաբերությունների կարգավորման հարցերում:                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Կմշակվի և  ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացվի «Հեղինակային     |

|    |իրավունքի և  հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի նպատակը հեղինակային իրավունքի և  հարակից իրավունքների       |

|    |իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է` բնագավառի   |

|    |ներկա միջազգային զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու  |

|    |մեխանիզմների կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով:            |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կապահովվեն հեղինակային իրավունքի |

|    |և  հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունների հուսալի և     |

|    |արդյունավետ կարգավորման, ինչպես նաև`  բնագավառի միջազգային          |

|    |ինտեգրման գործընթացներում արդյունավետ մասնակցության համար:          |

|____|____________________________________________________________________|

|22. |«Արտոնագրերի մասին» և  «արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքների |

|    |նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը     |

|    |բխում է ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի «Ներդրումներ»  |

|    |ենթաբաժնի 1-ին կետի 4 ենթակետի պահանջից: Նախագծով նպատակ է դրվում   |

|    |Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության |

|    |առավել կատարելագործված համակարգ: «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ |

|    |օրենքի նախագիծը նպատակ ունի առանձնացնել արդյունաբերական նմուշների   |

|    |հետ կապված հարաբերությունների կարգավորումը գյուտերի և  օգտակար      |

|    |մոդելների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքից:         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական   |

|    |նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել    |

|    |2009թ հունվարի 1-ից, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ    |

|    |խնդիրներ:  Մասնավորապես, գործող օրենքում բացակայում է երրորդ անձանց |

|    |կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման            |

|    |ընթացակարգը, բավականաչափ հստակ պարզաբանված չեն` գյուտերին լրացուցիչ |

|    |իրավական պահպանություն տրամադրման պայմանները, «ծառայողական»         |

|    |գյուտերի հեղինակների իրավունքները և  պարտականությունները, ինչպես    |

|    |նաև`  առկա են խնդիրներ գյուտերի փորձաքննության ընթացակարգերի հետ    |

|    |կապված:                                                             |

|    |Գործող օրենքով արդյունաբերական նմուշների հետ կապված                 |

|    |հարաբերությունները կարգավորվում են գյուտերի և  օգտակար մոդելների    |

|    |հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքով, որը, հաշվի        |

|    |առնելով այս օբյեկտների առանձնահատկությունները, օրենքի կիրառման      |

|    |համար որոշակի խնդիրներ է առաջացնում, բացի այդ միջազգային            |

|    |պրակտիկայում նշված օբյեկտների հետ կապված հարաբերությունները         |

|    |հիմնականում կարգավորվում են առանձին օրենքներով:                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է մշակել «Արտոնագրերի մասին» և  «Արդյունաբերական        |

|    |դիզայնի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով կնախատեսվի       |

|    |երրորդ անձանց կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների          |

|    |ներկայացման ընթացակարգը, կներդրվի միջազգային լավագույն փորձին       |

|    |համապատասխան գյուտերի փորձաքննության կատարելագործված ընթացակարգ,    |

|    |կհստակեցվեն գյուտերին լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման    |

|    |պայմանները, «ծառայողական» գյուտերի հեղինակների իրավունքները և       |

|    |պարտականությունները:                                                |

|    |2. Կարգավորման առարկան «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի և              |

|    |«Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի նախագծերի մշակում:        |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ-ում       |

|    |գյուտերի և  արդյունաբերական նմուշների իրավական պահպանության         |

|    |առավել կատարելագործված համակարգերի ներդրում:                        |

|____|____________________________________________________________________|

|23. |«Հայաստանի Հանրապետությունում նորարարության զարգացման               |

|    |ռազմավարությանը և  ճանապարհային քարտեզին հավանություն տալու մասին»  |

|    |ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն    |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում Հայաստանի            |

|    |Հանրապետությունում ստեղծարար բիզնեսների և  տեխնոլոգիական զարգացմանն |

|    |առնչվող դրույթների շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում       |

|    |մշակելու ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարություն և       |

|    |ճանապարհային քարտեզ, որով կնախանշվեն ոլորտի զարգացման հիմնական      |

|    |ուղղությունները և  ռազմավարական մոտեցումները, նպատակներն, խնդիրները |

|    |և  իրականացվելիք գործողությունները:                                 |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 6 արձանագրային        |

|    |որոշմամբ հավանություն է տրվել ինովացիոն տնտեսության ձևավորման       |

|    |մեկնարկային ռազմավարության հայեցակարգին, որի ներքո իրականացվել են   |

|    |ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ:               |

|    |Ներկայում անհրաժեշտություն է առաջացել մշակելու ոլորտի զարգացման նոր |

|    |ռազմավարություն և  ճանապարհային քարտեզ, որոնք կանդրադառնան գիտության|

|    |արդյունքների առևտրայնացման  խթանման, կրթություն-գիտություն-         |

|    |տնտեսություն կապերի ամրապնդման, ինովացիոն գործունեության խթանման    |

|    |նախաձեռնությունների ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման, ինովացիոն     |

|    |ենթակառույցների ձևավորման  ու զարգացման, ինովացիոն ոլորտում         |

|    |միջազգային համագործակցության ակտիվացման և  ոլորտի զարգացմանն        |

|    |ուղղված այլ կարևոր  հարցերի:                                        |

|    |Այս ուղղությամբ արդեն իսկ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող         |

|    |«Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» ծրագրի շրջանակում         |

|    |Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության տեխնիկական   |

|    |աջակցությամբ ներգրավված տեղական և  միջազգային փորձագետների հետ      |

|    |համատեղ մեկնարկել են նորարարության զարգացման նոր ռազմավարության և   |

|    |ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները:                          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ 2018 թվականին     |

|    |մշակել և  ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ-ում            |

|    |նորարարության զարգացման նոր ռազմավարությունն ու ճանապարհային        |

|    |քարտեզը:                                                            |

|    |2. Կարգավորման առարկան ՀՀ տնտեսական քաղաքականության                 |

|    |հիմնական ուղղություններից է գիտելիքահենք տնտեսության ձևավորումը  և  |

|    |այդ նպատակով ինովացիոն գործունեության խթանումը` որպես տեխնոլոգիական |

|    |առաջընթացի և  միջազգայնորեն մրցունակ տնտեսության զարգացման հիմք:    |

|    |ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարությունն ու դրանից բխող  |

|    |ճանապարհային քարտեզով կնախանշվեն ՀՀ-ում ինովացիոն ոլորտի զարգացման  |

|    |հետագա ուղղությունները, մոտեցումներն ու գործառնական քայլերը:        |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ-ում       |

|    |ինովացիոն ոլորտի հետագա զարգացումը խթանելու նպատակով պետական        |

|    |քաղաքականության հիմնական ուղղություններն ու գործողություններն       |

|    |ամրագրող իրավական հիմքի ձևավորում:                                  |

|____|____________________________________________________________________|

|24. |«Զբոսաշրջային ծառայությունների որակավորման կարգերն ու չափանիշները   |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության|

|    |աշխատակազմ ներկայացնելը                                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջային  |

|    |գրավիչ երկրի հեղինակության շարունակական ամրապնդման գործընթացում     |

|    |բնագավառի դինամիկ զարգացումներին համահունչ կարգավորման միջավայր     |

|    |ունենալը հաջողության երաշխիքներից է: Այս տեսակետից ոլորտի           |

|    |օրենսդրական դաշտի բարելավումը նպատակով նախատեսվում է «Զբոսաշրջային  |

|    |ծառայությունների որակավորման կարգերն ու չափանիշները հաստատելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի պահանջը բխում է       |

|    |«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծից:                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Զբոսաշրջության բնագավառի զարգացումներին համընթաց անհրաժեշտություն է |

|    |առաջանում ոլորտում կիրառվող մի շարք հասկացությունների արդիականացման |

|    |և  հստակեցման, սպառողի իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու և,  |

|    |այդպիսով, երկրի զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը             |

|    |բարձրացնելու նպատակով ստանդարտների ներդրման և  կամավորության        |

|    |սկզբունքով հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային       |

|    |գործունեության սուբյեկտների, զբոսավարների, ուղեկցորդների,           |

|    |ռեստորանների և  զբոսաշրջային ավտոբուսների որակավորման, զբոսաշրջային |

|    |տեղեկատվական կենտրոնների միասնական համակարգի ձևավորման,             |

|    |ծառայությունների նկատմամբ պահանջների պահպանման մեխանիզմների         |

|    |ապահովման:                                                          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսվում է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող        |

|    |կարգերն ու չափանիշները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի    |

|    |մշակում:                                                            |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակավորման   |

|    |կարգերի ու չափանիշների սահմանում:                                   |

|    |3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համարժեք իրավական կարգավորման       |

|    |միջոցով ապահովել զբոսաշրջային ծառայությունների որակի ամրապնդում ու  |

|    |բարձրացում, զբոսաշրջային ծառայությունների ընտրության գործում        |

|    |սպառողին աջակցություն, համաշխարհային ու ներքին շուկայում Հայաստանի  |

|    |ու հայկական զբոսաշրջային արդյունքի դրական նկարագրի ամրապնդում ու    |

|    |շարունակական բարձրացում:                                            |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական        |

|    |ավիացիայի գլխավոր վարչություն                                       |

|____|____________________________________________________________________|

|25. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի    |

|    |N 944-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)              |

|    |ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության |

|    |օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման  |

|    |և  իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում  |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության      |

|    |որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրամիության    |

|    |«Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթի 13-րդ խմբագրության    |

|    |9-րդ հրատարակությամբ /2016 թ. փետրվար/ սահմանված նոր ավիացիոն       |

|    |անվտանգության ընթացակարգերին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:    |

|    |2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները    |

|    |2016 թ. ընթացքում ԵԿԱԿ կողմից 13-րդ խմբագրության 9-րդ               |

|    |հրատարակությամբ լրացումներ և  փոփոխություններ են կատարվել           |

|    |Եվրոմիության կողմից «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30             |

|    |փաստաթղթում, սահմանվել են ավիացիոն անվտանգության ընթացակարգերի նոր  |

|    |ստանդարտներ:                                                        |

|    |Վերը նշված լրացումների և  փոփոխությունների կիրառման ուշացումը կարող |

|    |է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության    |

|    |ապահովման վրա և  այսօր ավիացիոն անվտանգության առումով վերը նշված    |

|    |փոփոխությունների և  լրացումների կիրառումը անհրաժեշտ է:              |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն            |

|    |անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է     |

|    |ապահովել ՀՀ օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության      |

|    |միջոցառումների համապատասխանությունը ԻԿԱՕ և  ԵԿԱԿ ստանդարտներին, որի |

|    |ապահովման նպատակով ԻԿԱՕ և  ԵԿԱԿ կողմից նոր ընդունված ստանդարտները   |

|    |ներդրվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության       |

|    |աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում և         |

|    |գործնական կիրառում ստանում ՀՀ օդանավակայաններում ավիացիոն           |

|    |անվտանգության ընթացակարգերում:                                      |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |Վերը նշված փոփոխությունների և  լրացումների ընդունումը               |

|    |հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում նոր |

|    |ավիացիոն անվտանգության ընթացակարգերը կանոնակարգել և                 |

|    |համապատասխանեցնել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին           |

|    |կոնվենցիայի N 17` «Անվտանգության» հավելվածով և  Եվրամիության        |

|    |«Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված նոր        |

|    |ստանդարտներին:                                                      |

|    |5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ավիացիոն անվտանգության|

|    |ընթացակարգերն և  հնարավորություն կընձեռվի ավելի բարձր մակարդակի     |

|    |հասցնել օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողության          |

|    |գործառույթների իրականացումը:                                        |

|____|____________________________________________________________________|

|26. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի |

|    |N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)              |

|    |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի |

|    |N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է         |

|    |վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների      |

|    |սպասարկման աշխատանքների իրականացման ընթացակարգերի պարզեցման,        |

|    |վերահսկողության մեխանիզմների արդիականացման, ինչպես նաև              |

|    |Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հրապարակած |

|    |միջազգային ստանդարտներին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» |

|    |կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 18-րդ հավելվածի դրույթներին        |

|    |համապատասխանեցման անհրաժեշտությամբ:                                 |

|    |2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները    |

|    |Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից      |

|    |դեպի դուրս վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար        |

|    |չարգելված բեռների օդային փոխադրման, Հայաստանի Հանրապետության        |

|    |օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման           |

|    |աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և  վտանգավոր բեռների  |

|    |օդային փոխադրումներն սպասարկող (փաթեթավորող և  փաստաթղթային         |

|    |ձևակերպումներ  իրականացնող) կազմակերպություններին թույլտվություն    |

|    |տալու գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2009 թվականի     |

|    |նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ, որի իրավական հիմքը հանդիսանում է  |

|    |«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի     |

|    |2-րդ մասը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի    |

|    |(այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) 37-րդ հոդվածը, կոնվենցիայի «Օդով     |

|    |վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» 18-րդ հավելվածը (այսուհետ` N   |

|    |18 հավելված) և  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության   |

|    |(այսուհետ` ԻԿԱՕ) ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ    |

|    |փոխադրման տեխնիկական հրահանգը» (այսուհետ` տեխնիկական հրահանգ):      |

|    |Չիկագոյի կոնվենցիայի N 18 հավելվածում կատարվել են մի շարք           |

|    |փոփոխություններ, որոնք ենթակա են ՀՀ օրենսդրության մեջ պարտադիր      |

|    |ներդրման և  կիրառման: Հետևաբար,  անհրաժեշտություն է առաջանում       |

|    |կատարելու համապատասխան փոփոխություններ վտանգավոր համարվող բեռների   |

|    |փոխադրման, սպասարկման աշխատանքները կանոնակարգող համապատասխան        |

|    |իրավական ակտում` ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N     |

|    |1372-Ն որոշման մեջ:                                                 |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման մի    |

|    |շարք դրույթներ չեն համապատասխանում Չիկագոյի կոնվենցիայի N 18        |

|    |հավելվածում կատարված փոփոխություններին: Բացի այդ, անհրաժեշտություն  |

|    |է առաջացել արդիականացնել վերահսկողական մեխանիզմները և  պարզեցնել    |

|    |վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների      |

|    |սպասարկման աշխատանքների իրականացման ընթացակարգերը:                  |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի |

|    |N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն դեպի |

|    |Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի      |

|    |դուրս վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված   |

|    |բեռների օդային փոխադրման, Հայաստանի Հանրապետության                  |

|    |օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման           |

|    |աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և  վտանգավոր բեռների  |

|    |օդային փոխադրումներն սպասարկող (փաթեթավորող և  փաստաթղթային         |

|    |ձևակերպումներ  իրականացնող) կազմակերպություններին թույլտվություն    |

|    |տալու գործընթացի հետ կապված հարաբերությունները:                     |

|    |5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ            |

|    |կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի կատարումն          |

|    |ապահովելու համար առաջարկվող միջոցառման իրականացման արդյունքում      |

|    |ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշումը      |

|    |ամբողջապես կհամապատասխանի ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված    |

|    |դրույթներին, ինչպես նաև  կպարզեցվեն վարչարարական ընթացակարգերը:     |

|____|____________________________________________________________________|

|27. |Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի N 249|

|    |որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)              |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման ընդունումը     |

|    |հնարավորություն կտա հստակեցնել քաղաքացիական ավիացիայի ոլորտում      |

|    |Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության         |

|    |սկզբունքները և  կապահովի դրանց համապատասխանությունը Քաղաքացիական    |

|    |ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ընթացակարգերի          |

|    |պարզեցում» N 9-րդ հավելվածով սահմանված չափորոշիչներին:              |

|    |2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները    |

|    |«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային      |

|    |ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշումն ընդունվել է Հայաստանի      |

|    |Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին, այն   |

|    |համապատասխանել է ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշներին, սակայն 9-րդ` |

|    |«Ընթացակարգերի պարզեցում» հավելվածում 2016 թվականին 14-րդ           |

|    |խմբագրությամբ սահմանվել են նոր չափորոշիչներ` կապված օդանավերի       |

|    |թռիչքների թույլտվությունների ձևակերպման,  օդանավերի ժամանման և      |

|    |մեկնման, օդանավակայաններում օդանավերի և  ուղևորների  սպասարկման     |

|    |համար անհրաժեշտ ծառայությունների և  տեխնիկական միջոցների            |

|    |առկայության, ուղևորների  և  բեռների սահմանային, մաքսային,           |

|    |առողջապահական, սանիտարակարանտինային հսկողությունների, օդանավերի     |

|    |անձնակազմերի վկայականների, ուղևորային  փաստաթղթերի ձևակերպումների,  |

|    |մուտքի իրավունք չունեցող անձանց հետ վարվելու կարգի, փոխադրվող       |

|    |ուղևորների  ուղևորային  մանիֆեստների և  փոխադրման ընդունված բեռների |

|    |բեռնային մանիֆեստների ձևաթղթերի,  օդանավի անձնակազմի անդամների      |

|    |գլխավոր հայտարարագրերի ձևաթղթերի,  օդանավում հիվանդ ուղևորների      |

|    |առկայության մասին ձևաթղթերի  լրացման և  ժամանման օդանավակայանում    |

|    |ներկայացման կարգի, օդանավերի դեզինֆեկցիայի և  դեզինսեկցիայի         |

|    |միջոցառումներին ներկայացվող պահանջների հետ:                         |

|    |Նշված փոփոխությունների և  լրացումների կիրառմամբ ՀՀ                  |

|    |օդանավակայաններում իրականացվող ուղևորների  սպասարկման ընթացակարգերը |

|    |կհամապատասխանեցվեն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված նոր չափորոշիչներին:      |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնելու  |

|    |Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից նոր |

|    |ընդունված չափորոշիչներին և  ավելի բարձրացնել Հայաստանի              |

|    |Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ուղևորների  սպասարկման   |

|    |աշխատանքների անհրաժեշտ մակարդակը:                                   |

|    |4. Կարգավորման առարկան Նշված փոփոխությունների և  լրացումների        |

|    |ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելու Հայաստանի             |

|    |Հանրապետության օդանավակայաններում ուղևորների  սպասարկման            |

|    |աշխատանքները բոլոր փուլերում, համապատասխանեցնելով դրանք ԻԿԱՕ-ի      |

|    |չափորոշիչներին:                                                     |

|    |5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունմամբ հստակ կամրագրվեն ուղևորների  սպասարկման  |

|    |բոլոր փուլերի ընթացքում կիրառվող ընթացակարգերը և  դրանց գործնական   |

|    |իրականացման միջոցով կդյուրացվեն օդային փոխադրումների ընթացքում      |

|    |ուղևորների  սպասարկումներին առնչվող գործընթացները, դրանք            |

|    |համապատասխանեցնելով ԻԿԱՕ անդամ երկրներում գործող ներկայիս           |

|    |ընթացակարգերին:                                                     |

|_________________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի        |

|                       կառավարման վարչություն                            |

|_________________________________________________________________________|

|28. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի   |

|    |N 882-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության    |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգը`         |

|    |նվազագույն վարչարարության ապահովմամբ:                               |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ     |

|    |կետով սահմանվել է, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված,   |

|    |պետական ոչ առևտրային  կազմակերպությունների սեփականությունը          |

|    |հանդիսացող և  դրանց ամրացված գույքի (բացառությամբ մինչև  հինգ մլն   |

|    |դրամ գնահատված արժեքով շարժական գույքի) օտարման մասին Հայաստանի     |

|    |Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ         |

|    |Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է    |

|    |Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության   |

|    |(եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման     |

|    |վարչությունը` գույքի օտարման ձևի  և  գների հիմնավորվածության մասին  |

|    |եզրակացություն: Օտարման ընթացակարգի պարզեցման համար անհրաժեշտ է     |

|    |սահմանել նաև  պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ|

|    |առևտրային  կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և  դրանց |

|    |ամրացված գույքի օտարման վերաբերյալ սկզբունքները:                    |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգերը և      |

|    |նվազեցնել վարչարարությունը, սահմանելով պետական կառավարչական         |

|    |հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային  կազմակերպությունների   |

|    |սեփականությունը հանդիսացող և  դրանց ամրացված օտարման ենթակա գույքի  |

|    |վերաբերյալ սկզբունքները և  պայմանները, ինչպես նաև  ապահովել         |

|    |վարչարարության կրճատումը:                                           |

|    |2. Կարգավորման առարկան Պետական գույքի օտարման գործընթացի պարզեցում` |

|    |նվազագույն վարչարարության ապահովմամբ:                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացը`         |

|    |նվազագույն վարչարարության ապահովմամբ, ինչպես նաև  օտարման           |

|    |գործընթացի պահանջների արդիականացում:                                |

|____|____________________________________________________________________|

|29. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի     |

|    |N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի      |

|    |N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարման          |

|    |անհրաժեշտությունը բխում է 2017 թվականի մարտի 1-ին ընդունված         |

|    |Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954, 955, 966-րդ    |

|    |հոդվածներում կատարված փոփոխությունների և  լրացումների պահանջներով:  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Գործող որոշմամբ սահմանվում են 50 և  ավելի տոկոս պետական             |

|    |մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների բաժնետոմսերով        |

|    |հավաստված իրավունքների մրցութային կարգով հավատարմագրային կառավարման |

|    |հանձնելու գործընթացի առանձնահատկությունները, որի նպատակն է          |

|    |ընդլայնել հավատարմագրային կառավարման պրակտիկան, պետական բաժնեմասով  |

|    |ընկերություններում ներդրումներ ներգրավել և  բարելավել դրանց         |

|    |կառավարումը մասնագիտացված կազմակերպությունների (անձանց) աշխատանքի   |

|    |շնորհիվ: Որոշմամբ, մասնավորապես, պահանջվում է որպեսզի մրցույթի      |

|    |մասնակցող կազմակերպությունները (հավանական հավատարմագրային           |

|    |կառավարիչները) ներկայացնեն իրենց հավատարմագրային կառավարման         |

|    |ծրագրերը, որոնք պետք է ներառեն ներդրումային բաղադրիչ,               |

|    |կազմակերպության զարգացման համար իրականացվելիք միջոցառումներ (ՀՀ     |

|    |կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ հաստատված    |

|    |կարգի կետ 19): Ընդ որում, և'  ներդրումները, և'  միջոցառումները պետք |

|    |է ներկայացվեն տարիների կտրվածքով, կատարման հստակ ժամկետներով և      |

|    |ֆինանսավորման աղբյուրներով:                                         |

|    |Նախագծով առաջարկվում է 50 և  ավելի տոկոս պետական մասնակցությամբ     |

|    |առևտրային  կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքների|

|    |հավատարմագրային կառավարումն հանձնել նաև  ուղղակի ձևով,  սահմանելով  |

|    |համապատասխան պահանջներ:                                             |

|    |Որոշմամբ սահմանված են բավականին խիստ պայմաններ, որոնց կատարման համար|

|    |անհրաժեշտ է վստահություն ունենալ պայմանագրի երկարաժամկետ բնույթի    |

|    |մասին:                                                              |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներկայացված նախագծով առաջարկվում է երկարաձգել գույքի հավատարմագրային|

|    |կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը` հնարավորություն տալով   |

|    |իրականացնելու ավելի երկարաժամկետ ներդրումներ:                       |

|    |Նախագծով առաջարկվող լուծումների արդյունքում հնարավոր է նաև  որոշակի |

|    |լուծումներ տալ չօգտագործվող գույքը տնտեսական շրջանառության մեջ      |

|    |դնելով խնդրին, որն առաջադրված է ՀՀ կառավարության կողմից, պետական    |

|    |չօգտագործվող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով:   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի      |

|    |կանոնակարգում` սահմանելով նաև  ուղղակի ձևով  հավատարմագրային        |

|    |կառավարման հանձնելու դեպքերը և  պահանջները, ինչպես նաև  ժամկետների  |

|    |երկարաձգում և  կանխատեսելի արդյունքների ձեռքբերում:                 |

|____|____________________________________________________________________|

|30. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի    |

|    |N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության  |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի     |

|    |N 562-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունը պայմանավորված է պետական  |

|    |գույքի հաշվառման համակարգի արդիականացնելու անհրաժեշտությամբ:        |

|    |1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |պետական գույքի հաշվառման և  անշարժ գույքի գրանցամատյանի վարման      |

|    |համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական        |

|    |կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից      |

|    |էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու                |

|    |հնարավորությունները: Ընդ որում Վարչության կողմից մշակված տեխնիկական |

|    |առաջադրանքի հիման վրա մասնագիտական կառույցները հաշվարկել են ծրագրի  |

|    |ներդրման հետ կապված ծախսերը:                                        |

|    |համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման            |

|    |օպերատիվությունը և  կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև      |

|    |կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը և  այն կդառնա ավելի մատչելի|

|    |և  դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռի հաշվառման   |

|    |օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև  պատկերային տեղեկություններ:       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական գույքի հաշվառման         |

|    |համակարգը արդիականացել` հաշվառման փաստաթղթային համակարգից անցում    |

|    |կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին, որը հնարավորություն    |

|    |կընձեռի տարբեր մարմիններին մուտք գործել համակարգ, փոխանցել և  ստանալ|

|    |անհրաժեշտ տեղեկատվություն: Օրինակ, լուսանկարներ, տեսանյութեր և      |

|    |այլն:                                                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունմամբ` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ       |

|    |կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և |

|    |գրանցամատյանի վարման համակարգը` պետական կառավարչական և  պետական այլ |

|    |հիմնարկների հաշվեկշռում գտնվող գույքի ամբողջական հաշվառմամբ, ինչպես |

|    |նաև  հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային |

|    |ինտեգրացված համակարգին:                                             |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում