Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|    |Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարություն      |

|____|____________________________________________________________________|

|69. |«Բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և  մաթեմատիկայի (STEM)|

|    |ուսուցման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության   |

|    |արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017-2022 թվականների գործունեության ծրագրից: Հայեցակարգի նպատակն է  |

|    |հանրակրթության բոլոր մակարդակներում վերանայել բնագիտության,         |

|    |տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի ուսուցման              |

|    |մոտեցումները, ուսուցիչների պատրաստման, վերապատրաստման նոր           |

|    |մեխանիզմները, առարկաները դասավանդող ուսուցիչներին ներկայացվող       |

|    |չափորոշչային պահանջների սահմանումը և  համապատասխան մեթոդաբանության  |

|    |մշակման այլ խնդիրներ:                                               |

|    |2. Ընթացիկ իրավիճակը և  կարգավորման նպատակը                         |

|    |Ուսուցիչները ոչ միշտ են կիրառում մոտեցումներ և  մեթոդներ, որոնք     |

|    |սովորողին կմոտիվացնեն տվյալ առարկան սիրելու, ավելի խորը             |

|    |ուսումնասիրելու, և,  հետագայում որպես մասնագիտություն ընտրելու      |

|    |համար: Անհրաժեշտ է սովորողին իրեն «հասանելի» լեզվով մատուցել        |

|    |առարկան, բարձրացնել սովորողների կողմից որպես գիտության համընդհանուր |

|    |լեզու մաթեմատիկայի դերը, հասարակության զարգացման մեջ մաթեմատիկայի   |

|    |պատմական նշանակությանը: Բնագիտական առարկաները ոչ բոլոր սովորողների  |

|    |կողմից են հեշտ ընկալելի, իսկ ուսուցչի կողմից հետևողական  չլինելը    |

|    |հանգեցնում է բնագիտական ուղղվածություն ունեցող սովորողների          |

|    |նվազմանը: Անհրաժեշտ է ձևավորել  նոր մոտեցումներ` բնագիտական         |

|    |առարկաները գրավիչ և  հասանելի դարձնելու համար: Տեղեկատվական         |

|    |տեխնոլոգիաները մատչելի են բոլոր սովորողների համար, նրանք բավականին  |

|    |լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին, ավելի արագ և  հեշտ   |

|    |են ծանոթանում ու կիրառում առօրյայում, ավելի շատ ու բազմազան         |

|    |հնարավորություններ ունեն ինֆորմացիա ստանալու ցանկացած բնագավառից,   |

|    |մինչդեռ ուսուցիչները բավականին հետ են մնում և  հմտությունների       |

|    |ձևավորման,  և  ծրագրային նյութը ավելի արդիական դարձնելու ու         |

|    |մատուցելու առումով: Անհրաժեշտ է մշակել այնպիսի ճկուն ծրագիր և       |

|    |դասավանդման մեթոդաբանություն, որ ուսուցիչը և  աշակերտը խոսեն        |

|    |միևնույն  լեզվով, նաև`  մրցունակ լինեն տվյալ ոլորտում:              |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Ապահովել սովորողների տրամաբանական ու տարածական պատկերացումների,     |

|    |ճարտարագիտական, ինժեներական և  համակարգային մտածողության զարգացումը,|

|    |ալգորիթմական և  քննական մտածողության ձևավորումը,  տարաբնույթ        |

|    |խնդիրներ մոդելավորելու և  վերլուծություններ կատարելու, տվյալների    |

|    |հետ աշխատելու, հետագա կրթության և  մասնագիտական կողմնորոշման,       |

|    |գործունեության համար կարողությունների զարգացումը: Նպաստել թիմային   |

|    |աշխատաոճ և  համագործակցության հմտություններ ձևավորելուն,  խթանել    |

|    |սովորողների ստեղծագործականությունը, պատրաստել տեխնիկական կրթությամբ |

|    |մասնագիտական աշխատուժ: Այլ կերպ ասած` առավելագույնս ապահովել        |

|    |սովորողին ներկայացվող չափորոշչային պահանջները:                      |

|____|____________________________________________________________________|

|70. |«Հանրակրթական հաստատությունների կառավարման նոր համակարգին           |

|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային             |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017-2022 թվականների գործունեության ծրագրից: Նպատակն է` վերանայել և |

|    |առավել արդյունավետ դարձնել հանրակրթական հաստատությունների           |

|    |կառավարումը:                                                        |

|    |2. Ընթացիկ իրավիճակը և  կարգավորման նպատակ                          |

|    |Կառավարման գործող համակարգը արդյունավետ չէ, վերանայման կարիք ունեն  |

|    |և  տնօրենների ընտրության, նշանակման և  գործունեության գնահատման     |

|    |մեխանիզմները, և  կառավարման խորհուրդների ձևավորումը,                |

|    |գործունեությունն ու լիազորությունները, ինչպես նաև  հաստատության     |

|    |գործունեության թափանցիկ և  համագործակցային նոր մեխանիզմների կարիք   |

|    |կա:                                                                 |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Թափանցիկ հաշվետու և  համագործակցային կառավարման մեխանիզմների        |

|    |մշակում և  ներդրում, հանրակրթության որակի բարձրացում:               |

|____|____________________________________________________________________|

|71. |«Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների տնօրենի         |

|    |ընտրության (նշանակման) նոր համակարգին հավանություն տալու մասին» ՀՀ  |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017-2022 թվականների գործունեության ծրագրից: Նպատակն է` վերանայել   |

|    |հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության    |

|    |համակարգը:                                                          |

|    |2. Ընթացիկ իրավիճակը և  կարգավորման նպատակը                         |

|    |Ներկայումս գործող համակարգը ամբողջությամբ չի բացահայտում տնօրենների |

|    |մասնագիտական, կառավարչական և  անձնային հմտություններն ու որակները,  |

|    |ինչ հետագայում բերում է խնդիրների, որոնք իրենց հերթին բերում են ոչ  |

|    |արդյունավետ կառավարման և  կրթության որակի իջեցման:                  |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Նոր համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա հմուտ և  որակյալ    |

|    |տնօրեններ ընտրել:                                                   |

|____|____________________________________________________________________|

|72. |ՀՀ Արմավիրի մարզում 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության  |

|    |կենտրոնների հիմնադրում (Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող        |

|    |երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոցի և  Վաղարշապատի մտավոր         |

|    |թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոցի          |

|    |վերակազմակերպման (վերանվանման) միջոցով) ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել                    |

|    |                                                                    |

|    |1) Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) |

|    |դպրոցի և  Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2     |

|    |հատուկ (օժանդակ) դպրոցի վերակազմակերպման միջոցով վերանվանելու,      |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի |

|    |N 2179-Ն և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի     |

|    |ապրիլի 29-ի N 656-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին»   |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հանրակրթության մասին»    |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ     |

|    |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի   |

|    |1-ի ՀՕ-200-Ն օրենքի 21-րդ հոդվածի պահանջներից, Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6         |

|    |արձանագրային որոշմամբ հավանության արժանացած համընդհանուր ներառական  |

|    |կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և              |

|    |ժամանակացույցի 14-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:  |

|    |2) Ընթացիկ իրավիճակը և  կարգավորման նպատակը                         |

|    |ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է   |

|    |«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և  փոփոխություններ    |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է           |

|    |հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական    |

|    |կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման         |

|    |եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության          |

|    |առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները                    |

|    |մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում`           |

|    |հանրակրթական դպրոցում, ինչպես նաև  տարածքային և  հանրապետական       |

|    |մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:               |

|    |Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները, պետք է վերակազմակերպվեն   |

|    |տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք     |

|    |աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին, կազմակերպելու համար|

|    |կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների          |

|    |կրթությունը:                                                        |

|    |Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, որպես     |

|    |երկրորդ մակարդակ, պետք է մատուցեն անձի կրթության աջակցության        |

|    |մանկավարժահոգեբանական ծառայություններ (կազմակերպում, համակարգում)   |

|    |և  իրականացնեն անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի       |

|    |գնահատում:                                                          |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի   |

|    |N 6 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած համընդհանուր        |

|    |ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և    |

|    |ժամանակացույցի համաձայն նախատեսվում է 2018 թվականի ընթացքում        |

|    |Արմավիրի մարզում 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության     |

|    |կենտրոնների հիմնադրում:                                             |

|    |Միաժամանակ նախատեսվում է Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների և    |

|    |նոր ձևավորված  2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության       |

|    |կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում:               |

|    |Մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնների            |

|    |ձևավորումը  կապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք       |

|    |ունեցող սովորողների կրթական կարիքների գնահատման և  անհրաժեշտ        |

|    |աջակցող ծառայությունների հասցեականությունը և  հասանելիությանը,      |

|    |յուրաքանչյուր երեխայի համար կրթությանն աջակցող ծառայությունների     |

|    |շարունակական մատուցումը իր ուսումնական հաստատության կրթական         |

|    |միջավայրում:                                                        |

|    |3) Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Իրավական ակտի ընդունման արդյունքում տարածքային մանկավարժահոգեբանական|

|    |աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր      |

|    |ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ  |

|    |պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան          |

|    |կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում, ինչը      |

|    |կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը,       |

|    |մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և  որակյալ    |

|    |կրթություն բոլոր երեխաների համար:                                   |

|____|____________________________________________________________________|

|73. |«Նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմների» ՀՀ      |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության        |

|    |աշխատակազմ ներկայացնելը                                             |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |Նախադպրոցական համակարգի հիմնախնդիրների լուծումը հնարավոր չէ առանց   |

|    |պետական նպատակաուղղված քաղաքականության և  պետական ու տեղական        |

|    |ինքնակառավարման մարմինների լայն համագործակցության:                  |

|    |2. Ընթացիկ իրավիճակը և  կարգավորման նպատակը                         |

|    |Նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները բավականին ցածր են     |

|    |վարձատրվում: ՈՒսումնական հաստատության բյուջեն փոքր է, և  նույնն է   |

|    |բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց              |

|    |մեծությունից, խմբերի քանակից և  դրանց խտությունից: ՈՒստի, արդիական  |

|    |է դրանք տարբերակել` ըստ մեծ և  փոքր ուսումնական հաստատությունների:  |

|    |Նման մոտեցումը թույլ կտա ոչ միայն առավել արդյունավետ կառավարել      |

|    |համակարգը, այլև  բարձրացնել նախադպրոցական կրթության որակն ու        |

|    |արդյունավետությունը` ուսումնական հաստատություններն ավել շահագրգռված |

|    |կլինեն մեծ թվով երեխաների ընդունել, սա մրցակցություն կառաջացնի.     |

|    |ուսումնական հաստատությունները ավելի շահագրգռված կլինեն իրենց        |

|    |շենքային, գույքային պայմանները բարելավել և  ներգրավել որակյալ       |

|    |բազմամասնագիտական կադրեր:                                           |

|    |Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը ըստ      |

|    |փաստացի միջին հաճախումների` նույնպես արդյունավետ չէ: ՈՒսումնական    |

|    |հաստատության կառավարման տեսանկյունից առավել նպատակահարմար է         |

|    |ուսումնական հաստատության ֆինանսավորումն ըստ ցուցակային թվի: Դա      |

|    |հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատությունների     |

|    |աշխատանքն ավելի կայուն դարձնել, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի  |

|    |պլանավորել բյուջեն և  այլ ծախսեր նախատեսել, աշխատել ուսումնական     |

|    |հաստատության պայմանների բարելավման վրա:                             |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում, պետական աջակցություն       |

|    |նախադպրոցական կրթության զարգացմանը:                                 |

|____|____________________________________________________________________|

|74. |«Արտադպրոցական դաստիարակության 2018-2022 թթ. զարգացման              |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության          |

|    |արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ           |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Արտադպրոցական դաստիարակության 2018-2022 թթ. զարգացման              |

|    |ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության          |

|    |արձանագրային որոշման նախագծի նպատակն է նպաստել արտադպրոցական        |

|    |դաստիարակության ոլորտի աստիճանական զարգացմանը, նորացմանն ու         |

|    |կատարելագործմանը:                                                   |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի      |

|    |կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար      |

|    |պայմաններ ստեղծելն է և  նպատակաուղղված է նրանց հոգևոր,              |

|    |գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական              |

|    |դաստիարակությանը, բնապահպանական և  կիրառական գիտելիքների            |

|    |ձեռքբերմանը:                                                        |

|    |ՀՀ-ում արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական                 |

|    |հաստատությունների ցանցը ձևավորվել  է խորհրդային իշխանության         |

|    |տարիներին:                                                          |

|    |Երկրի անցումային շրջանին բնորոշ սոցիալական, տնտեսական ծանր          |

|    |հետևանքներով  արտադպրոցական դաստիարակության ոլորտում կուտակվել են   |

|    |բազմաբնույթ հիմնախնդիրներ:                                          |

|    |Նախորդ տարիներին արտադպրոցական դաստիարակության ոլորտի առաջնային     |

|    |ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և  կառավարման համակարգի   |

|    |արդիականացումը:                                                     |

|    |Ձեռնարկած միջոցներն այսօր չեն բավարարում արտադպրոցական              |

|    |դաստիարակության համակարգի լիարժեք զարգացմանը:                       |

|    |Ակնհայտ է, որ առանց էական բարեփոխումների և  պետական աջակցության     |

|    |դժվար է  տեսնել արտադպրոցական դաստիարակության ոլորտի նկատելի        |

|    |զարգացում:                                                          |

|    |Ռազմավարության նախագիծը ուղղված է արտադպրոցական դաստիարակության     |

|    |համակարգի հետագա զարգացման և  ռազմավարական հիմնախնդիրների           |

|    |իրականացմանը:                                                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Միջին ժամկետ հատվածում սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները,|

|    |խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր կլինեն          |

|    |արտադպրոցական կրթության և  դաստիարակության ոլորտում նոր որակական    |

|    |նախադրյալներ ստեղծելու հիմքում:                                     |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Արտադպրոցական կրթության և  դաստիարակության ոլորտի զարգացմանն ուղղված|

|    |ռազմավարական ուղղությունների սահմանում և  դրանց համապատասխան        |

|    |գործընթացների կանոնակարգում:                                        |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Արտադպրոցական կրթության և  դաստիարակության ոլորտի կայուն զարգացման  |

|    |ապահովում, նորացում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և  |

|    |կատարելագործում:                                                    |

|____|____________________________________________________________________|

|75. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի  |

|    |N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ              |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017-2022 թվականների պետական ծրագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետի         |

|    |պահանջից, նոր մշակված պետական կրթական չափորոշիչների պահանջներից     |

|    |(բովանդակային և  տևողության),  փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին   |

|    |արագ արձագանքելու հանգամանքից, նոր տեխնոլոգիաների, գիտության և      |

|    |տնտեսության զարգացման արդյունքում նոր մասնագիտությունների ի հայտ    |

|    |գալով:                                                              |

|    |Միջոցառման իրականացումը կնպաստի ուսումնական հաստատություններում     |

|    |պահանջարկ չվայելող մասնագիտությունների բաժինների փակմանը և          |

|    |պետության, ՀՀ մարզերի զարգացման համար առաջնահերթ և  կարևորություն   |

|    |ներկայացնող, ինչպես նաև  աշխատաշուկայում առավել պահանջարկված        |

|    |ոլորտների գծով նոր մասնագիտությունների ներդրմանը, մասնագիտական      |

|    |կրթության և  ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ուսուցանվող                  |

|    |մասնագիտությունների արդիականացմանը:                                 |

|    |2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները    |

|    |Նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական       |

|    |կրթության մասնագիտությունների և  որակավորումների ցանկերը            |

|    |վերանայվել են 2015 թվականին, որի նպատակն էր այն համապատասխանեցնել   |

|    |մասնագիտական կրթության և  ուսուցման որակավորումների ազգային         |

|    |շրջանակին և  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված կրթական միջազգային           |

|    |բաղադրիչներին:                                                      |

|    |Սակայն վերջին երկու տարիներին ՄԿՈՒ համակարգում իրականացված մի շարք  |

|    |բարեփոխումներ, կատարված ուսումնասիրություններ, ինչպես նաև  ՆՄՄԿՈՒ   |

|    |հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ՀՀ մարզային     |

|    |առանձնահատկություններին համապատասխանեցման գործընթացը առաջացրել են   |

|    |անհրաժեշտություն վերանայել մասնագիտությունների ցանկը:               |

|    |Հարկ է նշել նաև,  որ վերջին տարիներին ՆՄՄԿՈՒ ոլորտում մշակվել են    |

|    |շուրջ 170 պետական կրթական չափորոշիչներ և  համապատասխան մոդուլային   |

|    |ծրագրեր, ինչպես նաև  վերանայվել են են գործող չափորոշիչները, որի     |

|    |արդյունքում չափորոշչով նախկինում սահմանված մի շարք ուսուցանվող      |

|    |մասնագիտությունների և  որակավորումների ուսուցման բովանդակային և     |

|    |տևողության  պահանջները, ինչպես նաև  որակավորումները փոփոխվել են:    |

|    |Ելնելով վերոնշյալ խնդիրներից` նախնական մասնագիտական                 |

|    |(արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության                   |

|    |մասնագիտությունների և  որակավորումների ցանկերում փոփոխությունների   |

|    |կատարումը դարձել է առաջնահերթ:                                      |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական      |

|    |կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և  ՀՀ              |

|    |կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ              |

|    |փոփոխությունների կատարումը հնարավորություն է ստեղծում Հայաստանում   |

|    |իրականացվող նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական        |

|    |կրթությունը դարձնել առավել գրավիչ և  համահունչ երկրի սոցիալ -       |

|    |տնտեսական զարգացման միտումներին և  ժամանակակից զարգացումներին:      |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական      |

|    |կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և  ՀՀ              |

|    |կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ              |

|    |փոփոխություններ կատարել կանոնակարգում է նախնական (արհեստագործական)  |

|    |և  միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններում    |

|    |տրամադրվող կրթական ծառայությունների մատուցումը ըստ ՀՀ մարզերի       |

|    |զարգացման համար առաջնահերթ և  աշխատաշուկայում առավել պահանջարկված   |

|    |ոլորտների:                                                          |

|    |5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |ՀՀ մարզերի զարգացման ուղղություններից և  աշխատաշուկայի              |

|    |առանձնահատկություններից ելնելով` նախնական (արհեստագործական) և  միջին|

|    |մասնագիտական ուսումնական հաստատություններում վերանայված և  նոր      |

|    |ներդրված մասնագիտություններով ուսուցման իրականացում:                |

|____|____________________________________________________________________|

|76. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի    |

|    |N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելը                                                        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող |

|    |ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի   |

|    |վերանայման ու ներկայիս իրավիճակի համապատասխան դաշտի կարգավորման     |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները    |

|    |ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության         |

|    |գործընթացը կազմակերպելիս անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու որոշ |

|    |դրույթներ:                                                          |

|    |Բուհերում, ըստ մասնագիտությունների (բացառությամբ արվեստի ու սպորտի  |

|    |ոլորտի) ընդունելության մրցույթն իրականացվում է միասնական            |

|    |քննությունների արդյունքների հիման վրա: Դիմորդը միասնական քննություն |

|    |կարող է հանձնել տարվա մեջ միայն 1 անգամ:                            |

|    |Ներկայումս դիմորդները հայտագրում են 10 մասնագիտություն (2 անվճար և  |

|    |8 վճարովի ուսուցման համար), որը նվազեցնում է մասնագիտական           |

|    |կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը:                    |

|    |3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                            |

|    |Նախագծով առաջարկվում է ներդնել միասնական քննությունների             |

|    |այլընտրանքային տարբերակ` արտաքին գնահատումների համակարգ: 12-րդ      |

|    |դասարանում իրականացնել 3 արտաքին գնահատում, դրանց արդյունքները      |

|    |բերել հանրագումարի 20 միավորանոց համակարգով և  դպրոցի               |

|    |շրջանավարտներին (ցանկության դեպքում) հնարավորություն տալ բուհերի    |

|    |ընդունելության մրցույթին մասնակցելու արտաքին գնահատումների          |

|    |հանրագումարով:                                                      |

|    |Նախատեսվում է բուհերի ընդունելության մրցույթն անցկացնել մեկ         |

|    |մասնագիտության հայտագրմամբ: Հիմնական մրցույթից հետո անցկացնել       |

|    |թափուր տեղերի մրցույթ` 4 մասնագիտության հայտագրմամբ:                |

|    |4. Կարգավորման առարկան                                              |

|    |ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության և       |

|    |միասնական քննությունների գործընթացը:                                |

|    |5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման դեպքում 12-րդ դասարանցիները հնարավորություն       |

|    |կունենան միասնական քննության ամբողջ ծավալը հանձնել մաս-մաս:         |

|    |Նախատեսվում է, որ կնվազեն պատահական մասնագիտություններով (պարզապես  |

|    |ինչ որ տեղ ընդունվելու համար) ներկայացված հայտերը:                  |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարության գիտության  |

|                        պետական կոմիտե                                   |

|_________________________________________________________________________|

|77. |«Հայաստանի Հանրապետության կառավարության «Գիտության ոլորտում         |

|    |երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրին և  ծրագրի իրականացման          |

|    |միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ         |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման                |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության    |

|    |կառավարության 2017-2022 թվականների ծրագրից, ինչպես նաև  Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի նիստի N 35  |

|    |արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության|

|    |գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական        |

|    |ծրագրից:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գիտության ոլորտի առջև  ծառացած կարևորագույն              |

|    |հիմնախնդիրներից է գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության       |

|    |հարցը: Շարունակվում է գիտական կադրերի, առաջին հերթին, երիտասարդների |

|    |զգալի արտահոսք գիտության ոլորտից, այդ թվում նաև`  օտարերկրյա        |

|    |պետություններ: Արդյունքում` գիտության ոլորտի կադրային կազմի այդպիսի |

|    |փոփոխությունները բերեցին գիտության արագ «ծերացման», գիտական         |

|    |հետազոտությունների մասնագիտական մակարդակի որակական փոփոխության,     |

|    |խախտվեցին գիտական և  գիտամանկավարժական դպրոցների                    |

|    |շարունակականությունը, սերնդափոխության սահուն ընթացքը:               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրին և  ծրագրի  |

|    |իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու       |

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունում:     |

|    |Նշված ծրագրի կատարումը նպատակաուղղված է գիտության ոլորտում այնպիսի  |

|    |միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր |

|    |կլինի ներդնել ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և  հաստատման    |

|    |մեխանիզմներ, մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում,  |

|    |բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և  հետաքրքրություն առաջացնել  |

|    |երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:                               |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ներկայումս իրականացվում են մի շարք միջոցառումներ` նպատակաուղղված    |

|    |երիտասարդ գիտնականների և  նրանց կողմից կատարվող հետազոտությունների  |

|    |աջակցմանը: Մասնավորապես, պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող |

|    |պայմանագրային (թեմատիկ) գիտական թեմաների հայտերի մրցույթների ժամանակ|

|    |սահմանվել են երիտասարդ կատարողների (ասպիրանտներ և  մագիստրանտներ)   |

|    |մասնակցության նվազագույն սահմանը, իրականացվում են ասպիրանտների և    |

|    |երիտասարդ գիտնականների աջակցության, բարձր արդյունավետությամբ        |

|    |աշխատող երիտասարդ գիտաշխատողների խրախուսման, ինչպես նաև             |

|    |շարժունակության ապահովման ծրագրեր:  Սակայն դրանք բավարար չեն        |

|    |գիտական և  գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրության և  |

|    |բնագավառի կադրային կազմի տարիքային կառուցվածքի անհրաժեշտ            |

|    |փոփոխությունն ապահովելու համար: Նպատակին կարելի է հասնել միայն      |

|    |պետական ծրագրային քաղաքականության միջոցով, որի արդյունավետությունը  |

|    |պայմանավորված է համակարգային բնույթով և,  որը հնարավորություն կտա   |

|    |կենտրոնացնել ռեսուրսները` բնագավառը երիտասարդ կադրերով համալրելու   |

|    |և  ամրապնդելու առաջնայնությունների վրա:                             |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության    |

|    |գիտության ոլորտում ներդնել գիտական ու գիտամանկավարժական կադրերի     |

|    |պատրաստման ժամանակակից եղանակներ, կնպաստի գիտության ոլորտը          |

|    |երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, կբերի գիտական կադրերի |

|    |վերարտադրության արդյունավետության բարձրացմանը:                      |

|    |Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և  հաստատման        |

|    |ծրագիրը կներառի տաղանդավոր երիտասարդներին գիտության ասպարեզ         |

|    |ներգրավումը խթանող, օտարերկրյա պետություններում աշխատող կամ         |

|    |բուհերում սովորող հայ երիտասարդների վերադարձին նպաստող մասնագիտական |

|    |ու սոցիալական պատշաճ պայմանների ստեղծման նախադրյալներ: Ծրագրի       |

|    |ընդունումն ու իրականացումը կնպաստի գիտության և  տեխնոլոգիաների      |

|    |բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն        |

|    |աճին և  գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության      |

|    |ապահովմանը                                                          |

|____|____________________________________________________________________|

|78. |«Հայաստանի Հանրապետության կառավարության «Գիտության ոլորտի           |

|    |օպտիմալացման և  կառուցվածքային բարեփոխումների ծրագրին և  ծրագրի     |

|    |իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու       |

|    |մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման      |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության    |

|    |կառավարության 2017-2022 թվականների ծրագրից, ինչպես նաև  Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի նիստի N 35  |

|    |արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության|

|    |գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական        |

|    |ծրագրից:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Գիտական և  գիտատեխնիկական գործունեության բնագավառում դանդաղ են      |

|    |իրականացվում կառուցվածքային բարեփոխումները, գիտական                 |

|    |կազմակերպություններում ներդրված չէ աշխատանքների կազմակերպման ու     |

|    |ղեկավարման ժամանակակից համակարգը:                                   |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |ՀՀ կառավարության «Գիտության ոլորտի օպտիմալացման և  կառուցվածքային   |

|    |բարեփոխումների ծրագրին և  ծրագրի իրականացման միջոցառումների         |

|    |ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման      |

|    |նախագծի ընդունում: Նշված ծրագրի կատարումը նպատակաուղղված է          |

|    |գիտության բնագավառի ոլորտային և  միջոլորտային մոտեցմամբ             |

|    |օպտիմալացման և  կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, այդ     |

|    |թվում` անհրաժեշտության դեպքում, անկախ գերատեսչական                  |

|    |պատկանելությունից, միևնույն  գիտական ուղղության պետական գիտական     |

|    |կազմակերպությունների միավորմանը:                                    |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Գիտական կազմակերպություններում պետք է ներդնել աշխատանքների          |

|    |կազմակերպման ու ղեկավարման ժամանակակից համակարգ, հստակեցնել տնօրենի |

|    |և  գիտական խորհրդի իրավասություններն ու պարտականությունները         |

|    |(արժևորելով  տնօրենի պաշտոնը և  վարչական ազդեցությունից հանելով     |

|    |գիտական որոշումների ընդունման գործառույթները), սահմանափակել գիտական |

|    |ստորաբաժանումների ղեկավարների և  տնօրենի պաշտոններն անընդմեջ        |

|    |զբաղեցնելու ժամանակահատվածը, ապահովել առանձին ֆինանսատնտեսական և    |

|    |կազմակերպչական ինքնուրույնություն ունեցող ստորաբաժանումների         |

|    |գործունեությունը: Անհրաժեշտ է նաև  հստակեցնել բուհերում գիտական     |

|    |ստորաբաժանումների կազմակերպաիրավական կարգավիճակը` ապահովելով        |

|    |ֆինանսատնտեսական գործունեության որոշակի ինքնուրույնություն և        |

|    |խրախուսելով բուհերի մասնակցությունը գիտահետազոտական աշխատանքների    |

|    |ֆինանսավորմանը (համաֆինանսավորման սկզբունքով ծրագրերի իրականացում,  |

|    |համատեղ լաբորատորիաների ստեղծում և  այլն):                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության    |

|    |գիտության ոլորտում ներդնել գիտական և  գիտատեխնիկական գործունեության |

|    |ոլորտի կառավարման ու աշխատանքների կազմակերպման ժամանակակից          |

|    |համակարգ, որն էլ իր հերթին կբարձրացնի գիտական հետազոտությունների    |

|    |արդյունավետությունը:                                                |

|____|____________________________________________________________________|

|79. |«Հայաստանի Հանրապետության կառավարության «Գիտական                    |

|    |կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման     |

|    |կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային      |

|    |որոշման նախագծի ընդունման                                           |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության    |

|    |կառավարության 2017-2022 թվականների ծրագրից, ինչպես նաև  Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի նիստի N 35  |

|    |արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության|

|    |գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական        |

|    |ծրագրից:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս ՀՀ-ում պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և      |

|    |գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և  թեմաների իրականացման մեջ  |

|    |ներգրավված են ընդհանուր թվով 87 գիտահետազոտական կազմակերպություններ,|

|    |բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհ) և  բուհերի|

|    |կազմում ընդգրկված մասնաճյուղեր: Սակայն գիտության պետական            |

|    |ֆինանսավորման անբավարար մակարդակը, գիտության որոշ բնագավառներում    |

|    |բարձր որակավորում ունեցող կադրերի ոչ բավարար թվաքանակը, բարձր       |

|    |որակավորում ունեցող գիտաշխատողների բարձր տարիքային կազմը, ինչպես    |

|    |նաև  գիտական ենթակառուցվածքների մեծամասնության                      |

|    |անհամապատասխանությունն արդի չափանիշներին հանգեցնում է գիտական       |

|    |կազմակերպությունների գործունեության արդյունավետության նվազման:      |

|    |Նմանօրինակ վիճակի հիմնական պատճառներից է գիտական                    |

|    |կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման և   |

|    |պետական ֆինանսավորման ծավալների ու արդյունավետության                |

|    |համապատասխանեցման մեխանիզմների բացակայությունը:                     |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության      |

|    |գնահատման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության         |

|    |արձանագրային որոշման ընդունում, որը կնպաստի գիտական                 |

|    |կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը,  |

|    |կազմակերպություններին հատկացվող պետական ֆինանսավորման ծավալների ու  |

|    |արդյունավետության համապատասխանեցմանը:                               |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Գիտության արդի պահանջներին համապատասխան գիտական կազմակերպությունների|

|    |արդյունավետության բարձրացում, գիտության ոլորտում բյուջետային        |

|    |միջոցների բաշխման արդյունավետության աճի ապահովում, ազգային          |

|    |տնտեսության մրցունակության բարձրացման մեջ գիտության ոլորտի ներդրման |

|    |աճի ապահովում:                                                      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության       |

|    |գնահատման մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա մի շարք        |

|    |գիտաչափական և  ոչ գիտաչափական չափանիշների համեմատության միջոցով     |

|    |ստանալ ամբողջական պատկեր յուրաքանչյուր բնագավառի գիտական            |

|    |կազմակերպությունների առկա վիճակի, գիտական ներուժի և  զարգացման      |

|    |հեռանկարների վերաբերյալ: Դրա վրա հիմնված գիտական                    |

|    |կազմակերպությունների գործունեության արդյունավետության և  պետական    |

|    |ֆինանսավորման ծավալների համապատասխանեցումը կհանդիսանա գիտության     |

|    |ոլորտի հետագա առաջընթացի խթան, կնպաստի գիտությանը հատկացվող         |

|    |ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը, ղեկավարման    |

|    |արդի մեխանիզմների և  տնտեսության մեջ գիտական արդյունքների           |

|    |ներդրմանը, ինչպես նաև  գիտության ոլորտի մրցունակության բարձրացմանը: |

|_________________________________________________________________________|

|           Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն             |

|_________________________________________________________________________|

|80. |«Սմբատաբերդ» և  «Բջնի» պատմամշակութային արգելոց-թանգարան ստեղծելու  |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ|

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Բջնի ամրոց» և  «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների ստեղծումը |

|    |պայմանավորված է այն հանգամանքով, որ «Բջնի ամրոց» և  «Սմբատաբերդ»    |

|    |հուշարձանները ունեն հանրապետական նշանակություն և  ընդգրկված են      |

|    |պետական ցուցակում: Պատմամշակութային արգելոցների ստեղծումը բխում է   |

|    |նաև  «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և    |

|    |հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրից»:           |

|    |Պատմամշակութային արգելոցների ստեղծումը չի հանգեցնում լրացուցիչ      |

|    |ֆինանսական պարտավորության: Դրանց հետագա պահպանությունն ու           |

|    |շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների |

|    |և  պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված  |

|    |միջոցների հաշվին:                                                   |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Հուշարձանները հանդիսանում են պետական սեփականություն և  2005         |

|    |թվականից վերականգնվում են պետական միջոցների հաշվին:                 |

|    |Պատմամշակութային արգելոցների ստեղծումը միտված է լինելու             |

|    |պատմամշակութային զբոսաշրջության հիմքի վրա զբոսաշրջության բոլոր      |

|    |ձևերի  համակցությամբ զբոսաշրջային գրավիչ միջավայրի ձևավորմանը,      |

|    |մասնավորապես` համայնքներում զբոսաշրջության զարգացում, տեղական       |

|    |ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային ներուժի բացահայտում,       |

|    |զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, նոր զբոսաշրջային            |

|    |երթուղիների ձևավորում  և  միջազգային ու ներքին շուկայում պատշաճ     |

|    |ներկայացում, այդ թվում` ավանդական տոնակատարությունների, փառատոների  |

|    |կազմակերպման միջոցով:                                               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Պատմամշակութային արգելոցների ստեղծումը միտված է պատմական,           |

|    |հնագիտական, ճարտարապետական հուշարձանների, համալիրների,              |

|    |հուշարձանախմբերի, պատմական և  բնապատմական միջավայրի, մշակութային    |

|    |այլ արժեքների ուսումնասիրման և  հանրահռչակման աշխատանքների          |

|    |արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև  միջազգային               |

|    |կազմակերպությունների և  մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ     |

|    |համայնքներում տնտեսական և  զբոսաշրջային ենթակառուցվածքների          |

|    |զարգացման ծրագրի իրականացմանը:                                      |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Պատմամշակութային արգելոցների ստեղծումը ամբողջությամբ                |

|    |համապատասխանում է «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու  |

|    |պատմական միջավայրի պահպանության և  օգտագործման մասին» ՀՀ օրենքի     |

|    |8-րդ և  17-րդ հոդվածների պահանջներին: «Բջնի ամրոց» և  «Սմբատաբերդ»  |

|    |հուշարձանների շուրջ պատմամշակութային արգելոցների ստեղծում:          |

|    |Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման և          |

|    |հանրահռչակման բնագավառում արդյունավետության, ներդրումային դաշտի     |

|    |գրավչության բարձրացում և  զբոսաշրջության ծավալների ընդլայնում:      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հուշարձանախմբի ամբողջ       |

|    |տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական              |

|    |ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության    |

|    |երթուղիներում արգելոցների ներգրավումը, ինչպես նաև  պետական          |

|    |ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Միաժամանակ,          |

|    |արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և           |

|    |զբոսաշրջիկների թվի աճին:                                            |

|____|____________________________________________________________________|

|81. |«Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման        |

|    |իրավունքի վկայագիր տալու կարգը և  ձևը  հաստատելու մասին» Հայաստանի  |

|    |Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն      |

|    |որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Ներկայումս մշակութային արժեքների արտահանման թույլտվությունը         |

|    |քաղաքացիներին տրամադրվում է միայն թղթային տարբերակով: Թույլտվության |

|    |տրամադրման նախատեսումը նաև  էլեկտրոնային եղանակով հնարավորություն   |

|    |կտա արդեն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացրած         |

|    |քաղաքացիներին առցանց (էլեկտրոնային) եղանակով ներկայացնել պահանջվող  |

|    |փաստաթղթերի փաթեթը պետական լիազոր մարմին և  ստանալ արտահանման       |

|    |թույլտվությունը էլեկտրոնային եղանակով:                              |

|    |Համակարգի ներդրումը և  դրա միացումը ՀՀ կառավարությանն առընթեր       |

|    |պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա զուգահեռաբար այդ   |

|    |կառույցին տրամադրել արտահանման թույլտվության էլեկտրոնային օրինակը   |

|    |և  մաքսային անցակետերում առավել արդյունավետ իրականացնել մաքսային    |

|    |հսկողություն մշակութային արժեքների արտահանման գործընթացների         |

|    |օրինականության նկատմամբ:                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկա փուլում արտահանման թույլտվության տրամադրման համար քաղաքացիները|

|    |լիազոր մարմին են ներկայացնում և  նրանից ստանում անհրաժեշտ           |

|    |փաստաթղթերի բացառապես թղթային տարբերակները: Սա հավելյալ             |

|    |դժվարություններ է առաջացնում այն քաղաքացիների համար, ովքեր          |

|    |նախկինում արդեն իրականացրել են մշակութային արժեքների                |

|    |փորձաքննություն, և  լիազոր մարմնին այցելելու անհրաժեշտությունը      |

|    |բացակայում է:                                                       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Անհրաժեշտ է նախատեսել նաև  էլեկտրոնային եղանակով թույլտվության      |

|    |տրամադրման ինստիտուտը:                                              |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Մշակութային արժեքների արտահանման գործընթացների պարզեցումն է,        |

|    |պետական լիազոր մարմնի հետ քաղաքացու նվազագույն առնչությունը,        |

|    |ժամանակի արդյունավետ օգտագործումը:                                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի       |

|    |ընդունման արդյունքում կունենանք գործընթացի էլեկտրոնային եղանակով    |

|    |իրականացման հնարավորություն, որի հետևանքով  արդեն մշակութային       |

|    |արժեքների փորձաքննություն իրականացրած քաղաքացիները կխնայեն ժամանակ  |

|    |և  ռեսուրսներ` արտահանման եզրակացությունը առցանց ստանալու համար:    |

|    |Բացի այդ, մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծվի        |

|    |իրականացնել արտահանման գործընթացների համակարգված հսկողություն:      |

|____|____________________________________________________________________|

|82. |«Առևտրի  և  ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության        |

|    |օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Առևտրի  և  ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և        |

|    |փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    |

|    |նախագծի «այսուհետ` նախագիծ» ընդունումը պայմանավորված է Հայաստանի    |

|    |Հանրապետությունում գործող բոլոր թատերահամերգային, թանգարանային,     |

|    |սպորտային կազմակերպությունների և  ժամանցային կենտրոնների            |

|    |էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական             |

|    |ավտոմատացված տոմսային տեղեկատվական համակարգի ներդրումից հետո        |

|    |տոմսերի իրացումն իրականացնել բացառապես էլեկտրոնային համակարգի       |

|    |միջոցով:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից            |

|    |նախատեսվում է բոլոր կենտրոններում էլեկտրոնային տոմսերի              |

|    |տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում  |

|    |ու ներդրում, որը կձևավորի  թատերահամերգային, թանգարանային,          |

|    |սպորտային, ժամանցային ծառայությունների մատուցման ոլորտում           |

|    |միանգամայն նոր միջավայր, կամրագրվեն տոմսային տնտեսության վարման նոր |

|    |սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան առավել վերահսկելի ու        |

|    |համահավասարության հիման վրա արդյունավետորեն կազմակերպել             |

|    |մշակութային-ժամանցային ծրագրային քաղաքականությունը:                 |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սեղմ ժամկետներում թատերահամերգային, |

|    |թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել       |

|    |էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական             |

|    |ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների         |

|    |միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու            |

|    |հարմարավետ: Տոմսերի գնման հասանելիությունը էապես կխթանի պահանջարկը, |

|    |հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի        |

|    |հանդեպ: Ինչպես նաև  էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային   |

|    |միասնական ավտոմատացված համակարգի ներդնումը կնպաստի տոմսերի իրացման  |

|    |շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, հետևաբար  նաև  պետական |

|    |բյուջեի եկամուտների աճին:                                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր թատերահամերգային,         |

|    |թանգարանային, սպորտային կազմակերպությունների և  ժամանցային          |

|    |կենտրոնների տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք              |

|    |տեղեկատվությունն ու վերահսկելիությունը էական գործիք կհանդիսանան     |

|    |գնային քաղաքականությանը հետևելու  և  հնարավոր չարաշահումները        |

|    |կանխելու ուղղությամբ:                                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |ՀՀ-ում գործող բոլոր թատերահամերգային, թանգարանային, սպորտային       |

|    |կազմակերպությունների և  ժամանցային կենտրոնների համար կսահմանի       |

|    |պարտադիր պահանջ` միասնական ավտոմատացված համակարգի ներդրումից հետո   |

|    |տոմսերի իրացումն իրականացնել բացառապես էլեկտրոնային համակարգի       |

|    |միջոցով:                                                            |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում