Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|    |Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  զարգացման         |

|    |նախարարություն                                                      |

|____|____________________________________________________________________|

|31. |«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը   |

|    |ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |2015 թվականին մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների գործնական    |

|    |փուլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համայնքների խոշորացման    |

|    |գործընթացում ներգրավվել է թվով 466 համայնք, ինչի արդյունքում        |

|    |ձևավորվել  է թվով 52 համայնք:                                       |

|    |Խոշորացման արդյունքում ձևավորվել  է առավել մրցակցային ավագանի,      |

|    |հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները         |

|    |(աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և  այլն) փոխարինվել են  |

|    |ծառայություններ մատուցող հաստիքներով:                               |

|    |ՀՀ կառավարության 2017 թ.-ի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի   |

|    |1.2.2.1 կետի «ա» ենթակետով նախատեսվում է 2017-2019 թվականների       |

|    |ընթացքում շարունակել վարչատարածքային բարեփոխումները, ավարտել        |

|    |համայնքների խոշորացման գործընթացը:                                  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Համայնքների խոշորացման գործընթացի կիրարկումն ապահովելու նպատակով    |

|    |մշակվելու է ՀՀ օրենքների նախագծային փաթեթ:                          |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Փաթեթում ներառվող «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի        |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվելու են խոշորացման արդյունքում    |

|    |ձևավորվող  համայնքների կազմերը, անվանումները, համայնքային           |

|    |կենտրոնները, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի          |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծում` նոր ձևավորվող  համայնքների տեղական      |

|    |ինքնակառավարման մարմինների ընտրությունների և  լիազորությունների     |

|    |դադարման ու ստանձնման ժամկետները, այդ համայնքների կարգավիճակի       |

|    |փոփոխության վերաբերյալ դրույթներ:                                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախատեսվում է 2018 թվականին շարունակել համայնքների միավորման        |

|    |գործընթացը, ինչը կհանդիսանա լիազորությունների հետագա                |

|    |ապակենտրոնացման, բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակի     |

|    |ավելացման, որակի և  մատչելիության բարձրացման հիմք, կարևորագույն     |

|    |նախապայման կհանդիսանա և  կնպաստի համայնքների կողմից ֆինանսական      |

|    |միջոցների առավել օպտիմալ և  նպատակային օգտագործմանը, ինչպես նաև     |

|    |համայնքների կառավարման արդյունավետության բարձրացմանը:               |

|____|____________________________________________________________________|

|32. |«Փախստականների և  ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում |

|    |փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության   |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |      1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                  |

|    |    «Փախստականների և  ապաստանի մասին» ՀՀ օրենք 57-րդ հոդվածի        |

|    |համաձայն` ապաստան հայցողները և  փախստականներն իրավունք ունեն        |

|    |դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման  |

|    |առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև  սույն       |

|    |օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով  լիազոր     |

|    |մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում` դրա մասին տեղեկանալու   |

|    |օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:                                    |

|    |Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի |

|    |1-ին և  2-րդ կետերով սահմանված է, որ հայցը վարչական դատարան կարող է |

|    |ներկայացվել. վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական  |

|    |ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ պարտավորեցման հայցի դեպքում`       |

|    |երկամսյա ժամկետում` վարչական ակտի ընդունումը մերժելու մասին         |

|    |իրազեկվելու պահից:                                                  |

|    |Ուստի անհրաժեշտ է «Փախստականների և  ապաստանի մասին» ՀՀ օրենքում`    |

|    |ՀՀ-ում ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ միգրացիայի հարցերով |

|    |պետական լիազոր մարմնի որոշման դատական կարգով բողոքարկման ժամկետը    |

|    |համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված`   |

|    |հայցը դատարան ներկայացնելու ժամկետին:                               |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Փախստականների և  ապաստանի մասին»ՀՀ օրենքի և  ՀՀ վարչական           |

|    |դատավարության օրենսգրքի միջև  առկա է հակասություն:                  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առկա խնդիրը ենթակա է լուծման «Փախստականների և  ապաստանի մասին» ՀՀ   |

|    |օրենքում փոփոխություն կատարելու եղանակով:                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Սահմանել, որ ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած       |

|    |բացասական որոշումը 30 օրյա ժամկետում բողոքարկման փոխարեն կարող է    |

|    |բողոքարկվել երկամսյա ժամկետում:                                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի կիրառման դեպքում կվերացվի «Փախստականների և  ապաստանի  |

|    |մասին» ՀՀ օրենքի և  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի միջև  առկա  |

|    |հակասությունը:                                                      |

|____|____________________________________________________________________|

|33. |«Համայնքային ծառայության վերապատրաստման համակարգի բարեփոխման մասին» |

|    |ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն    |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված     |

|    |կարգով համայնքային ծառայողների վերապատրաստումն իրականացվում է       |

|    |առնվազն 3 տարին մեկ անգամ: Ներկայումս գործող վերապատրաստման         |

|    |ծրագրերում ներառված են ընդհանուր թեմաներ, որոնց համաձայն            |

|    |իրականացվող վերապատրաստումները չեն ապահովում համայնքային            |

|    |ծառայողների մասնագիտական վերապատրաստման կարիքը: Անհրաժեշտ է կազմել  |

|    |նոր` կոնկրետ մասնագիտական թեմաներ պարունակող ծրագրեր և              |

|    |վերապատրաստումն իրականացնել ոչ թե 3 տարին մեկ, այլ ըստ              |

|    |անհրաժեշտության                                                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսվում է վերապատրաստման ծրագրերը մշակել համայնքապետարանի       |

|    |աշխատակազմի կողմից իրականացվող գործառույթների (ըստ ոլորտների)       |

|    |համաձայն` շեշտադրելով ներդրումային ծրագրերի վերլուծության           |

|    |մեթոդոլոգիան, ինչպես նաև  համայնքի տարածքում գործարար միջավայրի     |

|    |բարելավմանը և  տուրիզմի խթանմանն ուղղված միջավայրի ձևավորման        |

|    |վերաբերող թեմաների անհրաժեշտությունը:                               |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախատեսվում է վերապատրաստման ծրագրերը մշակել համայնքապետարանի       |

|    |աշխատակազմի կողմից իրականացվող գործառույթների (ըստ ոլորտների)       |

|    |համաձայն` շեշտադրելով ներդրումային ծրագրերի վերլուծության           |

|    |մեթոդոլոգիան, ինչպես նաև  համայնքի տարածքում գործարար միջավայրի     |

|    |բարելավմանը և  տուրիզմի խթանմանն ուղղված միջավայրի ձևավորման        |

|    |վերաբերող թեմաների անհրաժեշտությունը:                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Համայնքային ծառայողների վերապատրաստման միջոցով համայնքային          |

|    |ծառայողների կոնկրետ մասնագիտական կարողությունների կատարելագործում,  |

|    |որը կապահովի համայնքների զարգացման ռազմավարական խնդիրների           |

|    |իրականացումը:                                                       |

|____|____________________________________________________________________|

|34. |«Փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցներում    |

|    |բարեփոխումներ իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման         |

|    |նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ       |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Մարզային ենթակայության կրթական հաստատությունների բարեփոխումների     |

|    |նպատակն ուսումնական հաստատություններին հատկացվող բյուջետային        |

|    |միջոցների օգտագործման արդյունավետության և  նպատակայնության          |

|    |բարձրացումն է, ուսումնական հաստատությունների գործունեության         |

|    |կազմակերպական ցուցանիշների (սովորող-մանկավարժ հարաբերակցություն,    |

|    |ուսումնական խմբերի միջին խտություն, մանկավարժների միջին             |

|    |ծանրաբեռնվածություն և  այլն) և  կրթության որակի բարելավումը:        |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Մարզային ենթակայության կրթական համակարգի ֆինանսատնտեսական վիճակի և  |

|    |ծառայությունների մատուցման որակի բարձրացման պոտենցիալի              |

|    |վերլուծության, շահագրգիռ մարմինների հետ մասնագիտական քննարկումների  |

|    |արդյունքում ակնկալվում է ուսումնական հաստատություններում կրթության  |

|    |որակի, մատչելիության և  ընդգրկվածության մակարդակի բարձրացում:       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներկայացված որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված միջոցառումն   |

|    |ամրագրել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ցանկում`    |

|    |սահմանված ժամկետում կատարումն ապահովելու համար:                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ապահովել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող, թերհամալրված        |

|    |դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացումը և  ՀՀ        |

|    |պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:                 |

|____|____________________________________________________________________|

|35. |«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի կոշտ կենցաղային թափոնների|

|    |կառավարման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության  |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ           |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի կոշտ կենցաղային թափոնների |

|    |կառավարման հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ         |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածով  |

|    |հաստատված ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 1.2 բաժնի    |

|    |4-րդ կետի 2-րդ ենթակետի կատարմամբ և  ՀՀ կառավարության 2016 թվականի  |

|    |դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշման դրույթներով:               |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ Արագածոտնի մարզում ներկայումս աղբահանության ծառայությունները     |

|    |հեռու են բավարար լինելուց և  գործող աղբահանության համակարգը         |

|    |բնապահպանական, առողջապահական, սանիտարահիգիենիկ առումներով խիստ      |

|    |խոցելի է և  կարիք ունի բարելավման:                                  |

|    |Աղբահանության ծառայությունը հասանելի չէ համայնքի ողջ բնակչությանը:  |

|    |Խնդիրն առավել լուրջ է գյուղական համայնքներում: Արդյունքում`         |

|    |կենցաղային աղբը համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ      |

|    |նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում հեռացնելու        |

|    |փոխարեն, անկանոն կերպով թափվում է համայնքի մերձակա տարածքներում կամ |

|    |նույնիսկ ոռոգման ջրանցքներում: Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է     |

|    |տիրում նաև  աղբի հեռացման վայրերում` աղբավայրերում և  աղբանոցներում,|

|    |որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և  առաջացնում են լուրջ          |

|    |բնապահպանական և  սանիտարական խնդիրներ:                              |

|    |Ելնելով վերոգրյալից, մարզի աղբահանության ենթահամակարգի բարելավմանն  |

|    |ուղղված միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտություն է առաջանում:     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է ՀՀ Արագածոտնի մարզի համար մշակել հայեցակարգ, որը      |

|    |կնախատեսի ԿԿԹԿ միջազգային չափանիշները բավարարող ծախսարդյունավետ,    |

|    |բնապահպանական և  սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի  |

|    |ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը:        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայեցակարգով նախատեսվում է նպաստել Հայաստանի Հանրապետության         |

|    |Արագածոտնի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի     |

|    |կայացման աշխատանքներին, որը հիմնադրույթային փաստաթուղթ կծառայի      |

|    |գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների, տարածքային       |

|    |կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների համար` մարզի       |

|    |աղբահանության և  սանիտարական մաքրման խնդիրների կարգավորման համար:   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Հայեցակարգի ընդունմամբ ակնկալվում է հաշվի առնելով ՀՀ Արագածոտնի     |

|    |մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կոմունալ-ենթակառուցվածքային  |

|    |խնդիրներն ու ժողովրդագրական պատկերը, բարելավել մարզի աղբահանության  |

|    |և  սանիտարական մաքրման համակարգը:                                   |

|____|____________________________________________________________________|

|36. |«Հյուրանոցային հարկի մասին» և  «Հարկային օրենսգրքում լրացում        |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ և  «Հայաստանի       |

|    |Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-ին       |

|    |հոդվածներով հյուրանոցային հարկը սահմանված է որպես տեղական           |

|    |հարկատեսակ: Սակայն, այն բացակայում է Հայաստանի Հանրապետությունում   |

|    |կիրառվող հարկերի հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական  |

|    |իրավական ակտում` «Հարկային օրենսգրքում»:                            |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսվում է մշակել «Հյուրանոցային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծ: |

|    |2. Կարգավորման առարկան Նախագծով կկարգավորվեն հյուրանոցային հարկի    |

|    |հաշվարկման և  վճարման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն     |

|    |Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային հարկ վճարողների          |

|    |շրջանակները, հյուրանոցային հարկով հարկվող օբյեկտն ու հարկման բազան, |

|    |հյուրանոցային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և  վճարման ժամկետներն |

|    |ու կարգը:                                                           |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«Հյուրանոցային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի |

|    |ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակի ներմուծմանը,           |

|    |համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճի ապահովմանը   |

|    |և  կնպաստի համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների            |

|    |զարգացմանը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|37. |«Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի    |

|    |ցանկը» հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006    |

|    |թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006 թ. սկզբին և  |

|    |անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային                   |

|    |փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, փաստաթղթերը և  տիպերի և         |

|    |բովանդակային առումով լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր     |

|    |այլևս  չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը:          |

|    |Անհրաժեշտություն է առաջացել նաև  փոփոխել մի շարք փաստաթղթերի        |

|    |պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել:  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել պահպանության       |

|    |ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի նոր ցանկ:        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և  նոր ժամանակի      |

|    |պահանջներին կհամապատասխանեցվի պահպանության ժամկետների նշումով       |

|    |արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը:                              |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի կիրարկումը կապահովի արդի պայմաններում ստեղծվող նոր    |

|    |տիպի փաստաթղթերով, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթերով              |

|    |Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրումը:           |

|____|____________________________________________________________________|

|38. |«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների   |

|    |կառավարման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության  |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ           |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների    |

|    |կառավարման հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ         |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածով  |

|    |հաստատված ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 1.2 բաժնի    |

|    |4-րդ կետի 2-րդ ենթակետի կատարմամբ և  ՀՀ կառավարության 2016 թվականի  |

|    |դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշման դրույթներով:               |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ Տավուշի մարզում ներկայումս աղբահանության ծառայությունները հեռու  |

|    |են բավարար լինելուց: Աղբահանության ծառայությունը հասանելի չէ        |

|    |համայնքի ողջ բնակչությանը: Խնդիրն առավել լուրջ է գյուղական          |

|    |համայնքներում: Արդյունքում` կենցաղային աղբը համայնքի ընդհանուր      |

|    |օգտագործման տարածքների` այդ նպատակով հատուկ սահմանված կամ           |

|    |նախատեսված տեղերում հեռացնելու փոխարեն, անկանոն կերպով թափվում է    |

|    |համայնքի մերձակա տարածքներում կամ նույնիսկ ոռոգման ջրանցքներում:    |

|    |Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է տիրում նաև  աղբի հեռացման վայրերում|

|    |աղբավայրերում և  աղբանոցներում, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ |

|    |առաջացնում են լուրջ բնապահպանական և  սանիտարական խնդիրներ:          |

|    |Ելնելով վերոգրյալից, մարզի աղբահանության ենթահամակարգի բարելավմանն  |

|    |ուղղված միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտություն է առաջանում:     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է ՀՀ Տավուշի մարզի համար մշակել հայեցակարգ, որը         |

|    |կնախատեսի ԿԿԹԿ միջազգային չափանիշները բավարարող ծախսարդյունավետ,    |

|    |բնապահպանական և  սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի  |

|    |ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը:        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայեցակարգով նախատեսվում է նպաստել Հայաստանի Հանրապետության Տավուշի |

|    |մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի կայացման       |

|    |աշխատանքներին, որը հիմնադրույթային փաստաթուղթ կծառայի գործադիր      |

|    |իշխանության տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման և   |

|    |տեղական ինքնակառավարման մարմինների համար` մարզի աղբահանության և     |

|    |սանիտարական մաքրման խնդիրների կարգավորման համար:                    |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Հայեցակարգի ընդունմամբ ակնկալվում է հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզի  |

|    |սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կոմունալ-ենթակառուցվածքային        |

|    |խնդիրներն ու ժողովրդագրական պատկերը, բարելավել մարզի աղբահանության  |

|    |և  սանիտարական մաքրման համակարգը:                                   |

|____|____________________________________________________________________|

|39. |«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ        |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ     |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ըստ գործող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի դրույթների    |

|    |դոտացիաները բաղկացած են երկու մասից` «Ա» և  «Բ»: Այդ մասերից        |

|    |յուրաքանչյուրը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների: «Ա» մասով     |

|    |յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են տվյալ համայնքին   |

|    |2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով, «Բ»     |

|    |մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բյուջետային        |

|    |ապահովվածության գործակցի: Յուրաքանչյուր համայնքի դոտացիաների        |

|    |հաշվարկի համար, որպես բազային անփոփոխելի գումար համարվում է ՀՀ 2016 |

|    |թ. պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրված ֆինանսական   |

|    |համահարթեցման դոտացիաների գումարը և  հաշվարկվող տարվա ֆինանսական    |

|    |համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարի ու 2016 թվականին հատկացված|

|    |դոտացիայի ընդհանուր գումարի տարբերության չափով հավելաճի գումարը:    |

|    |Գործող օրենքում բացակայում են գործոններ, որոնք կնպաստեն             |

|    |համահարթեցման դոտացիաների առավել արդարացի բաշխմանը և  կխթանեն       |

|    |համայնքներում պետության կողմից վարվող քաղաքականությանը:             |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Օրենքի նախագծով սահմանվելու է դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող  |

|    |բազմագործոն համակարգ, որը կնպաստի համայնքներին տրամադրվող           |

|    |համահարթեցման դոտացիաների առավել արդարացի բաշխմանը և  կբխի          |

|    |համայնքների զարգացմանն ուղղված պետության կողմից վարվող              |

|    |քաղաքականությունից:                                                 |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով նախատեսվում է մշակել և    |

|    |մինչև  դեկտեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարության աշխատակազմ        |

|    |ներկայացնել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում            |

|    |փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:                 |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Օրենքի նախագծի|

|    |ընդունմամբ կկարգավորվի համայնքների բյուջեներին ֆինանսական           |

|    |համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և        |

|    |հատկացման կարգերը:                                                  |

|____|____________________________________________________________________|

|40. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի  |

|    |N 265-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականից իրականացվող              |

|    |վարչատարածքային փոփոխությունների արդյունքում կազմավորվել և          |

|    |ձևավորվել  են նոր վարչատարածքային միավորներ` խոշորացված             |

|    |բազմաբնակավայր համայնքներ:                                          |

|    |Բազմաբնակավայր համայնքներն իրենց վարչական սահմաններում ընդգրկում են |

|    |միավորված նախկին համայնքների տարածքները, հետևաբար  և                |

|    |ենթակառուցվածքները:  Հայաստանի Հանրապետությունում ներհամայնքային    |

|    |ճանապարհների պահպանության և  շահագործման իրավասությունը վերապահված  |

|    |է համայնքների ղեկավարներին, իսկ միջհամայնքային ճանապարհների         |

|    |դեպքում` տարածքային կառավարման մարմիններին, այն է մարզպետարաններին: |

|    |Համայնքների խոշորացման արդյունքում նախկին միջհամայնքային            |

|    |ճանապարհների կարգավիճակը վերաձևակերպվում  է ներհամայնքային          |

|    |կարգավիճակի, քանի որ միավորվող համայնքները խոշորացված համայնքի      |

|    |կազմում հանդես են գալիս բնակավայրի կարգավիճակով, հետևաբար,          |

|    |բնակավայրերն իրար միացնող ճանապարհները համարվում են ներհամայնքային  |

|    |ճանապարհներ:                                                        |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, առաջարկվում է կազմակերպել և    |

|    |իրականացնել միջհամայնքային և  միջբնակավայրային ճանապարհների         |

|    |պահպանության և  շահագործման լիազորության ապակենտրոնացում:           |

|    |2.Կարգավորման առարկան                                               |

|    |Ներհամայնքային (նախկինում` միջհամայնքային) ճանապարհների             |

|    |պահպանության ու շահագործման իրավասությունը համապատասխան             |

|    |մարզպետարաններից նախատեսվում է փոխանցել համապատասխան խոշորացված     |

|    |բազմաբնակավայր համայնքների ղեկավարներին:                            |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Միավորված համայնքների միջբնակավայրային ճանապարհների պահպանման և     |

|    |շահագործման լիազորությունները կպատվիրակվեն համայնքի ղեկավարին:      |

|____|____________________________________________________________________|

|    |   Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն          |

|____|____________________________________________________________________|

|41. |«Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման,   |

|    |բնականոն զարգացման և  օգտագործման միջոցառումների 2019 թվականի       |

|    |տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի  |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման,   |

|    |բնականոն զարգացման և  օգտագործման միջոցառումների 2019 թվականի       |

|    |տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է  |

|    |լճի և  դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ,    |

|    |որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա  լճի և  դրա ջրհավաք ավազանի    |

|    |էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության    |

|    |վերականգնումը և  Սևանա  լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն |

|    |օգտագործմանն ուղղված 2019 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների  |

|    |պարտադիր կատարումը:                                                 |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի    |

|    |հաստատվում է «Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման,    |

|    |վերարտադրման, բնականոն զարգացման և  օգտագործման միջոցառումների      |

|    |տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում  |

|    |է «Սևանա  լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14     |

|    |հոդվածների պահանջներից և  «Սևանա  լճի էկոհամակարգի վերականգնման,    |

|    |պահպանման, վերարտադրման և  օգտագործման միջոցառումների տարեկան ու    |

|    |համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով |

|    |սահմանված նպատակներից ու խնդիրներից:                                |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս առաջնային են Սևանա  լճի մակարդակի բարձրացման և  նրա      |

|    |ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և  կառավարման         |

|    |հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և       |

|    |կարգավորվում են «Սևանա  լճի մասին» և  «Սևանա  լճի էկոհամակարգի      |

|    |վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման միջոցառումների |

|    |տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի             |

|    |Հանրապետության օրենքներով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության     |

|    |կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:           |

|    |«Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման,   |

|    |բնականոն զարգացման և  օգտագործման միջոցառումների 2019 թվականի       |

|    |տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակն է` Սևանա  լճի,    |

|    |որպես ազգային և  տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի   |

|    |պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և  Սևանա    |

|    |լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն ներդաշնակ զարգացմանն ու |

|    |կայուն օգտագործմանն ուղղված 2019 թ. նախատեսված ծրագրերի ու          |

|    |միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը:                        |

|    |Օրենքներում ամրագրված են Սևանի  լճային էկոհամակարգի կայունության,   |

|    |ջրի դրական հաշվեկշռի ապահովման և  բնական ռեսուրսների արդյունավետ    |

|    |օգտագործման դրույթները, որոնց կատարման անհրաժեշտ պայմաններից է` լճի |

|    |մակարդակի բարձրացումն առնվազն 6 մետրով: Լճից բաց թողնված ջրի քանակը |

|    |յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության            |

|    |կառավարության համապատասխան որոշումով և  համաձայն «Սևանա  լճի        |

|    |էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման   |

|    |միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»        |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանվել է մինչև  170.0 մլն.խ.մետր |

|    |չափաքանակը:                                                         |

|    |Միաժամանակ տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև  չնախատեսված  |

|    |արտակարգ իրավիճակների դեպքերում կառավարությունը «Սևանա  լճի մասին»  |

|    |ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը       |

|    |ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը    |

|    |հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:                        |

|    |Ներկայումս (10.05.2017 թ. դրությամբ) Սևանա  լճի մակարդակը 1900.76մ  |

|    |է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ, կապված ափամերձ անտառապատ |

|    |ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ    |

|    |մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը`   |

|    |ջրի աղտոտման տեսակետից:  Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև  ջրի տակ  |

|    |մնացած բազմաթիվ շինությունները և  ենթակառուցվածքները:  Միաժամանակ   |

|    |ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր  է կտրուկ բարելավել վիճակը` |

|    |կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս  |

|    |լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները չեն գործում:           |

|    |Սևանա  լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ: Սակայն լճի      |

|    |մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը և  դրանց         |

|    |կանոնավոր մոնիթորինգի բացակայությունը (մինչև  2004 թվականը)         |

|    |նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ   |

|    |անկմանը` էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սևանի  իշխանի              |

|    |ենթատեսակների անհետացմանը և  սիգ ձկնատեսակի արդյունագործական        |

|    |ծավալների նվազեցմանը: Հայաստանի Կարմիր գրքի /2010 թ./ մեջ են        |

|    |գրանցվել Սևանի  իշխանը, Սևանի  կողակը և  Սևանի  բեղլուն:            |

|    |Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետևանքով  լճային էկոհամակարգում   |

|    |տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում և  ճահճացմանը |

|    |հանգեցնող գործընթացների արագացում, ինչը ևս  բացասաբար է             |

|    |անդրադառնում Սևանի  ջրային էկոհամակարգի վրա: Ներկայումս հիմնական    |

|    |խնդիրը լճում բնական և  արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների |

|    |պոպուլյացիայի մեծացումն է մինչև  կայուն ու կենսունակ աստիճանը:      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Սևանա  լճի հիմնախնդրի լուծումը Հայաստանի բնապահպանական              |

|    |քաղաքականության կարևորագույն  մասն է: Հիմնական ջանքերը կենտրոնանում |

|    |են հետևյալ  խնդիրների լուծման վրա` լճի մակարդակի շարունակական       |

|    |բարձրացում, Սևանա  լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների           |

|    |անարդյունավետ օգտագործման կանխարգելում, փաստացի ջրօգտագործման       |

|    |պայմանների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործում, լճի  |

|    |ջրհավաք ավազանի ջրի որակի բարելավում, կենսաբանական ռեսուրսների      |

|    |պահպանում և  վերականգնում, Սևանա  լճի ափամերձ տարածքների ջրածածկման |

|    |հետ կապված խնդիրների լուծում, թափոնների կառավարման կատարելագործում: |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման,   |

|    |բնականոն զարգացման և  օգտագործման միջոցառումների 2018 թվականի       |

|    |տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակն է` Սևանա  լճի,    |

|    |որպես ազգային և  տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի   |

|    |պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և  Սևանա    |

|    |լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն ներդաշնակ զարգացմանն ու |

|    |կայուն օգտագործմանն ուղղված 2019 թ. նախատեսված ծրագրերի ու          |

|    |միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը:                        |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |* Սևանա  լճի մակարդակի բարձրացում,                                  |

|    |* Սևանա  լճի և  դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի                  |

|    |կենսաբազմազանության պահպանություն և  կենսապաշարների կայուն          |

|    |օգտագործման բարելավում,                                             |

|    |* ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի, բազմաթիվ շինությունների|

|    |և  ենթակառուցվածքների մաքրում,                                      |

|    |* ռեկրեացիայի արդյունավետ զարգացում,                                |

|    |* կենցաղային թափոնների կառավարման բարելավում,                       |

|    |* կառավարման համակարգի բարելավում:                                  |

|____|____________________________________________________________________|

|42. |«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ         |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված է               |

|    |ընդերքօգտագործողների կողմից խախտված հողերի (այդ թվում նաև           |

|    |ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ հանդիսացող լցակույտերի           |

|    |մակերեսների (վերականգնման նպատակով շրջակա միջավայրի պահպանության    |

|    |դրամագլխին հատկացումների կատարումը:                                 |

|    |2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության |

|    |ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու   |

|    |մասին»  ՀՕ-161-Ն օրենքը, որով սահմանվել են ընդերքօգտագործման        |

|    |թափոնների կառավարման և  վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր:    |

|    |Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի      |

|    |արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել     |

|    |նաև  ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Ընդերքօգտագործման     |

|    |թափոնների վերամշակման արդյունքում հնարավոր են արտադրական            |

|    |լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների և,  հետևաբար,         |

|    |ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ: Դա իր հերթին     |

|    |կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության         |

|    |կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման           |

|    |դրույթների համապատասխան կատարվող հատկացումների փոփոխությանը: Մինչև  |

|    |2017 թվականի մայիսի 4-ը օգտակար հանածոների արդյունահանման           |

|    |թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար թափոնների          |

|    |վերամշակման, թափոններով զբաղեցրած տարածքների փոփոխության դեպքում    |

|    |կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ: Հետևաբար,    |

|    |անհրաժեշտ է կարգավորել վերոնշյալ իրավահարաբերությունները`           |

|    |նախատեսելով ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների |

|    |վերամշակման պլանների իրագործման ընթացքում շրջակա միջավայրի          |

|    |պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման         |

|    |մեխանիզմ:                                                           |

|    |Միաժամանակ, նախատեսվում է մշակել իրավական հիմքեր և  ներդնել         |

|    |մեխանիզմներ, որոնք թույլ կտան օգտագործել շրջակա միջավայրի           |

|    |պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից հատկացված       |

|    |գումարները խախտված տարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացման     |

|    |համար (օրինակ` ռեկրեացիոն գոտիների, ձկնաբուծության զարգացում և      |

|    |այլն):                                                              |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ         |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և  ընդունման արդյունքում |

|    |կկանոնակարգվեն մի շարք օրենսդրական բացեր, ինչը հնարավորություն կտա  |

|    |առավել արդյունավետ և  նպատակային օգտագործել շրջակա միջավայրի        |

|    |պահպանության դրամագլխում կուտակվող գումարները:                      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |2017 թ.-ին մշակվել է «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման   |

|    |հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման |

|    |նախագիծը, ինչը ստեղծել է օրենսդրական նախադրյալներ շրջակա միջավայրի  |

|    |պահպանության դրամագլխի ձևավորման  մեխանիզմների վերանայման,          |

|    |դրամագլխի գումարների նպատակային օգտագործման նոր ուղղությունների     |

|    |մշակման համար: Դրանք կիրառելի դարձնելու և  մեխանիզմների իրավական    |

|    |բովանդակությունը ամրագրելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ և  |

|    |լրացումներ կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (ՀՕ-280, 28.11.2011   |

|    |թ.) համապատասխան հոդվածներում:                                      |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ         |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և  ընդունման արդյունքում |

|    |նախատեսվում է ամրագրել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի      |

|    |ձևավորման  և  կուտակվող գումարների արդյունավետ և                    |

|    |նպատակային օգտագործման նոր մեխանիզմներ:                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ         |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում |

|    |է`                                                                  |

|    |- վերանայել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ձևավորման       |

|    |մոտեցումները,                                                       |

|    |- ապահովել կուտակված գումարների վերահաշվարկման հնարավորությունը`    |

|    |ընդերքօգտագործողի կողմից լցակույտերում կուտակված ընդերքօգտագործման  |

|    |թափոնների վերամշակման պլանների ներկայացման դեպքում,                 |

|    |- ներդնել դրամագլխում կուտակված գումարների հատկացման մեխանիզմներ`   |

|    |ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո        |

|    |խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացման նպատակով:  |

|____|____________________________________________________________________|

|43. |«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   |

|    |մշակումը պայմանավորված է քիմիական նյութերի գործածության             |

|    |անվտանգության ապահովման իրավական հիմքի բացակայությամբ:              |

|    |«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման                 |

|    |անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից           |

|    |վավերացված «Միջազգային առևտրում  առանձին վտանգավոր քիմիական         |

|    |նյութերի և  պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված            |

|    |համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով ստանձնած   |

|    |պարտավորություններից, ինչպես նաև  ՀՀ Նախագահի 2016 թվականի          |

|    |նոյեմբերի 17-ի «Կենսաբանական, քիմիական և  ճառագայթային անվտանգության|

|    |ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-231-Ա               |

|    |կարգադրությունից, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի        |

|    |«Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540        |

|    |բանաձևի  իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային               |

|    |գործողությունների 2015-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին»    |

|    |N 95-Ա որոշումից և  ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի    |

|    |«Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական   |

|    |միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության            |

|    |պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն     |

|    |տալու մասին» N 49 արձանագրային որոշումից:                           |

|    |Օրենքի նախագծի մշակումը բխում է նաև  ՀՀ կառավարության 2017 թ.       |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ              |

|    |կառավարության 2017-2022 թթ. ծրագրի «4.4. Բնապահպանություն» բաժնի    |

|    |8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջից:                                   |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Քիմիական նյութերի գործածության ոլորտը բազմասեկտորալ է և  դրանց      |

|    |կառավարման հետ կապված հարցերը Հայաստանի Հանրապետությունում          |

|    |կանոնակարգվում են միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության |

|    |ստանձնած պարտավորություններով և  ՀՀ օրենքներով և  այլ իրավական      |

|    |ակտերով:                                                            |

|    |Միևնույն  ժամանակ, այդ իրավական ակտերի առկայությունը բավարար չէ,    |

|    |քանի որ քիմիական նյութերի անվտանգ գործածության համար բացակայում են  |

|    |«Քիմիական նյութերի մասին» օրենքը, ինչպես նաև  քիմիական նյութերի     |

|    |գործածության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմներ    |

|    |սահմանող ենթաօրենսդրական ակտերը:                                    |

|    |1.2.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                         |

|    |«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   |

|    |մշակման նպատակով կկատարվի Հայաստանի Հանրապետությունում քիմիական     |

|    |նյութերի իրավական կարգավորման վերլուծությունը, կվերհանվեն խնդիրները |

|    |և  դրանց լուծման նպատակով կամրագրվեն քիմիական նյութերին և  դրանց    |

|    |գործածությանը ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև      |

|    |քիմիական նյութերի անվտանգության ոլորտում տարբեր պետական կառավարման  |

|    |մարմինների լիազորությունները:                                       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության  |

|    |տարածքում քիմիական նյութերի գործածության` արտադրության,             |

|    |օգտագործման, պահման, փոխադրման, իրացման, ներմուծման և  արտահանման   |

|    |ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և  մարդու առողջության       |

|    |անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են:                      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Սույն օրենքով քիմիական նյութերին և  դրանց գործածության փուլերին     |

|    |ներկայացվող անվտանգության պահանջների, ինչպես նաև  քիմիական նյութերի |

|    |անվտանգության ոլորտում տարբեր պետական կառավարման մարմինների         |

|    |լիազորությունների հստակ ամրագրումը կնպաստի Հայաստանի                |

|    |Հանրապետությունում քիմիական նյութերի գործածության հետ կապված        |

|    |հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև  մարդու առողջության և   |

|    |շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն |

|    |ու անվտանգության ապահովմանը:                                        |

|____|____________________________________________________________________|

|44. |«Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների    |

|    |կանխման համակարգի ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու|

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման վերաբերյալ             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը/ նպատակը                         |

|    |«Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների    |

|    |կանխման համակարգի ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն      |

|    |տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակումը |

|    |բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի |

|    |19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի               |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի 4.4-րդ բաժնի «Բնապահպանություն» |

|    |ենթաբաժնի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի    |

|    |հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության   |

|    |կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի     |

|    |76-րդ կետի պահանջից:                                                |

|    |Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը       |

|    |խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի   |

|    |շարք գործոններով: Ներկայումս անտառների պահպանության և  ապօրինի      |

|    |հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային           |

|    |ռեսուրսները և  տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի     |

|    |բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային          |

|    |էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման,      |

|    |անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական           |

|    |համակարգում առկա բացերը և  ապօրինի անտառհատման դեմ պայքարի          |

|    |գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով                |

|    |անհրաժեշտություն է առաջանում մշակել Նորագույն տեխնոլոգիաների        |

|    |կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման   |

|    |միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա նախանշել հետագա      |

|    |գործողությունները:                                                  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Անտառների պահպանության և  ապօրինի հատումների դեմ պայքարի            |

|    |վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և  տեխնիկական        |

|    |հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի                  |

|    |առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի        |

|    |պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների           |

|    |ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա    |

|    |բացերը և  ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել         |

|    |արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում     |

|    |մշակել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի         |

|    |հատումների կանխման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր:        |

|    |Ներկայումս ոլորտում իրականացվում են մի շարք օրենսդրական և           |

|    |ինստիտուցիոնալ բարեփոխումներ` ոլորտի պետական վերահսկողական համակարգը|

|    |մոտեցնելով միջազգային լավագույն չափորոշիչներին` նպատակ ունենալով    |

|    |ապահովել վերահսկողական համակարգի աշխատանքների թափանցիկությունը և    |

|    |կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Այս առումով նորագույն տեխնոլոգիաների |

|    |կիրառումը հնարավորություն կտա ապօրինի հատումների դեմ պայքարն        |

|    |իրականացնել երեք ուղղություններով` կանխարգելող, բացահայտող և        |

|    |ստուգող:                                                            |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Սույն միջոցառումների ծրագիրը հնարավորություն կտա հնարավորինս        |

|    |նվազագույնի հասցնել անտառներում անօրինական գործողությունները և      |

|    |ապօրինի հատումները և  կօժանդակի անտառային էկոհամակարգերի            |

|    |պահպանությանը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնմանը,  |

|    |անտառային պաշարների շարունակական և  արդյունավետ օգտագործմանը և      |

|    |անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովմանը:              |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների    |

|    |կանխման համակարգի ներդրման միջոցառումներին հավանություն տալու       |

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվելու |

|    |են նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը,             |

|    |միջոցառումները, ժամանակացույցը:                                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ակնկալվում է նվազագույնի հասցնել |

|    |ապօրինի անտառհատումները, ինչպես նաև  աշխատատարությունը և            |

|    |ֆինանսական ծախսերը, բարձրացնել տվյալների ստացման ճշտությունը:       |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում