Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(17-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|57. |Հայաստանի Հանրապետության և  մայիսյան հերոսամարտերի 100 և  Երևանի    |

|    |հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական       |

|    |փառատոնի կազմակերպման և  անցկացման մասին» ՀՀ կառավարության          |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ           |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի|

|    |N 646-Ա որոշման հավելվածի 2.2 բաժնի «Սփյուռք» գլխի 1-ին կետի 1-ին   |

|    |ենթակետ ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34           |

|    |արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք  |

|    |գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին»      |

|    |արձանագրային որոշման հավելվածից:                                    |

|    |2. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                                   |

|    |Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայկական մշակույթը:       |

|    |Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ մշակութային կապերն |

|    |ու հարաբերություններն են, ազգային երգի, պարի, այլ մշակութային       |

|    |խմբերի այցելություններն են հայրենիք, իրենց արվեստի ներկայացումը:    |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |«Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի մշակման ու իրականացման միջոցով        |

|    |հնարավոր է սփյուռքի մշակութային խմբերին, անհատ կատարողներին         |

|    |հնարավորություն տալ ներկայացնելու սեփական հմտությունները, անհրաժեշտ |

|    |փորձ ձեռք բերել շփվելով հայրենիքի, սփյուռքյան այլ խմբերի,           |

|    |գործիչների հետ, աջակցել հայապահպանությանն ու հայ մշակույթի          |

|    |զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:                    |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի իրականացումը թույլ է տալիս      |

|    |երկու տարին մեկ անգամ հայրենիքում հյուրընկալել հարյուրավոր          |

|    |սփյուռքահայերի, նրանց համար կազմակերպել համերգներ, ելույթներ        |

|    |Երևանում  և  տարբեր մարզերում:                                      |

|    |5. Ակնկալվող արդյունքները                                           |

|    |Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, հայ մշակույթի զարգացում և       |

|    |տարածում, ամուր կապ հայրենիքի հետ, մշակութային գործակցության        |

|    |խորացում և  սփյուռքում հայապահպանություն, սփյուռքահայերի ներգրավում |

|    |համահայկական ցանցերում և  ծրագրերում: 2018 թ. մինչև  800            |

|    |սփյուռքահայ կմասնակցի ազգային երգի ու պարարվեստի, ասմունքի օրերին,  |

|    |դուդուկի փառատոնին: Հայաստանյան բեմերում հանդես կգան սփյուռքի       |

|    |տարբեր համայնքներում վերջին շրջանում ստեղծված համույթներ, խմբեր,    |

|    |կհայտնաբերվեն տաղանդավոր, արվեստագետ ու արվեստասեր սփյուռքահայ      |

|    |երիտասարդներ:                                                       |

|____|____________________________________________________________________|

|58. |«Հայաստանի Հանրապետության բարձրագույն, նախնական (արհեստագործական) և |

|    |միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ |

|    |ուսանողների ուսումնական տարվա ուսման վարձերի փոխհատուցման մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1.  Անհրաժեշտությունը (նպատակը)                                     |

|    |Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի|

|    |N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2.2 բաժնի        |

|    |«Սփյուռք» գլխի 2-րդ կետից և  ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի |

|    |նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած         |

|    |«Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն |

|    |տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:                       |

|    |2. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                                   |

|    |Սիրիահայ երիտասարդության` հայաստանյան հանրություն ինտեգրելուն       |

|    |ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց ուսման վարձի փոխհատուցման |

|    |հարցերը դարձել են ՀՀ սփյուռքի նախարարության համար առաջնահերթային,   |

|    |մշտապես քննարկվել են գործող միջգերատեսչական հանձնաժողովում,         |

|    |աշխատանքներ են տարվել համապատասխան գերատեսչությունների,             |

|    |համահայկական կառույցների, հիմնադրամների, ուսումնական                |

|    |հաստատությունների հետ կրթական խնդիրների օպերատիվ, արդյունավետ       |

|    |լուծման համար: Սակայն բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական |

|    |հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձերի     |

|    |հարցը շարունակում է մնալ որպես ամենամյա լուծում պահանջող խնդիր,     |

|    |քանի դեռ չի ավարտվել ուսման ողջ շրջանը:                             |

|    |3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                           |

|    |2012 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման  |

|    |վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը       |

|    |տրամադրվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական          |

|    |բարեգործական ընդհանուր միության և  «Հայաստան» համահայկական          |

|    |հիմնադրամի կողմից:                                                  |

|    |Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով        |

|    |սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական |

|    |միջոցներ են տրամադրվել նաև  պետական բյուջեից:                       |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի ընդունմամբ կկարգավորվի սիրիահայ ընտանիքների, երիտասարդների  |

|    |սոցիալական, թերևս,  ամենահրատապ և  շարունակական լուծում պահանջող    |

|    |հիմնահարցերից մեկը:                                                 |

|    |5. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Հայաստանի Հանրապետության բարձրագույն, նախնական (արհեստագործական) և  |

|    |միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ |

|    |ուսանողների ուսումնական տարվա ուսման վարձերի փոխհատուցում:          |

|____|____________________________________________________________________|

|59. |«Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը  |

|    |ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը                            |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է ՀՀ           |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված  |

|    |ՀՀ կառավարության ծրագրի 2.2 բաժնի «Սփյուռք» գլխի 3-րդ կետի 2-րդ     |

|    |ենթակետից և  հայրենադարձության գործընթացի իրականացման հետ կապված    |

|    |իրավահարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունից:           |

|    |2. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                                   |

|    |Հայրենադարձությունը, որպես պետական քաղաքականության կարևոր           |

|    |բաղադրիչ, համահայկական ներուժի համախմբմանն ուղղված մի շարք          |

|    |միջոցառումների մշակումն ու իրականացումն է: Հայրենադարձությունը      |

|    |դիտարկվում է հայրենիքում բնակություն հաստատելու յուրաքանչյուր հայի  |

|    |իրավունք, և  որպես հայապահպանության կարևոր  գործոն գտնվում է        |

|    |պետության հովանավորության ներքո:                                    |

|    |Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է դեռևս  |

|    |2012 թվականին և  անհրաժեշտություն է առաջացել նախագծում սահմանել նոր |

|    |եզրույթներ նպատակների, խնդիրների, հայրենադարձվածներին տրվող         |

|    |օգնության և  արտոնությունների վերաբերյալ, ինչպես նաև  ընդլայնել     |

|    |նախագծում գործածվող հիմնական հասկացությունները:                     |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |Հայրենադարձության գործընթացի խթանումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի |

|    |տնտեսական, քաղաքական, մտավոր ու պաշտպանական ներուժը:                |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի ընդունմամբ կկարգավորվի հայրենադարձության գործընթացի         |

|    |իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:                     |

|    |5. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Օրենքի ընդունման արդյունքում որակական նոր իրավիճակ կստեղծի          |

|    |Սփյուռքում և  ՀՀ-ում, նոր լիցք կհաղորդվի Հայաստան-սփյուռք կապերին   |

|    |և  հայապահպանությանը:                                               |

|    |Հայաստանում այն կնպաստի սփյուռքահայերի արագ և  սահուն ինտեգրմանը    |

|    |հասարակության մեջ, կնպաստի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի       |

|    |բարելավմանը, հնարավորություն կընձեռի հայկական մասնագիտական ներուժի  |

|    |համախմբման և  Հայաստանում նպատակային կիրառման համար:                |

|____|____________________________________________________________________|

|60. |«Սիրիական հակամարտության հետևանքով  հարկադիր տեղահանված և           |

|    |Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022        |

|    |թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ             |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության        |

|    |աշխատակազմ ներկայացնելը                                             |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |«Սիրիական հակամարտության հետևանքով  հարկադիր տեղահանված և           |

|    |Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022        |

|    |թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ             |

|    |կառավարության արձանագրային որոշման ընդունումը բխում է ՀՀ            |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված  |

|    |ՀՀ կառավարության ծրագրի 2.2 բաժնի «Սփյուռք» գլխի 3-րդ կետի 1-ին և   |

|    |3-րդ ենթակետերից:                                                   |

|    |2. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                                   |

|    |Հայաստանի Հանրապետությունը 1999 թ.-ից սկսած պաշտպանություն է        |

|    |տրամադրում միջազգային պաշտպանության կարիք ունեցող` այդ թվում նաև    |

|    |հայազգի օտարերկրյա քաղաքացիներին և  քաղաքացիություն չունեցող        |

|    |անձանց: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002 թ.-ից)` 1450,         |

|    |իսրայելա-լիբանանյան հակամարտության հետևանքով  (2006 թ.)` 650,       |

|    |վրաց-օսեթական հակամարտության հետևանքով  (2008 թ.)` 207,             |

|    |ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով  (սկսած 2014 թ.-ից)` 255  |

|    |անձինք ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ: Սիրիական             |

|    |հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես    |

|    |ազգությամբ հայեր, ինչպես նաև  արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել   |

|    |և  պաշտպանություն են գտել Հայաստանում:                              |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |Շարունակել նպաստել միջազգային բեռի թեթևացմանը  և  ներդրում ունենալ  |

|    |միջազգային խնդիրների լուծմանը` նպաստելով Սիրիայից Հայաստան          |

|    |տեղափոխվել ցանկացող հայերի տեղափոխմանը Հայաստան, Հայաստանում        |

|    |վերջիններիս պատշաճ ընդունմանը և  երկարաժամկետ ինտեգրմանը, նպաստավոր |

|    |պայմաններ ստեղծելով Սիրիայից այլ փախստականների պատշաճ ընդունման և   |

|    |ինտեգրման համար: Տեղահանված անձանց համար Հայաստանում պաշտպանության  |

|    |տարբերակների մշակում միջազգային չափանիշերին համապատասխան` ապաստան   |

|    |հայցելու ընթացակարգերի հասանելիություն և  ներկայացվող հայցերի       |

|    |արագացված կարգով ուսումնասիրություն, պարզեցված և  արագացված կարգով  |

|    |ՀՀ քաղաքացիության շնորհում կամ պարզեցված և  արագացված կարգով        |

|    |կացության կարգավիճակի տրամադրում:                                   |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծի ընդունմամբ կկարգավորվի սիրիական հակամարտության հետևանքով    |

|    |հարկադիր տեղահանված և  Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց     |

|    |ինտեգրման գործընթացի իրականացման հետ կապված                         |

|    |իրավահարաբերությունները:                                            |

|    |5. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Նախագծի ընդունման արդյունքում սիրիական հակամարտության հետևանքով     |

|    |հարկադիր տեղահանված և  Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց     |

|    |հասարակական լիարժեք ինտեգրմանն գործընթացի արագացում:                |

|_________________________________________________________________________|

|        Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն          |

|_________________________________________________________________________|

|61. |«Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կենտրոնացված       |

|    |կառավարման համակարգի նկարագիրը և  ներդրման կարգը սահմանելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կենտրոնացված       |

|    |կառավարման համակարգի նկարագիրը և  ներդրման կարգը սահմանելու մասին»  |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներդրման     |

|    |նպատակն է ՀՀ-ում ձևավորել  կենսաանվտանգության կառավարման մեկ        |

|    |միասնական կենտրոնացված համակարգ` ներառելով կենսաանվտանգությանն      |

|    |առնչվող բոլոր շահագրգիռ կառույցների ոլորտին առնչվող գործընթացները   |

|    |և  ընթացակարգերը, ինչպես նաև  դրանց կառավարման մեխանիզմները:        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Կենսաանվտանգության կենտրոնացված համակարգն, ըստ միջազգային           |

|    |մոտեցումների, իր մեջ ներառում է լաբորատոր տեղեկատվական, պետական     |

|    |սահմանի անցման կետերում կենսաբանական գործոնի առնչությամբ            |

|    |գործընթացների, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական          |

|    |հսկողության, կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված խոցելիության և   |

|    |հարմարողականության մեխանիզմների ձևավորման,  հիվանդների բժշկական     |

|    |օգնության և  սպասարկման, կենսաէթիկայի և  այլ միասնական պահանջները,  |

|    |գործընթացները, ընթացակարգերը: Միջազգային մի շարք հիմնարար           |

|    |փաստաթղթեր` Հելսինկյան դեկլարացիա, Նյուրնբերգյան դեկլարացիա, ՄԱԿ-ի  |

|    |1540 բանաձև,  Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիա և  այլն,       |

|    |սահմանում են կենսաանվտանգության ինտեգրացված, կենտրոնացված           |

|    |համակարգային համակարգ: Կենսաբանական վտանգների, սպառնալիքների և      |

|    |ռիսկերի դիմակայման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են|

|    |մի շարք հիմնարար իրավական ակտեր, մասնավորապես` Հայաստանի            |

|    |Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 17-ի «Կենսաբանական,  |

|    |քիմիական և  ճառագայթային անվտանգության ապահովման ռազմավարությունը   |

|    |հաստատելու մասին» ՆԿ 231-Ա կարգադրություն, Հայաստանի Հանրապետության |

|    |կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՄԱԿ-Ի ԱԽ 1540 բանաձևի      |

|    |իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների      |

|    |2015-2020 թթ. ծրագիրը հաստատելու մասին» N 95-Ա որոշում, Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի  |

|    |Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների        |

|    |կիրառման ծրագրի միջոցառումների իրականացման 2017-2020 թվականների     |

|    |ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշում, |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի   |

|    |նիստի «Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգին և   |

|    |հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին ու             |

|    |ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային         |

|    |որոշում: Չնայած վերը նշվածին, այսօր հանրապետությունում              |

|    |կենսաանվտանգության ուղղությամբ առանձին նախարարություններում,        |

|    |մասնավորապես` գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների և  այլն,     |

|    |կենսաանվտանգության ապահովման ոլորտում իրականացվում են որոշակի       |

|    |միջոցառումներ, սակայն դրանք համապարփակ չեն և  չեն ներկայացնում մեկ  |

|    |միասնական համակարգ: Կենսաանվտանգության ուղղությամբ գործողություններ |

|    |իրականացնում են կենսաբանական գործոնի հետ աշխատող բոլոր կառույցները, |

|    |սակայն դրանք ստանդարտ մոտեցումներով չեն ղեկավարվում և  չկա համալիր  |

|    |կառավարում այս ոլորտում: Մասնակիորեն սահմանվել են Հայաստանի         |

|    |Հանրապետության համար վտանգի ներքին և  արտաքին աղբյուրները:          |

|    |Սահմանված չէ ոլորտի լիազոր մարմինը: Հաշվի առնելով կենսաբանական      |

|    |վտանգի գործոններով պայմանավորված ռիսկերը, ինչպես նաև  գնահատելով    |

|    |դրանց դիմակայելու առկա կարողությունները, վարակների առաջացման բարձր  |

|    |հավանականությունը, կենսաահաբեկչության հնարավորությունը`             |

|    |կենսաանվտանգության ապահովման գործընթացը միջազգային պահանջներին      |

|    |համապատասխանեցնելու համար խիստ կարևոր  է համակարգային մոտեցումը:    |

|    |Վերջինս իրականացնելու համար մշակվել է ՀՀ կառավարության նշված        |

|    |նախագիծը:                                                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կենտրոնացված կառավար|

|    |ման համակարգի նկարագիրը և  ներդրման կարգը սահմանելու մասին»         |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում|

|    |ձևավորել  կենսաանվտանգության կառավարման մեկ միասնական կենտրոնացված  |

|    |համակարգ` ներառելով կենսաանվտանգությանն առնչվող բոլոր շահագրգիռ     |

|    |կառույցների ոլորտին առնչվող գործընթացները և  ընթացակարգերը:         |

|    |Կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի                |

|    |գործունեությունն ուղղված է լինելու նոր տիպի կենսաբանական            |

|    |սպառնալիքների հայտնաբերմանը, «Երկակի նշանակության ապրանքների և      |

|    |տեխնոլոգիաների» առնչությամբ, օրինական գիտահետազոտական աշխատանքներ   |

|    |իրականացնելու համար նախատեսված կենսաբանական նյութերի,               |

|    |պատրաստուկների և  դրանց հետ կապված հարակից նյութերի չարտոնված       |

|    |կիրառման (վտանգավոր կենսաբանական ազդակների ստեղծում և  տարածում)    |

|    |կանխարգելմանը, կենսաբանական վտանգների ու սպառնալիքների առաջացման    |

|    |հետ կապված չնախատեսված կամ չկանխատեսված իրավիճակների կանխմանը,      |

|    |միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանը,  արձագանքման              |

|    |գործողությունների համակարգային կառավարմանը:  Համակարգի մասնակիցներն |

|    |են` անկախ կազմակերպաիրավական ձևից  և  գերատեսչական                  |

|    |պատկանելությունից կազմակերպությունները, մասնավորապես` կենսաբանական  |

|    |գործոնի հետ աշխատող կազմակերպությունները, կենսաբանական նյութերի,    |

|    |պատրաստուկների և  դրանց հետ կապված հարակից նյութերի հետ             |

|    |առնչություն ունեցող բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները,     |

|    |կենսաբանական գործոնի հետ առնչվող արտադրական և  առևտրային            |

|    |կազմակերպություններն ու ընկերությունները, շրջակա միջավայրի          |

|    |պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները, կենսաբանական   |

|    |զենքի հետ առնչվող ռազմական և  այլ կազմակերպությունները, էթիկայի     |

|    |հանձնաժողովները, պետական սահմանի անցման կետերում հսկողություն       |

|    |իրականացնող կառույցները և  այլն: Կենսաանվտանգության համակարգը       |

|    |ներառում է` խորհրդատվության նպատակով, աշխատանքները համակարգող,      |

|    |շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով,       |

|    |կենսաանվտանգության հարցերով զբաղվող ազգային ասոցիացիաները,          |

|    |կենսաանվտանգության հարցերով զբաղվող ազգային, միջազգային             |

|    |ասոցիացիաների և  Լիազոր մարմնի համագործակցության մեխանիզմները,      |

|    |կենսաանվտանգության հարցերի ընդգրկմամբ գիտական հետազոտությունների    |

|    |պլանը: Համակարգն աշխատելու է 2 մակարդակով` ազգային մակարդակ`        |

|    |ապահովում է միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված        |

|    |ազգային օրենսդրության մշակումն ու կատարելագործումը և                |

|    |ինստիտուցիոնալ մակարդակ` ներառում է վերը նշված կառույցները, որոնք   |

|    |առնչվում են կենսաբանական նյութերի, պատրաստուկների և  դրանց հետ      |

|    |կապված հարակից նյութերի հետ աշխատանքի, տեղափոխման, վաճառքի,         |

|    |պահեստավորման, կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերի վարման   |

|    |ու հսկողության հետ: Միջոցառումներն իրականացվելու են նաև  Համակարգի  |

|    |գործունեության ապահովման համար գործադրվում է Կենսառիսկերի           |

|    |կառավարման համակարգ: Դրա կառուցվածքը, բաղադրիչները, պահանջները      |

|    |սահմանվում են Լիազոր մարմնի կողմից` նորմատիվ իրավական ակտով:        |

|    |Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:      |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է կարգավորել կենսաանվտանգության համակարգը` ձևավորելով   |

|    |մեկ միասնական կենտրոնացված համակարգ` ներառելով կենսաանվտանգությանն  |

|    |առնչվող բոլոր շահագրգիռ կառույցները:                                |

|    |Ինչպես նաև  կնշանակվի կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված    |

|    |համակարգի ներդրման հարցով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր   |

|    |մարմին:                                                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կենտրոնացված       |

|    |կառավարման համակարգի նկարագիրը և  ներդրման կարգը սահմանելու մասին»  |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ   |

|    |ակնկալվում է ապահովել մեկ միասնական կենտրոնացված համակարգ`          |

|    |Հայաստանի Հանրապետության սահմանելով պետական լիազոր մարմին:          |

|____|____________________________________________________________________|

|62. |«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի            |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության          |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ           |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի            |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության          |

|    |արձանագրային որոշման նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի          |

|    |Հանրապետության ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության      |

|    |որակը, նաև  իրականացնել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության      |

|    |(ԹՔՕՀ) բուժման շարունակական ապահովում և  բուժման գործընթացի         |

|    |համապատասխանեցում արդի միջազգային մոտեցումներին:                    |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ըստ վիճակագրական տվյալների թոքերի քրոնիկ օբստրուկտիվ                |

|    |հիվանդությունները (ԹՔՕՀ) մահաբերության 3 տեղը և  հաշմանդամության    |

|    |առաջացման 4 տեղն են զբաղեցնում` սիրտ-անոթային և  ուռուցքային        |

|    |հիվանդություններից հետո: Որպես ԹՔՕՀ առաջացման գլխավոր ռիսկի գործոն  |

|    |է համարվում ծխախոտի օգտագործումը և  օդի աղտոտվածությունը: Հայաստանի |

|    |Հանրապետությունում ԹՔՕՀ վերաբերյալ վիճակագրական տվյալների ոչ        |

|    |լիարժեքությունը, ԹՔՕՀ տարածվածության, պացիենտների խնամքի ու բուժման |

|    |ոչ բավարար վերահսկողականությունը և  հասարակության ցածր              |

|    |տեղեկացվածությունը ռիսկի գործոնների և  ախտանիշների վերաբերյալ`      |

|    |անհրաժեշտություն են ստեղծել ԹՔՕՀ դեմ պայքարի ռազմավարության         |

|    |մշակմանը:                                                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների և |

|    |ախտանիշների վերաբերյալ` հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ,    |

|    |հաշվի առնելով, որ ԹՔՕՀ վաղ փուլերում դրսևորվում  է ոչ սպեցիֆիկ      |

|    |ախտանիշներով:                                                       |

|    |Մշակել ԹՔՕՀ կանխարգելման, ախտորոշման և  բուժման միասնական           |

|    |մոտեցումներ:                                                        |

|    |Օգտագործելով էլեկտրոնային բժշկության հնարավորությունները գնահատել   |

|    |ԹՔՕՀ ներկայիս առողջապահական վիճակը, վերահսկել ԹՔՕՀ                  |

|    |տարածվածությունը, պացիենտների խնամքն ու բուժումը` ներառյալ          |

|    |վերականգնողական բուժումը, ուսումնասիրել և  ներդնել ախտորոշման,      |

|    |բուժման նորարարությունները:                                         |

|    |Աջակցել ԹՔՕՀ բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումը`   |

|    |հիվանդության կանխարգելման, ախտորոշման և  բուժման նոր և  առավել      |

|    |արդյունավետ միջոցների մշակման նպատակով:                             |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է իրականացնել ԹՔՕՀ բուժման շարունակական ապահովում և     |

|    |բուժման գործընթացի համապատասխանեցում արդի միջազգային մոտեցումներին: |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Բարձրացնելով հասարակության տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների |

|    |և  ախտանիշների վերաբերյալ, վերահսկելով ԹՔՕՀ տարածվածությունը,       |

|    |պացիենտների խնամքն ու բուժումը, ակնկալվում է իջեցնել ԹՔՕՀ           |

|    |մահաբերության և  հաշմանդամության ցուցանիշները, բարելավել            |

|    |պացիենտների կյանքի որակը:                                           |

|____|____________________________________________________________________|

|63. |«Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագիծ                                            |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է ՀՀ        |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի   |

|    |«4.3. Առողջապահություն» գլխի կետ 3-ի 1-ին ենթակետի «բ»              |

|    |պարբերության պահանջներից:                                           |

|    |1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |

|    |խնդիրները                                                           |

|    |Ներկայումս բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնողները,       |

|    |կրթությունն ստանալուց հետո, իրենց ստացված կրթական դիպլոմների        |

|    |համաձայն` դիմում են համապատասխան բժշկական օգնություն և  սպասարկման  |

|    |գործունեության տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններ, իրենց      |

|    |մասնագիտության համապատասխան աշխատանքի ընդունվելու համար: Այնուհետ,  |

|    |«Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին» ՀՀ օրենքի      |

|    |համաձայն` անցնում են շարունակական մասնագիտական զարգացման հնգամյա    |

|    |շրջափուլով և  հավաստագրման գործընթացով: Գործող օրենքը, որպես        |

|    |այլընտրանքային տարբերակ այն մասնագետների համար, ովքեր հնգամյա       |

|    |շրջափուլի համար չեն հասցնում հավաքել օրենսդրությամբ ամրագրված       |

|    |նվազագույն կրեդիտների քանակը, նախատեսում է տրամադրել վերապահումով   |

|    |հավաստագիր` թույլ տալով վերջիններիս շարունակել աշխատանքը, բայց այլ  |

|    |մասնագետի հսկողության ներքո և  հավաքագրել չբավարարող կրեդիտները:    |

|    |Սակայն, պետք է նշել, որ օրենքի այս կարգավորումը բավականաչափ         |

|    |խնդրահարույց է և  այս առաջարկվող թեստավորման համակարգի ներդրումը    |

|    |պետք է լինի այն այլընտրանքային մեխանիզմը, որը հնարավորություն է     |

|    |տալու այն մասնագետներին, ովքեր չեն հավաքագրել բավարար քանակությամբ  |

|    |կրեդիտներ հավաստագրման համար, դիմել թեստավորման և  հանձնելով        |

|    |վերջինս` շարունակել աշխատանքը:                                      |

|    |Միևնույն  ժամանակ, թեստավորման համակարգի ներդրումը հնարավորություն  |

|    |կտա սահմանել միասնական մեխանիզմ, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված        |

|    |պահանջներին համապատասխան կրթություն ստացած անձանց, միասնական        |

|    |քննության միջոցով, վերահաստատելու իրենց գիտելիքների բավարար         |

|    |մակարդակը և  պետության կողմից անհատական պրակտիկա իրականացնելու      |

|    |համար սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանությունը, և      |

|    |սահմանված ընթացակարգերին համապատասխան մատուցել բնակչությանը         |

|    |համապատասխան բժշկական օգնության և  սպասարկման ծառայություններ:      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին»  |

|    |ՀՀ օրենքում կատարել լրացումներ և  փոփոխություններ` ամրագրելով       |

|    |թեստավորման համակարգի ներդրման վերաբերյալ դրույթներ, հիմք           |

|    |ընդունելով միջազգային փորձը:                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է օրենքի մակարդակով սահմանել թեստավորման համակարգի      |

|    |ներդրման վերաբերյալ դրույթներ, ինչը հնարավորություն կտա այն         |

|    |մասնագետներին, ովքեր չենք հավաքագրել բավարար քանակությամբ կրեդիտներ |

|    |հավաստագրման համար, թեստավորում անցնելու միջոցով շարունակել         |

|    |աշխատանքը:                                                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր է կլինի ներդնել        |

|    |թեստավորման համակարգ, ինչի արդյունքում սահմանվելու են միասնական     |

|    |պահանջներ և  տրամադրելու են հավասար պայմաններ, ՀՀ օրենսդրությամբ    |

|    |ամրագրված պահանջներին համապատասխան կրթություն ստացած անձանց,        |

|    |միասնական քննության միջոցով, վերահաստատելու իրենց գիտելիքների       |

|    |բավարար մակարդակը և  պետության կողմից անհատական պրակտիկա            |

|    |իրականացնելու համար սահմանված նվազագույն պահանջներին                |

|    |համապատասխանությունը:                                               |

|____|____________________________________________________________________|

|64. |«Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Պացիենտների իրավունքների և  օրինական շահերի պաշտպանության առավել    |

|    |գործուն մեխանիզմներ ստեղծելու, այդ իրավունքների խախտումներին        |

|    |օպերատիվ արձագանքելու, խախտված իրավունքների վերականգնմամբ նմանատիպ  |

|    |խախտումների հետագա դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև  պացիենտների   |

|    |և  բժշկական հաստատությունների` առողջապահության ոլորտում             |

|    |իրավագիտակցության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել         |

|    |բժշկական հաշտարարի համակարգ: Այս նպատակով մշակվել և  ՀՀ             |

|    |կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Բժշկական հաշտարարի          |

|    |համակարգի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագիծը, որն |

|    |էլ հենք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության     |

|    |մասին» ՀՀ օրենքի մշակման համար:                                     |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Պացիենտների իրավունքներն ամրագրված են առողջապահության ոլորտը        |

|    |կարգավորող բազմաթիվ իրավական ակտերում, դրանց պաշտպանության          |

|    |մեխանիզմները գործող իրավակարգավորումների և  իրողությունների         |

|    |շրջանակում բազմազան են, այդուհանդերձ դրանց կիրառման                 |

|    |արդյունավետությունը ցածր է և  ոչ բոլորին հասանելի: Պացիենտների      |

|    |իրավունքների և  օրինական շահերի պաշտպանության առավել գործուն        |

|    |մեխանիզմների բացակայությունը, պացիենտների իրավունքների խախտումների  |

|    |վերաբերյալ բողոքների աճը, դրանց քննության համար նեղ մասնագիտական    |

|    |գիտելիքների պահանջը ինքնին արդիականություն են հաղորդում բժշկական    |

|    |հաշտարարի ինստիտուտի ներդրմանը, որը կհետապնդի հետևյալ  նպատակները.  |

|    |1) ապահովել պացիենտների բողոքների քննման մասնագիտացված, անվճար,     |

|    |արագ և  արդյունավետ մեխանիզմ,                                       |

|    |2) ամրապնդել բնակչության վստահությունը բժշկական համակարգի նկատմամբ, |

|    |3) ներդնել բժշկական հաստատություններում պացիենտների իրավունքների    |

|    |պաշտպանության առաջին աստիճանի համակարգ,                             |

|    |4) կանխարգելել հնարավոր համակարգային ռիսկերը:                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է խնդրի համապարփակ կարգավորման նպատակով ՀՀ-ում ներդնել  |

|    |պացիենտ-բուժհաստատություն վեճերի լուծման երկաստիճան համակարգ: Առաջին|

|    |աստիճանում վեճերը կքննվեն բուժհաստատություններում առկա համապատասխան |

|    |անձի (հանձնաժողովի) կողմից, իսկ չլուծվելու դեպքում կտեղափոխվեն      |

|    |ավելի բարձր հարթակ` բժշկական համակարգի հաշտարարի գրասենյակ: Հարկ է  |

|    |Նախագծով սահմանել, որ մինչև  Հաշտարարին դիմելը պացիենտը պետք է դիմի |

|    |բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնողին, որը պետք է օրենքով |

|    |կամ ներքին կանոնակարգով սահմանված ընթացակարգով քննի բողոքը և  դրա   |

|    |վերաբերյալ պատասխան ներկայացնի:  Համակարգի ներդրման նպատակով        |

|    |անհրաժեշտ է ընդունել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության   |

|    |մասին» ՀՀ օրենքը, քանի որ համակարգի գործունեությունն ուղղակիորեն    |

|    |վերաբերում է ֆիզիկական և  իրավաբանական անձանց իրավունքներին,        |

|    |ազատություններին ու պարտականություններին, ինչը, կարող է սահմանվել   |

|    |միայն օրենքով:                                                      |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի       |

|    |շրջանակում հասարակական հարաբերությունների  կարգավորում,             |

|    |համապատասխան դրույթների ամրագրում:                                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի       |

|    |ընդունումով ակնկալվում է ակնկալվում է նվազեցնել և  կանխարգելել      |

|    |պացիենտների իրավունքների խախտումները, ապահովել խախտված իրավունքների |

|    |վերականգնման օպերատիվ և  անաչառ համակարգ: Բացի դրանից` բժշկական     |

|    |հաշտարարի ինստիտուտի գործարկումը թույլ կտա վեր հանել առողջապահական  |

|    |համակարգի այլ խնդիրներ` հնարավորություն տալով դրանց լուծման միջոցով |

|    |բարելավել ոլորտի ընդհանուր վիճակը                                   |

|____|____________________________________________________________________|

|65. |«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը    |

|    |ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի     |

|    |ընդունումը պայմանավորված է առողջապահության ոլորտը կարգավորող        |

|    |օրենսդրական առկա բացերը և  խնդիրները վեր հանելու, դրանց             |

|    |վերլուծության արդյունքներով միասնական մոտեցումների որդեգրման        |

|    |միջոցով ոլորտային նոր մայր օրենքի ընդունման անհրաժեշտությամբ,       |

|    |ինչպես նաև  առողջապահական բնագավառում իրականացվող ներկա             |

|    |բարեփոխումներով:                                                    |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենքները, այն է`        |

|    |«Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին» ՀՀ օրենքն      |

|    |ընդունվել է դեռևս  1996 թվականին, «Հայաստանի Հանրապետության         |

|    |բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ |

|    |օրենքը` 1992 թվականին, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից   |

|    |առաջացած հիվանդության կանխարգելման մասին»  ՀՀ օրենքը` 1997          |

|    |թվականին, «Մարդուն օրգաններ և  (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու    |

|    |մասին» ՀՀ օրենքը և  «Մարդու վերարտադրողական առողջության և           |

|    |վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը` 2002 թվականին: Նշված |

|    |օրենքները բազմիցս փոփոխվել են, սակայն ներկայումս անհրաժեշտություն է |

|    |առաջացել հիմնովին վերանայել առողջապահական ոլորտի օրենսդրությունը`   |

|    |նոր միասնական «մայր» օրենքի տեսքով: Այն հնարավորություն կտա այս     |

|    |ոլորտում մարդու սահմանադրական իրավունքների պատշաճ իրականացման       |

|    |երաշխիքներ սահմանելու, պետական քաղաքականության միասնական            |

|    |մոտեցումներն ամրագրելու, համակարգի ընդհանուր կառուցվածքը, պետական   |

|    |և  տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակը    |

|    |հստակեցնելու, պացիենտների, բուժաշխատողների իրավունքները և           |

|    |պարտականությունները համապարփակ սահմանելու, առողջապահական համակարգի  |

|    |առավել կարևոր  ենթահամակարգերի ընդհանուր նկարագրերը տալու, հանրային |

|    |առողջապահության ոլորտը կարգավորելու և  այլ կարևոր  խնդիրներ         |

|    |կանոնակարգելու նպատակով: Հաշվի առնելով սույն օրենքի                 |

|    |կարևորությունը`  ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և  |

|    |ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Առողջապահության մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու     |

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:              |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Առողջապահության մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է կարգավորել         |

|    |համակարգի բոլոր առավել կարևոր  հարաբերությունները` վերջինիս         |

|    |դիտարկելով որպես ոլորտի միասնական մայր օրենք, որի արդյունքում ուժը  |

|    |կորցրած կճանաչվի «Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման      |

|    |մասին» ՀՀ օրենքը և  այլ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր:          |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է օրենքով կարգավորել առողջապահության ոլորտի առավել      |

|    |կարևորություն  ներկայացնող հարաբերությունները` ոլորտի               |

|    |բարեփոխումներն ու արդի իրավիճակը հաշվի առնելով:                     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի     |

|    |ընդունմամբ ակնկալվում է ունենալ մեկ միասնական օրենք, որը համապարփակ |

|    |ձևով  կկարգավորի առողջապահության ոլորտը:                            |

|____|____________________________________________________________________|

|66. |«Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական ասոցիացիաների         |

|    |ֆունկցիոնալ բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու          |

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ            |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական ասոցիացիաների         |

|    |ֆունկցիոնալ բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին»   |

|    |ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը բխում է ՀՀ         |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի   |

|    |«4.3. Առողջապահություն» գլխի կետ 3-ի 1-ին ենթակետի ե/ պարբերության  |

|    |պահանջներից:                                                        |

|    |1.2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |

|    |խնդիրները                                                           |

|    |Ցանկացած ոլորտում տվյալ ոլորտի քաղաքականությունն իրականացնող        |

|    |կառույցի և  հասարակության կապի ձևավորմանն  է ուղղված տարաբնույթ     |

|    |մասնագիտական ասոցիացիաների հիմնումը, որոնք հնարավորություն են տալիս |

|    |հասարակությանը, մասնավորապես` բժշկական անձնակազմին ուղղակի կամ      |

|    |անուղղակի ներգրավված լինել առողջապահության բնագավառի լիազոր մարմնի  |

|    |կողմից իրականացվող քաղաքականությանը: Այս իմաստով, առաջնային դերը    |

|    |պատկանում է մասնագիտական ասոցիացիաներին` այն այլընտրանքային ուժին,  |

|    |որն իր մեջ ներառում է տարբեր մասնագիտական տեր մարդկանց և  նրանց     |

|    |շահերը: Սակայն, ներկայումս գործող բազմաթիվ մասնագիտական բժշկական    |

|    |ասոցիացիաների դերակատարումը առողջապահության բնագավառին վերաբերող և  |

|    |մասնագիտական կարողություններ պահանջող հարցերին չի ապահովվում:       |

|    |Փոխարեն այն բանի, որ մասնագիտական ասոցիացիաները դառնան մասնագիտական |

|    |ներուժի ինստիտուցիոնալ շարժիչները` ապահովելով                       |

|    |պետություն-հասարակություն երկուստեք կապը, երկու կողմերի համար       |

|    |ընդունելի լուծումների որոնումը և  դրանց իրագործելիությանը           |

|    |նպաստումը, պետական որոշումների ընդունման և  իրականացման             |

|    |գործընթացում կոնսենսուսը, վերջիններս շարունակում են գործել          |

|    |յուրաքանչյուրն իր պատկերացրած շրջանակներում` չներկայացնելով տվյալ   |

|    |մասնագիտությամբ բժիշկների մասնագիտական դիրքորոշումը:                |

|    |Հստակ գործառույթներով և  ֆունկցիոնալ կարողություններով մասնագիտական |

|    |ասոցիացիաների առկայությունն ու արդյունավետ աշխատանքը հանգեցնում է   |

|    |պետական քաղաքականության, կարևորագույն  երևույթների  և               |

|    |իրադարձությունների վերաբերյալ թափանցիկության ապահովմանը և           |

|    |բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի, իրազեկության      |

|    |մակարդակի բարձրացմանը, հասարակական նախաձեռնության զարգացման         |

|    |աջակցությանը, անկախ վերլուծական օժանդակության խթանմանը:             |

|    |Ավելի քան 50 մասնագիտական բժշկական ասոցիացիաներ տարբեր              |

|    |մասնագիտություններով` այս կամ այն ձևաչափով,  անվանմամբ,             |

|    |իրավասությամբ, առաքելությամբ, գործառույթներով, գոյություն ունեն     |

|    |ՀՀ-ում, ընդ որում, կան ինչպես ընդհանուր հարցերով, այնպես էլ հատուկ  |

|    |գործառույթներ ունեցող կառույցներ: Սակայն, դրանց հիմնական սկզբունքը  |

|    |պետք է լինի մեկը, այն է` միջնորդ հանդիսանալ և  սատարել              |

|    |քաղաքականություն իրականացնող պետական մարմին-հասարակություն          |

|    |հարաբերություններին, դառնալ այն կապող օղակը, որը հնարավորություն    |

|    |կտա այս կամ այն ոլորտի մասնագետներին համախմբվելով ազդել վարվող      |

|    |քաղաքականության վրա, նպաստելով, որպեսզի պետական մարմինը իր          |

|    |գործողություններն ուղղորդի հասարակության պահանջարկին համընթաց:      |

|    |1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է մշակել «Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական  |

|    |ասոցիացիաների ֆունկցիոնալ բարեփոխումների բարեփոխումների հայեցակարգին|

|    |հավանություն տալու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշման      |

|    |նախագիծ` արդյունավետ դարձնելու մասնագիտական ասոցիացիաների           |

|    |համագործակցությունը և  ապահովելով համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ |

|    |կառուցողական միջավայր:                                              |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է հայեցակարգի նախագծով նախանշել մասնագիտական            |

|    |ասոցիացիաների դերը ներկայիս առողջապահական համակարգի կայացման գործում|

|    |և  գնահատելով առկա իրավիճակը ու համադրելով միջազգային մոտեցումները  |

|    |մասնագիտական ասոցիացիաների աշխատանքի վերաբերյալ, առաջարկներ         |

|    |ներկայացնել ՀՀ-ում գործող բժշկական ասոցիացիաների դերի բարձրացման և  |

|    |ֆունկցիոնալ բարեփոխման ուղղությամբ:                                 |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր է լինելու դուրս բերել  |

|    |այն հարթությունները, համագործակցության եզրերը, ֆունկցիոնալ          |

|    |բարեփոխման ուղիները, որոնք կնպաստեն իրական համագործակցության        |

|    |նախաձեռնմանը, կառուցողական դեր կունենան առողջապահության բնագավառի   |

|    |աշխատանքների բարելավման գործում, և  կդառնան այն անկյունաքարային     |

|    |կարծիք տրամադրող կառույցները, որոնք կապահովեն առողջապահության       |

|    |ոլորտի քաղաքականության պատշաճ իրականացմանը:                         |

|____|____________________________________________________________________|

|67. |«Հայաստանի Հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի     |

|    |բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ            |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության        |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՀՀ առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների            |

|    |հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության             |

|    |արձանագրային որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության    |

|    |2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3.           |

|    |Առողջապահություն» գլխի 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներից:         |

|    |1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |

|    |խնդիրները                                                           |

|    |Թեև  առողջության առաջնային պահպանումը դիտարկվում է առողջապահության  |

|    |համակարգի գերակա ուղղություններից մեկը և  որպես բարեփոխման          |

|    |իրականացման ճանապարհ է ընտրվել այլ երկրներում գործարկված ու առավել  |

|    |արդյունավետ ճանաչված ընտանեկան բժշկության ներդրումը, ներկայում`     |

|    |բարեփոխումների սկզբից շուրջ 20 տարի անց, արձանագրվում է, որ այն     |

|    |բերել է զգալի առաջընթացի` հանրապետության մարզերում (հատկապես        |

|    |գյուղական վայրերում), մինչդեռ` մեծ քաղաքներում և  հատկապես,         |

|    |մայրաքաղաքում, դեռևս  լիարժեք չէ: Մինչ այժմ իրականացված առողջության |

|    |առաջնային պահպանման օղակի բարեփոխումները հիմնականում ուղղվել են ՀՀ  |

|    |մարզերի գյուղական առողջության առաջնային պահպանման ծառայություններ   |

|    |մատուցողների ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև  ընտանեկան  |

|    |բժշկության ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը` որպես     |

|    |կառուցվածքային առավել արդյունավետ, մատչելի ու նպատակահարմար մոդելի: |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է մշակել առողջության առաջնային պահպանման օղակի          |

|    |բարեփոխումների հայեցակարգ` ապահովելով բնակչության համար առողջության |

|    |առաջնային պահպանման ծառայությունների համընդհանուր մատչելիության     |

|    |սկզբունքը, նպատակ ունենալով ուժեղացնել առողջության առաջնային        |

|    |պահպանման օղակը, քաղաքային վայրերում զարգացնել ընտանեկան բժշկության |

|    |ինստիտուտը, բարելավել առողջության առաջնային պահպանման օղակում       |

|    |մատուցվող բժշկական ծառայությունների որակը, նվազեցնել հիվանդանոցային |

|    |դեպքերի թիվը:                                                       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների  |

|    |հայեցակարգային մոտեցումները ամրագրել իրավական ակտով` սահմանելով     |

|    |իրականացվելիք բարեփոխումների ժամկետներ:                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի ընդունման արդյունքում կսահմանվեն բարեփոխումների       |

|    |ուղիները, առողջության առաջնային պահպանման օղակում վերհանված         |

|    |խնդիրների առաջարկվող լուծումները, առաջարկվող քաղաքականության        |

|    |հիմնական դրույթները:                                                |

|____|____________________________________________________________________|

|68. |«Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության  |

|    |հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային|

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության  |

|    |հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային|

|    |որոշման (այսուհետ` Հայեցակարգ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3.           |

|    |Առողջապահություն» գլխի 2-րդ կետի 7-րդ ենթակետով 2018 թվականի համար  |

|    |նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ)      |

|    |Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի        |

|    |մշակման անհրաժեշտությունից:                                         |

|    |1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և  առկա     |

|    |խնդիրները                                                           |

|    |Ներկայում, ՀՀ-ում գործում է կամավոր ապահովագրության ինստիտուտը, իսկ |

|    |2017 թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական      |

|    |օգնությունն ու սպասարկումը իրականացվում է ապահովագրական             |

|    |ընկերությունների միջոցով:                                           |

|    |Հայեցակարգի ներդրմամբ կբարձրանա Հայաստանի Հանրապետության            |

|    |բնակչության համար բժշկական օգնության և  սպասարկման որակը և          |

|    |մատչելիությունը` առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր           |

|    |աղբյուրների ներգրավման, ինչպես նաև  բուժօգնության որակի վերահսկման  |

|    |նոր մեխանիզմների ներդրման միջոցով, կբարելավվի առողջապահության       |

|    |ոլորտի ֆինանսավորումը, կկրճատվի ստվերայնությունը և  կբարձրանա       |

|    |կառավարման արդյունավետությունը:                                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել առողջության      |

|    |պարտադիր ապահովագրություն` սահմանելով պարտադիր ապահովագրության      |

|    |համակարգի ներդրման հիմնական սկզբունքները, կազմակերպաիրավական և      |

|    |ֆինանսավորման մեխանիզմները, շահառուների հնարավոր շրջանակը,          |

|    |փոխհատուցման ենթակա բժշկական օգնության և  սպասարկման                |

|    |ծառայությունների փաթեթը, ապահովագրավճարների հաշվարկման սկզբունքները |

|    |և  հավաքագրման մեխանիզմները:                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետությունում ներդնել առողջության պարտադիր           |

|    |ապահովագրություն:                                                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ակնկալվում է ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության արդյունքում|

|    |բարձրացնել բնակչության համար բժշկական օգնության և  սպասարկման       |

|    |որակը, այն դարձնել առավել մատչելի և  հասանելի, բարելավել            |

|    |առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, կրճատել ստվերայնությունը:    |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում