Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(23-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|51. |«Հարկային և  մաքսային մարմինների վերլուծական կարողությունների       |

|    |զարգացում» գերակա խնդրի վերաբերյալ                                  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության     |

|    |ծրագրով սահմանված` ռիսկերի գնահատման գործընթացների բարելավման,      |

|    |ինչպես նաև  հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող     |

|    |տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ            |

|    |փոխարինելու նպատակով` վերլուծական կարողությունների ընդլայնմամբ և    |

|    |կատարելագործմամբ:                                                   |

|    |Արդիական է շարունակում մնալ ռիսկերի արագ բացահայտման և  արդյունավետ |

|    |կառավարման համակարգերի կիրառությունն ու դրա հիման վրա թիրախավորված  |

|    |ընթացիկ հարկային հսկողության իրականացումը: Այս տեսանկյունից         |

|    |կարևորվում  է վերլուծական կարողությունների զարգացումը` ուղղված      |

|    |ռիսկերի բացահայտմանը և  կառավարման մեխանիզմների կատարելագործմանը:   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործմամբ նախատեսվում է իրականացվող            |

|    |վերլուծությունները կենտրոնացնել մոնիթորինգային կենտրոնում`          |

|    |ապահովելով վերլուծությունների միասնականություն և  ռիսկերի արագ      |

|    |բացահայտման և  օպերատիվ արձագանքման հնարավորություն, հսկողական      |

|    |աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում,      |

|    |ինչպես նաև  հարկային տեսուչ-հարկ վճարող շփումների և  հնարավոր       |

|    |կոռուպցիոն ռիսկերի կրճատում:                                        |

|    |Միաժամանակ, վերլուծական աշխատանքներ իրականացնելու համար,            |

|    |կընդլայնվեն էլեկտրոնային կառավարման հնարավորությունները, կներդրվի   |

|    |կամերալ ուսումնասիրությունների էլեկտրոնային համակարգը` արդյունքում  |

|    |նպաստելով վերլուծական և  վարչարարական աշխատանքների                  |

|    |արդյունավետության բարձրացմանը:                                      |

|    |Վերլուծական կարողությունների զարգացման արդյունքում կբարձրանա տարբեր |

|    |աղբյուրներից ստացվող տեղեկատվության կիրառման արդյունավետությունը`   |

|    |ապահովվելով հարկային հսկողության թափանցիկություն, հնարավորություն   |

|    |ընձեռելով իրականացնել հասցեական և  արդյունավետ ստուգումներ`         |

|    |հարկային ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային ոլորտներ` բարեխիղճ    |

|    |հարկ վճարողների նկատմամբ կիրառելով «թեթևացված»  հարկային            |

|    |վարչարարություն:                                                    |

|____|____________________________________________________________________|

|52. |«Հարկային և  մաքսային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգի  |

|    |կարողությունների զարգացում» գերակա խնդրի վերաբերյալ                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի մշակումը պայմանավորված է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում         |

|    |էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների շարունակական     |

|    |զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է իրականացվող              |

|    |գործընթացների առավելագույնս ավտոմատացմանը, ինչպես նաև  հարկ         |

|    |վճարողներին որակյալ ծառայությունների մատուցմանը` այդ թվում հարկային |

|    |մարմին ներկայացվող բոլոր հաշվարկների, փաստաթղթերի էլեկտրոնային      |

|    |եղանակով ներկայացման հնարավորության ստեղծմանը:                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործմամբ` նախատեսվում է կատարելագործել        |

|    |էլեկտրոնային կառավարման համակարգը, ապահովել հարկային մարմին         |

|    |ներկայացվող բոլոր հաշվարկների, փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով    |

|    |ներկայացման հնարավորությունը` այդ թվում ՀՀ հարկային օրենսգրքից բխող |

|    |փոփոխությունների էլեկտրոնայնացումը:                                 |

|____|____________________________________________________________________|

|53. |«Շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում» գերակա|

|    |խնդրի վերաբերյալ                                                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկ վճարողների      |

|    |սպասարկման ծառայությունների ընդլայնմամբ և  հարկային մարմնի կողմից   |

|    |մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ավելացմամբ:                 |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ներդնել ՓՄՁ           |

|    |սուբյեկտների համար շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ         |

|    |համակարգ, ինչի արդյունքում համակարգը, հարկ վճարողների կողմից        |

|    |տրամադրած բազային տվյալների հիման վրա, ավտոմատ կերպով կհաշվարկի     |

|    |հարկային պարտավորության գումարը: Համակարգի գործարկման արդյունքում   |

|    |հնարավորինս կնվազեցվի հարկ վճարողների վարչարարական բեռը և  ծախսվող  |

|    |ժամանակը:                                                           |

|____|____________________________________________________________________|

|54. |«Հարկերի վճարման էլեկտրոնային համակարգի գործարկում» գերակա խնդրի    |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկ վճարողներին     |

|    |հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների      |

|    |ընդլայնմամբ:                                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է գործարկել հարկերի     |

|    |վճարման էլեկտրոնային համակարգը, ինչը հնարավորություն կտա հարկ       |

|    |վճարողներին իրենց հարկային պարտավորության մնացորդը էլեկտրոնային     |

|    |համակարգի միջոցով տեսնելուց հետո կատարել հարկերի վճարումը:          |

|____|____________________________________________________________________|

|55. |«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքից բխող ազգային օրենսդրության կիրարկումն     |

|    |ապահովող նորմերի մշակում և  ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող իրավական    |

|    |ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն» գերակա խնդրի վերաբերյալ|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել     |

|    |մոտարկել անդամ երկրների օրենսդրական դաշտը: Նշված գործընթացը         |

|    |ենթադրում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքից բխող ազգային օրենսդրության     |

|    |կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակում, ինչպես նաև  վերազգային |

|    |մակարդակով` ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող իրավական ակտերի մշակման     |

|    |աշխատանքներին մասնակցության ապահովում:                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել ԵԱՏՄ մաքսային    |

|    |օրենսգրքից բխող ազգային օրենսդրության կատարելագործումը:             |

|____|____________________________________________________________________|

|56. |«Հարկ վճարողների գործունեության ընթացքում առաջացած խնդիրների        |

|    |վերաբերյալ` վերջիններիս ուղարկվող ծանուցումների համակարգի կիրառման  |

|    |ընդլայնում` օգտագործելով առավելապես էլեկտրոնային համակարգերի        |

|    |հնարավորությունները» գերակա խնդրի վերաբերյալ                        |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի իրագործումը միտված է հարկ վճարողների գործունեության    |

|    |նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը էլեկտրոնային    |

|    |հսկողությամբ փոխարինելուն: Այդ տեսանկյունից արդիական է շարունակում  |

|    |մնալ հարկ վճարողների գործունեության ընթացքում առաջացած խնդիրների    |

|    |վերաբերյալ` վերջիններիս ուղարկվող ծանուցումների համակարգի           |

|    |ընդլայնումը: Մասնավորապես, կարևորվում  է հսկիչ դրամարկղային         |

|    |մեքենաներով, հաշվարկային փաստաթղթերով իրականացվող գործարքների       |

|    |մոնիթորինգի արդյունքների հիման վրա` հարկ վճարողներին բացառապես      |

|    |էլեկտրոնային եղանակով ծանուցումների տրամադրումը, ինչպես նաև         |

|    |վարչական վարույթների ընթացքում` հարկ վճարողների պաշտոնական          |

|    |էլեկտրոնային փոստի միջոցով վերջիններիս ծանուցումների տրամադրման     |

|    |համակարգի կիրառման հարցի ուսումնասիրությունը:                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրագործմամբ կապահովվի հարկ վճարողներին առավելապես      |

|    |էլեկտրոնային համակարգերի հնարավորությունների կիրառմամբ              |

|    |ծանուցումների տրամադրման գործընթացը:                                |

|____|____________________________________________________________________|

|57. |«Հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտների կատարելագործում` |

|    |ապահովելով դրանց հրապարակայնությունը» գերակա խնդրի վերաբերյալ       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված կարևոր  ուղղություններից է       |

|    |հանդիսանում հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտների       |

|    |կատարելագործումը, ինչը կնպաստի հարկային մարմնի կողմից հարկ          |

|    |վճարողներին սպասարկման միասնականության և  հավասարության սկզբունքի   |

|    |ամրապնդմանը` ապահովելով որակյալ ծառայությունների մատուցում:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործումը թույլ կտա ունենալ հարկ վճարողների    |

|    |սպասարկման միասնական ստանդարտներ` միաժամանակ ապահովելով դրանց       |

|    |հրապարակայնությունը:                                                |

|____|____________________________________________________________________|

|58. |«Հարկ վճարողների իրազեկման և  ուսուցման համակարգի շարունակական      |

|    |կատարելագործում» գերակա խնդրի վերաբերյալ                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է ապահովել հարկ վճարողների իրազեկման և         |

|    |ուսուցման համակարգի շարունակական կատարելագործումը, ինչպես նաև  2018 |

|    |թվականի հարկ վճարողների իրազեկման և  ուսուցման ծրագրի մշակումը և    |

|    |միջոցառումների կազմակերպումը` համաձայն ծրագրի:                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրագործման արդյունքում ակնկալվում է ունենալ առավել     |

|    |արդյունավետ գործող հարկ վճարողների իրազեկման և  ուսուցման համակարգ` |

|    |ապահովելով հարկ վճարողների շրջանում հարկային օրենսդրության և        |

|    |իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտ     |

|    |մակարդակ:                                                           |

|____|____________________________________________________________________|

|59. |«Հարկային կարգապահության թեմայով հեռուստահաղորդաշարերի հեռարձակում» |

|    |գերակա խնդրի վերաբերյալ                                             |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Նշված գերակա խնդրի սահմանումը պայմանավորված է հարկային              |

|    |կարգապահության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման     |

|    |անհրաժեշտությամբ: Իրականացվող աշխատանքները կհանգեցնեն հարկ          |

|    |վճարողների կողմից հարկային և  մաքսային կարգապահության բարձրացմանը,  |

|    |վարչական մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը,  ինչն էլ   |

|    |իր հերթին կնպաստի տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային          |

|    |պարտավորությունների պատշաճ կատարմանը և  հարկային եկամուտների        |

|    |ապահովմանը:                                                         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրագործման արդյունքում կապահովվի բացահայտված           |

|    |իրավախախտումների, կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ   |

|    |տեղեկատվության տրամադրումը զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև |

|    |հարկային կարգապահության թեմայով հեռուստահաղորդաշարերի հեռարձակման   |

|    |նպատակով` ֆինանսական միջոցների նախատեսման առաջարկության             |

|    |ներկայացումը:                                                       |

|____|____________________________________________________________________|

|60. |«Հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության արդյունավետության    |

|    |բարձրացում» գերակա խնդրի վերաբերյալ                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Նշված գերակա խնդրի սահմանումը պայմանավորված է հարկային և  մաքսային  |

|    |մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանն ուղղված         |

|    |լայնածավալ աշխատանքների իրականացմամբ, տնտեսավարող սուբյեկտների      |

|    |իրավունքների և  պարտականությունների վերաբերյալ վերջիններիս          |

|    |իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, հարկ վճարողների հետ          |

|    |գործընկերային հարաբերությունների ձևավորմամբ,  ինչպես նաև  օրինապահ  |

|    |հարկ վճարողների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների    |

|    |ներդրման անհրաժեշտությամբ:                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նշված գերակա խնդրի իրագործումը կհանգեցնի հարկային և  մաքսային       |

|    |կարգապահության բարձրացմանը, հարկային և  մաքսային մարմինների         |

|    |գործունեության թափանցիկության բարձրացմանը, վարչական մարմնի հանդեպ   |

|    |վստահության մթնոլորտի ձևավորմանը,  ինչն էլ իր հերթին կնպաստի        |

|    |տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ |

|    |կատարմանը և  հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև  օրինապահ  |

|    |հարկ վճարողների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների    |

|    |ստեղծմանը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|61. |«Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործում» գերակա |

|    |խնդրի վերաբերյալ                                                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկային ռեսուրսների|

|    |կառավարման ժամանակակից համակարգի ստեղծման, հարկային, մաքսային       |

|    |ծառայողի կերպարի վերափոխման կարևորությամբ:                          |

|    |Արդիական խնդիր է հանդիսանում հարկային և  մաքսային մարմիններում      |

|    |կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև  հարկային և  մաքսային     |

|    |ծառայողների ուսուցման և  վերապատրաստման գործընթացի արդյունավետ      |

|    |կազմակերպումը:                                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է կատարելագործել        |

|    |մարդկային ռեսուրսների կառավարման գործող համակարգը` բարձրացնելով     |

|    |վերջինիս արդյունավետությունը, ինչը կնպաստի աշխատանքի և  մատուցվող   |

|    |ծառայությունների որակի բարելավմանը և  կոռուպցիոն ռիսկերի            |

|    |նվազեցմանը:                                                         |

|_________________________________________________________________________|

| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի  |

|                        գլխավոր վարչություն                              |

|_________________________________________________________________________|

|62. |Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 24-ժամյա «Օդային          |

|    |մայրուղիներից ազատ օդային տարածք» (free route airspace) հայեցակարգի |

|    |ներդրում 290 թռիչքային մակարդակից (fl290) հնարավորինս ցածր          |

|    |բարձրությունների վրա                                                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության |

|    |նախաձեռնությամբ մշակվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» |

|    |հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ):                                 |

|    |Համաձայն Հայեցակարգի` օդային մայրուղիներից ազատ օդային տարածք է     |

|    |հանդիսանում այն օդային տարածքը, որտեղ թռիչքները կարող են            |

|    |իրականացվել առանց պետության օդային տարածքում սահմանված օդային       |

|    |մայրուղիներով` ունենալով թռիչքի երթուղու ազատ ընտրության            |

|    |հնարավորություն օդային տարածքի մուտքի և  ելքի կետերի միջև:          |

|    |Հայեցակարգի առավելություններն են`                                   |

|    |1) օդային տարածքի թողունակության բարձրացում,                        |

|    |2) օդի աղտոտման նվազում,                                            |

|    |3) օդային երթևեկության  սպասարկման և  օդանավ շահագործողների ծախսերի |

|    |նվազում,                                                            |

|    |4) համապատասխանեցում միջազգային ստանդարտներին:                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ելնելով Հայեցակարգից ակնկալվում է, որ թռիչքները կիրականացվեն ուղիղ  |

|    |հետագծերով, բացառությամբ թռիչքների համար վտանգավոր կամ փակ          |

|    |տարածաշրջանների:                                                    |

|    |ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼԻ նախնական հաշվարկներով ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼԻ անդամ բոլոր         |

|    |պետությունների օդային տարածքներում Հայեցակարգի ներդրման դեպքում     |

|    |թռիչքների երկարությունը կկրճատվի 7,5 միլիոն մղոնով, որն իր հերթին   |

|    |կբերի 45 հազ. տոննա վառելիքի և  150 հազ. տոննա թունավոր             |

|    |արտանետումների նվազման, կամ 37 միլիոն եվրո խնայողության:            |

|____|____________________________________________________________________|

|63. |«ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի տեքստը          |

|    |ստորագրման պատրաստում                                               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |«ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի ստորագրման      |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է դեպի ՀՀ և  ՀՀ-ից օդային           |

|    |փոխադրումների աշխարհագրության ընդլայնման և  ավիափոխադրումների       |

|    |ծավալների ավելացման անհրաժեշտությամբ:                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |«ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով Հայաստանի      |

|    |Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, որի           |

|    |արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն        |

|    |շուկան` ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց       |

|    |սահմանափակումների շահագործել երթուղիները և,  հետևաբար,  օգտվել ոչ   |

|    |խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող |

|    |շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Նոր համաձայնագրի կնքման  |

|    |արդյունքում ՀՀ-ում կներդրվեն եվրոպական չափանիշները, ինչպես նաև      |

|    |ավիաընկերությունները հնարավորություն կունենան շահագործել            |

|    |երթուղիները օդի 5-րդ ազատության իրավունքով` ինչն ավելի ճկուն        |

|    |կդարձնի ավիաընկերությունների կողմից երթուղիների ցանցի պլանավորումը  |

|    |և  կբարձրացնի դրանց շահագործման արդյունավետությունը:                |

|____|____________________________________________________________________|

|64. |Հայաստանի Հանրապետության Երևան  քաղաքի «Զվարթնոց» միջազգային        |

|    |օդանավակայանի աերոդրոմի քաղաքացիական ավիացիայի միջազգային           |

|    |կազմակերպության ստանդարտների համապատասխան «E» դասի շնորհում         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշների|

|    |համաձայն աերոդրոմները բաժանվում են դասերի (A, B, C, D, E, F):       |

|    |Աերոդրոմների տեխնիկական հնարավորությունները գնահատվում են լիազոր    |

|    |մարմնի կողմից և  տվյալ աերոդրոմին շնորհվում է համապատասխան դաս,     |

|    |ինչը թույլ է տալիս սպասարկել տվյալ դասի օդանավեր:                   |

|    |«E» դասի օդանավեր են համարվում` A330, B747-100/200/300/400/SR/SP,   |

|    |B777-200/200ER/300/300ER, B787, MD11:                               |

|    |Առավելություններն են`                                               |

|    |1) ավելի բարձր ուղևորատարությամբ  օդանավերի սպասարկում,             |

|    |2) ուղևորահոսքերի  ավելացում,                                       |

|    |3) օդանավակայանի թողունակության ավելացում,                          |

|    |4) օդանավակայանի աշխատանքների բարելավում,                           |

|    |5) միջազգային ստանդարտների կիրառում և  պահպանում:                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին «E» դաս շնորհելը     |

|    |թույլ կտա օդանավակայանում սպասարկել նաև  «E» դասին պատկանող         |

|    |օդանավեր, որի արդյունքում ակնկալվում է ուղևորահոսքի  աճ:            |

|    |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին «E» դասի շնորհման    |

|    |արդյունավետությունը`                                                |

|    |1) ՈՒղևորահոսքերի  ավելացում,                                       |

|    |2) Բեռնափոխադրումների աճ.                                           |

|    |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմի վերանորոգման և        |

|    |բարելավման աշխատանքները կիրականացվեն կառավարչի միջոցների հաշվին,    |

|    |համաձայն զարգացման ծրագրի: Լիազոր մարմնի կողմից աերոդրոմի           |

|    |համապատասխանության գնահատման և  «E» դասի շնորհման աշխատանքները      |

|    |լրացուցիչ ֆինանսավորում չեն պահանջում:                              |

|____|____________________________________________________________________|

|65. |«Ավիացիոն պատահարների և  լուրջ միջադեպերի քննության միջազգային      |

|    |բյուրոյի ստեղծման մասին» միջազգային համաձայնագրի նախագծի վերջնական  |

|    |տեքստի համաձայնեցման աշխատանքների իրականացում                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարը հանդես է եկել       |

|    |Ավիացիոն պատահարների և  լուրջ միջադեպերի քննության միջազգային       |

|    |բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է, ներկայացվել են    |

|    |ավիացիոն պատահարների և  լուրջ միջադեպերի քննության մարմնի ստեղծման  |

|    |հարցերով զբաղվող միջկառավարական աշխատանքային խմբում ներգրավվող      |

|    |թեկնածուները և  համապատասխանաբար ընթացիկ փուլում են նոր միջազգային  |

|    |կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և  լուրջ միջադեպերի       |

|    |քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը`           |

|    |նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք  |

|    |մարմնի կատարմանը:  Վերոշարադրյալը կհանգեցնի այս մասով ԻԿԱՕ          |

|    |պահանջների կատարմանը և  կնպաստի արդյունավետ կառավարմանը` միջազգային |

|    |կառույցում ներկայացուցիչ ունենալու փաստով:                          |

|____|____________________________________________________________________|

|66. |Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և  լուրջ          |

|    |միջադեպերի քննության անցկացման լիազորված մարմին ստեղծելու           |

|    |վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մասին     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից 2015|

|    |թվականի հունիսին անցկացված Թռիչքների անվտանգության վերահսկողության  |

|    |ստուգումների համընդհանուր ծրագրի (USOAP CMA) արդյունքներով          |

|    |արձանագրվել է, որ ՀՀ-ում պետք է գործի ավիացիոն պատահարների և  լուրջ |

|    |միջադեպերի քննության անցկացման անկախ մարմին: Նշվածի հիմքով          |

|    |«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ         |

|    |կատարելու մասին» 2015 թվականի հուլիսի 19-ի թիվ ՀՕ-101-Ն օրենքով     |

|    |նախատեսվել է նման մարմնի ստեղծում, որը սակայն, մինչ օրս որպես       |

|    |միավոր չի ձևավորվել:                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հաշվի առնելով վերը նշված պահանջի ամրագրումը օրենսդրական մակարդակով, |

|    |ինչպես նաև  ԻԿԱՕ և  Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության |

|    |(EASA) կողմից մշտական դիտարկման ներքո գտնվելու փաստը, նաև  այն, որ  |

|    |նշվածի վերաբերյալ պարբերաբար խորհրդատվություններ են անցկացվում ՀՀ   |

|    |ավիացիոն իշխանությունների հետ` անհրաժեշտ ենք համարում հստակեցնել    |

|    |խնդիրը և  ստեղծել ավիացիոն իշխանություններից անկախ մարմին: Ըստ ԻԿԱՕ |

|    |չափանիշների` պատահարների և  լուրջ միջադեպերի անկախ քննության        |

|    |անցկացումն այլ համապատասխան միջազգային մարմնին փոխանցելուց          |

|    |պետությունն իր հերթին պետք է ունենա իր անկախ մարմինը` պատահարների   |

|    |և  լուրջ միջադեպերի քննության համակարգի նկատմամբ ընդհանուր          |

|    |վերահսկողություն իրականացնելու համար:                               |

|____|____________________________________________________________________|

|67. |ՀՀ փոքր ավիացիայի գործարկման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործում էր շուրջ 13 ներքին օդանավակայան, |

|    |որոնք ապահովում էին մայրաքաղաքի օդային կապը գրեթե բոլոր շրջանների   |

|    |հետ: Այդ օդանավակայաններն օգտագործվում էին ինչպես                   |

|    |ուղևորափոխադրումների,  այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով:       |

|    |90-ականներից հետո ՀՀ-ի տնտեսության անկմանը զուգահեռ փոքր ավիացիայի  |

|    |գործունեությունը դարձավ ոչ շահավետ, ինչի արդյունքում այն փաստացի    |

|    |դադարեց:                                                            |

|    |Ներկայումս ՀՀ տնտեսության զարգացմանը զուգընթաց առաջանում է փոքր     |

|    |ավիացիայի վերագործարկման անհրաժեշտություն: Փոքր ավիացիայի           |

|    |վերագործարկումը կնպաստի ՀՀ-ում ներքին և  ներգնա զբոսաշրջության      |

|    |զարգացմանը, ժամանակի տնտեսմանը և  փոխադրման հարմարավետության        |

|    |բարձրացմանը, բնակչության սպասարկման մակարդակի բարձրացմանը,          |

|    |գյուղատնտեսական նպատակներով ավիացիայի օգտագործման հնարավորությանը:  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի գործարկման համար        |

|    |անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը նպատակաուղղված է                  |

|    |Հանրապետությունում ներքին ավիափոխադրումների գործարկմանը, ինչն իր    |

|    |հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության աճի, աշխատատեղերի ստեղծման,   |

|    |ինչպես նաև  գյուղատնտեսության զարգացման համար:                      |

|_________________________________________________________________________|

|    ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն      |

|_________________________________________________________________________|

|68. |2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված               |

|    |ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների          |

|    |կազմակերպում և  իրականացում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների              |

|    |գործունեության արդյունավետության բարձրացման և  ծառայությունների     |

|    |մատուցման որակի, մրցակցային միջավայրի բարելավման նպատակով պետական   |

|    |գույքի մասնավորեցման 2017-2020 թթ.-ի ծրագրում ընդգրկված             |

|    |կազմակերպությունների պետությանը պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման |

|    |գործընթացում նոր ձևերի  և  գործիքակազմի կիրառման շնորհիվ            |

|    |արդյունավետ կառավարում իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունն |

|    |է:                                                                  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի մեջ, ոչ      |

|    |պետական հատվածի բաժնեմասի և  պետական գույքի մասնավորեցումից ստացված |

|    |միջոցների հաշվին պետական և  համայնքային բյուջեների մուտքերի         |

|    |ավելացումն է, ինչպես նաև  մասնավորեցման շնորհիվ տնտեսության մեջ     |

|    |լրացուցիչ ներդրումների ծավալի ներգրավումն և  նոր աշխատատեղերի       |

|    |ստեղծումն է:                                                        |

|____|____________________________________________________________________|

|69. |Օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն առանց գնային|

|    |առաջարկի վաճառքի կազմակերպման գործընթացի ուսումնասիրում և           |

|    |կանոնակարգում                                                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով            |

|    |ուսումնասիրել օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող      |

|    |գույքն առանց նախապես հայտարարված վաճառքի մեկնարկային գնի ՀՀ-ում     |

|    |աճուրդային եղանակի կիրառման հնարավորությունը, Աճուրդի այս ձևի       |

|    |իմաստը կայանում է նրանում, որ հավանական գնորդները, գնային           |

|    |մրցակցության և  շուկայական իրավիճակի պայմաններում իրենք են որոշելու |

|    |ձեռք բերվող գույքի արժեքը:                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Պետական սեփականություն հանդիսացող գրավիչ գույքի վաճառքի նոր եղանակի |

|    |կիրառում, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն   |

|    |առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման գործընթացի               |

|    |կանոնակարգում:                                                      |

|____|____________________________________________________________________|

|70. |Պետական գույքի կառավարման բնագավառում կառավարման ավելի արդյունավետ  |

|    |ձևերի  և  մեթոդների կիրառում                                        |

|    |                                                                    |

|    |1) Պետական գույքի վաճառքի խթանման նպատակով պետական գույքի վաճառքի   |

|    |գնի տարաժամկետ վճարման ձևաչափի  ներդրմամբ` մասնավոր հատվածին        |

|    |տարաժամկետման պայմանով տնտեսական շրջանառությունից դուրս մնացած      |

|    |պետական գույքի փոխանցման մասին առաջարկությունների ներկայացում       |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացման և    |

|    |գույքի վաճառքի խթանման նպատակով նախատեսվում է կիրառել նոր մոտեցում, |

|    |մասնավորապես` բազմաթիվ անգամ վաճառքի ներկայացված, սակայն չվաճառված  |

|    |պետական գույքի վաճառքը խթանելու նպատակով առաջարկվում է կիրառել      |

|    |պետական գույքի վաճառքի գնի տարաժամկետ վճարման ձևաչափ,  որի          |

|    |արդյունքում բազմաթիվ անգամ վաճառքի ներկայացված, սակայն չվաճառված    |

|    |պետական գույքը կդրվի տնտեսական շրջանառության մեջ:                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Պետական գույքի վաճառքի խթանման և  հետագա օգտագործման                |

|    |արդյունավետության բարձրացում` պետական գույքի վաճառքի գնի            |

|    |տարաժամկետ վճարման ձևաչափի  ներդրմամբ, որի արդյունքում մասնավոր     |

|    |հատվածին տարաժամկետման պայմանով փոխանցել տնտեսական շրջանառությունից |

|    |դուրս մնացած պետական գույքի փոխանցման շնորհիվ ուղղակի վաճառքի       |

|    |ժամանակ և  անուղղակի` հետագայում գույքի օգտագործելու դեպքում        |

|    |կավելանա պետական բյուջեի մուտքերը:                                  |

|    |2) Հիսուն և  ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային           |

|    |կազմակերպություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով  |

|    |հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու         |

|    |վերաբերյալ առաջարկությունների ներկայացում                           |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական գույքի          |

|    |կառավարման արդյունավետության բարձրացում:                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավում և  պետական բյուջե     |

|    |վճարման ենթակա գումարների ավելացում:                                |

|    |3) Իրենց գործունեությամբ շահույթ չապահովող 100 տոկոս պետական        |

|    |սեփականությամբ առևտրային  կազմակերպություններն ոչ առևտրային         |

|    |կազմակերպությունների վերակազմակերպելու մասին առաջարկությունների     |

|    |ներկայացում                                                         |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ձեռնարկատիրական գործունեություն չծավալող ընկերությունների, որոնց    |

|    |գործունեությունն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների     |

|    |հաշվին, նպատակահարմար է վերակազմակերպել պետական ոչ առևտրային        |

|    |կազմակերպությունների:                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ընկերությունների իրավական կարգավիճակի փոփոխություն:                 |

|    |4) Պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների գործադիր  |

|    |տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների       |

|    |աշխատանքի խրախուսման նոր ձևեր  ու մեխանիզմների վերաբերյալ           |

|    |առաջարկությունների ներկայացում                                      |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպությունների կառավարման   |

|    |արդյունավետության բարձրացում                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Գործադիր տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր                |

|    |ներկայացուցիչների աշխատանքի խրախուսման մեխանիզմների մշակում:        |

|____|____________________________________________________________________|

|71. |Հանրությանը մատուցված ծառայությունների որակի բարձրացման նպատակով    |

|    |պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման     |

|    |հնարավորության ուսումնասիրություն և  արդյունքները մարզի օրինակով    |

|    |պիլոտային իրագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացում.      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Հանրությանը մատուցված ծառայությունների որակի բարձրացման և  պետական  |

|    |ծախսերի կրճատման նպատակով նախատեսվում է ուսումնասիրություն          |

|    |իրականացնել պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների     |

|    |պատվիրակման հնարավորության վերաբերյալ և  ուսումնասիրությունների     |

|    |հիման վրա, դրական արդյունքների դեպքում` մարզի օրինակով              |

|    |առաջարկություններ ներկայացնել պիլոտային իրագործման մասին:           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Պետական ծախսերի կրճատման և  հանրությանը մատուցված ծառայությունների  |

|    |որակի բարձրացման նպատակով ուսումնասիրել ՀՀ մարզերում պետական գույքի |

|    |կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորությունը   |

|    |և  դրական արդյունքների դեպքում մարզի օրինակով ներկայացնել           |

|    |առաջարկություններ պիլոտային իրագործման վերաբերյալ:                  |

|_________________________________________________________________________|

|        Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն          |

|_________________________________________________________________________|

|72. |Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միասնական կառավարման համակարգի |

|    |ներդնում` ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթների           |

|    |ամբողջականացմամբ գերակա խնդրի վերաբերյալ                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միասնական կառավարման համակարգի |

|    |ներդնման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության         |

|    |Սահմանադրության 12-րդ հոդվածի և  Կայուն զարգացման սկզբունքի         |

|    |դրույթների կատարման հրամայականից, այն է` հավասարակշռված             |

|    |քաղաքականության իրականացում' բնապահպանական, սոցիալական և  տնտեսական |

|    |խնդիրները համալիր կառավարման մոտեցմամբ լուծելու ուղղությամբ:        |

|    |Միջազգային փորձը այդպիսի մոդելի համար առաջադրում է էկոհամակարգային  |

|    |կառավարում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի պահպանության,      |

|    |բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական անտառների միասնական և  |

|    |համապարփակ կառավարումը, բնական ռեսուրսների կայուն օգտագործման       |

|    |իրականացումը: Անհրաժեշտություն է առաջացել նաև  ձևավորել  միասնական  |

|    |մոնիթորինգի համակարգ, որի առկայությունը թույլ կտա առավել            |

|    |արդյունավետ իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգը և  հզորացնել   |

|    |մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունների կարողությունները:       |

|    |Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի խնդիրները և  իրավասությունները |

|    |բաշխված են տարբեր նախարարությունների միջև,  ինչը նվազեցնում է       |

|    |իրականացվող քաղաքականության արդյունավետությունը: Միաժամանակ, ՀՀ     |

|    |բնապահպանության նախարարության անվանումը չի արտացոլում նախարարության |

|    |ամբողջական գործառույթները և  անհրաժեշտություն կա այն վերանվանել ՀՀ  |

|    |շրջակա միջավայրի պահպանության նախարարության:                        |

|    |Առաջին փուլում նախատեսվում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի   |

|    |միասնական կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակում և       |

|    |ընդունում: Երկրորդ փուլում կիրականացվի նախարարության վերանվանման    |

|    |հետ կապված իրավական ակտի մշակում և  ընդունում, այնուհետև            |

|    |կուսումնասիրվի բնապահպանության ոլորտի ՀՀ օրենսդրական դաշտը`         |

|    |միասնական կառավարման համակարգի ներդրման տեսանկյունից:  Երրորդ       |

|    |փուլում կմշակվեն և  ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն խնդրի  |

|    |կարգավորմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի նախագծերը:        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Արդյունքում ակնկալվում է կազմավորել համալիր կառավարման մոտեցմամբ    |

|    |շրջակա միջավայրի պահպանության, բնության հատուկ պահպանվող            |

|    |տարածքների, բնական անտառների միասնական և  համապարփակ                |

|    |էկոհամակարգային կառավարում իրականացնող մարմին:                      |

|____|____________________________________________________________________|

|73. |Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած     |

|    |ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի  |

|    |և  թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի       |

|    |ստեղծման վերաբերյալ                                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2016 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում|

|    |լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161 օրենքը, ինչով |

|    |կանոնակարգվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման թափոնների և        |

|    |ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ու վերամշակման    |

|    |բնագավառի իրավահարաբերությունները: Մինչ նշված օրենքի ընդունումը     |

|    |«ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունը սահմանված չէր,          |

|    |տարանջատված չէին ընդերքօգտագործման թափոնների և  ընդերքօգտագործման   |

|    |թափոնների օբյեկտների կառավարման ոլորտում ՀՀ պետական կառավարման      |

|    |մարմինների և  ընդերքօգտագործողների պարտավորություններն ու           |

|    |իրավասությունները: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 60.10 հոդվածով        |

|    |սահմանվել է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում              |

|    |բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն         |

|    |իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում`       |

|    |լքված) օբյեկտների գույքագրումը, ինչի նպատակով մշակվել և  ՀՀ         |

|    |կառավարության 06.07.2017 թ.-ի N 774-Ն որոշմամբ հաստատվել է          |

|    |ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը:    |

|    |Համաձայն հաստատված կարգի, գույքագրման ընթացքում նախատեսվում է       |

|    |իրականացնել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տարածքում |

|    |շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի որոշում, շրջակա           |

|    |միջավայրին հասցված վնասի գնահատում և  մշակել աղտոտվածության         |

|    |նվազեցման, չեզոքացման կամ վերացման միջոցառումներ:                   |

|    |Նշված աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ ստեղծել համապարփակ       |

|    |տեղեկատվական բազա ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների և   |

|    |թափոնների օբյեկտների վերաբերյալ: Որպես առաջնային` նախատեսվում է     |

|    |կազմել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում      |

|    |գոյացած ընդերքօգտագործման թափոններին լքված/տիրազուրկ արտադրական     |

|    |լցակույտերի, թափոնների փակված օբյեկտներին վերաբերվող տեղեկատվական   |

|    |բազան:                                                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման           |

|    |արդյունքում.                                                        |

|    |- կստեղծվի ՀՀ տարածքում ընդերքօգտագործման թափոնների, թափոնների      |

|    |փակված օբյեկտների վերաբերյալ նպատակային ինֆորմացիա ապահովող         |

|    |տեղեկատվական համակարգ,                                              |

|    |- կապահովվի աղտոտվածության կանխարգելման/նվազեցման միջոցառումների    |

|    |մշակման համար տեղեկատվական հենքը:                                   |

|____|____________________________________________________________________|

|74. |Սևանա  լճում և  նրա ջրահավաք ավազանում ձկան և  խեցգետնի պաշարների   |

|    |հաշվառման աշխատանքների իրականացման վերաբերյալ                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Վերջին տարվա (2016թ.) ընթացքում հիդրոակուստիկ դիտարկումները ցույց են|

|    |տվել, որ սիգի ընդհանուր կենսազանգվածը նախորդ տարիների համեմատ աճել  |

|    |է, ինչը պայմանավորված է հիմնականում նախորդ 2-3 տարիների բեղուն      |

|    |սերունդների առկայությամբ: Ստացված տվյալների ընդհանուր               |

|    |վերլուծությունը ցույց է տվել, որ սիգ ձկնատեսակի պոպուլյացիայի       |

|    |կենսազանգվածը հիմնականում ապահովել են 2-3 տարեկան ձկները: Ավելի     |

|    |փոքր և  ավելի մեծ տարիքի ձկները կազմել են պոպուլյացիայի 20%-ը,      |

|    |ինչը վկայում է այն մասին, որ թեպետ առկա է այս ձկնատեսակի ընդհանուր  |

|    |կենսազանգվածի որոշակի աճ նախկին տարիների համեմատ, սակայն խոսել      |

|    |արդյունագործական պաշարների վերականգնման մասին դեռ վաղ է:            |

|    |Հաշվետու տարում Սևանա  լճում նկատվել է արծաթափայլ լճածածանի քանակի  |

|    |կտրուկ կրճատում: Որսի հիմնական մասը կազմել են մինչև  2-3 տարեկան,   |

|    |արդյունագործական նշանակություն չունեցող, առանձնյակները, որոնք եղել  |

|    |են քիչ քանակությամբ:                                                |

|    |Սևանի  էնդեմիկ ձկնատեսակ` բեղլուն և  էնդեմիկ ենթատեսակ կողակը       |

|    |հանդիպել են եզակի առանձնյակներով: Սևանի  իշխանի մանրաձկների         |

|    |շարունակական բաց թողնման աշխատանքները դեռ չեն հանգեցնում լճում այս  |

|    |ձկնատեսակի քանակի զգալի փոփոխության: Այսպիսով, կարելի է նշել, որ    |

|    |թեպետ լճում իշխանի պոպուլյացիան գոյություն ունի, ամենամյա մանրաձկան |

|    |բացթողումների հաշվին, սակայն համարել որ դա արդեն վերականգնված       |

|    |պոպուլյացիա է դեռ վաղ է, քանի որ այս տեսակի բնական                  |

|    |վերարտադրությունը լճում գործնականորեն բացակայում է:                 |

|    |Սևանա  լճի էկոհամակարգի կայուն զարգացման և  իրավիճակը վերահսկելու   |

|    |համար անհրաժեշտ է ներկա վիճակի արդյունագործական պաշարների` սիգի,    |

|    |կարասի և  խեցգետնի պաշարների հաշվառման և  գնահատման աշխատանքների    |

|    |իրականացում: Լճում այդ տեսակների պոպուլյացիայի չափատարիքային,       |

|    |սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների            |

|    |արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան |

|    |միջոցառումներ մշակել ձկան պաշարների օգտագործման և  Սևանա  լճի       |

|    |էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և  պահպանելու         |

|    |միջոցառումների մշակման համար: Սևանա  լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ |

|    |ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է կատարել          |

|    |ուսումնասիրություններ Սևանա  լճում և  Սևանա  լիճ թափվող հիմնական    |

|    |գետերում:                                                           |

|    |«Սևանա  լճում և  նրա ջրահավաք ավազանում ձկան և  խեցգետնի պաշարների  |

|    |հաշվառման ծառայություններ» ծրագրի իրականացումը նախատեսված է ՀՀ      |

|    |կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Սևանա  լճի               |

|    |արդյունագործական և  էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը      |

|    |հաստատելու մասին» N 1755-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի |

|    |1-ին և  2-րդ կետերով, ֆինանսավորման աղբյուրը` ՀՀ պետական բյուջե:    |

|    |Սևանա  լճի ջրահավաք ավազանի կենդանական ռեսուրսների հաշվառման        |

|    |նպատակով անհրաժեշտ է շարունակել «Սևանա  լճում և  նրա ջրահավաք       |

|    |ավազանում ձկան և  խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ»     |

|    |ծրագրի իրականացումը, այդ թվում`                                     |

|    |* Սևանա  լճի ձկների (սիգի, կողակի, լճածածանի, իշխանի) ներկա վիճակի, |

|    |տարածական տեղաբաշխման, կենսաբանական և  էկոլոգիական հատկանիշների     |

|    |բացահայտում` յուրաքանչյուր տարին 1 անգամ,                           |

|    |* Սևանա  լճի խեցգետնի պաշարների ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման,|

|    |կենսաբանական և  էկոլոգիական հատկանիշների բացահայտում` յուրաքանչյուր |

|    |տարին 1 անգամ:                                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |«Սևանա  լճում և  նրա ջրահավաք ավազանում ձկան և  խեցգետնի պաշարների  |

|    |հաշվառման աշխատանքներ» ծրագիրը բաղկացած է 3 ենթաբաժիններից`         |

|    |1. Սևանա  լճում ձկան պաշարների հաշվառման ծառայություններ            |

|    |(հաշվետվություն) - 1 հատ                                            |

|    |Հաշվետվության կազմում հետևյալ  տվյալների ընդգրկմամբ`                |

|    |* սիգի արդյունագործական պաշարների որոշում                           |

|    |* սիգի գիրացող վտառի գնահատում                                      |

|    |* սիգի ձվադրող վտառի գնահատում, բեղունություն                       |

|    |* սիգի գծային և  քաշային աճը                                        |

|    |* սիգի որսաչափի գնահատում                                           |

|    |* կարասի արդյունագործական պաշարների որոշում                         |

|    |* կարասի բեղունության որոշում                                       |

|    |* կարասի ձվադրավայրերի և  ձվադրման ժամկետների որոշում               |

|    |* կարասի գծային, քաշային աճի որոշում                                |

|    |* կարասի որսաչափի գնահատում                                         |

|    |* իշխանի վտառի գնահատում:                                           |

|    |Հաշվետու ժամանակահատվածում ձեռք բերված բոլոր ելակետային տվյալների   |

|    |միջանկյալ և  վերջնական հաշվետվությունների ներկայացում:              |

|    |2. Սևանա  լճում խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ        |

|    |(հաշվետվություն) - 1 հատ                                            |

|    |Հաշվետվության կազմում հետևյալ  տվյալների ընդգրկմամբ`                |

|    |* խեցգետնի արդյունագործական պաշարների որոշում                       |

|    |* խեցգետնի սննդառությունը                                           |

|    |* խեցգետնի սեզոնային բաշխվածությունը ըստ խորության և  տարածքի       |

|    |* խեցգետնի գծային և  քաշային աճը ըստ տարիքաչափսային խմբերի          |

|    |* խեցգետնի բեղունությունը                                           |

|    |* խեցգետնի որսաչափի գնահատում:                                      |

|    |Հաշվետու ժամանակահատվածում ձեռք բերված բոլոր ելակետային տվյալների   |

|    |միջանկյալ և  վերջնական հաշվետվությունների ներկայացում:              |

|    |3. Սևանա  լճի ջրահավաք ավազանի գետերում ձկան և  խեցգետնի            |

|    |կենսամիջավայրի պայմանների բացահայտման ծառայություններ               |

|    |(հաշվետվություն) - 1 հատ                                            |

|    |Հաշվետվության կազմում հետևյալ  տվյալների ընդգրկմամբ`                |

|    |Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիչի, Վարդենիկ, Մակենիս և  Մասրիկ       |

|    |գետերում                                                            |

|    |* Սևանա  լճի ջրհավաք ավազանի գետերի ձկան տեսակային կազմի որոշում    |

|    |էնդեմիկ ձկնատեսակների /գեղարքունի, ամառային իշխանի, կողակի/         |

|    |ձվադրավայրերի վիճակի գնահատում                                      |

|    |* էնդեմիկ ձկնատեսակների /գեղարքունի, ամառային իշխանի, կողակի/       |

|    |ձվադրմանը գնացող ժամկետների, քանակի, կենսաբանական վիճակի որոշում    |

|    |* էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունու, ամառային իշխանի, կողակի)      |

|    |ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում:                            |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում