Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(16-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|45. |«Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ Հայաստանի   |

|    |Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Մթնոլորտային օդի պահպանության կառավարումը Հայաստանի                 |

|    |Հանրապետությունում իրականացվում է 1994 թվականին ընդունված           |

|    |«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով և  օրենքի          |

|    |կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով: Օրենքն արդիականացնելու |

|    |և  մթնոլորտային օդի վրա որոշ բացասական ազդեցությունների             |

|    |կանխարգելման նպատակով վերջին տարիներին օրենքում կատարվել են մի շարք |

|    |փոփոխություններ, վերջինը` 2011 թ.:                                  |

|    |Սակայն հասարակական և  միջազգային հարաբերություններում տեղի ունեցած  |

|    |որոշակի զարգացումների հետևանքներով  առաջացել է հին նորմերի          |

|    |վերանայման և  նոր մոտեցումների ամրագրման անհրաժեշտություն: Գործող   |

|    |օրենսդրությունը ժամանակակից մոտեցումներին համահունչ դարձնելու,      |

|    |ինչպես նաև  առկա հակասությունները և  բացթողումները վերացնելու համար |

|    |անհրաժեշտ են արմատական փոփոխություններ օրենքում:                    |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Առկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի        |

|    |պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի           |

|    |պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի նոյեմբերի |

|    |1-ի օրենքով (այսուհետ` Օրենք): Այս ժամանակաշրջանում հասարակական և   |

|    |միջազգային հարաբերություններում տեղի են ունեցել որոշակի             |

|    |զարգացումներ, որոնք օրենքում նոր պահանջների ամրագրման և  հին        |

|    |նորմերի վերանայման անհրաժեշտություն են առաջացրել: Բացի այդ, օրենքի  |

|    |իրավակիրառման գործընթացում բացահայտվել են թերություններ ու          |

|    |բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է:             |

|    |Հայաստանի Հանրապետությունում ընդունված չէ «աղտոտվածության           |

|    |կրիտիկական մակարդակ» չափանիշը:                                      |

|    |Արտանետումների սահմանափակման գործող սկզբունքը չի նպաստում նոր,      |

|    |բնապահպանական տեսակետից ավելի մաքուր տեխնոլոգիաների ներդրմանը:      |

|    |Շարժական աղբյուրների արտանետումների սահմանափակումները անմիջականորեն |

|    |կապված են ավտոտրանսպորտային միջոցների մաշվածության և  օգտագործվող   |

|    |վառելանյութի հետ: Հաշվի առնելով տրանսպորտի ոլորտի արտանետումների    |

|    |բաժինը ընդհանուր արտանետումների մակարդակում, անհրաժեշտ է            |

|    |օրենսդրորեն և  հետևողականորեն  խստացնել ներմուծվող մեքենաների       |

|    |նկատմամբ ներկայացվող պահանջները` ներդաշնակեցնելով դրանք ԵՄ ու ԵԱՏՄ  |

|    |երկրներում գործող պահանջների հետ:                                   |

|    |Լիարժեք չի իրականացվում մթնոլորտային օդի մոնիթորինգը, մասնավորապես  |

|    |չի իրականացվում մթնոլորտային օդի հետազոտվող ցուցանիշներում կախված   |

|    |մասնիկների PM2.5, PM10-ի մոնիթորինգ, մթնոլորտի աղտոտվածության       |

|    |գնահատումը չի համապատասխանում միջազգային մոտեցումներին:             |

|    |ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ իրավական մեխանիզմ, որով գոյություն  |

|    |ունեցող տեխնոլոգիաները կարող են համարվել «լավագույն հասանելի»:      |

|    |«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ գործող օրենքով չի          |

|    |պարտադրվում նոր, ավելի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, որոնք  |

|    |կապահովեն վնասակար նյութերի արտանետումների ավելի ցածր չափաքանակներ: |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի      |

|    |մշակում,որտեղ`                                                      |

|    |ա. մթնոլորտային օդի որակի գնահատման մասով`                          |

|    |օրենքը կլրացվի «կրիտիկական մակարդակ» հասկացությամբ, ինչպես նաև  դրա |

|    |որոշման մեթոդների, կիրառման, աղտոտվածության մոնիթորինգի,            |

|    |վերահսկողության լիազորությունների սահմանմամբ,                       |

|    |բ. շարժական աղբյուրների արտանետումների մասով`                       |

|    |մեքենաների, վառելիքի և  շարժիչների նկատմամբ տարեց տարի ԵՄ և  ԵԱՏՄ   |

|    |երկրներում խստացող պահանջները Հայաստանում կիրառելու համար իրավական  |

|    |հենքի ստեղծմամբ, ինչպես նաև  ներկայումս ներմուծվող վառելիքի և       |

|    |շարժիչների նկատմամբ գործող սահմանափակումների` օրենսդրորեն           |

|    |ամրագրմամբ,                                                         |

|    |գ.  արտանետումների հաշվառման մասով`                                 |

|    |վնասակար նյութերի և  ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և     |

|    |շարժական աղբյուրներից) հաշվառման միասնական համակարգի ստեղծման       |

|    |վերաբերյալ դրույթի սահմանմամբ,                                      |

|    |դ. անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով`          |

|    |«տեխնիկական նորմատիվների» և  «լավագույն հասանելի տեխնոլոգիաների»    |

|    |որոշման մեթոդների կիրառման, մոնիթորինգի, վերահսկողության            |

|    |լիազորությունների սահմանմամբ:                                       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Մթնոլորտային օդի պահպանության գործող օրենսդրության կատարելագործում, |

|    |մասնավորապես` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր             |

|    |խմբագրությամբ ՀՀ օրենքի նախագծի մշակում:                            |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ընդունման դեպքում նոր «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով |

|    |կամրագրվեն ժամանակակից սկզբունքները, մասնավորապես` էկոհամակարգային  |

|    |մոտեցմամբ մթնոլորտային օդի պահպանության խնդիրները, «տեխնիկական      |

|    |նորմատիվների» և  «կրիտիկական մակարդակների» և  դրանց ներդրման        |

|    |մեխանիզմների` «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» միջոցով, ինչպես   |

|    |նաև  աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների        |

|    |դասակարգման, արտանետումների թույլտվությունների տրամադրման           |

|    |գործընթացները:                                                      |

|____|____________________________________________________________________|

|46. |«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների |

|    |ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային     |

|    |որոշման վերաբերյալ                                                  |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների |

|    |ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային     |

|    |որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի         |

|    |Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան     |

|    |ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և        |

|    |արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները           |

|    |հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված         |

|    |միջոցառումների ցանկի 6. «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման          |

|    |հայեցակարգի մշակում և  ընդունում» կետի կատարումն ապահովելու նպատակով|

|    |մշակված «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից»:           |

|    |1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները   |

|    |Մարդն անխնա սպառում է բնական պաշարները, որի հետևանքով  նվազում են   |

|    |օգտակար հանածոները, աղտոտվում է բնական միջավայրը, և  շրջակա         |

|    |միջավայրի պահպանության խնդրի լուծումը ձեռք է բերում                 |

|    |առաջնահերթություն: Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային       |

|    |երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորությամբ,     |

|    |ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և  հաճախակի նկատվող     |

|    |տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում        |

|    |կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այս ֆոնի վրա առավել  |

|    |խոցելի են ջրային ռեսուրսները:                                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև  ծառացած խոշոր        |

|    |մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում      |

|    |ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել    |

|    |հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես  |

|    |նաև  մակերևութային  և  ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումն     |

|    |աղտոտումից: Ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների պահպանման և     |

|    |արդյունավետ օգտագործման գործում առավել կարևորվել  է պետության դերը: |

|    |Այն ընդգրկում է ջրային ոլորտի քաղաքականության մշակում, այդ թվում,   |

|    |ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանում`  |

|    |հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա       |

|    |միջազգային փորձը:                                                   |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող                |

|    |միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության   |

|    |արձանագրային որոշման նախագծով ներկայացվում են Հայաստանի             |

|    |Հանրապետությունում ջրային ոլորտի առաջնահերթություն ստացած նորագույն |

|    |ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ուղղությունները, նպատակները,      |

|    |ակնկալվող արդյունքը, ֆինանսական գնահատականը:                        |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ զգալի չափով կվերականգնվեն տարիներ|

|    |շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և  ընթացիկ |

|    |գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները, որով էլ     |

|    |կապահովվեն բնական ռեսուրսների վերականգնման և  ողջամիտ օգտագործման   |

|    |պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության           |

|    |նվազեցումը, ինչպես նաև  շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն |

|    |զարգացումը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|47. |«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների  |

|    |ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային     |

|    |որոշման վերաբերյալ                                                  |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների  |

|    |ծրագրի» ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի       |

|    |Հանրապետության կայուն զարգացման նպատակներից, քանի որ տնտեսության    |

|    |շատ ճյուղեր խոցելի են ներկա և  կանխատեսվող կլիմայի փոփոխության հետ  |

|    |կապված ռիսկերից: Այն պայմանավորված է նաև  ՀՀ կառավարության 2016 թ.  |

|    |դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած     |

|    |«Ազգային մակարդակով նախատեսված գործողությունների/ներդրումների»-ի և  |

|    |բխում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի   |

|    |Փարիզյան համաձայնագրի դրույթներից:                                  |

|    |Հարմարվողականության գործողությունները պետք է ընդգրկեն կլիմայի       |

|    |փոփոխությամբ պայմանավորված խոցելի ոլորտները (տնտեսական ճյուղերից`   |

|    |ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, էներգետիկան,               |

|    |ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը; բնական էկոհամակարգերը` ջրային |

|    |ու ցամաքային, այդ թվում անտառային էկոհամակարգերի                    |

|    |կենսաբազմազանությունը և  մարդու առողջությունը):                     |

|    |Հարմարվողականության ազգային ծրագրի նպատակն է վեց գերակա ոլորտներում |

|    |ներդրումների առաջնահերթության սահմանումը, և  ծրագրով նախատեսված     |

|    |գերակա գործողությունների իրականացման նպատակով ֆինանսական            |

|    |ռեսուրսների հասանելիության հնարավորության ապահովումը:               |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս Հայաստանում չկա հարմարվողականության համապարփակ համակարգ, |

|    |թեև  «Ազգային մակարդակով նախատեսված գործողությունների/ներդրումների» |

|    |փաստաթղթում և  Կլիմայի փոփոխության ներքո Հայաստանի Ազգային          |

|    |Հաղորդագրություններում հստակ նշված է հարմարվողականության            |

|    |գերակայությունը:  Այն բխում է նաև  Կլիմայի փոփոխության կոնվենցիայի  |

|    |Փարիզյան համաձայնագրի դրույթներից:                                  |

|    |Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր, խիստ խոցելի  |

|    |է կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Ազգային            |

|    |տնտեսության հարմարեցումը և  կլիմայի փոփոխության հետևանքով  կորստի   |

|    |ու վնասի կրճատումը վճռորոշ նշանակություն ունեն աղքատության կրճատման |

|    |և  շրջակա միջավայրի դեգրադացումից պաշտպանելու համար: Հայաստանը      |

|    |հայտարարել է, որ երկրի կայուն զարգացման համար առաջնահերթություն է   |

|    |հարմարվողականության, այդ թվում` էկոհամակարգերի վրա հիմնված          |

|    |հարմարվողականության ազգային պլանի կազմումը:                         |

|    |Առկա խնդիրներն են`                                                  |

|    |* Հստակ գործընթացների բացակայությունը հարմարվողականությանն ուղղված  |

|    |միջոցառումների մշակման ու առաջնահերթությունների սահմանման համար,    |

|    |* Կլիմայի փոփոխության և  հարմարվողականության առումով ճյուղային      |

|    |նախարարությունների իրազեկության և  կարողությունների պակասը,         |

|    |* Կլիմայի փոփոխությանն առնչվող ռիսկերն ու հարմարվողականությունը     |

|    |պլանավորման (ազգային պլանավորման և  ոլորտային պլանավորման)          |

|    |գործընթացներում ու փաստաթղթերում ներառելու անբավարար մակարդակը:     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հարմարվողականության ազգային ծրագրերը պետք է կրեն պարբերական բնույթ, |

|    |ուղղված լինեն առաջնահերթությունների գնահատման սահմանմանը և          |

|    |իրականացման համար հիմնադրույթային կարողությունների ամրապնդմանը:     |

|    |Միաժամանակ, կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման           |

|    |շրջանակներում, Հարմարվողականության ազգային ծրագրերի մշակման         |

|    |գործընթացը կնպաստի համապատասխան կլիմայական փոփոխություններին        |

|    |արձագանքող թիրախների ձևավորմանը:  Մասնավորապես, անհրաժեշտ կլինի     |

|    |սահմանել և  մշակել դրույթներ` ուղղված խոցելիության գնահատմանը ըստ   |

|    |ոլորտների, մշակել առաջնահերթությունների սահմանման հստակ գործընթաց`  |

|    |կլիմայի փոփոխության ազդեցությունների և  հարմարվողականությանն        |

|    |ուղղված միջոցառումների ընտրության համար, այնուհետև  համակարգել      |

|    |դրանք, որից հետո հնարավոր կլինի մշակել գործողությունների ծրագիր և   |

|    |իրականացնել այն:                                                    |

|    |2. Կարգավորման առարկան Հայաստանում միջնաժամկետ և  երկարաժամկետ      |

|    |հարմարվողականության պլանավորումը:                                   |

|    |Այն կանդրադառնա Կլիմայի փոփոխություններին հարմարվելու համար         |

|    |ազգային, ոլորտային և  տեղական ինքնակառավարման մակարդակների          |

|    |ինտեգրմանը պլանավորման գործընթացում առկա հիմնախնդիրներին, ինչպես    |

|    |նաև  կնպաստի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը,           |

|    |կլիմայական ռիսկերի և  խոցելիության գործունակ գնահատումների          |

|    |իրականացմանը և  կլիմայական ռիսկերի առնչությամբ իրազեկված            |

|    |որոշումների կայացման համար անհրաժեշտ արդյունավետ մեթոդների          |

|    |ներդրմանը: Այն նաև  կօժանդակի Փարիզյան համաձայնագրի հետագա կիրառման |

|    |և  հարմարվելու գործընթացի առաջընթացի ապահովման ուղղությամբ          |

|    |ֆինանսավորման ռազմավարությունների և  մեխանիզմների ձևակերպմանը:      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագիրը կնպաստի               |

|    |- երկրի խոցելիության նվազեցմանը կլիմայի փոփոխության ազդեցությունների|

|    |նկատմամբ` ստեղծելով հարմարվելու կարողություն և  դիմակայունություն:  |

|    |- Հայաստանի զարգացման պլանավորման գործընթացներում և                 |

|    |ռազմավարություններում` բոլոր վերաբերելի ոլորտներում կլիմայի         |

|    |փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներառմանը և          |

|    |Հայաստանի զարգացման նպատակների իրականացմանը:                        |

|_________________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության       |

|                           պետական կոմիտե                                |

|_________________________________________________________________________|

|48. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի    |

|    |N 408 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի (ակտերի) անհրաժեշտությունը (նպատակը)               |

|    |ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ցանկում |

|    |նշված միջոցառման ներառումը պայմանավորված է «ՀՀ կառավարության 2001   |

|    |թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ» հաստատված կարգով սահմանված      |

|    |պահանջների արդիականացման անհրաժեշտությամբ:                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս բացակայում են գոտևորման  նախագծերի գծագրական և           |

|    |տեքստային մասերին ներկայացվող միասնական պահանջներ և  յուրաքանչյուր  |

|    |նախագծող ինքնուրույն որոշում է գծագրական տեխնիկայի, պայմանական      |

|    |նշանների, գոտիների անվանումների, գոտիներում թույլատրելի ձևերի       |

|    |ներկայացման եղանակը: Տարբեր ձևաչափերով  է ներկայացվում նաև          |

|    |տեքստային մասը: Անհրաժեշտ է նաև  համապատասխանեցնել գոտևորման        |

|    |նախագծերին ներկայացվող պահանջները ստեղծվող երկրատեղեկատվական        |

|    |համակարգի միասնական չափորոշիչներին: Պարզեցման կարիք ունի նաև        |

|    |նախագծերի մշակման, հաստատման և  փոփոխման ընթացակարգը:               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախատեսվում է վերանայել որոշմամբ հաստատված կարգը, նախատեսելով       |

|    |նախագծերի մշակման, հաստատման և  փոփոխման պարզ և  տրամաբանական       |

|    |ընթացակարգ, սահմանել գործառնական գոտիների ցանկը և  դրանց            |

|    |համապատասխանող կոդերը, կարգը լրացնել նաև  ստեղծվող                  |

|    |երկրատեղեկատվական համակարգի միասնական չափորոշիչներին համապատասխան   |

|    |պահանջներով:                                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող օրենսդրության           |

|    |կատարելագործում:                                                    |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |ՀՀ օրենսդրությամբ նախատեսված` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի   |

|    |մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման       |

|    |գործընթացների պարզեցում:                                            |

|____|____________________________________________________________________|

|49. |«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  |

|    |հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի          |

|    |հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների բնակարանային ապահովման       |

|    |պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»      |

|    |միջոցառման վերաբերյալ                                               |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության ծրագրով (ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի     |

|    |19-ի N 646-Ա որոշման հավելված, 3-րդ գլուխ, «3.8. Քաղաքաշինություն»  |

|    |բաժին, 7-րդ կետ) նախատեսված` երկրաշարժի հետևանքով  աղետի գոտում     |

|    |անօթևան  մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական          |

|    |աջակցության ծրագրի շարունակական իրականացում և  մինչև  2020 թվականի  |

|    |տարեվերջ` ծրագրի ավարտ:                                             |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ Շիրակի, Լոռու և  Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի    |

|    |հետևանքով  անօթևան  մնացած, սահմանված կարգով համապատասխան           |

|    |համայնքների ղեկավարների կողմից հաշվառված և  աղետի գոտու             |

|    |բնակավայրերում երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների    |

|    |բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ        |

|    |իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շահառու         |

|    |ճանաչված 5381 ընտանիքից 2008-2016 թվականների ընթացքում կարգավորվել  |

|    |է 4737 ընտանիքի բնակարանային խնդիր, որոնցից`                        |

|    |- 2008-2016 թթ.` մոտ 64.4 մլրդ. դրամի հաշվին, լուծվել է 4737        |

|    |ընտանիքի բնակարանային խնդիր (շահառու ճանաչված ընտանիքների մոտ 88%), |

|    |- 2017 թ.` 560.0 մլն.  դրամի շրջանակներում նախատեսվել է լուծել 94   |

|    |ընտանիքի (90-ը` Գյումրի, 1-ը` Սպիտակ, 2-ը` Լոռու գյուղ, 1-ը` Շիրակի |

|    |գյուղ.) խնդիր, որոնցից 65-ի խնդիրը լուծված է, 23-ինը` ընթացքում,    |

|    |6-ինը դեռևս  չի լուծվել:                                            |

|    |- դեռևս  լուծման կարիք ունի ՀՀ Շիրակի, Լոռու և  Արագածոտնի մարզերի  |

|    |գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 550 ընտանիքի խնդիր |

|    |(Լոռի` 345, Շիրակ` 175, Արագածոտն` 30), որի համար կպահանջվի մոտ 4.0 |

|    |մլրդ դրամ:                                                          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է 2018       |

|    |թվականի ընթացքում` ՀՀ 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի      |

|    |ծրագրով հաստատված չափաքանակների շրջանակում 2018 թվականի համար       |

|    |նախատեսված 460.0 մլն դրամի հաշվին լուծել ՀՀ Լոռու մարզի գյուղական   |

|    |բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 345 ընտանիքից առավել բարձր   |

|    |պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող մոտ 50 ընտանիքի  |

|    |բնակարանային խնդիր:                                                 |

|    |Արդյունքում, դեռևս  լուծման կարիք կունենա ՀՀ Շիրակի, Լոռու և        |

|    |Արագածոտնի մարզերի բնակավայրերի 500 ընտանիքի բնակարանային խնդիր, որի|

|    |լուծման համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ դրամ:                          |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով (նախագիծ) նախատեսված 460.0 մլն դրամ|

|    |հատկացումների հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի |

|    |շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող  |

|    |ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և          |

|    |աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի ամրագրում:     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ծրագրի շարունակական իրականացում և  ՀՀ Լոռու մարզի գյուղական         |

|    |բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված մոտ 50 բնակարանային խնդիրների|

|    |լուծման նկատմամբ ձևավորված  պարտավորությունների կատարում:           |

|____|____________________________________________________________________|

|50. |«Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային  |

|    |սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման (նորոգման) պետական   |

|    |աջակցության համակարգված մեխանիզմների ներդրման հայեցակարգին          |

|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման     |

|    |նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառման վերաբերյալ      |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության ծրագրով (ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի     |

|    |19-ի N 646-Ա որոշման հավելված, 3-րդ գլուխ, «3.8 Քաղաքաշինություն»   |

|    |բաժին, 6-րդ կետի 2-րդ ենթակետ) նախատեսված` բազմաբնակարան շենքերի    |

|    |ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման,  |

|    |վերանորոգմանն ուղղված (այդ թվում` էներգախնայողության և              |

|    |էներգաարդյունավետության բարձրացման) պետական աջակցության համակարգված |

|    |մեխանիզմների ներդրման ուղղությունների և  սկզբունքների ամրագրում:    |

|    |1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները   |

|    |Հանրապետությունում առկա է 18815 բազմաբնակարան շենք (434706 բնակարան)|

|    |գերակշիռ մասը շահագործման է հանձնվել 40 և  ավել տարի առաջ: Այդ      |

|    |շենքերի բնակարանների 99%-ը մասնավոր սեփականություն է:               |

|    |Գործող օրենսդրության համաձայն շենքերի ընդհանուր բաժնային            |

|    |սեփականության սեփականատերերի պարտականությունն է այդ սեփականությունը |

|    |պահպանելն ու շահագործելը: Սակայն բազմաբնակարան շենքերի պահպանման    |

|    |գործառույթները լիովին չեն իրացվում հիմնականում ֆինանսական           |

|    |ռեսուրսների սահմանափակությամբ, ինչպես նաև  ընդհանուր բաժնային       |

|    |սեփականության պահպանման նկատմամբ սեփականատերերի ոչ նպաստավոր        |

|    |վարքագծով:                                                          |

|    |Վերջին տարիների ընթացքում բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային  |

|    |սեփականության պահպանման ուղղությամբ պետական և  համայնքային          |

|    |բյուջեներից որոշակի աջակցություն է ցուցաբերվել հիմնականում հրատապ   |

|    |լուծում պահանջող խնդիրների վերացմանը (ՀՀ տարեկան պետական բյուջեներով|

|    |տանիքների վերանորոգման աշխատանքներին է ուղղվել մոտ 4,65 մլրդ. դրամ)`|

|    |որպես կանոն առանց շենքերի ընտրության և  աջակցության տրամադրման հստակ|

|    |և  թափանցիկ մեխանիզմների կիրառման և  այդ աշխատանքներին շենքերի      |

|    |շինությունների սեփականատերերի մասնակցության:                        |

|    |Չնայած իրականացված միջոցառումների, բնակարանային ֆոնդի պահպանման     |

|    |համար մեծածավալ ներդրումների պահանջ է առաջանում, և  միայն շենքի     |

|    |շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին այդ աշխատանքների     |

|    |իրականացումն իրատեսական չէ, նկատի ունենալով այն փաստը, որ մինչև     |

|    |2000-ական թվականները կառուցված բազմաբնակարան շենքերն առավելապես     |

|    |բնակեցված են սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների|

|    |մեծամասնությունը, անհրաժեշտություն է առաջանում պետության            |

|    |միջամտության:                                                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերին ընդհանուր      |

|    |բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի վերակառուցման և   |

|    |նորոգման (այդ թվում` էներգախնայողության և  էներգաարդյունավետության  |

|    |բարձրացման) ուղղությամբ պետական աջակցության համակարգված մեխանիզմների|

|    |ներդրում:                                                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերին ընդհանուր      |

|    |բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի վերակառուցման և   |

|    |նորոգման ուղղությամբ պետական աջակցության ուղղությունների և  քայլերի |

|    |հստակեցումը, արդյունքում պետական միջոցների առավել արդյունավետ և     |

|    |թիրախավորված ծրագրերի իրականացման միջոցով նպաստումը` երկրի համար    |

|    |առանցքային նշանակություն ունեցող ակտիվի` բազմաբնակարան բնակարանային |

|    |ֆոնդի պահպանմանն ու անվտանգ շահագործմանը:                           |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով   |

|    |պատկանող գույքի վերակառուցման և  նորոգման պետական աջակցության       |

|    |համակարգված մեխանիզմների ներդրմամբ ակնկալվում է ապահովել այդ        |

|    |ուղղությամբ պետական միջոցների արդյունավետ ու հասցեական օգտագործումը,|

|    |ինչն էլ իր հերթին կնպաստի`                                          |

|    |- գոյություն ունեցող շենքերի անվտանգ շահագործման ժամկետների         |

|    |երկարացմանը,                                                        |

|    |- շենքի տարրերի ու սարքավորումների նոր տեխնոլոգիաների և             |

|    |էներգաարդյունավետ միջոցառումների կիրառմամբ վերազինմանը` նվազեցնելով |

|    |էներգետիկ ռեսուրսների ծախսը,                                        |

|    |- շենքերի հուսալիության, հարմարավետության ու շահագործման սպառողական |

|    |հատկանիշների բարձրացմանը և  արդյունքում` բնակարանների շուկայական    |

|    |արժեքի բարձրացմանը:                                                 |

|_________________________________________________________________________|

| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի  |

|                           պետական կոմիտե                                |

|_________________________________________________________________________|

|51. |«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության|

|    |(կատեգորիաների) հողերի 2018 թվականի կադաստրային գները հաստատելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային |

|    |օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և  «Հողի     |

|    |հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի           |

|    |պահանջներից` ըստ որի հողերի կադաստրային գները, ըստ նպատակային       |

|    |նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի              |

|    |Հանրապետության կառավարությունը:                                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն    |

|    |նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից      |

|    |հաստատված հողերի կադաստրային գները չեն կարող կիրառելի լինել 2018    |

|    |թվականի համար, ուստի, որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:       |

|    |2. Կարգավորման առարկան Սույն որոշման նախագծի ընդունմամբ             |

|    |կկարգավորվեն 2018 թվականի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի`   |

|    |ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2018 թվականի     |

|    |կադաստրային գները (արժեքները):                                      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի կիրառման արդյունքում կսահմանվեն 2018 թվականի հողերի   |

|    |կադաստրային գները, ինչը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի |

|    |բազայի և  համայնքային բյուջեների ձևավորմանը,  ինչպես նաև  Հայաստանի |

|    |Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվի օտարման,    |

|    |վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ        |

|    |դեպքերում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|52. |«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  բաշխման      |

|    |վերաբերյալ 2018 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային |

|    |օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի հողամասերն անկախ       |

|    |սեփականության ձևից  ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն |

|    |իրականացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, |

|    |հողատեսքերի և  գործառնական նշանակության, սեփականության ու           |

|    |օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու         |

|    |նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական     |

|    |հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված  |

|    |իրավական, որակական և  քանակական փոփոխություններն արտացոլելով        |

|    |հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական |

|    |հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային   |

|    |ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր   |

|    |տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և  հրապարակում է         |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարությունը:                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության   |

|    |օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ   |

|    |թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների,  |

|    |հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև  ոռոգվող   |

|    |հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան          |

|    |կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և  պետք է արտացոլվեն          |

|    |Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում:  Հայաստանի    |

|    |Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի           |

|    |«Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը         |

|    |հաստատելու մասին» N 656 որոշման պահանջների համաձայն` Հայաստանի      |

|    |Հանրապետության կառավարությունը 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N       |

|    |1059-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի    |

|    |հողային հաշվեկշիռը: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված`     |

|    |Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի փաթեթը Հայաստանի         |

|    |Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված է        |

|    |Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների               |

|    |համաձայնեցմանը և  սահմանված ժամկետում այն կներկայացվի Հայաստանի     |

|    |Հանրապետության կառավարության քննարկմանը: Հայաստանի Հանրապետության   |

|    |հողային ֆոնդի այն փոփոխությունները, որոնք օրենսդրությամբ սահմանված  |

|    |կարգով կկատարվեն 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև  2018 թվականի      |

|    |հուլիսի 1-ը, անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության 2018    |

|    |թվականի հողային հաշվեկշռում:  Նպատակը` Հայաստանի Հանրապետության     |

|    |յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի` ըստ նպատակային և     |

|    |գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի  ու հողատեսքերի` |

|    |առկա վիճակն ու փոփոխությունները ներկայացնելն է` հողային պաշարների   |

|    |արդյունավետ օգտագործման և  կառավարման, Հայաստանի Հանրապետության     |

|    |քաղաքացիներին սեփականաշնորհված հողերի միավորման ու խոշորացման       |

|    |ծրագրերին օժանդակելու համար:                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային        |

|    |օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, |

|    |որակական և  քանակական փոփոխությունները կարտացոլվեն 2018 թվականի     |

|    |հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային      |

|    |հաշվեկշռում:  Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  |

|    | բաշխման վերաբերյալ 2018 թ. հաշվետվության (հողային հաշվեկշիռ)       |

|    |նորացված և  ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր     |

|    |պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի    |

|    |Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  բաշխման վերաբերյալ 2018 |

|    |թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի          |

|    |Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կկազմվի  |

|    |Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  բաշխման մասին |

|    |տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը):                       |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների|

|           նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե               |

|_________________________________________________________________________|

|53. |«Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա  լճից ջրառի մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                                  |

|    |«Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա  լճից ջրառի մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա  լճի|

|    |էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման |

|    |միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ     |

|    |օրենքով:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ 2017 թվականի մայիսի 4-ին ընդունված «Ոռոգման նպատակով 2017        |

|    |թվականին Սևանա  լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության N 461-Ա որոշմամբ |

|    |ոռոգման նպատակով Սևանա  լճից ջրառի չափաքանակ է սահմանվել մինչև  170 |

|    |մլն խոր մետր ջրաքանակը:  Հետագայում 2017 թվականի հուլիսի 6-ին       |

|    |ընդունվել է ՀՕ-116-Ն օրենքը, որի համաձայն 2017 թվականին Սևանա  լճից |

|    |ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակը լրացուցիչ ավելացվել |

|    |է 100 մլն մ3-ով և  սահմանվել է մինչև  270 մլն մ3:  Առ 27.09.2017 թ. |

|    |դրությամբ Սևանա  լճից բաց է թողնվել 266.757 մլն խոր մետր ջուր:      |

|    |Սևան-Հրազդան  էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման            |

|    |համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է     |

|    |Սևանա  լճից բաց թողնել համապատասխան «Սևանա  լճի էկոհամակարգերի      |

|    |վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման միջոցառումների |

|    |տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի             |

|    |Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1 կետով         |

|    |սահմանված առավելագույն քանակին համապատասխան ջրաքանակ:               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի     |

|    |բավարարում:                                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Սևան-Հրազդան  ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի|

|    |իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական        |

|    |մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի իրականացում:         |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում:          |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն|

|_________________________________________________________________________|

|54. |«Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման    |

|    |2019-2022 թվականների ծրագրին և  ծրագրի կատարումն ապահովող           |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության    |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը           |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման նպատակը Հայաստանի   |

|    |Հանրապետությունում մարզաառողջարանային զբոսաշրջության միջոցառումների |

|    |իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, ինչը հնարավոր   |

|    |կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային         |

|    |զբոսաշրջության շարժման մեջ:                                         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Հաշվի առնելով այն փաստը, որ սպորտային զբոսաշրջությունն իրականացվում |

|    |է պետական, հասարակական և  կոմերցիոն հիմունքներով, անհրաժեշտ է       |

|    |պետական մակարդակի միասնական նորմատիվ փաստաթղթի մշակում, որը         |

|    |կապահովի զբոսաշրջության անվտանգությունը, կդասակարգի սպորտային       |

|    |երթուղիները, զբոսաշրջության գույքը և  կադրերը:                      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Ապահովել սպորտային զբոսաշրջության զարգացման միջոցով ՀՀ համայնքներում|

|    |բնակչության կյանքի որակի բարձրացումը:                               |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում զարգացնել և  խթանել սպորտային    |

|    |զբոսաշրջությունը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության |

|    |կյանքի որակի բարձրացմանը:                                           |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Սպորտային զբոսաշրջության զարգացում, բարենպաստ և  հասանելի սպորտային |

|    |զբոսաշրջային միջավայրի ձևավորում:  Հանրապետությունում զբոսաշրջության|

|    |սպորտային ձևի  զարգացում, սպորտային զբոսաշրջությունով հետաքրքրվող   |

|    |ավելի մեծ քանակությամբ օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավում,        |

|    |հանրապետության տնտեսության զարգացմանն օժանդակում:                   |

|____|____________________________________________________________________|

|55. |«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման        |

|    |2018-2024 թվականների ծրագրին և  ծրագրի իրականացման միջոցառումների   |

|    |ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային      |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                           |

|    |Սոցիալ-տնտեսական նոր պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց   |

|    |համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և   |

|    |հնարավորությունների ապահովում: Հաշմանդամություն ունեցող անձանց      |

|    |մասսայական ներգրավման աջակցում ֆիզկուլտուրային-առողջարարական,       |

|    |մարզական ուղղվածության միջոցառումներում, տարբեր մրցաշարերում`       |

|    |տեղական առաջնություններում, Եվրոպայի և  աշխարհի առաջնություններում, |

|    |պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադաների խաղերում և  այլ       |

|    |միջազգային մրցաշարերում: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և  ադապտիվ   |

|    |սպորտի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված   |

|    |հիմնական ուղղությունների ամրագրում: Ադապտիվ սպորտի բնագավառում      |

|    |համապատասխան մասնագետների առկայության ապահովում: Հայաստանի          |

|    |Հանրապետությունում գործող ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական       |

|    |կազմակերպությունների միջազգային հաշմանդամային մարզական              |

|    |կազմակերպություններին ինտեգրման, հաշմանդամություն ունեցող անձանց    |

|    |հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների միջև         |

|    |համագործակցության գործընթացների խթանմանը նպաստում:                  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոչ բավարար թվով հաստատությունների     |

|    |առկայությունը կամ դրանց բացակայությունը, մասնագիտացված մարզական     |

|    |կառույցների, սարքավորումների և  գույքի սակավությունը կամ            |

|    |բացակայությունը, մարզական կառույցների ֆիզիկական մատչելիության       |

|    |բացակայությունը, անկախ սեփականության ձևից`  պետական և  մասնավոր     |

|    |հատվածում հաշմանդամային սպորտի զարգացմանը նպաստող ոչ բավարար        |

|    |պայմանները,                                                         |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հաշմանդամություն ունեցող անձանց համար ըստ բնակության վայրի ֆիզիկական|

|    |վարժություններով զբաղվելու համար համապատասխան պայմանների ստեղծում,  |

|    |հաշմանդամային (ադապտիվ) սպորտի զարգացումը, ադապտիվ սպորտի           |

|    |բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների         |

|    |ամրագրում:                                                          |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում հաշմանդամային սպորտի զարգացման   |

|    |խթանում, հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդում և   |

|    |առողջ ապրելակերպի արմատավորում, տարբեր մրցասպարեզներում             |

|    |հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովում:            |

|    |Հասարակությանը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման            |

|    |օժանդակում:                                                         |

|    |3. Միջոցառման կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.                 |

|    |Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական   |

|    |ոլորտում հավասար իրավունքների և  հնարավորությունների ապահովում:     |

|    |Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ   |

|    |կազմակերպությունների համակողմանի համագործակցում: Հաշմանդամության    |

|    |նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորում,  ֆիզիկական     |

|    |կուլտուրայի և  սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց       |

|    |առողջության ամրապնդում, աշխատունակության բարձրացում, ակտիվ հանգստի  |

|    |կազմակերպման և  վերականգնման ապահովում, առողջ ապրելակերպի           |

|    |արմատավորում, որակյալ մարզիկների և  մարզիչների պատրաստում,          |

|    |միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական      |

|    |թիմերի և  անհատ մարզիկների մասնակցության ապահովում, պարալիմպիկ,     |

|    |սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերում, աշխարհի և  Եվրոպայի   |

|    |առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների          |

|    |գրանցում:                                                           |

|_________________________________________________________________________|

|          Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն               |

|_________________________________________________________________________|

|56. |Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի         |

|    |վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ        |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելը                               |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի     |

|    |19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2.2 բաժնի   |

|    |«Սփյուռք» գլխի 2-րդ կետի 3-րդ ենթակետից և  ՀՀ կառավարության 2009 թ. |

|    |օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության     |

|    |արժանացած «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին    |

|    |հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:          |

|    |2. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                                   |

|    |Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայոց լեզուն, հայկական    |

|    |մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ         |

|    |երիտասարդության մշտական և  բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն |

|    |են, պատանիների ու աղջիկների Հայաստան ճանաչողական այցելություններն   |

|    |են, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական |

|    |հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները:             |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |«Արի տուն» ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է         |

|    |Սփյուռքի երիտասարդության համար ճանաչելի դարձնել սեփական հայրենիքը,  |

|    |լեզվամշակութային արժեքները, այդ ճանապարհով նպաստել Հայաստան-Սփյուռք |

|    |կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը սփյուռքում:                   |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |«Արի տուն» ծրագրի իրականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի     |

|    |հայաստանյան ընտանիքներում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայ      |

|    |երիտասարդների, նրանց համար կազմակերպել ճանաչողական շրջայցեր ու      |

|    |դասընթացներ:                                                        |

|    |5. Ակնկալվող արդյունքները                                           |

|    |Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում, սփյուռքի երիտասարդության կողմից |

|    |հայրենաճանաչություն և  ամուր կապ Հայրենիքի հետ, երիտասարդական       |

|    |գործակցության խորացում և  Սփյուռքում հայապահպանություն,             |

|    |երիտասարդների ներգրավում համահայկական ծրագրերում: 2018 թ. ծրագրով   |

|    |Հայաստան կայցելեն, հայաստանյան ընտանիքներում կհյուրընկալվեն,        |

|    |շրջագայությունների կմասնակցեն և  ճամբարային հանգիստ կանցկացնեն      |

|    |տարբեր երկրների մինչև  1000 հայ երիտասարդներ:                       |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում