Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|98. |«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում               |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ       |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է       |

|    |սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների առողջացմանը      |

|    |խթանելու անհրաժեշտությամբ:                                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Ներկայումս գործող իրավակարգավորումներում բացակայում են սնանկության  |

|    |վարույթում գտնվող կազմակերպությունների առողջացմանը ուղղված գործուն  |

|    |երաշխիքները:                                                        |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Նախագծով առաջարկվում է ի թիվս այլ կարգավորումների բարձրացնել        |

|    |սնանկության կառավարիչների վարձատրությունը, ինչն իր հերթին կնպաստի   |

|    |վերջիններիս շահագրգռվածությանը սնանկության վարույթում գտնվող        |

|    |կազմակերպությունների առողջացման գործընթացում:                       |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Առաջարկվող կարգավորումների արդյունքում կներդրվեն սնանկության        |

|    |վարույթում գտնվող կազմակերպությունների առողջացմանը խթանող           |

|    |երաշխիքներ:                                                         |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սնանկության կառավարիչների|

|    |վարձատրության բարձրացման եղանակով խթանել սնանկության վարույթում     |

|    |գտնվող կազմակերպությունների առողջացման գործընթացի դրական լուծմանը:  |

|_________________________________________________________________________|

|        Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն            |

|_________________________________________________________________________|

|99. |«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների        |

|    |արդիականացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի      |

|    |նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային    |

|    |որոշման նախագծի ներկայացման վերաբերյալ                              |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների        |

|    |արդիականացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության    |

|    |Նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի    |

|    |Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի           |

|    |ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության    |

|    |ծրագրի 2.3. բաժնի «Պաշտպանություն» գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ,     |

|    |5-րդ և  6-րդ կետերի կատարումն ապահովելու նկատառումներով:            |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ զինված ուժերն իրենց ստեղծման օրվանից անցել են զարգացման մի շարք  |

|    |փուլեր, որոնք իրենցից ներկայացնելով որոշակի առաջընթաց քայլեր, շատ   |

|    |դեպքերում չեն կարողացել ամբողջական ապահովել առկա մարտահրավերներին   |

|    |համապատասխանող կառավարման համակարգ, կառուցվածք, սպառազինությամբ և   |

|    |մարտական տեխնիկայով համալրվածություն, գիտատեխնիկական ներուժ:        |

|    |Ժամանակակից մարտահրավերները և  արագ զարգացող աշխարհը պարտադրում են  |

|    |ունենալ առավել երկարաժամկետ և  արդյունավետ պլանավորված              |

|    |միջոցառումներով արդիականացվող զինված ուժեր:                         |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է ունենալ ՀՀ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիր, |

|    |որի կատարումը կապահովի Հայաստանի Հանրապետության հուսալի             |

|    |պաշտպանությունը:                                                    |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ Նախագահի հաստատմանը       |

|    |ներկայացնել ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման     |

|    |ծրագիրը, որը կներառի Հայաստանի Հանրապետության պաշտպանության         |

|    |ապահովման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի և  |

|    |ՀՀ զինված ուժերի գործունեության բոլոր ուղղություններով առաջիկա      |

|    |տարիներին իրականացման ենթակա գործողությունների համալիրը:            |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Ծրագրի ընդունումը կնպաստի երկրի պաշտպանունակության և  անվտանգության |

|    |առավել բարձր մակարդակի ապահովմանը:                                  |

|____|____________________________________________________________________|

|100.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի    |

|    |NN 602-Ա և  603-Ա որոշումներում փոփոխություններ և  լրացումներ       |

|    |կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ        |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի NN 602-Ա և  603-Ա        |

|    |որոշումներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»        |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացման  |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի     |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի     |

|    |2.3. բաժնի «Պաշտպանություն» գլխի 3-րդ և  6-րդ կետերի կատարումն      |

|    |ապահովելու նկատառումներով:                                          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան          |

|    |քաղաքներում գործում են մարզային ենթակայության բժշկական կենտրոններ   |

|    |և  համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի և   |

|    |Զանգեզուրի կայազորային հոսպիտալներ, որոնք իրենց առօրյա              |

|    |գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի              |

|    |ազգաբնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երկու  |

|    |բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում |

|    |է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը: Բացի այդ,   |

|    |երկու կազմակերպությունների գործունեությունը ֆինանսական              |

|    |արդյունավետության առումով բավականին ցածր է, ներառյալ պետական        |

|    |բյուջեից իրականացվող ծախսերի մասով:                                 |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է օպտիմալացման շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի      |

|    |Վարդենիս և  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքների բժշկական կենտրոնները |

|    |լուծարել, դրանց գույքը հանձնել համապատասխանաբար ՀՀ պաշտպանության    |

|    |նախարարության Գեղարքունիքի և  Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին, |

|    |որոնք կիրականացնեն նաև  տարածաշրջանների բնակչության բժշկական        |

|    |օգնությունը և  սպասարկումը:                                         |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Որոշման նախագծով փոփոխություններ և  լրացումներ են կատարվելու ՀՀ     |

|    |պաշտպանության նախարարության Գեղարքունիքի և  Զանգեզուրի կայազորային  |

|    |հոսպիտալների ստեղծման մասին ՀՀ կառավարության համապատասխան           |

|    |որոշումներում, որոնց համաձայն հոսպիտալներին իրավասություն է         |

|    |վերապահվելու իրականացնել նաև  բնակչության բժշկական օգնությունը և    |

|    |սպասարկումը, սահմանվելու են բժշկական օգնության և  սպասարկման        |

|    |տեսակները:                                                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել           |

|    |արդյունավետ իրականացնել զինծառայողների, նրանց ընտանիքների           |

|    |անդամների, տարածաշրջանի բնակչության բժշկական օգնությունը և          |

|    |սպասարկումը, կրճատել պետական բյուջեից համապատասխան                  |

|    |հաստատություններին ուղղվող ծախսերը:                                 |

|____|____________________________________________________________________|

|101.|«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն       |

|    |Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ                  |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական    |

|    |համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին» Հայաստանի              |

|    |Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացման            |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի     |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի     |

|    |2.3. բաժնի «Պաշտպանություն» գլխի 5-րդ կետի կատարումն ապահովելու     |

|    |նկատառումներով:                                                     |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ կառավարության 28.04.2016 թ. N 424-Ա և  446-Ա որոշումներով        |

|    |ստեղծվել են համապատասխանաբար մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան       |

|    |ռազմական ավիացիոն և  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական                |

|    |համալսարանները, որոնք իրականացնում են ռազմաավիացիոն և  համազորային  |

|    |ուղղություններով բարձրագույն մասնագիտական կրթություն:  Ռազմական     |

|    |կրթության որակի կատարելագործման և  այդ ուղղությամբ ներուժի,         |

|    |ռեսուրսների և  պահպանման ծախսերի օպտիմալացման տեսանկյունից          |

|    |անհրաժեշտություն է առաջացել միավորել նշված երկու համալսարանները:    |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է միավորել երկու համալսարանները և  համապատասխան         |

|    |ռազմակրթական ուղղություններով գործունեությունն իրականացնել մեկ      |

|    |համալսարանի կազմում համազորային ու ռազմաավիացիոն ինստիտուտների      |

|    |տեսքով:                                                             |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Որոշման նախագծի համաձայն ստեղծվելու է Վազգեն Սարգսյանի անվան        |

|    |ռազմական համալսարան, որը կներառի ներկայումս գործող երկու            |

|    |համալսարանների կրթական գործունեության շրջանակը, կսահմանվեն          |

|    |համալսարանի խնդիրները, կազմակերպական կառուցվածքը, կրթական           |

|    |գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:           |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել       |

|    |իրականացվող ռազմական կրթության որակը, ռազմական կրթության ոլորտում   |

|    |ներդնել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրեր, առավել նպատակային |

|    |օգտագործել կրթական գործընթացին ներգրավված ներուժը, կրճատել պետական  |

|    |բյուջեից համապատասխան հաստատություններին ուղղվող ծախսերը:           |

|_________________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն         |

|_________________________________________________________________________|

|102.|«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»,          |

|    |«Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ|

|    |օրենքներում փոփոխություններ և  արտակարգ իրավիճակների բնագավառի      |

|    |օրենսդրական բարեփոխումներ նախատեսող նախագծերի փաթեթի վերաբերյալ     |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Արտակարգ իրավիճակների բնագավառի օրենսդրական բարեփոխումների փաթեթի   |

|    |ներկայացումը պայմանավորված է ոլորտային օրենսդրության                |

|    |կատարելագործման, մի շարք օրենքներում կարգավորման հարաբերությունների |

|    |միասնական մոտեցումների ձևավորման,  կրկնությունների և                |

|    |հակասությունների բացառման, պետական կառավարման և  տեղական            |

|    |ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների      |

|    |իրավասությունների և  պարտավորությունների հստակեցմամբ և  2015        |

|    |թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին        |

|    |համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:                               |

|    |Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ|

|    |հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «1.5. ԱՐՏԱԿԱՐԳ        |

|    |ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ» գլխի 1-ին կետի` արտակարգ  |

|    |իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի իրավական դաշտի   |

|    |կատարելագործման նպատակով նախատեսվում է «Արտակարգ իրավիճակներում     |

|    |բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության       |

|    |մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում և  այլ         |

|    |իրավական ակտերում փոփոխություններ նախատեսող նախագծերի մշակում:      |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |Կիրառելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»,|

|    |«Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ|

|    |օրենքները և  արտակարգ իրավիճակների բնագավառի այլ ՀՀ օրենքները` ՀՀ   |

|    |արտակարգ իրավիճակների նախարարությունը բախվում է որոշ խնդիրների,     |

|    |որոնց կարգավորումները պետք է տրվեն ներկայացվող օրենսդրական փաթեթով: |

|    |Մասնավորապես, տարերային և  տեխնածին աղետներից խաղաղ ու պատերազմի    |

|    |ժամանակ բնակչության, նյութական արժեքների ու տարածքների              |

|    |պաշտպանությանն ուղղված տարբեր օրենքներով կարգավորվում են տարերային  |

|    |և  տեխնածին աղետների ռիսկի նվազեցման, հետևանքների  վերացման         |

|    |նմանատիպ հարաբերությունները:                                        |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Արտակարգ իրավիճակների բնագավառի օրենսդրական բարեփոխումների փաթեթով  |

|    |նախատեսվում է բացառել ոլորտային օրենսդրության հակասությունները,     |

|    |խուսափել անհարկի կրկնություններից, նպատակահարմարության դեպքում նաև  |

|    |մի քանի օրենքներ միավորել մեկ իրավական ակտի ներքո` օրենսգրքի        |

|    |տեսքով:                                                             |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և  սեյսմիկ    |

|    |պաշտպանության բնագավառների օրենսդրության փոփոխությունները, ինչպես   |

|    |նաև  արտակարգ իրավիճակների բնագավառի օրենսդրական բարեփոխումները     |

|    |նպատակ ունեն կարգավորելու արտակարգ իրավիճակների կառավարման հետ      |

|    |կապված հարաբերությունները:                                          |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Արտակարգ իրավիճակների բնագավառի օրենսդրական բարեփոխումներով         |

|    |ակնկալվում է ապահովել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության        |

|    |իրավասությանը վերապահված բնագավառներում միասնական պետական           |

|    |քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը, ինչպես նաև  հստակ  |

|    |սահմանել հասկացությունների ընկալման և  պարզաբանման                  |

|    |հարաբերությունները` բացառելով անհարկի կրկնությունները և             |

|    |հակասությունները:                                                   |

|_________________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր                 |

|            Հայաստանի Հանրապետության ոստիկանություն                      |

|_________________________________________________________________________|

|103.|«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում             |

|    |փոփոխություն և  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում             |

|    |փոփոխություն և  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի          |

|    |ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ |

|    |գլխի կիրարկման, ինչպես նաև  ոստիկանության կողմից օրենքով սահմանված  |

|    |դեպքերում պաշտպանության ենթակա անձանց և  նրանց գույքի               |

|    |անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգն ու           |

|    |պայմանները սահմանող իրավական ակտի մշակման համար օրենքով ՀՀ          |

|    |կառավարությանը լիազորություն վերապահելու անհրաժեշտությամբ:          |

|    |1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները  |

|    |ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են    |

|    |քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող    |

|    |իրավահարաբերությունները, սակայն պաշտպանության միջոցների իրականացման |

|    |կարգն ու պայմանները որևէ  օրենսդրական ակտով սահմանված չեն և         |

|    |ուղղակիորեն ՀՀ օրենքով որևէ  մարմնի նման կարգ սահմանելու            |

|    |լիազորություն վերապահված չէ:                                        |

|    |Սահմանված չեն նաև  այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց       |

|    |(օրինակ` դատավոր, դատախազ, քննիչ և  այլն) պաշտպանության իրականացման |

|    |հետ կապված հարաբերությունները:                                      |

|    |1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ     |

|    |պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, որի համար        |

|    |նախևառաջ  անհրաժեշտ կլինի «Ոստիկանության մասին» Հայաստանի           |

|    |Հանրապետության օրենքով ՀՀ կառավարությանը հստակ լիազորություն        |

|    |վերապահել սահմանելու Քրեական դատավարությանը մասնակցող անձանց        |

|    |նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման   |

|    |կարգը և  պայմանները:                                                |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն|

|    |և  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը    |

|    |հստակ լիազորություն կվերապահվի սահմանելու Քրեական դատավարությանը    |

|    |մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության        |

|    |միջոցների իրականացման կարգը և  պայմանները:                          |

|    |Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը                  |

|    |Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և   |

|    |իրավական հիմք կստեղծի սահմանելու համար Քրեական դատավարությանը       |

|    |մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության        |

|    |միջոցների իրականացման կարգը և  պայմանները:                          |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության |

|                       կարգավորման պետական կոմիտե                        |

|_________________________________________________________________________|

|104.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21   |

|    |N 2013-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման                          |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)              |

|    |Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է Ֆուկուշիմայի վթարից հետո|

|    |Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտներում կատարված|

|    |փոփոխություններով, ինչպես նաև  միջուկային անվտանգության բնագավառում |

|    |կատարվող գնահատումների/ վերլուծությունների մեթոդներում տեղի ունեցած |

|    |փոփոխություններով և  խստացումներով: Կառավարության վերոհիշյալ որոշման|

|    |նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԷՄԳ-ի կողմից ընդունված          |

|    |անվտանգության նոր` «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության         |

|    |հաշվետվության կառուցվածքը և  բովանդակությունը» (Format and Content  |

|    |of the Safety Analysis Report for Nuclear Power Plants) GS-G-4.1    |

|    |ստանդարտին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև         |

|    |Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերով:            |

|    |2. Կարգավորման առարկան և  առկա խնդիրները                            |

|    |Վերոհիշյալ որոշմամբ կսահմանվեն նոր, խստացված պահանջներ, ԱԷԿ-ի       |

|    |հրապարակի բնութագրերի և  դրանց վերլուծության, միջուկային            |

|    |տեղակայանքի, անվտանգության ապահովման հայեցակարգի, անվտանգության     |

|    |համար կարևոր  համակարգերի և  տարրերի վերլուծության, էներգաբլոկի     |

|    |անվտանգության վերլուծության, շահագործման փորձի վերլուծության        |

|    |վերաբերյալ ներկայացվելիք տեղեկատվության բովանդակության և            |

|    |կառուցվածքի նկատմամբ:                                               |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Վերոհիշյալ որոշման ընդունումը թույլ կտա ՀԱԷԿ-ի շահագործման          |

|    |անվտանգության գնահատումն իրականացնել խստացված պահանջների կիրառմամբ` |

|    |հաշվի առնելով բնագավառում միջազգային լավագույն փորձը և              |

|    |Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերը:             |

|____|____________________________________________________________________|

|105.|«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային         |

|    |անվտանգության կարգավորման պետական կոմիտեին տարածք հատկացնելու       |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման                   |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման      |

|    |պետական կոմիտեին են վերապահված շրջակա միջավայրի հողի, օդի, ջրի      |

|    |ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և  վերահսկողության          |

|    |իրականացումը, տեսչական ստուգումների ժամանակ ստուգվող օբյեկտներից    |

|    |փորձանմուշներ վերցնելը, հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի            |

|    |տիպաճշտումը, երկրի ընդերքից արտազատվող ռադիոակտիվ ռադոն գազի        |

|    |վերահսկումը:                                                        |

|    |Նշված աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխան կատարելու   |

|    |համար անհրաժեշտ է բարձր ճշտության ռադիոմետրիկ ու սպեկտրոմետրիկ      |

|    |սարքերով, ինչպես նաև  ռադիոքիմիական անալիզների կատարման ու          |

|    |փորձանմուշների մշակման համար անհրաժեշտ  սարքավորումներով հագեցված   |

|    |լաբորատորիա:                                                        |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Կստեղծվի ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հարաբերությունները |

|    |կարգավորող համակարգված փաստաթուղթ` Եվրամիության դիրեկտիվներին և     |

|    |ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին համապատասխան:                      |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա      |

|    |ունենալու դեպքում կոմիտեն կկարողանա Ատոմային էներգիայի միջազգային   |

|    |գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան  |

|    |իրականացնել շրջակա միջավայրի կարգավորող վերահսկողությունը`          |

|    |ապահովելով Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունն     |

|    |իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու  |

|    |շրջակա միջավայրի պահպանությունը:                                    |

|____|____________________________________________________________________|

|106.|«Ռադիոակտիվ թափոնների կառավարման կանոնները հաստատելու և  Հայաստանի  |

|    |Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն       |

|    |որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման     |

|    |նախագիծը ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության         |

|    |                                                                    |

|    |1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                        |

|    |Կառավարության վերոհիշյալ որոշման նախագծի ընդունումը բխում է Ատոմային|

|    |էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) IRRS (կարգավորման        |

|    |ինտեգրված դիտարկման ծառայություն-Integrated Regulatory Review       |

|    |Services) առաքելության կողմից տրված առաջարկությունների կատարման և   |

|    |ԱԷՄԳ-ի անվտանգության նոր ստանդարտներին համապատասխանեցնելու          |

|    |անհրաժեշտությունից:                                                 |

|    |2. Կարգավորման առարկան և  առկա խնդիրները                            |

|    |ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով պահանջվում է սահմանել կանոններ   |

|    |ռադիոակտիվ թափոնների կառավարման աշխատանքների (նախնական մշակման,     |

|    |կոնդիցիայի բերման, պահման, թաղման) անվտանգության տեղակայանքների     |

|    |կենսական ցիկլի յուրաքանչյուր փուլի (հրապարակի ընտրություն,          |

|    |նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում կամ         |

|    |գերեզմանոցների դեպքում` փակում) անվտանգության ապահովման համար:      |

|    |3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը               |

|    |Վերոհիշյալ որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում          |

|    |կներդրվեն ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման                   |

|    |հարաբերությունները կարգավորող` միջազգայնորեն ընդունված              |

|    |անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին համապատասխանող      |

|    |պահանջներ:                                                          |

|_________________________________________________________________________|

|                    ՀՀ արտաքին գործերի նախարարություն                    |

|_________________________________________________________________________|

|107.|Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժող                                      |

|    |Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստում և  անցկացում       |

|    |Երևանում:                                                           |

|    |2016 թ. նոյեմբերին Անտանանարիվոյի գագաթնաժողովին Հայաստանն ընտրվել է|

|    |Ֆրանկոֆոնիայի պետությունների և  կառավարությունների ղեկավարների 17-րդ|

|    |համաժողովը հյուրընկալող երկիր: 2017 թ. նոյեմբերի 25-26-ին Փարիզում  |

|    |տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների   |

|    |34-րդ համաժողովում Հայաստանը պաշտոնապես ստանձնեց Ֆրանկոֆոնիայի      |

|    |միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի   |

|    |նախագահությունը:                                                    |

|    |Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և  անցկացման նպատակով ՀՀ |

|    |Նախագահի 2017 թվականի հունվարի 26-ի հրամանագրով ստեղծվել է          |

|    |միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ վարչապետը:         |

|____|____________________________________________________________________|

|108.|ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգի ՀՀ առաջին կամավոր ազգային դիտարկում |

|    |ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգի և  դրանից բխող նպատակների և         |

|    |թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ առաջին կամավոր ազգային  |

|    |դիտարկումը (զեկույցը) ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի       |

|    |շրջանակներում:                                                      |

|    |Հայաստանն ընդգրկվել է 2018 թ. ՄԱԿ-ի տնտեսական և  սոցիալական խորհրդի |

|    |բարձր մակարդակի քաղաքական ֆորումում` ՀՀ ազգային կամավոր զեկույցի    |

|    |ներկայացման համար: Համաձայն ՄԱԿ-ի ԳԱ 70/299 բանաձևի  պահանջների,    |

|    |2018 թ. ֆորումի թեման է` «Փոխակերպում դեպի կայուն և  տոկուն         |

|    |հասարակություններ»:                                                 |

|____|____________________________________________________________________|

|109.|ՄԱԿ-ի մարդու իրավունքների թեմատիկ զեկույցներ                        |

|    |ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմիններին ներկայացվող ՀՀ  |

|    |բոլոր պաշտոնական թեմատիկ զեկույցների մաս կազմող Հիմնարար փաստաթղթի  |

|    |պատրաստում և  ներկայացում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն     |

|    |հանձնակատարի գրասենյակի քարտուղարություն:                           |

|    |Հիմնարար փաստաթղթի պատրաստումը պարտադիր պահանջ է ՄԱԿ-ի անդամ բոլոր  |

|    |երկրների համար, որը ներկայացվում է ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների   |

|    |կողմից:                                                             |

|____|____________________________________________________________________|

|110.|ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջնաժամկետ զեկույց                       |

|    |ՄԱԿ-ի մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական դիտարկման         |

|    |միջնաժամկետ զեկույցի պատրաստում և  ներկայացում ՄԱԿ-ի Մարդու         |

|    |իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարություն:  |

|    |Համընդհանուր պարբերական դիտարկման միջնաժամկետ զեկույցի ներկայացումը |

|    |կամավոր ստանձնած պարտավորություն է, որի նպատակն է միջազգային        |

|    |հարթակներում ՀՀ վարկանիշի բարձրացումը:                              |

|____|____________________________________________________________________|

|111.|ՄԱԿ-ի Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների կատարման վերաբերյալ ՀՀ |

|    |ազգային զեկույց                                                     |

|    |ՄԱԿ-ի Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին միջազգային       |

|    |դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի         |

|    |պատրաստում և  ներկայացում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն     |

|    |հանձնակատարի գրասենյակի քարտուղարություն:                           |

|    |Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի    |

|    |համաձայն զեկույցների պատրաստումը բխում է տվյալ դաշնագրի 40-րդ       |

|    |հոդվածից:                                                           |

|____|____________________________________________________________________|

|112.|ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահություն                                         |

|    |ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում /2018 թ. 1-ին կիսամյակ/    |

|    |ՏՀՏ, գիտության և  տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողով:     |

|    |Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան  տնտեսական համագործակցության   |

|    |կազմակերպության ռազմավարական նպատակներին և  վերահաստատելով իր       |

|    |աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է    |

|    |տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը` 2018 թ. առաջին       |

|    |կիսամյակում, որպես նախագահող երկիր ստանձնած պարտավորությունների     |

|    |համաձայն, պետք է կազմակերպի վերոհիշյալ միջոցառումները: Բացի այդ,    |

|    |որպես նախագահող երկիր, Հայաստանը պետք է կազմակերպի նաև  մեկ         |

|    |ոլորտային հանդիպում:                                                |

|____|____________________________________________________________________|

|113.|ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահություն                                         |

|    |ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում /2018 թ. 1-ին կիսամյակ/    |

|    |ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում արտաքին գործերի նախարարների|

|    |խորհրդի հանդիպում:                                                  |

|    |Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան  տնտեսական համագործակցության   |

|    |կազմակերպության ռազմավարական նպատակներին և  վերահաստատելով իր       |

|    |աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է    |

|    |տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը` 2018 թ. առաջին       |

|    |կիսամյակում, որպես նախագահող երկիր ստանձնած պարտավորությունների     |

|    |համաձայն, պետք է կազմակերպի վերոհիշյալ միջոցառումները: Բացի այդ,    |

|    |որպես նախագահող երկիր, Հայաստանը պետք է կազմակերպի նաև  մեկ         |

|    |ոլորտային հանդիպում:                                                |

|____|____________________________________________________________________|

|114.|ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահություն                                         |

|    |ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում /2018 թ. 1-ին կիսամյակ/    |

|    |ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում գործարար համաժողով:        |

|    |Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան  տնտեսական համագործակցության   |

|    |կազմակերպության ռազմավարական նպատակներին և  վերահաստատելով իր       |

|    |աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է    |

|    |տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը` 2018 թ. առաջին       |

|    |կիսամյակում, որպես նախագահող երկիր ստանձնած պարտավորությունների     |

|    |համաձայն, պետք է կազմակերպի վերոհիշյալ միջոցառումները: Բացի այդ,    |

|    |որպես նախագահող երկիր, Հայաստանը պետք է կազմակերպի նաև  մեկ         |

|    |ոլորտային հանդիպում:                                                |

|____|____________________________________________________________________|

|115.|Միջկառավարական հանձնաժողովներ                                       |

|    |Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա պետությունների միջև          |

|    |միջկառավարական հանձնաժողովների նիստեր:                              |

|    |Համաձայն ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի շրջանակներում        |

|    |ներկայացվող պահանջի, անհրաժեշտ է ակտիվացնել միջկառավարական          |

|    |հանձնաժողովների աշխատանքները և  աշխուժացնել արտերկրում տնտեսական    |

|    |բնույթի միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը:             |

._________________________________________________________________________.

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում