Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|83. |«Հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և       |

|    |պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները         |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ              |

|    |կառավարության աշխատակազմ ներկայացնելը                               |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի |

|    |պահպանության և  օգտագործման մասին» ՀՀ օրենքում և  ՀՀ կառավարության  |

|    |2002 թ. ապրիլի 20-ի «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների   |

|    |պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման,        |

|    |նորոգման, վերականգնման և  օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 |

|    |որոշմամբ հաստատված կարգում սահմանված չեն այն չափորոշիչները,         |

|    |համաձայն որոնց նոր հայտնաբերված մշակութային ժառանգության նյութական  |

|    |անշարժ դրսևորումը  կարող է արժևորվել  ու սահմանված կարգով ստանալ    |

|    |նորահայտ օբյեկտի կարգավիճակ և  ընդգրկվել ՀՀ պատմության և  մշակույթի |

|    |անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Միայն գործող կարգի 15-րդ    |

|    |կետում նշված է «համապատասխան հիմնավորմամբ» բառակապակցությունը, ինչը |

|    |մասնագետների կարծիքով բավարար չէ նոր հայտնաբերված մշակութային       |

|    |ժառանգության նյութական անշարժ դրսևորումը  արժևորելու  գործընթացը    |

|    |որոշակի սահմանված չափորոշիչներով կանոնակարգելու, համապատասխան       |

|    |բնութագրմամբ ընտրություն կատարելու, հիմնավոր առաջարկություններ      |

|    |ներկայացնելու համար:                                                |

|    |ՅՈՒՆԵՍԿՕ-ի և  այլ պետությունների մշակութային ժառանգությանը վերաբերող|

|    |իրավական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև,  որ          |

|    |հուշարձանների արժևորման  նպատակով չափորոշիչների սահմանումը խիստ     |

|    |կարևոր  է, և  ՀՀ մշակույթի նախարարությունը, ելնելով                 |

|    |պատմամշակութային ժառանգության պահպանման գերակա խնդրից, որոշման      |

|    |նախագծի ընդունումը հիմնավորում է հուշարձանների հաշվառման և          |

|    |պահպանության բնագավառում առկա այս իրավական բացը լրացնելու           |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |2. Ընթացիկ իրավիճակը և  խնդիրները                                   |

|    |ՀՀ գործող իրավական դաշտը հնարավորություն չի ընձեռում հստակ ու       |

|    |կանոնակարգված իրականացնել նորահայտ օբյեկտների արժևորման  գործընթացը |

|    |և  շատ հաճախ ներկայացված առաջարկների մերժումն ու ընդունումը լինում  |

|    |է ոչ պատշաճ հիմնավորմամբ: Ընդունված չափորոշիչները հնարավորություն   |

|    |կտան առավել կանոնակարգելու նախարարության կողմից հուշարձանների       |

|    |պետական ցուցակները կազմելու, հստակեցնելու, այդ ցուցակներում նոր     |

|    |միավորներ ընդգրկելու և  անհրաժեշտության դեպքում պետական ցուցակից    |

|    |ընդգրկված հուշարձանները հանելու գործընթացները: Այդ նպատակով         |

|    |ներկայացված առաջարկությունները կունենան անհրաժեշտ հիմնավորումներ:   |

|    |3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը                  |

|    |Մշակութային անշարժ ժառանգության արժևորման,  հուշարձանների անխաթար   |

|    |պահպանության համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծում, դրանք հաջորդ|

|    |սերունդներին փոխանցման գործընթացի անընդհատության ապահովում:         |

|    |4. Կարգավորման նպատակը և  բնույթը                                   |

|    |Ստեղծել համապատասխան իրավական դաշտ` պատմության և  մշակույթի անշարժ  |

|    |հուշարձանների պետական ցուցակներում նոր միավորներ ընդգրկելու և       |

|    |պետական ցուցակից հուշարձաններ հանելու գործընթացները համապատասխան    |

|    |հիմնավորմամբ և  կանոնակարգված իրականացնելու համար:                  |

|    |5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և  անձինք  |

|    |Նախագծի մշակման գործընթացում քննարկումներ են կազմակերպվել բնագավառի |

|    |փորձառու` ՀՀ ԳԱԱ պատմության, արվեստի, հնագիտության ինստիտուտների, ՀՀ|

|    |մշակույթի նախարարության մասնագետների մասնակցությամբ: Խնդիրը         |

|    |նախարարության մասնագետների մասնակցությամբ քննարկվել է նաև  ՀՀ       |

|    |մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամների հետ:    |

|    |Չափորոշիչների սահմանման վերաբերյալ առաջարկը մասնագիտական կարծիքի է  |

|    |ուղարկվել բնագավառի հետ առնչվող գիտահետազոտական ինստիտուտներին, ՀՀ  |

|    |մշակույթի նախարարության աշխատակազմի համապատասխան                    |

|    |ստորաբաժանումներին, նախարարության ենթակայությամբ գործող             |

|    |կազմակերպություններին: Ստացված դիտողություններն ու                  |

|    |առաջարկություններն ամփոփվել է ՀՀ մշակույթի նախարարության            |

|    |աշխատակազմի պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության      |

|    |գործակալության կողմից:                                              |

|    |6. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Կանոնակարգել մշակութային ժառանգության անշարժ նյութական              |

|    |դրսևորումների  արժևորման,  նորահայտ օբյեկտի կարգավիճակ տալու,       |

|    |պետական ցուցակից հուշարձանը հանելու գործընթացները:                  |

|____|____________________________________________________________________|

|84. |«Պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության և  օգտագործման  |

|    |բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների հավաստագրման   |

|    |կարգը, պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության և         |

|    |օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեության տեսակների ցանկը |

|    |և  պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության և             |

|    |օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների    |

|    |հավաստագրի ձևը  հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը |

|    |ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Կարգի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների     |

|    |պահպանության, օգտագործման և  հանրահռչակման 2016-2020 թվականների     |

|    |ռազմավարության պահանջից:                                            |

|    |Բնագավառի մասնագետների գործունեության որակի, նրանց նկատմամբ         |

|    |պահանջների կանոնակարգման բացակայությունը և  կադրերի վերապատրաստման  |

|    |գործընթացի անհրաժեշտությունը: Կարևորելով  պատմության և  մշակույթի   |

|    |անշարժ հուշարձանների բնագավառում մասնագետների գործունեության որակի  |

|    |հսկողության դերը` անհրաժեշտ է բարեփոխումների միջոցով մեծացնել       |

|    |պատասխանատվությունն այս ոլորտի նկատմամբ` կիրառելով մասնագետների     |

|    |գիտելիքների բարձրացման և  կարողությունների գնահատման նոր            |

|    |մոտեցումներ ու չափորոշիչներ: Բնագավառի մասնագետների գործունեության  |

|    |նկատմամբ կանոնակարգումը պահանջում է հավաստագրման գործընթաց, ինչ     |

|    |հնարավոր չէ կատարել ներկայիս օրենսդրությամբ ամրագրված լիցենզավորման |

|    |պահանջի պարագայում:                                                 |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, հնագիտական պեղման,         |

|    |ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց գիտանախագծային            |

|    |փաստաթղթերի, ինչպես նաև  պատմամշակութային հիմնավորման նախագծերի     |

|    |կազմման, փորձաքննման, գիտական ղեկավարման, հեղինակային և  տեխնիկական |

|    |հսկողության աշխատանքների որակյալ իրականացում:                       |

|    |Հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, հնագիտական պեղման,         |

|    |ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց գիտանախագծային            |

|    |փաստաթղթերի, ինչպես նաև  պատմամշակութային հիմնավորման նախագծերի     |

|    |կազմման, փորձաքննման, գիտական ղեկավարման, հեղինակային և  տեխնիկական |

|    |հսկողության աշխատանքներն իրականացնելու իրավասություն ունեցող        |

|    |իրավաբանական և  ֆիզիկական անձանց և  (կամ) կազմակերպություններ       |

|    |ներկայացվող պահանջների սահմանում և  հավաստագրերի տրամադրում:        |

|_________________________________________________________________________|

| Հայաստանի Հանրապետության աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն |

|_________________________________________________________________________|

|85. |«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության  |

|    |աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը           |

|    |պայմանավորված է գործատուների վարչական բեռի թեթևացման,               |

|    |իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերլուծության     |

|    |արդյունքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների հստակեցման |

|    |և  պարզեցման, ինչպես նաև  միջազգային պայմանագրերով ամրագրված        |

|    |պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:                     |

|    |Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 19-ի      |

|    |N 646-Ա որոշման հավելվածի, 4-րդ բաժնի 4.2 գլխի 2-րդ կետի 1-ին       |

|    |ենթակետի, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 27-ի նիստում  |

|    |ՀՀ վարչապետի կողմից ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի և  ՀՀ        |

|    |արդարադատության նախարարություններին տրված հանձնարարականի            |

|    |(27.04.2017 թ. նիստի N 17 արձանագրություն, N 29.7/[403491]-17)      |

|    |պահանջից:                                                           |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |2015 թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության           |

|    |աշխատանքային օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՕ-96-Ն օրենքում կատարվեցին բավականին մեծ թվով               |

|    |փոփոխություններ, որոնց զգալի մասը ՀՀ աշխատանքային օրենսգրքի         |

|    |դրույթները միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` նաև            |

|    |Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և  ԱՄԿ-ի կոնվենցիաների     |

|    |դրույթներին համապատասխանեցնելու գործընթացի համատեքստում էր: Օրենքի  |

|    |ընդունումը պայմանավորված էր նաև  ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշակի  |

|    |դրույթների կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով:              |

|    |ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով ՀՀ կառավարությունը,          |

|    |կարևորելով  արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար           |

|    |պայմանների ապահովումը, նախատեսել է նախաձեռնել ՀՀ աշխատանքային       |

|    |օրենսգրքի արմատական փոփոխություններ եվրոպական ժամանակակից           |

|    |միտումներին համահունչ: Այս համատեքստում մասնավորապես նպատակադրվել է |

|    |վերացնել աշխատավարձի հավելումների և  աշխատողների հատուցումների կոշտ |

|    |կարգավորումները` բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության և  |

|    |կոլեկտիվ բանակցությունների կայացմանը զուգընթաց:                     |

|    |ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 27-ի նիստում ՀՀ վարչապետի կողմից ՀՀ |

|    |աշխատանքի և  սոցիալական հարցերի և  ՀՀ արդարադատության               |

|    |նախարարություններին հանձնարարվել է (27.04.2017 թ. նիստի N 17        |

|    |արձանագրություն, N 29.7/[403491]-17) իրականացնել ՀՀ աշխատանքային    |

|    |օրենսգրքի փոփոխություններ` գործատուների համար վարչական բեռը         |

|    |թեթևացնելու  նպատակով:                                              |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կառաջադրվեն       |

|    |աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն            |

|    |մեխանիզմներ` միջազգային լավագույն փորձը հիմքում ունենալով,          |

|    |կհստակեցվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` իրավակիրառական պրակտիկայում  |

|    |տարընկալման տեղիք տվող դրույթները, ինչպես նաև  առանձին դրույթներն էլ|

|    |կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին:  |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |ՀՀ աշխատանքային օրենսգրքի կատարելագործում` աշխատանքային             |

|    |հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցման միջոցով:     |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Իրավական ակտի ընդունմամբ կթեթևանա  գործատուների վարչական բեռը,      |

|    |կբարելավվեն աշխատողներին պետության կողմից ապահովվող սոցիալական      |

|    |երաշխիքները, կպարզեցվեն և  կհստակեցվեն աշխատանքային                 |

|    |հարաբերությունների կարգավորման մեխանիզմները:                        |

|____|____________________________________________________________________|

|86. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի    |

|    |N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության       |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ      |

|    |լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման   |

|    |համար հիմք է հանդիսացել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն        |

|    |ուղղված` զբաղվածության պետական կարգավորման նոր ուղղության           |

|    |սահմանումը: Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2016 թ.       |

|    |հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի |

|    |1.4.2 կետի 1-ին ենթակետի պահանջներից, ինչպես նաև  ՀՀ կառավարության  |

|    |2017 թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության    |

|    |2017-2022 թթ. ծրագրի 4.2-րդ բաժնի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա»       |

|    |պարբերության և  ՀՀ կառավարության 2009 թ.  հուլիսի 2-ի N 27          |

|    |արձանագրության 3-րդ կետով հավանության արժանացած ՀՀ ժողովրդագրական   |

|    |քաղաքականության ռազմավարության և  ռազմավարության իրականացումն       |

|    |ապահովող միջոցառումների ցանկի հավելված 1-ի 2-րդ գլխի 2.5`           |

|    |«Զբաղվածություն և  մայրություն» բաժնի պահանջներից:                  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների   |

|    |շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում |

|    |է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարող են որակական           |

|    |փոփոխություններ մտցնել երիտասարդ և  բազմազավակ ընտանիքների եկամտի,  |

|    |կենսապայմանների և  սոցիալական այլ խնդիրների լուծումներում:          |

|    |Աշխատանքային գործունեության և  ծնողական պարտականությունների         |

|    |մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի|

|    |խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցություն` աշխատանքի|

|    |վերադառնալու դեպքում:                                               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N  |

|    |534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման |

|    |նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում զբաղվածության      |

|    |կարգավորման պետական նոր ծրագրի ներդրմամբ մեծացնել մինչև  երեք       |

|    |տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների` աշխատանքի      |

|    |վերադառնալու և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու    |

|    |հնարավորությունները:                                                |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ      |

|    |լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ              |

|    |ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված զբաղվածության          |

|    |կարգավորման նոր ուղղության սահմանում:  Նախագծով առաջարկվող լրացումը |

|    |նպատակ է հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրի    |

|    |ներդրմամբ մեծացնել մինչև  երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  |

|    |գտնվող ծնողների` երեխայի մինչև  երկու տարին լրանալը աշխատաշուկա     |

|    |վերադառնալու և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու    |

|    |հնարավորությունները:                                                |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա            |

|    |վերադառնալու հնարավորությունների մեծացում` աշխատանքային             |

|    |գործունեության և  ծնողական պարտականությունների համատեղման           |

|    |հնարավորությունների ապահովման միջոցով:                              |

|____|____________________________________________________________________|

|87. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի     |

|    |N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ|

|    |օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն` կենսաթոշակները |

|    |վճարվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով       |

|    |սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին: Բացի այդ,   |

|    |առանձին դեպքերում սահմանվել են կենսաթոշակների վճարման               |

|    |առանձնահատկություններ:                                              |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ          |

|    |կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած  |

|    |բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում               |

|    |կենսաթոշակառուն դիմում է բանկին, բացում է համապատասխան բանկային     |

|    |հաշիվ, որից հետո դիմում է սոցիալական ապահովության պետական           |

|    |ծառայության տարածքային բաժին` գումարն այդ բանկային հաշվին           |

|    |փոխանցելու միջոցով վճարելու համար:                                  |

|    |«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված                 |

|    |փոփոխությունների համաձայն` կենսաթոշակների վճարների համար բանկում    |

|    |բացվելու է հատուկ բանկային հաշիվ` սոցիալական ապահովության հաշիվ:    |

|    |Բացի այդ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ   |

|    |այլ փոփոխությամբ սահմանվել է ՀՀ պաշտպանության մարտական              |

|    |գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները  |

|    |կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ    |

|    |ճանաչված անձի կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում         |

|    |զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարելու                    |

|    |առանձնահատկություն:                                                 |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հաշվի առնելով նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և       |

|    |փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն |

|    |որոշման մեջ:                                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն  |

|    |որոշման` կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելուն և  զինվորական      |

|    |կենսաթոշակի չվճարված գումարը վճարելու վերաբերող դրույթները          |

|    |համապատասխանեցնել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով         |

|    |սահմանված նոր իրավակարգավորումներին:                                |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի N 665-Ն      |

|    |որոշումը կհամապատասխանեցվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ        |

|    |օրենքին:                                                            |

|    |Կբարելավվի ՀՀ պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության    |

|    |(ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների գումարները       |

|    |շահառուներին վճարելու գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև`   |

|    |շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:                      |

|    |Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները անկանխիկ եղանակով վճարելու    |

|    |ընթացակարգերը, կավելանան անկանխիկ վճարումների ծավալը` բարելավելով   |

|    |գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը,       |

|    |ինչպես նաև  նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:                         |

|____|____________________________________________________________________|

|88. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի  |

|    |N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2017 թ.-ի հունիսի   |

|    |19-ի N 646-Ա որոշման հավելվածի 4-րդ բաժնի 4.2 գլխի 1-ին կետի 2-րդ   |

|    |ենթակետի բ. պարբերության դրույթներից, ըստ որի նախատեսվել է          |

|    |ապահովել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման բնականոն  |

|    |գործընթացը` սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության ներդրման,       |

|    |ընտանիքների անապահովության գնահատման բազմակողմանի և  օբյեկտիվ հենքի |

|    |ապահովման միջոցով:                                                  |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանիքի             |

|    |կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրման հետ կապված  |

|    |հարաբերությունները` ընտանիքների անապահովության գնահատման կարգ,      |

|    |ընտանեկան, սոցիալական նպաստների և  հրատապ օգնության նշանակում և     |

|    |վճարում, կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 30-ի     |

|    |N 145-Ն որոշմամբ:                                                   |

|    |Ի կատարումն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ  |

|    |մասի` յուրաքանչյուր տարի իրականացվող տնային տնտեսությունների        |

|    |կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտության արդյունքներով |

|    |ներկայացվող առաջարկությունների հիման վրա մշակվում են ընտանիքի       |

|    |անապահովության բնութագրիչների թիրախային ցուցանիշները:               |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և  հրատապ օգնության      |

|    |նշանակման և  վճարման գործընթացի իրավակիրառական դրույթները,          |

|    |փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման        |

|    |կարգում հասցեականության մեծացման նպատակով:                          |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Ընտանեկան, սոցիալական նպաստների և  հրատապ օգնության նշանակման և     |

|    |վճարման գործընթացի իրավակիրառական խնդիրների լուծում, բնականոն       |

|    |ընթացքի ապահովում, հասցեականության բարձրացում:                      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նշված որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ընտանեկան, սոցիալական  |

|    |նպաստների և  հրատապ օգնության նշանակման և  վճարման հետ կապված       |

|    |հարաբերությունները:                                                 |

|____|____________________________________________________________________|

|89. |«Ընտանիքի սոցիալական գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ       |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Իրավական ակտի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2017 թ.-ի հունիսի   |

|    |19-ի N 646-Ա որոշման հավելվածի 4-րդ բաժնի 4.2 գլխի 1-ին կետի 2-րդ   |

|    |ենթակետի բ. պարբերության դրույթներից, ըստ որի նախատեսվել է          |

|    |ապահովել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման բնականոն  |

|    |գործընթացը` սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության ներդրման,       |

|    |ընտանիքների գնահատման բազմակողմանի և  օբյեկտիվ հենքի ապահովման      |

|    |միջոցով:                                                            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ           |

|    |սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների          |

|    |աշխատողների սոցիալական աշխատանքի հիմնական մեթոդը համարվում է        |

|    |սոցիալական դեպքի վարումը: Սոցիալական դեպքի վարումը սկսում է         |

|    |ընտանիքի սոցիալական կարիքների գնահատումից, որի համար անհրաժեշտ է    |

|    |ճանաչել ընտանիքի թե սոցիալական խնդիրները, թե առկա ռեսուրսները կամ   |

|    |իրականացնել ընտանիքի սոցիալական գնահատում:                          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների          |

|    |աշխատողներն ըստ էության կատարում են ընտանիքի սոցիալական գնահատում,  |

|    |սակայն դրա իրականացման ընթացակարգերը սահմանված չեն: Առաջարկվում է   |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծով լրացնել այդ բացը:                 |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների          |

|    |աշխատողների աշխատանքների հստակ ընթացակարգերի սահմանում, ամբողջ      |

|    |հանրապետությունում միասնական աշխատակարգի ներդրում:                  |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նշված որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն սոցիալական             |

|    |ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների   |

|    |իրականացման կարգը, ինչպես նաև  ակնկալվում է աշխատանքների            |

|    |կազմակերպման արդյունավետության մեծացում:                            |

|____|____________________________________________________________________|

|90. |«Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրոնային կայքէջերի       |

|    |մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության    |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրոնային կայքէջերի       |

|    |մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության    |

|    |որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  |

|    |2017 թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 4-րդ բաժնի 4.2 գլխի  |

|    |4-րդ կետի 1-ին ենթակետի և  «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական |

|    |պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:           |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Էլեկտրոնային կայքէջերը տեղեկատվության տարածման, ինչպես նաև  հանրային|

|    |իրազեկման առաջատար աղբյուրն են, որից տեսողության, լսողության,       |

|    |մտավոր և  այլ խնդիրներ ունեցող անձինք ունեն օգտվելու սահմանափակ     |

|    |հնարավորություններ:  Կարևորելով  խնդրի անհրաժեշտությունը`           |

|    |էլեկտրոնային կայքէջերի մատչելիության վերաբերյալ միջոցառում է        |

|    |սահմանվել նաև  ՀՀ կառավարության 2017 թ. հունվարի 12-ի N 1           |

|    |«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021      |

|    |թվականների համալիր ծրագրին և  ծրագրի իրականացումն ապահովող          |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային        |

|    |որոշման 2-րդ հավելվածի 2.3.2 կետով:                                 |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Տեսողության, լսողության, մտավոր և  այլ խնդիրներով հաշմանդամություն  |

|    |ունեցող անձանց համար մատչելի և  հավասար պայմաններ ապահովելու        |

|    |նպատակով` անհրաժեշտ է էլեկտրոնային կայքէջերը հագեցնել վեբ           |

|    |հասանելիության բարելավման այնպիսի գործիքներով, որոնք                |

|    |հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռեն հանրային   |

|    |քննարկման կամ այլ բնույթի տեղեկատվությունից օգտվելու իրենց համար    |

|    |մատչելի տարբերակով: Նմանատիպ գործիքները թույլ կտան կարգավորելու     |

|    |կայքէջում առկա տեքստի տառատեսակները, դրանց չափսերը, կայքէջի         |

|    |ինտերֆեյսի գունային տարբեր համադրությունները, ունենալ ենթագրեր      |

|    |կամ լուսագրեր տեսանյութերի, այլընտրանքային տեքստեր` նկարների        |

|    |համար, հասանելի դարձնել տեքստերի ձայնային ուղեկցումը և  այլն:       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Սույն նախագծով կարգավորվում է տարբեր խնդիրներով հաշմանդամություն    |

|    |ունեցող անձանց համար էլեկտրոնային կայքէջերում առկա տեղեկատվություն  |

|    |ստանալու մատչելիության խնդիրը:                                      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Կայքէջերից տեսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի ձևաչափով     |

|    |տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովում:                       |

|____|____________________________________________________________________|

|91. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի     |

|    |N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ          |

|    |ներկայացնելու վերաբերյալ                                            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված և  |

|    |ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության     |

|    |ծրագրի համաձայն` ՀՀ կառավարությունը կարևորելով  կենսաթոշակների,     |

|    |նպաստների և  այլ դրամական վճարների բնագավառում նպատակային,          |

|    |արդյունավետ և  թափանցիկ կառավարման համակարգի առկայությունը` հիմնված |

|    |«դրամի դիմաց առավելագույն արժեք» սկզբունքի վրա, նախատեսում է մինչև  |

|    |2018 թվականի ավարտը վերակազմակերպել դրամական վճարների նշանակման     |

|    |գործընթացները և  քաղաքացիներին սպասարկելու գործառույթը տարանջատել   |

|    |որոշում ընդունելու գործառույթից (վարչարարությունից)` նպատակ         |

|    |ունենալով նվազեցնելու որոշումներ ընդունող անձնակազմի և  շահառուների |

|    |միջև  շփումները` նպատակ ունենալով կենսաթոշակների, նպաստների և  այլ  |

|    |դրամական վճարների բնագավառում շարունակաբար նվազեցնել առկա ռիսկերը:  |

|    |Այդ փոփոխություններին համապատասխան` անհրաժեշտ կլինի փոփոխություններ |

|    |կատարել նաև  ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական     |

|    |կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն    |

|    |ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:                              |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով     |

|    |կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու          |

|    |(վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու  |

|    |և  կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատված է ՀՀ       |

|    |կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1           |

|    |հավելվածով:                                                         |

|    |Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է ՀՀ աշխատանքի և       |

|    |սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական    |

|    |ծառայության տարածքային բաժինների միջոցով:                           |

|    |Պարգևավճարները,  պատվովճարները, ծերության նպաստը, հաշմանդամության   |

|    |նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը վճարվում են             |

|    |կենսաթոշակների համար սահմանված կարգով:                              |

|    |Քաղաքացիներին սպասարկելու և  որոշում ընդունելու գործառույթների      |

|    |տարանջատումը նպատակ ունի նվազեցնել որոշումներ ընդունող անձնակազմի և |

|    |շահառուների միջև  շփումները: Ինչը պահանջում է դրամական վճարների     |

|    |նշանակման գործընթացների վերակազմակերպում:                           |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Հաշվի առնելով նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և       |

|    |փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի    |

|    |N 665-Ն որոշման մեջ:                                                |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Երևան  քաղաքում և  Արագածոտնի մարզում տարածքային բաժինների և        |

|    |սպասարկման գրասենյակներ և  նշանակման կենտրոնների միջոցով կենսաթոշակ |

|    |նշանակելու նոր ընթացակարգի սահմանում:                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագիծն ընդունելու դեպքում կստեղծվեն իրավական հիմքեր` Երևան        |

|    |քաղաքում և  Արագածոտնի մարզում տարածքային բաժինների և  սպասարկման   |

|    |գրասենյակներ և  նշանակման կենտրոնների միջոցով կենսաթոշակ, նպաստ և   |

|    |դրամական այլ վճարներ նշանակելը և  վճարելը նոր ընթացակարգերի միջոցով |

|    |իրականացնելու համար:                                                |

|_________________________________________________________________________|

|      Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն            |

|_________________________________________________________________________|

|92. |«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և  դրա    |

|    |իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու  |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ                  |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գլխավոր երաշխիքներից է    |

|    |գործուն և  թիրախային հակակոռուպցիոն ռազմավարության առկայությունը:   |

|    |Այս առումով, անհրաժեշտ է շարունակաբար մշակել և  իրականացնել         |

|    |հակակոռուպցիոն ռազմավարություն և  դրանում ներառել տվյալ             |

|    |ժամանակահատվածին համահունչ ներքին իրավիճակը բարելավող, միջազգային   |

|    |պահանջներին համապատասխան հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր:        |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն              |

|    |ռազմավարությունն իրականացվում ՀՀ կառավարության 2015 թվականի         |

|    |սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն            |

|    |ռազմավարությունը և  դրա իրականացման 2015-2018 թվականների            |

|    |միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1141-Ն որոշմանը          |

|    |համապատասխան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող հակակոռուպցիոն|

|    |ռազմավարությունն ավարտվում է 2018 թվականին` անհրաժեշտություն է      |

|    |առաջանում հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման` նոր            |

|    |նախաձեռնություններին համահունչ: Միաժամանակ, 2018 թվականին           |

|    |կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետությունը         |

|    |մշտադիտարկման է ենթարկվելու մի շարք կազմակերպությունների կողմից,    |

|    |այդ թվում` Տնտեսական համագործակցության և  զարգացման կազմակերպության |

|    |հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների   |

|    |ծրագրի, Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ»          |

|    |կոնվենցիայի քարտուղարության կողմից: ՈՒստի, մշտադիտարկումների        |

|    |արդյունքում Հայաստանին կտրվեն նոր հանձնարարականներ, որոնք անհրաժեշտ |

|    |կլինի նաև  միջոցառումների տեսքով արծարծել Հակակոռուպցիոն նոր        |

|    |ռազմավարության և  դրա իրականացման միջոցառումների ծրագրում:          |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Տարբեր ոլորտներում իրականացված ռիսկերի գնահատումների,               |

|    |հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում կմշակվի          |

|    |«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և  դրա    |

|    |իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու  |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը կներկայացվի հանրային  |

|    |քննարկումների, արդյունքում կլրամշակվի և  կներկայացվի ՀՀ             |

|    |կառավարության աշխատակազմ:                                           |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հայաստանի Հանրապետությունում միջազգային պարտավորություններին և      |

|    |լավագույն չափանիշներին համապատասխան կմշակվի և  կիրականացվի          |

|    |հակակոռուպցիոն նոր ռազմավարություն:                                 |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Կոռուպցիայի դեմ պայքարը կիրականացվի գործուն ռազմավարական            |

|    |ուղղությամբ` ներառելով թիրախային ոլորտները:                         |

|____|____________________________________________________________________|

|93. |«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և   |

|    |վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի     |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գրավականներից մեկը ազդարարների  |

|    |ինստիտուտն է: Ազդարարների ինստիտուտի ներդրմամբ հարկ է սահմանել      |

|    |գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց     |

|    |կապահովեն նաև  ազդարարների պաշտպանությունը: Այդպիսի կառուցակարգերից |

|    |մեկն էլ ազդարարին անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու իրավունք |

|    |տալն է, իսկ վերջինս կարող է իրացվել ազդարարման միասնական            |

|    |էլեկտրոնային հարթակի միջոցով: ՈՒստի, անհրաժեշտ է մշակել հարթակի     |

|    |ստեղծման անհրաժեշտ նախադրյալները, այն է` հարթակի տեխնիկական         |

|    |նկարագիրը և  դրա վարման կարգը:                                      |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Կարևորելով  կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ինստիտուտի        |

|    |ներդրումը` 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվեց «Ազդարարման          |

|    |համակարգի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է ազդարարման,           |

|    |ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և  տեղական         |

|    |ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և                   |

|    |կազմակերպությունների, ինչպես նաև  հանրային նշանակության             |

|    |կազմակերպությունների` ազդարարման հետ կապված պարտականությունների,    |

|    |ինչպես նաև  ազդարարի և  նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության   |

|    |հետ կապված հարաբերությունները: Ի շարս այլ կարգավորումների` օրենքով  |

|    |ներդրվեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ինստիտուտը, որի  |

|    |միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ  |

|    |հանցագործության մասին: Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» |

|    |ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը` անհրաժեշտ է հաստատել ազդարարման   |

|    |միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և  դրա վարման   |

|    |կարգը:                                                              |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին      |

|    |համահունչ` կմշակվի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի       |

|    |տեխնիկական նկարագիրը և  վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ           |

|    |կառավարության որոշման նախագիծը և  կներկայացվի ՀՀ կառավարության      |

|    |աշխատակազմ:                                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Միջազգային առաջադեմ փորձի և  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի     |

|    |նորարարությունների հիման վրա մշակված «Ազդարարման միասնական          |

|    |էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և  վարման կարգը           |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կկանոնակարգվեն  |

|    |ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և    |

|    |դրա վարման կարգը:                                                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և   |

|    |վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի     |

|    |ընդունմամբ կստեղծվեն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի      |

|    |ստեղծման և  վարման անհրաժեշտ նախադրյալները` այդպիսով ապահովելով     |

|    |«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի        |

|    |լիարժեք գործողությունը:                                             |

|____|____________________________________________________________________|

|94. |«Հասարակության և  պետության կարիքների համար սեփականության օտարման   |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և          |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ            |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հասարակության և  պետության կարիքների համար սեփականության օտարման   |

|    |մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»   |

|    |ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային գերակա շահ    |

|    |ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման     |

|    |ողջամիտ ժամկետ սահմանելու անհրաժեշտությամբ:                         |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս օրենսդրությամբ հանրային գերակա շահ ճանաչված              |

|    |սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար        |

|    |սահմանված ժամկետը գործնականում առաջացնում է մի շարք խնդիրներ:       |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախագծով առաջարկում է վերանայել հանրային գերակա շահ ճանաչված        |

|    |սեփականության նկարագրության արձանագրությունը լիազոր մարմին կամ      |

|    |դատարան բողոքարկելու համար սահմանված ժամկետը:                       |

|    |2. Կարգավորման առարկան Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի      |

|    |հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության            |

|    |արձանագրության բողոքարկման ողջամիտ ժամկետ:                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր`            |

|    |սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության համար:     |

|____|____________________________________________________________________|

|95. |«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության   |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |նախագծի վերաբերյալ                                                  |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում                |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |ընդունումը պայմանավորված է կատարողական գործողությունները հարկադիր   |

|    |կատարման մարմնի գործիքակազմին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: |

|    |1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող օրենսդրությամբ կատարողական գործողությունների և    |

|    |փորձաքննությունների համար սահմանված ժամկետները գործնականում         |

|    |առաջացնում են որոշ խնդիրներ, մասնավորապես` հանգեցնում են անհարկի    |

|    |ժամանակի կորստի:                                                    |

|    |1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է   |

|    |հստակեցնել կատարողական գործողությունների` ներառյալ                  |

|    |փորձաքննությունների կատարման ժամկետները` դրանք հասցնելով            |

|    |նվազագույնի:                                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում                |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |ընդունման արդյունքում կնվազեցվեն կատարողական գործողությունների`     |

|    |ներառյալ փորձաքննությունների կատարման ժամկետները:                   |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Առաջարկվող նախագծով կատարողական գործողությունների կատարումը առավել  |

|    |արդյունավետ կդառնա:                                                 |

|____|____________________________________________________________________|

|96. |«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում            |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ    |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ    |

|    |Սահմանադրությամբ երաշխավորված` անվճար իրավաբանական օգնության        |

|    |տրամադրման նպատակով գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ: |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման համար ներկայումս         |

|    |պետությունը կողմից տրամադրվող միջոցները բավարար չեն հանրության      |

|    |առավել լայն շրջանակների ապահովման համար: Պետությունը պետք է         |

|    |միջոցներ ձեռնարկի մատչելի իրավաբանական օգնության տրամադրման         |

|    |մեխանիզմների ներդրման ուղղությամբ:                                  |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է   |

|    |մատչելի իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմների ներդրման     |

|    |ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկում, որը ևս  խթան    |

|    |կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի լիարժեք իրացման         |

|    |համար: Մատչելի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող    |

|    |անձը իրավաբանական օգնությունը կստանա համապատասխան ցուցակում         |

|    |նախատեսված գների շրջանակներում մատչելի իրավաբանական օգնություն      |

|    |տրամադրել ցանկացող փաստաբանների կողմից.                             |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» |

|    |ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է մատչելի իրավաբանական օգնության     |

|    |մատուցման համար անհրաժեշտ իրավական և  ինստիտուցիոնալ կառուցակարգերի |

|    |ներդնում:                                                           |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել մատչելի       |

|    |իրավաբանական օգնության ապահովումը հանրության առավել լայն            |

|    |շրջանակների համար:                                                  |

|____|____________________________________________________________________|

|97. |«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ         |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ         |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է               |

|    |արդարադատության մատչելիության և  արդյունավետության բարձրացման       |

|    |նպատակով ՀՀ նոտարիատի ինստիտուտի ներգրավման շրջանակների ընդլայնման  |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն` նոտարներին         |

|    |վերապահված է առանձին տեսակների իրավաբանական փաստերի հաստատման       |

|    |լիազորություն` պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների         |

|    |իրականացումը, սակայն այն առավել արդյունավետ իրագործելու համար       |

|    |անհրաժեշտ է ընդլայնել փաստը հաստատող ապացույցների շրջանակը:         |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվող նախագծով      |

|    |նախատեսվում է նոտարի կողմից իրավաբանական փաստերի հաստատման          |

|    |գործառույթի արդյունավետ և  ամբողջական իրացման համար ընդլայնել փաստը |

|    |հաստատող ապացույցների շրջանակը` ներառելով վկայի ցուցմունքները, դրա  |

|    |հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից      |

|    |նոտարին սուտ ցուցմունք տալու համար:                                 |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ   |

|    |օրենքի ընդունման արդյունքում կընդլայնվեն ՀՀ նոտարիատի ինստիտուտի    |

|    |ներգրավման շրջանակները` նոտարները ապահովելով համապատասխան           |

|    |գործիքակազմով, այդ թվում` ապացույցների ընդունման և  գնահատման       |

|    |տեսանկյունից:                                                       |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծով      |

|    |նախատեսվող փոփոխությունների արդյունքում իր լիազորություններն        |

|    |իրականացնելիս նոտարները կապահովվեն նաև  համապատասխան                |

|    |գործիքակազմով:                                                      |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում