Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(22-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|27. |Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն     |

|    |ուղղված միջոցառումների իրականացում                                  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և  այլ              |

|    |առանձնահատկություններով պայմանավորված, գյուղատնտեսության ոլորտը     |

|    |հանդիսանում է բարձր ռիսկային: Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով  |

|    |վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում  |

|    |կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%:         |

|    |Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի   |

|    |պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում               |

|    |տնտեսավարողների եկամուտները:                                        |

|    |Ոռոգման համակարգերի շարքում կաթիլային ոռոգման համակարգը ամենա-      |

|    |արդյունավետներից է: Զարգացած երկրներում այն համարվում է այգու       |

|    |մշակության կարևոր  նախապայման: Սակայն դրա ներդրումը սահմանափակ      |

|    |ֆինանսական միջոցներ ունեցող հանրապետության գյուղատնտեսությունում    |

|    |տնտեսավարողների համար լուրջ խոչընդոտ է:                             |

|    |Տնտեսության զարգացման ներկայիս փուլում գյուղատնտեսական աշխատանքների |

|    |արդյունավետության բարձրացման համար խիստ անհրաժեշտ է ժամանակին       |

|    |ստանալ բնակլիմայական անբարենպաստ ազդեցության վերաբերյալ             |

|    |մոնիթորինգային տվյալներ և  արագ արձագանքել հետևանքների  մեղմմանը:   |

|    |Այդ նպատակին է ծառայելու աշխարհագրական տվյալների թվայնացված         |

|    |համակարգի ներդրման ծրագիրը:                                         |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրի իրականացման արդյունքում       |

|    |նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ |

|    |1350 հա խաղողի և  պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման   |

|    |համար, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե       |

|    |կբացառվի կարկուտի հասցված վնասների ռիսկը, կբարելավվի բերքի որակը,   |

|    |կավելանա տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության     |

|    |համար գրավչությունը:                                                |

|    |Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը կնվազեցնի մշակության        |

|    |ժամանակ ծախսվող նյութական միջոցները և  մարդկային ռեսուրսները,       |

|    |կբարձրացնի բերքատվությունը, կնպաստի հանրապետության ջրային,          |

|    |էներգետիկ և  հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը:   |

|    |Աշխարհագրական տվյալների թվայնացված համակարգի ներդրման երկրորդ փուլի |

|    |աշխատանքների իրականացման արդյունքում հանրապետության բոլոր մարզերի   |

|    |կտրվածքով կիրականացվի գյուղատնտեսական նշանակության հողերի լիարժեք   |

|    |քարտեզագրում, վերջիններիս վերաբերյալ կկազմվի առավել ամբողջական      |

|    |պատկերացում:                                                        |

|____|____________________________________________________________________|

|28. |Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ճյուղի աջակցություն և           |

|    |ագրոպարենային արտադրանքի իրացման գործընթացի բարելավում              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտը հանրապետության           |

|    |արդյունաբերության առաջատար ճյուղերից է, վերջինիս տեսակարար կշիռն    |

|    |ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2016 թվականի       |

|    |տվյալներով կազմել է 37.3%, իսկ մշակող արդյունաբերությունում` 59.6%: |

|    |Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում |

|    |է գյուղատնտեսական մթերքների երաշխավորված իրացման և  վերարտադրության |

|    |ապահովման կարևորագույն  ոլորտներից մեկը և  տնտեսության այդ ոլորտի   |

|    |զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության       |

|    |զարգացումը:                                                         |

|    |Մյուս կողմից ագրոպարենային ոլորտի արդյունավետության և               |

|    |մրցունակության մակարդակի բարձրացումը, մարքեթինգային գործունեության  |

|    |իրականացումը և  ներդրումների ավելացումը պահանջում է ապրանքայնության |

|    |մակարդակի բարձրացում, որը հնարավոր է միայն իրացման և  արտահանման    |

|    |գործընթացի տարբեր օղակների գործունեության բարելավման միջոցով:       |

|    |Վերջինս պահանջում է պետություն-մասնավոր հատված համագործակցության մի |

|    |շարք քայլերի ձեռնարկում` ուղղված մթերումների գործընթացի             |

|    |բարելավմանը, այդ բնագավառում պայմանագրային հարաբերությունների       |

|    |կատարելագործմանը, մթերված գյուղատնտեսական հումքի արժեքը գյուղացիական|

|    |տնտեսություններին կարճ ժամկետում վճարման ապահովմանը:                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Կբարձրանա ագրոպարենային ոլորտի գրավչության և  ապրանքայնության       |

|    |մակարդակը, որը կխթանի ագրոպարենային ոլորտում ներդրումների           |

|    |ավելացմանը, արդյունքում կբարձրանա արդյունավետությունը, կավելանան    |

|    |արտադրության և  իրացման ծավալները: Դա կնպաստի նաև  գյուղական        |

|    |բնակավայրերում եկամուտների ավելացմանը և  աղքատության մակարդակի      |

|    |կրճատմանը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|29. |Գինեգործության վարկանիշի և  մրցունակության բարձրացում               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ գործող օրենսդրությամբ թորած ալկոհոլային խմիչքների և  խմորման     |

|    |նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք    |

|    |բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն |

|    |դրամ, իսկ կոնյակի և  բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա |

|    |գործունեություն չի համարվում, և  այդ գործունեության իրականացման     |

|    |իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ, որի պատճառով            |

|    |անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և  բրենդիի սպիրտների           |

|    |ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազ. լիտր կոնյակի    |

|    |սպիրտ, որը համարժեք է շուրջ 88.0 հազ. տոննա խաղողի, և  նշված        |

|    |ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ     |

|    |ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և         |

|    |մթերումների կազմակերպման համար: Բացի այդ սահմանված տարեկան տուրքի   |

|    |15 մլն դրամ դրույքաչափը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում   |

|    |խոշոր և  մանր ընկերությունների համար:                               |

|    |Մյուս կողմից ակցիզային հարկի գործող դրույքաչափերը չեն նպաստում      |

|    |հանրապետությունում կոնյակի իրացման ծավալների ավելացմանը (ակցիզային  |

|    |հարկի գործող դրույքաչափերի փոփոխության նախորդ տարում` 2012 թվականին |

|    |կոնյակի իրացման ծավալները կազմել են 1888.7 հազ. լիտր, իսկ           |

|    |հավաքագրված ակցիզային հարկը` 2244.5 մլն դրամ: Հաջորդ տարիներին      |

|    |կոնյակի իրացման ծավալներն ու հավաքագրվող ակցիզային հարկի մուտքերը   |

|    |աստիճանաբար նվազել և  2016 թվականին կազմել են համապատասխանաբար      |

|    |885.8 հազ. լիտր և  2096.1 մլն դրամ կամ 2012 թվականի համեմատ         |

|    |հանրապետությունում կոնյակի իրացման ծավալները նվազել են 1002.9 հազ.  |

|    |լիտրով կամ ավելի քան 2 անգամ, իսկ հավաքագրված ակցիզային հարկը       |

|    |նվազել է 148.4 մլն դրամով կամ 6.6 տոկոսով):  Գինեգործության ոլորտի  |

|    |զարգացումը, խաղողի նկատմամբ առկա պահանջարկի մեծացումը, թողարկվող    |

|    |արտադրանքի որակի և  մրցունակության մակարդակի բարձրացումն ու իրացման |

|    |ծավալների ավելացումն անհնար է ապահովել առանց դրանց նպաստող հարկային |

|    |քաղաքականության իրականացման և  հավասար մրցակցային միջավայրի         |

|    |ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման:                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գինեգործության ոլորտի տնտեսավարողների համար կապահովվի հավասար       |

|    |մրցակցային միջավայր, պետական տուրքի և  ակցիզային հարկի դրույքաչափերի|

|    |փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները միտված կլինեն ոլորտի |

|    |զարգացմանը, արտադրության ու իրացման ծավալների և  պետական բյուջեի    |

|    |մուտքերի ավելացմանը, խաղողի նկատմամբ առկա պահանջարկի մեծացմանը,     |

|    |խաղողագործության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և  խաղողի    |

|    |մթերման հիմնախնդրի մեղմմանը:                                        |

|____|____________________________________________________________________|

|30. |Ագրոպարենային ոլորտում արտաքին ներդրումների ներգրավման գործընթացի   |

|    |ակտիվացում                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ագրոպարենային ոլորտի զարգացումը, մասնավորապես արդիական              |

|    |տեխնոլոգիաների և  կառավարման առաջավոր մեթոդների կիրառումը պահանջում |

|    |է զգալի միջոցների ներդրում, որն անհնար է ապահովել առանց արտաքին     |

|    |ռեսուրսների ներգրավման:  Վերջինս պահանջում է այդ գործընթացի         |

|    |ակտիվացման քայլերի ձեռնարկում, մասնավորապես գյուղատնտեսության       |

|    |բնագավառում համագործակցության մասին միջազգային համաձայնագրերի       |

|    |շրջանակներում իրականացվող միջոցառումներին և  նախաձեռնություններին   |

|    |մասնակցության ապահովում, միջազգային կազմակերպությունների և          |

|    |օտարերկրյա պետությունների մասնագետների և  պատվիրակությունների       |

|    |այցերի կազմակերպում:                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ագրարային ոլորտում երկկողմ և  բազմակողմ համագործակցության,          |

|    |միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության,              |

|    |միջկառավարական հանձնաժողովներին մասնակցության ակտիվացման,           |

|    |միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը կնպաստի        |

|    |ագրարային ներդրումների ավելացմանը և  արդյունքում ոլորտում           |

|    |արտադրության արդյունավետության բարձրացմանը և  արտադրության          |

|    |ծավալների ավելացմանը:                                               |

|____|____________________________________________________________________|

|31. |Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակը անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության|

|    |մակարդակի բարձրացումն է, սննդամթերքի անվտանգության միջազգային       |

|    |չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակումն ու  |

|    |ընդունումը, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումը:          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հանրապետությունում սննդամթերքի, ինչպես նաև  առաջին անգամ արտադրվող  |

|    |կամ շուկայահանվող նորահայտ և  հատուկ նշանակության սննդամթերքի ու    |

|    |սննդային հավելումների շուկայահանման, ինչպես նաև  սննդի շղթայում     |

|    |ընդգրկված տնտեսավարողների գործունեության իրականացման վայրի մասին    |

|    |լիազոր մարմնին տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանում:   |

|    |Միջազգային պահանջներին համապատասխան` մարդու սպառման համար նախատեսված|

|    |սննդամթերքի վերահսկողության ընթացակարգերի ու պահանջների սահմանում:  |

|    |Տեղական շուկայում և  տեղական սպառողներին սննդամթերքի անվտանգության  |

|    |միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով     |

|    |ապահովում, սննդամթերքի արտադրության և  պետական հսկողության          |

|    |ապահովման միջազգային ընդունելի գործելակերպի ստեղծում:               |

|____|____________________________________________________________________|

|32. |Խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքների իրականացում, «Խաղողի    |

|    |տնկարկների կադաստրի» հիմնում                                        |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Խաղողի տնկարկների կադաստրի ստեղծումը մաս է կազմում այն համալիր      |

|    |աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և         |

|    |գինեգործության զարգացմանը ընդհանրապես և  խաղողագինեգործական         |

|    |արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը`   |

|    |մասնավորապես: Նմանատիպ կադաստրի ստեղծումը ուղղված է նաև             |

|    |կեղծարարության դեմ պայքարին:                                        |

|    |Ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների        |

|    |տեղաբաշխումը և  վերահսկումը ընդունված է համաշխարհային պրակտիկայում  |

|    |և  վաղուց իրականացվել է աշխարհի զարգացած խաղողագինեգործական         |

|    |երկրներում:                                                         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում կստեղծվի էլեկտրոնային միասնական    |

|    |տեղեկատվական համակարգ, որում կտեղակայվի մշտապես թարմացվող           |

|    |տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մթերմամբ և  հումքի         |

|    |մշակությամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին:                    |

|    |Կվերհանվի և  կուսումնասիրվի խաղողագործական շրջաններում              |

|    |խաղողագործական, գինեգործական և  պատմամշակութային տարբերվող          |

|    |համատեքստ ունեցող միկրո և  մակրոշրջանները, կխթանվի աշխարհագրական    |

|    |նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը և  ներդրումը:      |

|    |Ստեղծված համակարգը հնարավորություն կտա գույքագրելու հանրապետության  |

|    |խաղողի տնկարկները, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը |

|    |և  կանխել հնարավոր կեղծարարությունները:                             |

|____|____________________________________________________________________|

|33. |Սննդի շղթայի օպերատորների շրջանում ըստ ոլորտների որակի կառավարման   |

|    |համակարգերի ներդրման աշխատանքների իրականացում                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջով` մասնավորապես ըստ ոլորտների, որակի |

|    |կառավարման համակարգերի փուլային ներդնում` առանձնահատուկ             |

|    |ուշադրություն դարձնելով արտահանվող առանձին ապրանքատեսակների որակի   |

|    |ստուգմանը: Սննդի շղթայի օպերատորների շրջանում որակի կառավարման      |

|    |համակարգերի ներդրմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացման  |

|    |նպատակն է ներկայացնել տնտեսավարողներին որակի կառավարման համակարգերի |

|    |արդյունավետությունը: Միջազգային պրակտիկայում ընդունված է Վտանգների  |

|    |վերլուծության և  հսկման կրիտիկական կետերի համակարգի կիրառումն       |

|    |արտադրության փուլում, որը թույլ է տալիս կատարել անցում ռիսկերի      |

|    |գնահատման և  կառավարման ներդրված համակարգի հիման վրա վտանգի         |

|    |հայտնաբերման ու կանխարգելման սկզբունքներով գործունեության           |

|    |կազմակերպմանն ու իրականացմանը: Հետևաբար,  նման համակարգերի          |

|    |ներդնումը վերջնական արտադրանքի համապատասխանությունը իրավական ակտերի |

|    |պահանջներին ստուգելու փոխարեն հնարավորություն կտա կանխարգելել       |

|    |վտանգները արտադրության փուլերում և  չկրել տնտեսական կորուստներ:     |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ըստ ոլորտների ունենալ     |

|    |իրազեկված սննդի շղթայի օպերատորներ, որակի կառավարման համակարգի      |

|    |աուդիտի իրականացում, գնահատված որակի կառավարման համակարգի աուդիտի   |

|    |գործընթաց, ինչը կնպաստի մակրոտնտեսական մակարդակով սպառողներին       |

|    |առաջարկվող սննդամթերքի անվտանգության, մրցունակության և  արտահանման  |

|    |ծավալների բարձրացմանը:                                              |

|____|____________________________________________________________________|

|34. |Տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրում           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |2-րդ կետի 2-րդ ենթակետով, մասնավորապես նախատեսվում է փուլերով       |

|    |իրականացնել տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրավորման և    |

|    |փուլերով կիրառել առանց սանիտարական անձնագրերի տրանսպորտային         |

|    |միջոցներով սննդամթերք տեղափոխող սննդի շղթայի օպերատորների նկատմամբ  |

|    |պատասխանատվության միջոցներ: Տրանսպորտային միջոցների սանիտարական     |

|    |անձնագրավորման նպատակն է բացառել տեղափոխման փուլում սննդամթերքի     |

|    |աղտոտման վտանգը և  սպառողին մատակարարել անվտանգ սննդամթերք:         |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ժամանակացույցի համաձայն   |

|    |ունենալ սանիտարական անձնագրավորված տրանսպորտային միջոցներ, ինչը     |

|    |կնպաստի իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան        |

|    |կահավորված տրանսպորտային միջոցներով սննդամթերքի տեղափոխում,         |

|    |սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը:                    |

|____|____________________________________________________________________|

|35. |Մսի իրացման և  գնման ոլորտում պարտադիր սպանդանոցային մորթի ապահովում|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով` մասնավորապես, մշակել և  ներդնել   |

|    |սպանդանոցների նկատմամբ հսկողության, անասնաբուժասանիտարական          |

|    |փորձաքննության և  մսի դրոշմման վարչարարության կատարելագործման ու    |

|    |արդյունավետության բարձրացման մեխանիզմներ:                           |

|    |Պարտադիր սպանդանոցային մորթի ժամանակացույցով սահմանված              |

|    |սպանդանոցային ծագման մսի իրացման նախապատրաստական աշխատանքների       |

|    |իրականացում` Ծառայության կենտրոնական և  մարզային մակարդակներում     |

|    |տեղական սպանդանոցային ծագման միս վերամշակողների հետ քննարկումներ,   |

|    |գործընթացների նկատմամբ հետևողական  վերահսկողության ապահովում:       |

|    |Անասնաբուժասանիտարական փորձաքննության, մսի դրոշմման և               |

|    |անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման գործընթացների նկատմամբ    |

|    |հետևողական  վերահսկողության ապահովում և  հսկողության գործընթացում   |

|    |թվայնացման աշխատանքների իրականացում:                                |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ սպանդանոցային     |

|    |ծագման մսի իրացման վերաբերյալ իրազեկված տնտեսավարող սուբյեկտներ,    |

|    |արդյունքում մսի իրացման և  գնման ոլորտում փուլային ներդրված         |

|    |պարտադիր սպանդանոցային մորթին անցում:                               |

|____|____________________________________________________________________|

|36. |Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և  նույնականացման ծրագրի   |

|    |մշակման աշխատանքների իրականացում                                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |4-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով` նախատեսվում է ներդնել թվայնացված  |

|    |համակարգ և  ապահովել վտանգի բացահայտման ու վարակիչ                  |

|    |հիվանդությունների մոնիթորինգային հսկողություն` գյուղատնտեսական      |

|    |կենդանիների նույնականացման, հաշվառման ու համարակալման նպատակով,     |

|    |կենդանիների համարակալման նույնականացման և  գրանցման համակարգի       |

|    |մշակման համապարփակ նկարագրությանն ուղղված աշխատանքներ, կենդանիների  |

|    |համարակալման նույնականացման և  գրանցման ծրագրի իրականացման          |

|    |թվայնացված համակարգի ներդրման աշխատանքների շարունակություն:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրականացումից ակնկալվում է Հայաստանի Հանրապետության    |

|    |տարածքում ունենալ գյուղատնտեսական կենդանիների նույնականացված,       |

|    |հաշվառված ու համարակալված թվայնացված համակարգ, ինչը կնպաստի ունենալ |

|    |համակարգված տվյալների բազա հանրապետությունում առկա գյուղատնտեսական  |

|    |կենդանիների վերաբերյալ, որը կնպաստի կենդանիների վարակիչ             |

|    |հիվանդությունների համաճարակային վիճակի բարելավմանը, մարդու և        |

|    |կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության          |

|    |պահպանմանը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|37. |Ըստ արտադրատեսակների և  գործունեության իրականացման տեսակների, սննդի |

|    |շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգի ներդրման աշխատանքների  |

|    |իրականացում                                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |5-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով` մասնավորապես նախատեսվում է        |

|    |ներդնել սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգ:          |

|    |Նախատեսվում է իրականացնել պետական վերահսկողության կազմակերպման և    |

|    |իրականացման գործընթացների թվայնացման աշխատանքներ, իրականացնել       |

|    |սահմանային և  տարածքային պետական վերահսկողության արդյունքներով ըստ  |

|    |արտադրատեսակների և  արտադրողների ռիսկերի վերհանում և                |

|    |վերլուծություն:                                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրականացումից ակնկալվում է ունենալ պետական             |

|    |վերահսկողության կազմակերպման և  իրականացման գործընթացների           |

|    |թվայնացված համակարգ, սահմանային և  տարածքային պետական               |

|    |վերահսկողության արդյունքներով ըստ արտադրատեսակների և  արտադրողների  |

|    |վերլուծված ռիսկայնության վերաբերյալ տվյալներ:                       |

|____|____________________________________________________________________|

|38. |Սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդելի         |

|    |մշակման  և  ռիսկերի կառավարման մեխանիզմների աշխատանքների իրականացում|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով` մասնավորապես նախատեսվում է        |

|    |ներդնել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել  |

|    |և  կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ:  Նախատեսվում է           |

|    |իրականացնել ՄԱԿ-ի պարենի և  գյուղատնտեսության կազմակերպության       |

|    |աջակցությամբ ռիսկերի գնահատման կարողությունների զարգացման ծրագրի    |

|    |հաստատում, ռիսկերի գնահատման կարողությունների զարգացման ծրագրի      |

|    |իրականացում, անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և          |

|    |բուսասանիտարիայի ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում ռիսկ      |

|    |գնահատելու և  վերլուծելու կարողություններ ունեցող մարմինների        |

|    |գնահատում:                                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրականացումից ակնկալվում է ունենալ միջազգային          |

|    |փորձագետների կողմից Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի        |

|    |անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատված իրավիճակը և  սննդամթերքի   |

|    |անվտանգության ոլորտում ռիսկերի կարողությունների զարգացման մշակված   |

|    |ծրագիր: Գնահատված անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և     |

|    |բուսասանիտարիայի ոլորտներում ՀՀ-ում ռիսկ գնահատելու և  վերլուծելու  |

|    |կարողություններ ունեցող մարմիններ:                                  |

|____|____________________________________________________________________|

|39. |ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական|

|    |ծառայության լաբորատոր կարողությունների զարգացում                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջով` մասնավորապես նախատեսվում է        |

|    |բարձրացնել սննդամթերքի անվտանգության լաբորատոր հսկողության          |

|    |մակարդակը և  զարգացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ու |

|    |բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների համակարգը:  Շարունակել  |

|    |«Հանրապետական անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական լաբորատոր  |

|    |ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային ISO 17025 պահանջներին   |

|    |համապատասխան հավատարմագրման գործընթացը, փուլային անցում կատարել     |

|    |մարզերում Ծառայության լաբորատոր կարողությունների զարգացնելու        |

|    |նպատակով, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական  |

|    |լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների         |

|    |հավատարմագրման ոլորտների շրջանակների ընդլայնմանն ուղղված            |

|    |աշխատանքների իրականացում:                                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է «Հանրապետական             |

|    |անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական լաբորատոր                |

|    |ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային ԻՍՈ 17025 ստանդարտով    |

|    |հավատարմագրում և  միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր  |

|    |ծառայությունների մատուցում, լաբորատորիաների ցանց ստեղծելու համար    |

|    |կարիքների բացահայտում և  մեխանիզմների մշակում:                      |

|____|____________________________________________________________________|

|40. |Ներմուծման արտահանման ընթացակարգերի և  այդ գործընթացներում          |

|    |ռիսկայնության մեթոդաբանության վերանայում և  պարզեցում               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |6-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով` մասնավորապես անհրաժեշտ է          |

|    |վերանայել և  պարզեցնել ներմուծման արտահանման ընթացակարգերը և  այդ   |

|    |գործընթացներում ռիսկայնության մեթոդաբանությունը, Ծառայության        |

|    |գործունեության էլեկտրոնային համակարգի գործարկում և  սպասարկում:     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ վերանայված և      |

|    |պարզեցված ներմուծման արտահանման ընթացակարգեր և  այդ գործընթացներում |

|    |ռիսկայնության մեթոդաբանություն, Ծառայության գործունեության          |

|    |գործարկված էլեկտրոնային համակարգ` ինչը կնպաստի սահմանային           |

|    |վերահսկողության գործընթացների և  ժամկետների կրճատմանը:              |

|____|____________________________________________________________________|

|41. |Արտադրանքի և  որակի կառավարման համակարգերի հսկողության բարձր        |

|    |մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերքի տեսակների ներմուծման |

|    |դեպքում վարչարարության պարզեցում և  ժամկետների կրճատում             |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.5-րդ կետի          |

|    |«Գյուղատնտեսություն» բաժնի «Սննդամթերքի անվտանգություն» ենթաբաժնի   |

|    |6-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջով, մասնավորապես անհրաժեշտ է          |

|    |պարզեցնել արտադրանքի և  որակի կառավարման համակարգերի հսկողության    |

|    |բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերքի տեսակների      |

|    |ներմուծման դեպքում վարչարարությունը, ինչպես նաև  կրճատել            |

|    |ժամկետները, սահմանային վերահսկողության գործընթացներում նմուշառման   |

|    |կարողությունների զարգացում, բեռների մաքսային ձևակերպումների         |

|    |տարածքներում նմուշառման կարողությունների ստեղծմանն ուղղված          |

|    |աշխատանքներ:                                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ պարզեցված         |

|    |արտադրանքի և  որակի կառավարման համակարգերի հսկողության բարձր        |

|    |մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերքի տեսակների ներմուծման |

|    |դեպքում վարչարարություն, ինչպես նաև  կրճատել ժամկետները, զարգացած   |

|    |սահմանային վերահսկողության գործընթացներում նմուշառման               |

|    |կարողություններ:                                                    |

|_________________________________________________________________________|

|     Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և  ներդրումների        |

|                             նախարարություն                              |

|_________________________________________________________________________|

|42. |Արտահանման շուկաների հասանելիության ընդլայնում                      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի|

|    |հունիսի 19-ի N 646-Ն որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության  |

|    |ծրագրի 3.1 բաժնի «Արտահանում» ենթաբաժնի 1-ին կետի 2, 3, 5 և  6      |

|    |ենթակետերի պահանջներից: Արտահանման զարգացման քաղաքականությունը ՀՀ   |

|    |կառավարությունը նպատակադրում է իրականացնել հիմնականում 2            |

|    |ուղղությամբ` 1) ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների         |

|    |հասանելիության բարձրացում և  2) երկկողմ հարթության մեջ թիրախային    |

|    |երկրների հետ առևտրի  արտոնյալ ռեժիմների ձեռքբերում` միաժամանակ      |

|    |ձևավորելով  նպաստավոր միջավայր արտահանող արտադրողների (մասնավորապես`|

|    |ոսկերչության ոլորտում) մրցունակության բարձրացման նպատակով:          |

|    |Նշված խնդրի անհրաժեշտությունը բխում է հայկական ապրանքների մուտքը այլ|

|    |երկրների շուկաներ ազատականացնելու և  արտաքին առևտրի  քաղաքականության|

|    |գործիքների կիրառման հստակ կանոններ սահմանելու նպատակներից, որի      |

|    |ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ԵԱՏՄ ձևաչափով  օտարերկրյա   |

|    |պետությունների հետ արտոնյալ, այդ թվում` ազատ առևտրի  համաձայնագրերի |

|    |կնքման ուղղությամբ:                                                 |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն ԵԱՏՄ            |

|    |շրջանակներում Իրանի ու Չինաստանի հետ բանակցային գործընթացներին      |

|    |մասնակցության, Հնդկաստանի, Իսրայելի, Սինգապուրի և  Եգիպտոսի հետ     |

|    |ազատ առևտրի  մասին համաձայնագրերի բանակցությունների մեկնարկի,       |

|    |Վիետնամի հետ կոնյակի մասով և  Ծոցի երկրների հետ ՀՀ-ին միակողմանի    |

|    |արտոնությունների տրամադրման մասով աշխատանքների, ԵԱՏՄ երկրներում     |

|    |ոսկերչական իրերի հարգադրոշմման փոխճանաչելիությունն ապահովելու       |

|    |ուղղությամբ:                                                        |

|    |Գերակա խնդրի շրջանակներում 2018 թվականին տարվող աշխատանքներն        |

|    |ընդհանուր առմամբ կնպաստեն որպես Հայաստանի տնտեսական աճի շարժիչ`     |

|    |արտահանման զարգացմանը և  ՀՆԱ նկատմամբ ապրանքների և                  |

|    |ծառայությունների արտահանման հարաբերակցության գծով ՀՀ կառավարության  |

|    |թիրախավորման ձեռքբերմանը:                                           |

|____|____________________________________________________________________|

|43. |Արտահանման խրախուսման մեխանիզմների կատարելագործում                  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի|

|    |հունիսի 19-ի N 646-Ն որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության  |

|    |ծրագրի 3.1 բաժնի «Արտահանում» ենթաբաժնի 1-ին և  2-րդ կետերի         |

|    |դրույթներից: Հայաստանն արտահանման վրա հիմնված տնտեսական աճի մոդելով |

|    |առաջնորդելու քաղաքականության համալիրում արդյունավետ խթանող          |

|    |գործիքակազմերը լրացնում են միջավայրային ու շուկաների հասանելիության |

|    |ընդլայնման ուղղություններով տարվող աշխատանքները:                    |

|    |Արտահանման խրախուսման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն մասնավորապես`  |

|    |* eLAB էլեկտրոնային համակարգի ներդրման և  որակավորման ստուգման      |

|    |ծրագրեր իրականացնող և  միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող       |

|    |միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչության ստեղծման    |

|    |իրավական հիմքերի ձևավորման,                                         |

|    |* ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ընդլայնման  |

|    |համատեքստում ներդաշնակեցման ենթակա ԵԱՏՄ անդամ-երկրների նորմատիվ     |

|    |իրավական ակտերի ցանկերի ձևավորման,                                  |

|    |* հայկական ապրանքների համար թիրախային շուկաներ ներմուծման           |

|    |ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական ամբողջական հասանելիության     |

|    |ապահովման,                                                          |

|    |* հայկական արտահանող արտադրողների և  նրանց արտադրանքի վերաբերյալ    |

|    |տվյալների էլեկտրոնային հարթակի ներդրման                             |

|    |* ցուցահանդեսներին և  տոնավաճառներին մասնակցության աջակցության      |

|    |արդիականացված մեխանիզմների կիրառման ապահովում                       |

|    |* արտահանման ապահովագրության ծավալի կրկնակի աճի ապահովման           |

|    |միջոցառումների իրականացման ուղղություններով:                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ծրագրված քայլերի արդյունքում      |

|    |արտահանման խրախուսման գործիքների ու արտահանող ընկերություններին     |

|    |աջակցող տեղեկատվական ենթակառուցվածքների գործարկման միջոցով          |

|    |նախատեսվում է բարձրացնել ՀՀ կառավարության` արտահանման խթանման       |

|    |ասպարեզում տարվող աշխատանքների ընդհանուր արդյունավետությունն ու     |

|    |հասցեականությունը:                                                  |

|____|____________________________________________________________________|

|44. |Գործարարության խթանմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Արտահանման զարգացման ու ներդրումային հնարավորությունների ընդլայնման |

|    |ուղղությամբ ՀՀ կառավարության համապարփակ քաղաքականության առանցքը     |

|    |գործարարության ու ձեռներեցության զարգացումն է: Այս տեսակետից        |

|    |գործարար ակտիվության խրախուսման թիրախավորված ու արդյունավետ         |

|    |քաղաքականությունների իրագործումը դառնում է զարգացման հենքային       |

|    |նախապայմանների ապահովման անհրաժեշտ բաղադրիչներից մեկը:              |

|    |Նշված համատեքստում այս փուլում ՀՀ կառավարության նախաձեռնությունները |

|    |կներառեն հետևյալ  ուղղությունները`                                  |

|    |* «Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական   |

|    |հիմնախնդիրների իրականացմանը» 2018 թվականի ծրագրի իրագործում, այդ    |

|    |թվում` ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային    |

|    |կառույցների հետ համագործակցության խորացում,                         |

|    |* ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական           |

|    |աջակցության նոր գործիքակազմի մշակում և  ներդրում,                   |

|    |* ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և  մշակման        |

|    |ինստիտուցիոնալ հնարավորությունների ձևավորում,                       |

|    |* «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական      |

|    |քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների           |

|    |իրականացման 2018 թվականի ծրագրի» իրագործում, ներառյալ` «Made in     |

|    |Armenia» միջոցառման անցկացում:                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ՓՄՁ-ի սուբյեկտների    |

|    |գործունեության ընդլայնում և  մրցակցային կարողությունների ամրապնդում,|

|    |ֆինանսական և  ներդրումային հնարավորությունների, նորարարությունների  |

|    |և  ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների          |

|    |ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվի աճ և  նոր աշխատատեղերի ստեղծում, |

|    |ինչպես նաև  տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում և             |

|    |դիվերսիֆիկացիա, հայկական ապրանքների մրցունակության աճ և             |

|    |արդյունքում արտահանվող ապրանքների ծավալի աճ, տնտեսական մրցակցության |

|    |բնագավառում կայացվող որոշումների վերաբերյալ հանրության              |

|    |իրազեկվածության բարձրացում:                                         |

|____|____________________________________________________________________|

|45. |Ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի|

|    |հունիսի 19-ի N 646-Ն որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության  |

|    |ծրագրի 3.1 բաժնի «Ներդրումներ» ենթաբաժնի 2-րդ կետի 5-8 ենթակետերի   |

|    |պահանջից:                                                           |

|    |ՀՀ կառավարությունը նպատակադրում է միջնաժամկետում օտարերկրյա         |

|    |ներդրումներ/ ՀՆԱ հարաբերակցության նշանակալի աճ արձանագրել: Այս      |

|    |նպատակի իրագործման ուղղությամբ ներդրումային քաղաքականության         |

|    |բնագավառում ՀՀ կառավարության հանձնառության տիրույթը ներառում է      |

|    |ներդրողների պաշտպանության և  երաշխիքների տրամադրման ինստիտուտների   |

|    |ամրապնդումը և  ներդրումային միջավայրի բարելավումից «թիրախավորված»   |

|    |ռազմավարությամբ ներդրումային քաղաքականության անցում:                |

|    |Նշված հարթություններում իրականացվող աշխատանքները 2018 թվականին      |

|    |կներառեն հիմնականում հետևյալը`                                      |

|    |* կապահովվեն որոշակի գումարից ավել ներդրում կատարած                 |

|    |օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հայեցակարգից բխող     |

|    |քայլերը,                                                            |

|    |* մոտեցումներ կձևավորվեն  առաջատար վերազգային ընկերությունների հետ  |

|    |երկկողմ հարաբերությունների ձևաչափերի  և  մեխանիզմների վերաբերյալ,   |

|    |* կապահովվի Տնտեսական համագործակցության և  զարգացման                |

|    |կազմակերպության` օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների    |

|    |սահմանափակման ինդեքսի վարկանիշում Հայաստանի ներառումը,              |

|    |* կմշակվեն թվով 2 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների     |

|    |ներգրավման վերաբերյալ առաջարկությունների և  կներկայացվեն ՀՀ         |

|    |կառավարության աշխատակազմ:                                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի ներքո ծրագրված ուղղություններով 2018 թվականի           |

|    |աշխատանքների իրագործման արդյունքում ակնկալվում է ընդհանուր առմամբ   |

|    |նպաստել Հայաստանում ներդրողների պաշտպանության և  երաշխիքների        |

|    |տրամադրման ինստիտուտների ամրապնդմանը, «թիրախավորված»                |

|    |ռազմավարությամբ ներդրումային քաղաքականության անցման համար           |

|    |նախապայմանների ապահովմանը:                                          |

|____|____________________________________________________________________|

|46. |Ստեղծարար և  նորարարական բիզնեսների զարգացման խթանում               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համաշխարհային տնտեսության զարգացման ժամանակակից դրսևորումների  ֆոնին|

|    |երկրների երկարաժամկետ կայուն զարգացման հեռանկարները թերևս  ավելի    |

|    |քիչ են սկսում կախված լինել զարգացման հենքային մակարդակից: Տնտեսական |

|    |զարգացման ճեղքում ապահովելու հնարավորությունը նշանակալիորեն         |

|    |պայմանավորված է գիտության ու տեխնոլոգիաների, ինովացիաների և         |

|    |կիրառությունների, մշակումների և  հետազոտությունների ասպարեզներում   |

|    |սրընթաց մրցավազքին մասնակցելու ու այդ բնագավառները ներառող գլոբալ   |

|    |արժեշղթաներում դիրքավորվելու կարողությամբ:                          |

|    |Այս իրողությունների պարագայում Հայաստանի զարգացման ներկա փուլի      |

|    |առանցքային մարտահրավերներից է համաշխարհային տեխնոլոգիական ու        |

|    |ինովացիոն հոսքերում ակտիվ մասնակից դառնալու համար կրիտիկական        |

|    |կարողությունների և  համարժեք էկոհամակարգի ձևավորումը,  ունեցած      |

|    |հատվածային ձեռքբերումները մասշտաբայնացնելու և  տնտեսության տարբեր   |

|    |ոլորտներում տարածելու համար անհրաժեշտ կառուցակարգերի ամրագրումը,    |

|    |համարժեք մարդկային կապիտալի կայացման համար հենքային նախապայմանների  |

|    |ապահովումը:                                                         |

|    |Նշված մարտահրավերների հասցեագրումը պահանջում է երկրի ինովացիոն      |

|    |ներուժի և  տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների առավելագույն |

|    |իրացման միջոցով ստեղծարար, արդիական ու միջազգային արժեշղթաներում    |

|    |մրցունակ բիզնեսներ ձևավորելու  ուղղությամբ հասցեական քայլերի        |

|    |իրականացում:                                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |2018 թվականին նախատեսվող աշխատանքները կներառեն հետևյալ              |

|    |ուղղությունները`                                                    |

|    |* ՀՀ նորարարական էկոհամակարգի (իրավական դաշտ, կազմակերպություններ,  |

|    |ոլորտի զարգացման ծրագրեր, նորարարական բիզնես, կրթություն և          |

|    |հետազոտություններ) քարտեզագրում,                                    |

|    |* Առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին աջակցության      |

|    |հատուկ մեխանիզմների մշակում,                                        |

|    |* Հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների       |

|    |ձևավորման  նպատակով վերազգային առնվազն 2 կազմակերպության` Հայաստան  |

|    |ներգրավում:                                                         |

|    |Նախանշված աշխատանքները կնպաստեն երկրում կենսունակ էկոմիջավայրի      |

|    |ձևավորման,  խրախուսման արդյունավետ ու հասցեական գործիքակազմերի      |

|    |կիրառման միջոցով ինովացիոն հիմքով գործարարության զարգացմանը:        |

|____|____________________________________________________________________|

|47. |Զբոսաշրջության ոլորտի զարգացման նախաձեռնությունների իրականացում     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Զբոսաշրջությունը, որպես Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող և    |

|    |ուղղակի տնտեսական եկամուտներ և  անուղղակի օգուտներ բերող ոլորտ, ՀՀ  |

|    |կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության առանցքային        |

|    |գերակայություններից է: Վերջին տարիներին ոլորտում նկատվող միտումները |

|    |բավականին խոստումնալից հիմքեր են ապահովում զբոսաշրջային նոր         |

|    |ուղղությունների զարգացման համար` նպաստելով զբոսաշրջային արդյունքի   |

|    |դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև  զբոսաշրջային միջազգային շուկայում     |

|    |սպառողական բազմազան խմբերի համար երկրի հետաքրքրության աճին:         |

|    |Երկրի զբոսաշրջային արդյունաբերության հետագա զարգացման               |

|    |քաղաքականությունը հենվելու է երկրի` որպես զբոսաշրջության համար      |

|    |առանձնահատուկ ու գրավիչ վայր ճանաչելիության բարձրացման,             |

|    |զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովման, վիճակագրական      |

|    |տեղեկատվական համակարգի կատարելագործման ուղղություններով իրականացվող |

|    |նախաձեռնությունների վրա:                                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծմանն ուղղված հասցեական քայլերի և  միջոցառումների   |

|    |իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի ճանաչելիության       |

|    |բարձրացման միջոցով նպաստել ոլորտի աճի և  զարգացման                  |

|    |հնարավորությունների ընդլայնմանը, տնտեսության այլ ճյուղերում հարակից |

|    |դրական արդյունքների տարածմանը:                                      |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական           |

|                           եկամուտների կոմիտե                            |

|_________________________________________________________________________|

|48. |«Հարկային և  մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում»     |

|    |գերակա խնդրի վերաբերյալ                                             |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված` հարկային և  մաքսային            |

|    |վարչարարության բարեփոխումների թիրախային ուղղություններից է          |

|    |համարվում ռիսկային չափանիշների հիման վրա հարկային և  մաքսային       |

|    |հսկողության հասցեականության ապահովումը և  արդյունավետության         |

|    |բարձրացումը` ռիսկերի կառավարման էլեկտրոնային ավտոմատ համակարգերի    |

|    |կատարելագործման միջոցով:                                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հարկային և  մաքսային վարչարարության բարեփոխումների շրջանակում       |

|    |նախատեսվում է վերանայել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման     |

|    |ենթակա հարկ վճարողների ընտրության չափանիշները` համակարգը հարկ       |

|    |վճարողների իրական ռիսկը բնութագրող նոր չափանիշներով համալրելու և    |

|    |ոչ արդյունավետ կիրառվող ռիսկային չափանիշները հանելու նպատակով`      |

|    |դրանով իսկ ապահովելով ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների  |

|    |ճշտության ստուգումների առավել հասցեականությունը:                    |

|    |Մաքսային հսկողության տեսանկյունից կարևորվելու  է ռիսկային           |

|    |չափանիշների հիման վրա ստուգման ենթակա ԱՏԳ մասնակցի ընտրության       |

|    |համակարգի հետագա կատարելագործումը` սահմանային հսկողությունը         |

|    |աստիճանաբար հետբացթողումային հսկողությամբ փոխարինելով` ապահովելով   |

|    |ԱՏԳ-ի մասնակիցների համար ապրանքների սահմանահատման, ձևակերպման  և    |

|    |բացթողման գործընթացների պարզեցում ու դյուրինացում:                  |

|    |Միաժամանակ, ակնկալվում է ապահովել երրորդ անձանցից ստացվող           |

|    |տեղեկությունների ավտոմատացված համակարգի գործարկումը:                |

|____|____________________________________________________________________|

|49. |«Ըստ նպատակայնության հարկային, մաքսային, վարչական, քրեական          |

|    |պատասխանատվության տեսակների և  չափերի կանոնակարգում,                |

|    |իրավախախտումների համար` ըստ բնույթի, վտանգավորության աստիճանի և     |

|    |պատճառած վնասի, պատասխանատվության միջոցների սահմանում» գերակա խնդրի |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային, մաքսային,  |

|    |վարչական, քրեական պատասխանատվության տեսակների և  չափերի             |

|    |կանոնակարգման կարևորությամբ:  Ներկայումս արդիական է շարունակում     |

|    |մնալ իրավախախտումների` ըստ բնույթի, վտանգավորության աստիճանի և      |

|    |պատճառված վնասի, պատասխանատվության միջոցների սահմանումը:            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործմամբ նախատեսվում է կանոնակարգել           |

|    |պատասխանատվության տեսակները և  չափերը` հաշվի առնելով                |

|    |իրավախախտումների բնույթը, վտանգավորության աստիճանը և  պատճառված     |

|    |վնասը, այդ նպատակով նախատեսվում է ներկայացնել համապատասխան          |

|    |առաջարկություններ խնդրի կարգավորման ուղղությամբ:                    |

|____|____________________________________________________________________|

|50. |«Տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման մշակույթի   |

|    |ներդրում» գերակա խնդրի վերաբերյալ                                   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված` հարկային վարչարարության         |

|    |բարեփոխումների առաջնահերթություններից է սահմանվել տնտեսությունում   |

|    |կատարվող գործարքների ամբողջական փաստաթղթավորման մշակույթի ներդրման  |

|    |ուղղությամբ աշխատանքների իրականացումը:                              |

|    |Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից կատարվող գործարքների մեջ   |

|    |դեռևս  զգալի ծավալ են կազմում առանց հաշվարկային փաստաթղթերի, կամ    |

|    |գործարքների իրական գներից էականորեն տարբերվող գներով կազմված        |

|    |փաստաթղթերով, կամ գործարքները կատարվելուց հետո դրանց մասով դուրս    |

|    |գրված հաշվարկային փաստաթղթերն անվավեր համարելու, ինչպես նաև         |

|    |հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով անապրանք փաստաթղթեր |

|    |դուրս գրելու դեպքերը` արդիական է շարունակում մնալ իրացվող           |

|    |ապրանքների գծով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ           |

|    |դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման խախտումների            |

|    |բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը:                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործմամբ նախատեսվում է հսկիչ դրամարկղային     |

|    |մեքենաներով, հաշվարկային փաստաթղթերով և  հարկային հաշիվներով        |

|    |իրականացվող գործարքների մոնիթորինգի իրականացման արդյունքում դուրս   |

|    |բերել ռիսկային հարկ վճարողների ցանկերը և  դրանց հիման վրա`          |

|    |վերջիններիս էլեկտրոնային եղանակով ուղարկել ծանուցումներ` նշելով     |

|    |արձանագրված ռիսկերը:                                                |

|    |Մոնիթորինգի արդյունքներով` ծանուցված հարկ վճարողներից կընտրվեն      |

|    |վարքագիծը չփոփոխած ռիսկային հարկ վճարողներ` վերջիններիս մոտ         |

|    |համապատասխան հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով:        |

|    |Իրականացվելիք աշխատանքների արդյունքում ակնկալվում է տնտեսավարող     |

|    |սուբյեկտների մոտ ամրապնդել խախտումներ իրականացնելու դեպքում         |

|    |պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիության գիտակցումը, ինչն իր |

|    |հերթին կհանգեցնի տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության մշակույթի   |

|    |ամրապնդմանը:                                                        |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում