Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(21-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի հունվարի 11-ի

N 275-Ն որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |                        Հիմնավորումներ                              |

|ը/կ |                                                                    |

|_________________________________________________________________________|

|                      ՀՀ կառավարության աշխատակազմ                        |

|_________________________________________________________________________|

|1.  |«Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը դյուրացնելու համար        |

|    |արխիվային նյութերի թվայնացում» գերակա խնդրի վերաբերյալ              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Նշված միջոցառումը իրականացվում է հիմք ընդունելով ՀՀ կառավարության   |

|    |2017 թվականի հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3-րդ գլխի 3.6   |

|    |բաժնի 3-րդ կետի 5-րդ ենթակետի բ) պարբերությունը, որի նպատակն է      |

|    |«Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից երեք տարվա կտրվածքով թվայնացնել |

|    |արխիվային նյութերը` ինտեգրելով թվայնացված նյութերը գործող           |

|    |ավտոմատացված համակարգերին:                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Կթվայնացվեն արխիվային նյութերը` էլեկտրոնային ծառայությունների       |

|    |մատուցումը դյուրացնելու համար:                                      |

|_________________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և               |

|   բնական պաշարների նախարարություն                                       |

|_________________________________________________________________________|

|2.  |Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման      |

|    |ծրագրի արդիականացման և  ավարտական փուլի իրականացման վերաբերյալ      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2015 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության |

|    |կառավարության և  Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև           |

|    |ստորագրված Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի          |

|    |շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին և   |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի           |

|    |շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար    |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ     |

|    |տրամադրելու մասին համաձայնագրերը: Համաձայն համաձայնագրի             |

|    |իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման      |

|    |ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքները:                |

|    |2018 թվականի ընթացքում կիրականացվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ          |

|    |էներգաբլոկի կառավարման և  պաշտպանական համակարգի արդիականացում,      |

|    |չորրորդ տուրբոագրեգատի երկու կոնդենսատորների փոխարինում, Տ-3 և  Տ-4 |

|    |տրանսֆորմատորների փոխարինում, երրորդ տուրբոգեներատորի փոխարինում,   |

|    |երրորդ տուրբոագրեգատի արդիականացում և  Հայկական ԱԷԿ-ի երկրորդ       |

|    |էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված այլ  |

|    |աշխատանքներ:                                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման  |

|    |ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու դեպքում ակնկալվում է  |

|    |արդիականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երրորդ             |

|    |տուրբոագրեգատի արդիականացման ավարտ և  չորրորդ տուրբոագրեգատի երկու  |

|    |կոնդենսատորների փոխարինում: Կատարված արդիականացումները              |

|    |հնարավորություն կընձեռեն մեծացնել Հայկական ԱԷԿ-ի տուրբինային        |

|    |արտադրամասի նախագծային հզորությունը:                                |

|____|____________________________________________________________________|

|3.  |Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և           |

|    |ենթակայանի կառուցման վերաբերյալ                                     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցումը |

|    |նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի  |

|    |ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև        |

|    |էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ                 |

|    |համագործակցության զարգացմանը:                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի          |

|    |ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում       |

|    |տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես     |

|    |նաև  կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի   |

|    |հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: Արդյունքում`             |

|    |Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 |

|    |ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի:                                     |

|____|____________________________________________________________________|

|4.  |Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման|

|    |մեկնարկի վերաբերյալ                                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման|

|    |նպատակը Վրաստանի և  Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքի    |

|    |ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների                  |

|    |էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում:              |

|    |Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ զգալիորեն   |

|    |կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ      |

|    |/ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ/ փոխշահավետ համագործակցության զարգացումը:        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի        |

|    |ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում       |

|    |տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև |

|    |կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ    |

|    |զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: Առաջին փուլի արդյունքում`    |

|    |Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս  |

|    |200 ՄՎտ-ից կհասցվի 350 ՄՎտ-ի:                                       |

|____|____________________________________________________________________|

|5.  |Վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրական             |

|    |հզորությունների ստեղծման վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կողմից հաստատված          |

|    |«Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում»         |

|    |վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված     |

|    |միջոցառումներում նշված է, որ Հայաստանը ստանձնել է                   |

|    |պարտավորություններ մինչև  2020 թվականը վերականգնվող առաջնային       |

|    |էներգիան հասցնել սպառվող ողջ էներգիայի 20 տոկոսին:                  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ       |

|    |արտադրական նոր հզորությունների ստեղծման արդյունքում` միջնաժամկետ    |

|    |հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և  մաքուր     |

|    |(«կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր           |

|    |հզորություններ, այդ թվում արևային  էներգիայի կիրառմամբ, որոնք       |

|    |զգալիորեն կթեթևացնեն  էներգետիկ համակարգում գործող արտադրական       |

|    |հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող           |

|    |ածխաջրածնային վառելիքներից: Այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ             |

|    |տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման և(կամ)          |

|    |արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման և  նորագույն        |

|    |տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և  կբարձրանա էներգետիկ անկախության|

|    |աստիճանը:                                                           |

|____|____________________________________________________________________|

|6.  |ԱՃԹՆ/EITI-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) |

|    |շրջանակներում` հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող           |

|    |միջոցառումների վերաբերյալ առաջին ազգային զեկույցի կազմման և         |

|    |հրապարակման, ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային  |

|    |քարտեզի մշակման և  հրապարակման վերաբերյալ                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից հանդիսանալով ԱՃԹՆ-ն        |

|    |թեկնածու անդամ, պարտավորություն է ստանձնել կատարել ԱՃԹՆ-ի 2016թ.    |

|    |Ստանդարտի պահանջները, որի մեջ է մտնում նաև  հանքարդյունաբերության   |

|    |ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջին ազգային       |

|    |զեկույցի և  ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային   |

|    |քարտեզի կազմումը և  հրապարակումը:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հիմք կդրվի առավել թափանցիկ, հաշվետվողական պետական և  գործարար       |

|    |համակարգերի ստեղծմանը, ինչը խթան կհանդիսանա կառավարության,          |

|    |տնտեսության մասնավոր հատվածի և  քաղաքացիական հասարակության միջև     |

|    |երկխոսության կայացմանը:                                             |

|____|____________________________________________________________________|

|7.  |Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման       |

|    |նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության            |

|    |2017-2022թթ. ծրագրի 3.4 կետի «Բնական պաշարներ» բաժնի 1.3 ենթակետի   |

|    |/19.06.2017թ. ՀՀ կառավարության N 646-Ա որոշում/ պահանջից, որով      |

|    |նախատեսված է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման          |

|    |ռազմավարությունը և  դրանից բխող միջոցառումների ծրագիրը:             |

|    |Միջոցառումն իրականացվելու է Համաշխարհային բանկի և  դոնոր            |

|    |կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին: Միջոցառումը|

|    |կիրականացվի համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա ՀՀ        |

|    |ֆինանսների նախարարության կողմից, հայտարարված մրցույթում հաղթող      |

|    |ճանաչված կազմակերպության միջոցով:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հենքի |

|    |նախապատրաստում:                                                     |

|_________________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն              |

|_________________________________________________________________________|

|8.  |«Տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի      |

|    |ազդեցությունների գնահատման նպատակով նոր գործիքակազմի ներդրում»      |

|    |խնդրի ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիր սահմանելու         |

|    |անհրաժեշտության վերաբերյալ                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության, մակրոտնտեսական  |

|    |քաղաքականության ոլորտում իրականացվող կանխատեսումների և              |

|    |վերլուծությունների որակի բարձրացման, ինչպես նաև  տնտեսության վրա    |

|    |հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների      |

|    |գնահատման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր          |

|    |գործիքակազմ: Այդ նպատակով նախատեսվում է դոնոր կազմակերպությունների  |

|    |կողմից տեխնիկական աջակցության ներգրավում, ինչի շնորհիվ հնարավոր     |

|    |կլինի իրականացնել վերոնշյալ աշխատանքները:                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է հարկաբյուջետային      |

|    |քաղաքականության արդյունավետության, մակրոտնտեսական քաղաքականության   |

|    |ոլորտում իրականացվող կանխատեսումների և  վերլուծությունների որակի    |

|    |բարձրացում և  կատարելագործում:                                      |

|____|____________________________________________________________________|

|9.  |«Բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման գործընթացի        |

|    |ավտոմատացման աշխատանքների իրականացում» խնդրի ՀՀ կառավարության 2018  |

|    |թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկայումս պետական բյուջեի կազմման գործընթացում բազմաթիվ            |

|    |գործառույթներ ավտոմատացված չեն, որի արդյունքում բյուջետային         |

|    |ծրագրերի կազմման փուլում մեծանում է բյուջետային հսկողության         |

|    |ռեսուրսատարությունը, մեծանում է սխալների կատարման և  խեղումների     |

|    |հավանականությունը, հետագայում ծրագրերը հնարավորություն չեն ունենում |

|    |ավտոմատ համակցել կատարողական համակարգերի (էլ-գանձապետարան,          |

|    |գնումներ) հետ: Վերջինս նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման   |

|    |արդյունավետությունը: Դրանով պայմանավորված 2017 թվականին նախաձեռնվել |

|    |է բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման գործընթացի       |

|    |ավտոմատացման աշխատանքների իրականացումը:                             |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ակնկալվում է, որ 2019 թվականին կներդրվի պետական ծախսերը կազմելու    |

|    |ավտոմատացված համակարգ, որը նաև  հնարավորություն կընձեռի այն         |

|    |ինտեգրելու պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված   |

|    |համակարգերի հետ` տեղեկատվության փոխանակման նպատակով:                |

|    |Վերը նշված գերակա խնդրի իրականացման ուղղությամբ 2018 թվականին       |

|    |նախատեսվում է իրականացնել հետևյալը`                                 |

|    |- պետական ծախսերը կազմելու` պետական բյուջեն ձևավորելու  գործընթացի  |

|    |ավտոմատացված համակարգ մշակելու և  վերջինիս պետական կառավարման       |

|    |համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու`     |

|    |տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու համակարգի       |

|    |մշակում և  ներդրում ըստ փուլերի:                                    |

|    |Նշված գերակա խնդրի լուծման համար 2018թ. պետական բյուջեով լրացուցիչ  |

|    |ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:                                |

|____|____________________________________________________________________|

|10. |«ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և  արդյունավետության       |

|    |բարձրացման նպատակով վերջիններիս հաշիվների գանձապետարանի միջոցով     |

|    |վարում» խնդրի ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիր սահմանելու |

|    |անհրաժեշտության վերաբերյալ                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկայումս պետությանը և  համայնքներին պատկանող դրամական միջոցները   |

|    |հիմնականում համախմբված են գանձապետական միասնական հաշվում:           |

|    |Բացառություն են կազմում ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և  պետական ու          |

|    |համայնքային մասնակցությամբ ընկերությունների հաշիվների մնացորդները,  |

|    |որոնք շրջանառվում են բանկային համակարգի միջոցով: Այս հանգամանքը չի  |

|    |ապահովում այս միավորների գործունեության պատշաճ թափանցիկությունը և   |

|    |միջոցների (որոնք կազմում են պետական ֆինանսների բաղկացուցիչ մասը)    |

|    |օգտագործման արդյունավետությունը:                                    |

|    |Դրանով պայմանավորված, ՊՈԱԿ-ների դրամական հոսքերի կառավարման         |

|    |արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական կարգապահությունը       |

|    |բարելավելու, ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության ավելի բարձր    |

|    |աստիճան ապահովելու և  դրանով իսկ պետական ֆինանսների կառավարման      |

|    |արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել      |

|    |ՊՈԱԿ-ների հաշիվների վարումը գանձապետարանի միջոցով:                  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ակնկալվում է, որ 2018 թվականի ավարտին ՊՈԱԿ-ների հաշիվների վարումը   |

|    |կկազմակերպվի գանձապետարանի միջոցով: Վերը նշված գերակա խնդրի         |

|    |իրականացման ուղղությամբ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել     |

|    |հետևյալ  քայլերը` ծրագրային ապահովման ձեռքբերում, թեստավորում և     |

|    |ներդրում:                                                           |

|    |Նշված գերակա խնդրի լուծման համար ՀՀ 2018 թ. պետական բյուջեով        |

|    |լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:                      |

|____|____________________________________________________________________|

|11. |«Գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացում» խնդրի ՀՀ           |

|    |կառավարության 2018 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության  |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Էլեկտրոնային եղանակով գնումներն իրականացվում են էլեկտրոնային        |

|    |գնումների Armeps համակարգի միջոցով: Համակարգի գործնական կիրառման    |

|    |ընթացքում անհրաժեշտություն է առաջացել արդիականացնելու համակարգը և   |

|    |համապատասխանեցնելու Էլեկտրոնային կառավարման համակարգերի ժամանակակից |

|    |չափորոշիչներին:                                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ունենալ էլեկտրոնային  |

|    |գնումների արդիականացված համակարգ:                                   |

|    |Նշված գերակա խնդրի լուծման համար 2018 թ. պետական բյուջեով լրացուցիչ |

|    |ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:                                |

|____|____________________________________________________________________|

|12. |«Նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական      |

|    |հաշվետվություններ պատրաստելու նպատակով միջանկյալ համախմբման         |

|    |գործիքների և  մեթոդաբանության մշակում և  պիլոտավորում ՀՀ մեկ        |

|    |նախարարությունում» խնդիրը ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա      |

|    |խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման       |

|    |մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվապահական      |

|    |հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում         |

|    |վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել և  ներկայացնել     |

|    |համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Առանձին ֆինանսական         |

|    |հաշվետվությունների պատրաստման համակարգերի ներդրման փուլը            |

|    |իրականացվում է սկսած 01.01.2016 թ.-ից և  նախատեսվում է իրականացնել  |

|    |2016-2018 թթ. ընթացքում: Այս փուլի նպատակը հանրային հատվածի առանձին |

|    |կազմակերպություններում միջազգային չափանիշներին համահունչ հաշվեգրման |

|    |հիմունքով հաշվառում վարելու և  ֆինանսական հաշվետվություններ         |

|    |պատրաստելու մշակույթի ձևավորումն  է:                                |

|    |Համակարգի ներդրման հաջորդ փուլը միջանկյալ (նախարարությունների       |

|    |մակարդակով) համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու     |

|    |համակարգերի ներդրման փուլն է, որը իրականացվելու է առաջիկա մի քանի   |

|    |տարիների ընթացքում:                                                 |

|    |Նախատեսվում է մշակել համապատասխան իրավական դաշտ` միջանկյալ          |

|    |համախմբման գործիքներ և  մեթոդաբանություն` նախարարությունների        |

|    |մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստելու     |

|    |համար, որը զուգահեռաբար պիլոտավորվելու է ՀՀ մեկ նախարարությունում:  |

|    |Երկրորդ փուլի նպատակը նախարարությունների մակարդակով համախմբված      |

|    |ֆինանսական հաշվետվությունների ստացման ընթացակարգերի ձևավորումն  է:  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ունենալ համապատասխան  |

|    |իրավական դաշտ` միջանկյալ համախմբման գործիքներ և  մեթոդաբանություն`  |

|    |նախարարությունների մակարդակով համախմբված ֆինանսական                 |

|    |հաշվետվությունների պատրաստելու համար:                               |

|____|____________________________________________________________________|

|13. |«ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի խեղաթյուրում և  շահույթի տեղաշարժ           |

|    |(արտահանում)» ծրագրին (BEPS ծրագիր) ՀՀ անդամակցություն» խնդիրը ՀՀ   |

|    |կառավարության 2018 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության  |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունը կարող է կիրառել BEPS ծրագրի  |

|    |առանձին գործողությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված              |

|    |հայեցակարգերը և  մոտեցումները, սակայն չի կարող անմիջականորեն        |

|    |մասնակցել վերջիններիս մշակմանը:                                     |

|    |Մինչդեռ, ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի խեղաթյուրում և  շահույթի տեղաշարժ   |

|    |(արտահանում)» ծրագրին (BEPS ծրագիր) ՀՀ անդամակցությունը եզակի       |

|    |հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը հավասար ձայնի     |

|    |իրավունքով անմիջականորեն մասնակցելու աշխարհի շուրջ 100 երկրների,    |

|    |այդ թվում ՏՀԶԿ/Մեծ քսանյակի երկրների հետ համատեղ, հարկման բազայի    |

|    |խեղաթյուրմանը և  շահույթների տեղաշարժին (BEPS) ուղղված օրենսդրական  |

|    |աշխատանքներին:                                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է դառնալ ՏՀԶԿ-ի         |

|    |«Հարկվող բազայի խեղաթյուրում և  շահույթի տեղաշարժ (արտահանում)»     |

|    |ծրագրի (BEPS ծրագիր) անդամ:                                         |

|    |Նշված գերակա խնդիրը լուծելու համար 2018թ. պետական բյուջեով          |

|    |միջոցներ նախատեսված չեն:                                            |

|____|____________________________________________________________________|

|14. |«Միջազգային լավագույն փորձին համահունչ էլեկտրոնային առևտրի          |

|    |շրջանակներում առաջացող հարկային հարաբերությունների իրավակարգավորմանն|

|    |ուղղված միջոցառումների իրականացում» ՀՀ կառավարության 2018 թվականի   |

|    |գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ                  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |«Էլեկտրոնային առևտուր»  գործողությունը հանդիսանում է BEPS ծրագրի    |

|    |1-ին գործողությունը, որով նախատեսված հարկային հարաբերությունները    |

|    |կարգավորող դրույթների տեղայնացումը հնարավորություն կտա Հայաստանի    |

|    |Հանրապետությունում ներդնել էլեկտրոնային առևտրի  միջոցով իրականացվող |

|    |գործարքների հարկման` միջազգային լավագույն փորձին համահունչ իրավական |

|    |կարգավորումներ:                                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է մինչև  2018 թվականի   |

|    |դեկտեմբերի 15-ը քննարկել BEPS ծրագրի 1-ին գործողությամբ սահմանված   |

|    |կարգավորումների` ՀՀ օրենսդրության մեջ տեղայնացման                   |

|    |հնարավորությունները:                                                |

|    |Նշված գերակա խնդրի լուծման համար 2018թ. պետական բյուջեով լրացուցիչ  |

|    |ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:                                |

|____|____________________________________________________________________|

|15. |«Առնվազն թվով 6 պետությունների հետ կրկնակի հարկումը բացառող         |

|    |համաձայնագրերի ստորագրումն (ուժի մեջ մտնելն) ապահովելու նպատակով    |

|    |անհրաժեշտ միջոցառումների իրականացում» խնդիրը ՀՀ կառավարության 2018  |

|    |թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը թվով 46 պետությունների հետ    |

|    |ունի կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր: Այդուհանդերձ,   |

|    |տնտեսության և  միջպետական առևտրի  զարգացման ու տնտեսական կապերի     |

|    |աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում   |

|    |մշտապես ընդլայնել նաև  կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի      |

|    |շրջանակը` դրանով իսկ խթանելով տնտեսական աճը և  արտահանման ծավալների |

|    |աճը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվել է, որ    |

|    |մինչև  2018 թվականի ավարտը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի  |

|    |քանակը կընդլայնվի թվով 8-ով:                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է մինչև  2018 թվականի   |

|    |ավարտը առնվազն 6-ով ավելացնել կրկնակի հարկումը բացառող              |

|    |համաձայնագրերի քանակը:                                              |

|    |Նշված գերակա խնդրի լուծման համար 2018թ. պետական բյուջեով լրացուցիչ  |

|    |ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:                                |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և  տեղեկատվական         |

|                      տեխնոլոգիաների նախարարություն                      |

|_________________________________________________________________________|

|16. |Խթանել հայկական ՏՏ-ի կամ ՏՀՏ-ի արտադրանքի մրցունակ բրենդի           |

|    |ձևավորմանը  և  ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող    |

|    |արտադրանքը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև  խթանել այլ            |

|    |համակարգերի հետ ինտեգրմանը միջոցառման իրականացման վերաբերյալ        |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Խթանել հայկական ՏՏ-ի կամ ՏՀՏ-ի արտադրանքի մրցունակ բրենդի           |

|    |ձևավորմանը  և  ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող    |

|    |արտադրանքը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև  խթանել այլ            |

|    |համակարգերի հետ ինտեգրման միջոցառումը իրականացվում է հիմք           |

|    |ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 19-ի N 646-Ա       |

|    |որոշման հավելվածի 3-րդ գլխի 3.6 բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ  |

|    |ենթակետը, որի նպատակն է ՏՀՏ ոլորտի գործարար համայնքի հետ պարբերաբար |

|    |կազմակերպել քննարկումներ` առկա խնդիրների վերհանում և  լուծման       |

|    |մեխանիզմները մշակելու համար, զարգացնել ուսումնական կենտրոններում ՏՀՏ|

|    |ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունները` վերազգային            |

|    |ընկերությունների ներգրավմամբ, ապահովել Գյումրի և  Վանաձոր           |

|    |քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և  ինովացիոն                   |

|    |ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ   |

|    |գործունեության և  խրախուսել գիտության և  մասնավոր հատվածի միջև      |

|    |համագործակցությունը` առևտրայնացնելով  գիտական հետազոտությունների    |

|    |արդյունքները:                                                       |

|    |Միաժամանակ, գերակա խնդրի նպատակն է հանդիսանում նաև  Գերմանիայում    |

|    |կայանալիք «Cebit 2018» ցուցահանդեսին և  Հնդկաստանում կայանալիք      |

|    |«WCIT 2018» համաժողովին տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան            |

|    |կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ  |

|    |ոչ ֆինանսական աջակցության տրամադրումը:                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Արդյունքում կստեղծվի ավելի բարենպաստ պայմաններ ՏՀՏ ոլորտի           |

|    |գրավչության բարձրացման և  ներդրումների ներգրավման ուղղությամբ,      |

|    |կձևավորվի  ՀՀ բրենդը ներկայացնող արտադրանք և  զարկ կտրվի            |

|    |գիտություն-մասնավոր հատված համագործակցությանը, կխթանի ՏՀՏ ոլորտի    |

|    |կադրերի պատրաստմանը և  վերապատրաստման, ինչպես նաև  կխթանի ՀՀ Շիրակի |

|    |և  Լոռու մարզերում տեխնոլոգիատար ընկերությունների ու աշխատատեղերի   |

|    |ստեղծման, տեղեկատվական և  բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ    |

|    |մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման:                        |

|____|____________________________________________________________________|

|17. |2018 թվականին պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների      |

|    |մշակման ժամանակակից կենտրոնների ստեղծման վերաբերյալ                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2018 թվականին պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների      |

|    |մշակման ժամանակակից կենտրոնների ստեղծման ծրագիրը մշակվում է հիմք    |

|    |ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 19-ի N 646-Ա       |

|    |որոշման հավելվածի 3-րդ գլխի 3.6 բաժնի 3-րդ կետի 4-րդ ենթակետի բ)    |

|    |պարբերությունը և  նպատակը ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիական         |

|    |ծրագրերի և  տարբեր բովանդակությամբ տվյալների անվտանգ, անխափան և     |

|    |հուսալի ժամանակակից պահոցներ և  ծառայություններ ստեղծելն է:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ տարածքային և  տարածաշրջանում      |

|    |ընկերությունների ծառայությունների և  ծրագրերի, ինչպես նաև  տեղական  |

|    |բովանդակությամբ տվյալների պահոցի ստեղծմանն ուղղված                  |

|    |պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հարթակների            |

|    |ձևավորումն,  կենտրոնների ստեղծման նպատակով մրցութային փաթեթի        |

|    |մշակումն է և  մրցույթի անցկացում:                                   |

|____|____________________________________________________________________|

|18. |Զարգացնել և  ստեղծել ՏՀՏ-ի ծառայությունների մատուցման էլեկտրոնային  |

|    |հարթակներ միջոցառումների իրականացման վերաբերյալ                     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ տնտեսության ճյուղերում ՏՏ-ի և  ՏՀՏ-ի լուծումների կիրառման        |

|    |ընդլայնում միջոցառումը իրականացվում է հիմք ընդունելով ՀՀ            |

|    |կառավարության 2017 թվականի հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի   |

|    |3-րդ գլխի 3.6 բաժնի 3-րդ կետի 5-րդ ենթակետը, որի նպատակն է          |

|    |դյուրացնել կազմակերպությունների կողմից հաշվետվությունների           |

|    |ներկայացման գործընթացը` թղթային ձևաչափից  անցնելով էլեկտրոնային     |

|    |ձևաչափին,  ստեղծել հաշվետվությունների առցանց վերլուծության          |

|    |ժամանակակից համակարգ և  երեք տարվա կտրվածքով թվայնացնել արխիվային   |

|    |նյութերը` ինտեգրելով թվայնացված նյութերը գործող ավտոմատացված        |

|    |համակարգերին:                                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Կդյուրանա հաշվետվությունների ներկայացման գործընթացը և               |

|    |հնարավորություն կստեղծվի իրական ժամանակում գնահատել տեղեկատվության  |

|    |հավաքագրման և  վերլուծության արդյունքները, ինչպես նաև  կթվայնացվի   |

|    |արխիվային նյութերը` էլեկտրոնային ծառայությունների մատուցումը        |

|    |դյուրացնելու համար:                                                 |

|____|____________________________________________________________________|

|19. |Ներդնել ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում`         |

|    |ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և  շահագործման պայմանագրերի    |

|    |միջոցով                                                             |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդիրը պայմանավորված է Ճանապարհների սպասարկման և  շահագործման|

|    |պայմանագրերի վերանայման արդյունքում միջպետական և  հանրապետական      |

|    |նշանակության ավտոճանապարհների սպասարկման արդյունավետության          |

|    |բարձրացման անհրաժեշտությունից:                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ճանապարհների սպասարկմանը  |

|    |ուղղված միջոցների ավելի արդյունավետ օգտագործում, ճանապարհների որակի |

|    |բարձրացում, միջազգային փորձի ներդրում:                              |

|____|____________________________________________________________________|

|20. |Գույքագրել, քարտեզագրել և  թվայնացնել ՀՀ ճանապարհային ցանցը         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ ճանապարհային ցանցի գույքագրում, քարտեզագրում և  թվայնացում,      |

|    |ճանապարհների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում:                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ ճանապարհային ցանցի վերաբերյալ տեղեկությունների հասանելիություն,  |

|    |ճանապարհային ցանցի էլեկտրոնային տարբերակի պահպանման հնարավորություն:|

|____|____________________________________________________________________|

|21. |Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի             |

|    |շարունակություն                                                     |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի |

|    |շինարարական աշխատանքների իրականացում                                |

|    |3-րդ տրանշի շինարարական և  կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքների |

|    |իրականացում:                                                        |

|    |1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |Տրանշ 2-ի շինարարական աշխատանքների շարունակություն, տրանշ 3-ի       |

|    |կոմունիկացիաների տեղափոխման համար կատարվում են                      |

|    |ուսումնասիրություններ, իսկ տրանս 4-ի իրականացման համար              |

|    |բանակցություններ են ընթանում շահագրգիռ կազմակերպությունների հետ:    |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի             |

|    |շարունակություն                                                     |

|    |3. Ակնկալվող արդյունքը                                              |

|    |Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամբողջացնելու Հյուսիս-հարավ |

|    |ճանապարհային միջանցքի Աշտարակ-Լանջիկ և  Սիսիան-Քաջարան հատվածում    |

|    |ժամանակակից չափանիշները բավարարող ավտոմոբիլային ճանապարհ ունենալու  |

|    |հեռանկարը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|22. |ՀՀ համայնքների համապատասխան միջպետական նշանակության                 |

|    |ավտոճանապարհներին կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ    |

|    |բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովման վերաբերյալ             |

|    |                                                                    |

|    |1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                      |

|    |Նշված գործընթացի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության         |

|    |2017թ. Հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3-րդ մասի 3.6-րդ գլխի |

|    |2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերություն պահանջից: ՀՀ-ում          |

|    |համայնքների համապատասխան միջպետական նշանակության ավտոճանապարհներին  |

|    |կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում     |

|    |գտնվող ճանապարհով ապահովում:                                        |

|    |1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                          |

|    |ՀՀ-ում ներկայումս համայնքային նշանակության ավտոմոբիլային որոշ       |

|    |ճանապարհները գտնվում են անբավարար վիճակում, ինչը խոչընդոտ է         |

|    |հանդիսանում այդ համայնքներից դեպի մարզկենտրոնների կամ այլ           |

|    |համայնքների հետ առևտրի  զարգացմանը, ինչպես նաև  բավարար չափով չի    |

|    |ապահովում այդ ճանապարհներով անվտանգ երթևեկությունը:                 |

|    |2. Կարգավորման առարկան                                              |

|    |43.4 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման      |

|    |միջոցով ապահովել այդ համայնքներից առնվազն մեկ լավ կամ բավարար       |

|    |վիճակում գտնվող ճանապարհների առկայություն:                          |

|    |3. Կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը                             |

|    |ՀՀ-ում համայնքների համապատասխան միջպետական նշանակության             |

|    |ավտոճանապարհներին կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ    |

|    |բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովում:                       |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն         |

|_________________________________________________________________________|

|23. |Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության առաջնահերթ խնդիրն է|

|    |անհրաժեշտ սննդամթերքների ֆիզիկական և  տնտեսական մատչելիության       |

|    |ապահովումը, Ներկայումս հանրապետությունում առաջնահերթ անհրաժեշտ      |

|    |պարենամթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով         |

|    |գնահատված, կազմում է շուրջ 60 տոկոս:                                |

|    |Պարենային անվտանգության ապահովման հիմնական խնդիրներից և             |

|    |ուղղություններից է ագրոպարենային համակարգի զարգացումը, բուսական և   |

|    |կենդանական ծագում ունեցող տեղական արտադրության պարենամթերքի         |

|    |ֆիզիկական մատչելիության ապահովումը:                                 |

|    |Մի շարք պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հանրապետությունում |

|    |չափազանց ցածր է, դա հիմնականում վերաբերում է ցորենին, անասնապահական |

|    |ծագման մթերքներին (բացառությամբ մանր եղջերավորների մսի և  ձվի):     |

|    |Հետևաբար  պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը             |

|    |կարևորագույն  գերակա խնդիր է:                                       |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Կբարձրանա գյուղատնտեսությունում տնտեսվարողների բարձր վերարտադրության|

|    |սերմերով ապահովվածության մակարդակը, որը բուսաբուծական արտադրանքի    |

|    |ծավալների ավելացման և  արդյունավետության բարձրացման կարևոր          |

|    |երաշխիքներից մեկն է:                                                |

|    |Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման արդյունքում       |

|    |վնասատուների պատճառած կորուստը կնվազի 70-85%-ով: Ագրոքիմիական       |

|    |հետազոտությունների և  բերրիության բարձրացման ծրագրի շնորհիվ 170     |

|    |համայնքի համար կմշակվեն ագրոքիմիական քարտեզներ, որոնք հիմք կծառայեն |

|    |հիմնավորված նորմաներով պարարտացման համար:                           |

|    |Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը  և  զարգացմանն ուղղված    |

|    |միջոցառումների իրականացումը կնպաստի գյուղատնտեսական ռեսուրսների     |

|    |առավել արդյունավետ օգտագործմանը, տնտեսվարողների գործունեության      |

|    |պայմանների բարելավմանը, ընդլայնված վերարտադրության ապահովմանը,      |

|    |գյուղատնտեսական արտադրության և  սպասարկումների առավել արդյունավետ   |

|    |կազմակերպմանը, կոոպերատիվներին կտրամադրվի գյուղատնտեսական տեխնիկա:  |

|    |Կխթանվի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200         |

|    |հեկտարով կավելանան պտղատու այգետարածքները, Հանրապետության           |

|    |համայնքային մակարդակով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»     |

|    |ծրագրի շրջանակներում շուրջ 10.7 մլն կանխարգելիչ պատվաստումների և    |

|    |ախտորոշիչ միջոցառումների իրականացումը կնպաստի կենդանիների վարակիչ   |

|    |հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի        |

|    |ստեղծմանը` մոտ 99.9%-ով, անասնաբուժասանիտարական տեսակետից           |

|    |բարձրորակ անասնապահական մթերքի և  հումքի արտադրության ապահովմանը,   |

|    |կխթանի արտահանման և  ներկրման գործընթացին, կնպաստի տնտեսության      |

|    |զարգացմանը` բարելավելով ազգաբնակչության սոցիալական վիճակը:          |

|    |Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների       |

|    |սուբսիդավորման նոր մեխանիզմներով ծրագրի իրականացման արդյունքում     |

|    |գյուղատնտեսությունում ավելի քան 2000 տնտեսավարողի կտրամադրվի շուրջ  |

|    |9.4 մլրդ դրամի մատչելի տոկոսադրույքներով վարկեր:                    |

|    |Պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական        |

|    |համակարգի ներդրման համար:                                           |

|    |Բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, դաշտային             |

|    |կերարտադրության բարելավման, անասնաբուծության արդյունավետության      |

|    |բարձրացման, գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանման, արտադրական  |

|    |կարողությունների և  արժեշղթայի զարգացմանն ուղղված համայնքների       |

|    |գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և  մրցունակության երկրորդ    |

|    |ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվների և  ֆերմերային   |

|    |տնտեսությունների ձևավորմանը  և  զարգացմանն ուղղված միջոցառումների   |

|    |իրականացումը կնպաստի գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ |

|    |օգտագործմանը, տնտեսվարողների գործունեության պայմանների բարելավմանը, |

|    |ընդլայնված վերարտադրության ապահովմանը, գյուղատնտեսական արտադրության |

|    |և  սպասարկումների առավել արդյունավետ կազմակերպմանը:                 |

|____|____________________________________________________________________|

|24. |Գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն  ռեսուրսների         |

|    |մատչելի գներով մատակարարում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է              |

|    |գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն  ռեսուրսների,        |

|    |մասնավորապես, հանքային պարարտանյութերի մատչելի գներով մատակարարման  |

|    |ծրագրի շարունակմամբ, գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար     |

|    |գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման, ագրոտեխնիկական        |

|    |պահանջների կատարման անհրաժեշտությամբ:                               |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում`                                       |

|    |- գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար պայմաններ կստեղծվեն    |

|    |գյուղատնտեսական մշակաբույսեր մշակման ժամանակ ագրոտեխնիկական         |

|    |պահանջների կատարման համար,                                          |

|    |- կբարձրանա գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող հանքային         |

|    |պարարտանյութերի մատչելիության մակարդակը,                            |

|    |- կբարձրանա գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը և         |

|    |արտադրության արդյունավետությունը, կավելանան արտադրության ծավալները  |

|    |և  տնտեսվարողների եկամուտները,                                      |

|    |- կբարձրանա գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը և            |

|    |ինքնաբավության մակարդակը,                                           |

|    |- պայմաններ կստեղծվեն հողային ռեսուրսների նպատակային օգտագործման    |

|    |մակարդակի բարձրացման համար:                                         |

|____|____________________________________________________________________|

|25. |Անասնապահության ճյուղի կայունացմանն ուղղված միջոցառումների          |

|    |իրականացում                                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Անասնաբուծության զարգացումը պահանջում է հանրապետությունում տոհմային |

|    |տնտեսությունների ձևավորման,  մաքրացեղ տոհմային կենդանիների          |

|    |գլխաքանակի ավելացման և  տավարաբուծական մասնագիտացում ունեցող        |

|    |տնտեսություններում բուծվող կենդանիների տոհմամթերատու հատկանիշների   |

|    |բարելավմանն ուղղված պետական աջակցության միջոցառումների իրականացում: |

|    |Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելուց հետո Հայաստանի        |

|    |Հանրապետությունը ստանձնել է վարել տոհմային անասնաբուծության ոլորտում|

|    |իրականացվող միասնական քաղաքականություն, որում առաջնահերթ            |

|    |նշանակություն է տրվում տոհմաբուծարանների ստեղծմանն ու               |

|    |գործունեությանը:                                                    |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Տոհմային բարձրարժեք կենդանիների վերարտադրությունից ստացված տոհմային |

|    |մատղաշը փոխշահավետ պայմաններով կվաճառվի հանրապետության              |

|    |տավարաբուծական տնտեսություններին, ինչը հնարավորություն կընձեռի      |

|    |տոհմային տնտեսություններին շարունակել ՀՀ ներկրված բարձրարժեք        |

|    |տոհմային կենդանիների մաքուր բուծման գործընթացը:                     |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում հնարավորություն կընձեռվի սկիզբ դնել    |

|    |տոհմաբուծարանների ստեղծման գործընթացին, որը, հետագա տարիներին       |

|    |ընդլայնելով, հիմք կհանդիսանա տոհմաբուծարանների ցանցի ձևավորմանը:    |

|    |Նախատեսվում է 2018 թվականից մեկնարկել այս ուղղությամբ իրականացվող   |

|    |աշխատանքները և  մինչև  2018 թվականի ավարտը հիմնել առաջին            |

|    |տավարաբուծական տոհմաբուծարանը` Հայաստանի ազգային ագրարային          |

|    |համալսարանի` Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բազայի վրա:   |

|____|____________________________________________________________________|

|26. |Գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացմանն ուղղված     |

|    |միջոցառումների իրականացում                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Գյուղատնտեսության զարգացման և  արդյունավետության բարձրացման գործում |

|    |առանձնակի կարևորվում  է տեխնիկական վերազինման, գյուղատնտեսական      |

|    |տեխնիկայի օգտագործման և  սպասարկման արդյունավետության բարձրացման    |

|    |խնդիրները:                                                          |

|    |Մեքենատրակտորային հավաքակազմի վերազինման գործում առկա               |

|    |դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող   |

|    |սուբյեկտների և  գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ       |

|    |հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր       |

|    |գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մատչելի մեխանիզմների |

|    |բացակայությամբ:                                                     |

|    |Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն|

|    |օգտագործվում է 20 տարվանից ավելի և  անցել է ամորտիզացիայի համար     |

|    |սահմանված ժամկետները:                                               |

|    |Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով  կտրուկ ավելանում  |

|    |է նորոգումների և  տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով    |

|    |բարձրանում են նաև  ծառայությունների սակագները:                      |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Հանրապետությունում մեքենատրակտորային կայաններ` որոնց կողմից         |

|    |կիրականացվի հանրապետության գյուղատնտեսությունում մեքենայական        |

|    |աշխատանքների ծառայության մատուցում:                                 |

|    |Ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի       |

|    |իրականացմամբ նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  |

|    |գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի          |

|    |բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման  |

|    |համար:                                                              |

|    |Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման պիլոտային ծրագրի        |

|    |իրականացման շրջանակներում կձևավորվեն  մեքենատրակտորային կայաններ`   |

|    |որոնց կողմից կիրականացվի հանրապետության գյուղատնտեսությունում       |

|    |մեքենայական աշխատանքների ծառայության մատուցում: Ծրագրի իրականացումը |

|    |հնարավորություն կստեղծի ձևավորել  նաև  գյուղատնտեսական տեխնիկայի    |

|    |սպասարկման կենտրոններ:                                              |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում