Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(24-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|75. |Կենսաբազմազանության և  էկոտուրիզմի առկա պոտենցիալի արդյունավետ      |

|    |օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում             |

|    |կենսաբազմազանության բիզնես ներուժի գնահատման և  անձնագրավորման      |

|    |հենքի ստեղծում վերաբերյալ                                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Կենսաբազմազանության բիզնես ներուժի անձնագրավորման մեթոդոլոգիայի     |

|    |մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության  |

|    |ողջ տարածքում, ըստ մարզերի կենսաբազմազանության անձնագրավորման,      |

|    |գնահատման և  էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միասնական          |

|    |տվյալների բացակայությամբ, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում բնական |

|    |պաշարների տարերային, չկանոնակարգված օգտագործման և                   |

|    |կենսաբազմազանության բիզնես ներուժի ոչ լիարժեք օգտագործման համար:    |

|    |Խնդրի կարգավորման առաջնահերթ քայլ է հանդիսանալու                    |

|    |կենսաբազմազանության բիզնես ներուժի անձնագրավորման մեթոդոլոգիայի     |

|    |մշակումը:                                                           |

|    |Նպատակն է` կենսաբազմազանության բիզնես ներուժի անձնագրավորման        |

|    |մեթոդոլոգիայի մշակման միջոցով Հայաստանի Հանրապետության ամբողջ       |

|    |տարածքում կենսաբազմազանության անձնագրավորման, բիզնես ներուժի        |

|    |գնահատման աշխատանքների իրականացումը:                                |

|    |Խնդրին ճիշտ լուծում տալու համար անհրաժեշտ է վերը նշված              |

|    |մեթոդոլոգիայի կիրառմամբ իրականացնել ՀՀ բոլոր մարզերի տարածքներում   |

|    |իրականացնել կենսաբազմազանության անձնագրավորման աշխատանքներ,         |

|    |ներառյալ բուսական և  կենդանական աշխարհի տեսակային կազմի,            |

|    |տարածվածության ուսումնասիրություն, սահմանել օգտագործման             |

|    |չափաքանակները և  այլն: Աշխատանքների արդյունքների հիման վրա          |

|    |ձևավորել  կենսաբազմազանության տվյալների համալիր, միասնական          |

|    |էլեկտրոնային տեղեկատվական բազա (ստացված տվյալների քարտեզագրում,     |

|    |թվայնացում և  այլն) ըստ ՀՀ մարզերի` նպաստելով կենսառեսուրսների      |

|    |համապարփակ կադաստրի ստեղծմանն ու մոնիթորինգի իրականացմանը:          |

|    |Կենսաբազմազանության բիզնես ներուժի անձնագրավորման մեթոդոլոգիայի     |

|    |մշակման միջոցով նախատեսվում է կանոնակարգել ՀՀ տարածքում             |

|    |կենսաբազմազանության կայուն կառավարման հարաբերությունները:           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Կենսառեսուրսների բիզնես ներուժի անձնագրավորման մեթոդոլոգիայի        |

|    |կիրառման միջոցով նախատեսվում է իրականացնել կենսաբազմազանության      |

|    |անձնագրավորման աշխատանքներ և  ստացված արդյունքների հիման վրա        |

|    |հետագայում իրականացնել հետևյալ  հաջորդական քայլերը`                 |

|    |* ստեղծել կենսառեսուրսների էլեկտրոնային տեղեկատվական համակարգ,      |

|    |* իրականացնել կենսաբազմազանության բիզնես ներուժի գնահատման          |

|    |աշխատանքներ,                                                        |

|    |* նպաստել կենսաբազմազանության և  էկոտուրիզմի առկա պոտենցիալի        |

|    |արդյունավետ օգտագործման եղանակների մշակմանը,                        |

|    |* մշակել դասընթացների ծրագիր և  ըստ ՀՀ մարզերի կազմակերպել          |

|    |դասընթացներ կենսառեսուրսների օգտագործման նպատակայնության            |

|    |արդյունավետության, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի և            |

|    |կենսառեսուրսների բիզնես ներուժի անձնագրավորման մեթոդոլոգիայի        |

|    |վերաբերյալ:                                                         |

|____|____________________________________________________________________|

|76. |«Ջերմուկ» ազգային պարկի հիմնման իրավական հենքի ստեղծում գերակա խնդրի|

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի            |

|    |Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների                 |

|    |ռազմավարությունը, պահպանության և  օգտագործման բնագավառում պետական   |

|    |ծրագիրը և  միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա որոշմամբ       |

|    |հաստատված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` |

|    |ԲՀՊՏ-ներ) 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումների        |

|    |(կետ 3.2) համաձայն, ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման նպատակով «Ջերմուկի|

|    |ջրաբանական» արգելավայրի հենքի վրա նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ»   |

|    |ազգային պարկի հիմնման իրավական հենքը:                               |

|    |ՀՀ ԲՀՊՏ-ների գործող համակարգը ներկայումս ներառում է 4 ազգային       |

|    |պարկեր, որոնք տեղակայված են ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և      |

|    |Սյունիքի մարզերի տարածքում և  ստեղծվել են Սևանա  և  Արփի լճերի      |

|    |էկոհամակարգի, ՀՀ Տավուշի մարզի կաղնու և  հաճարենու ռելիկտային       |

|    |անտառների, Մեղրիի լեռնաշղթայի լանդշաֆտային ու կենսաբանական          |

|    |բազմազանության, ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսական և  կենդանական   |

|    |տեսակների պահպանության նպատակով:                                    |

|    |ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում գտնվող «Ջերմուկի ջրաբանական»          |

|    |արգելավայրի հենքի վրա «Ջերմուկ» ազգային նոր պարկի հիմնման իրավական  |

|    |հենքի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովելու Արփա գետի    |

|    |վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի,     |

|    |դրանց կենսաբանական բազմազանության պահպանությունը, հողի, օդի, ջրի և  |

|    |կենսաբանական բազմազանության ամբողջականության, բնական պաշարների,     |

|    |հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ    |

|    |բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն         |

|    |զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործումը, բնության կենդանի |

|    |և  անկենդան հուշարձանները, խթանելու տարածաշրջանում զբոսաշրջության   |

|    |զարգացումը:                                                         |

|    |ՀՀ կառավարության կողմից 2009 թ. սեպտեմբերի 17-ի հաստատվել է         |

|    |«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայր ստեղծելու և                |

|    |կանոնադրությունը հաստատելու մասին» N 1063-Ն որոշումը, որտեղ         |

|    |սահմանված է արգելավայրի պահպանության ռեժիմը: ՀՀ կառավարության       |

|    |2010թ. նոյեմբերի 4-ի N1430-Ն որոշմամբ հաստատվել է «Ջերմուկի         |

|    |ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը և  |

|    |տարածքի չափը, որը կազմում է 17371.76 հա:                            |

|    |ՀՀ բնապահպանության նախարարության և  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև     |

|    |12.12.2016թ.-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում    |

|    |«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նախատեսում է տրամադրել 5.7 մլն. ԱՄՆ դոլար`   |

|    |ՀՀ Վայոց ձորի մարզում Արփա գետի վերին հատվածի ջրհավաք ավազանում     |

|    |ստեղծելու նոր «Ջերմուկ» ազգային պարկ, որում կներառվեն «Ջերմուկի     |

|    |ջրաբանական», «Ջերմուկի» անտառային և  «Հեր-հերի» նոսրանտառային       |

|    |պետական արգելավայրերի տարածքները: Նախատեսվող նոր ազգային պարկը      |

|    |կզբաղեցնի մոտ 33.800 հա տարածք:                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման արդյունքում հնարավոր կլինի.        |

|    |- ապահովել տարածաշրջանի ՀՀ Վայոց ձորի մարզի կարևորագույն            |

|    |էկոհամակարգերի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը,      |

|    |- աջակցել ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների         |

|    |տնտեսական զարգացմանը,                                               |

|    |- խթանել տարածաշրջանի զբոսաշրջության զարգացումն ու բարձրացնելու     |

|    |բնակչության կենսամակարդակը:                                         |

|    |                                                                    |

|____|____________________________________________________________________|

|77. |Բնապահպանության բնագավառում լիցենզիաների և  թույլտվությունների      |

|    |էլեկտրոնային տրամադրման ապահովում գերակա խնդրի վերաբերյալ           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի   |

|    |Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և         |

|    |սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր      |

|    |մարմիններ սահմանելու և  ապրանքների արտահանման և  (կամ) ներմուծման   |

|    |լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը     |

|    |հաստատելու մասին» N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված ցանկի 1.1,  |

|    |1.2, 1.7, 1.8, 2.1, 2.3, 2.6, 2.7, 2.8, 2.13 կետերի, Հայաստանի      |

|    |Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի  դեպքում արգելված  |

|    |ապրանքների կանոնակարգման և  սահմանափակումների ենթակա ապրանքների     |

|    |լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության       |

|    |լիազոր պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության      |

|    |նախարարությունը:                                                    |

|    |Ներկայումս ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն        |

|    |որոշման NN 5, 6, 7 և  8 հավելվածների ցանկերում ընդգրկված նյութերի,  |

|    |ապրանքների, բույսերի և  կենդանիների արտահանման կամ ներմուծման համար |

|    |ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրվում են մեկանգամյա   |

|    |լիցենզիաներ թղթային կրիչի վրա:                                      |

|    |Լիցենզիաների և  թույլտվությունների էլեկտրոնային տրամադրման          |

|    |համակարգի ներդրման իրականացման համար կպահանջվեն ֆինանսական          |

|    |միջոցներ` ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում սահմանափակումների    |

|    |ենթակա որոշ ապրանքների բնապահպանության բնագավառում լիցենզիաների,    |

|    |թույլտվությունների էլեկտրոնային տրամադրման համակարգի ներդրումը      |

|    |թույլ կտա ՀՀ լիազոր պետական մարմին հայտերը, կից փաստաթղթերը,        |

|    |տեղեկատվությունը ներկայացնել և  մեկանգամյա լիցենզիաները,            |

|    |թույլտվությունները ստանալ ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, որը  |

|    |հայտատուների համար կավելացնի այդ ոլորտում ծառայություններից         |

|    |օգտվելու մատչելիությունը և  կնվազեցնի լիցենզիաների և                |

|    |թույլտվությունների ստացման ժամանակահատվածը:                         |

|____|____________________________________________________________________|

|78. |Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական բազայի             |

|    |կատարելագործում և  արդիականացում                                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ ջրային օրենսգիրքը ջրային պետական կադաստրը սահմանում է որպես      |

|    |մշտապես գործող համակարգ, որը համապարփակ տվյալներ է գրանցում ջրային  |

|    |ռեսուրսների քանակական և  որակական ցուցանիշների, ջրհավաք ավազանների, |

|    |ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի,            |

|    |կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների,          |

|    |ջրօգտագործման թույլտվությունների և  ջրային համակարգերի օգտագործման  |

|    |թույլտվությունների մասին:                                           |

|    |ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշմամբ        |

|    |հաստատվել է ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և        |

|    |տեղեկատվության տրամադրման կարգը: Ի լրումն ջրային պետական կադաստրի   |

|    |վարման կարգը սահմանող նորմատիվ փաստաթղթի` մշակվել և  ՀՀ             |

|    |բնապահպանության նախարարի 30.12.2003թ. N 514-Ն հրամանով հաստատվել է  |

|    |«Ջրային պետական կադաստրում տվյալների գրառման գրանցամատյանների       |

|    |ձևերը  և  դրանց վարման կարգը», որը 2006 թ. փոփոխվել և  լրացվել է ՀՀ |

|    |բնապահպանության նախարարի N 260-Ն հրամանով:                          |

|    |Ջրային պետական կադաստրի վարումն իրականացնում է ՀՀ բնապահպանության   |

|    |նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման             |

|    |գործակալությունը, որը հավաքում, համախմբում և  պահպանում է ջրային    |

|    |ռեսուրսների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պաշտոնական              |

|    |շտեմարաններում:                                                     |

|    |2004-2008 թթ.  ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի  |

|    |ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և  օրենսդրական հզորացում» ծրագիրն      |

|    |աջակցեց ՀՀ կառավարությանը` ստեղծելու ջրային պետական կադաստրի        |

|    |տեղեկատվական համակարգ` համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի և  դրա          |

|    |վերաբերյալ ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն      |

|    |որոշման դրույթների:                                                 |

|    |Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգն ինտերակտիվ գործիք է, |

|    |որը հնարավորություն է տալիս մշակելու ջրային ռեսուրսների տարածական   |

|    |տվյալները երկրատեղեկատվական համակարգերի ֆորմատով, ինչպես նաև        |

|    |տվյալների բազայի բարելավման համակարգ է շահագրգիռ հաստատությունների  |

|    |միջոցով տրամադրված ամփոփ տեղեկատվության համար:                      |

|    |2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության   |

|    |ջրային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»   |

|    |ՀՕ-19-Ն ՀՀ օրենքի 19.2-րդ հոդվածի` ջրային ռեսուրսների պետական       |

|    |կադաստրը տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների   |

|    |որակական և  քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական    |

|    |ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեսուրսների և                  |

|    |ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին   |

|    |տվյալների շտեմարանների ստեղծման գործընթացները:                      |

|    |Համաձայն ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման գործընթացը      |

|    |կանոնակարգող Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նոր 19.2-րդ  |

|    |հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի        |

|    |հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և      |

|    |տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշմամբ |

|    |սահմանված ընթացակարգային նորմերը չէին համապատասխանում օրենսգրքի նոր |

|    |պահանջներին:                                                        |

|    |Հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից   |

|    |մշակվել և  ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի փետրվարի 2-ին       |

|    |ընդունվել է «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը       |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի   |

|    |հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ն |

|    |որոշումը: Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N     |

|    |68-Ն որոշման կարգավորվել է ջրային ռեսուրսների պետական կադաստրի      |

|    |վարման գործընթացը, ինչպես նաև  հստակ տարանջատվել է թե որ            |

|    |գերատեսչությունն ինչ տեղեկատվություն և  ինչ պարբերականությամբ պետք է|

|    |ներկայացնի ջրային ռեսուրսների պետական կադաստր` գրանցման, ինչպես նաև |

|    |սահմանվել է ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքը,        |

|    |բովանդակությունը և  տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:          |

|    |ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N68-Ն որոշման պահանջների |

|    |համաձայն անհրաժեշտություն է առաջացել թարմացնելու ջրային ռեսուրսների |

|    |պետական կադաստրի տեղեկատվական բազան:                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ջրային ռեսուրսների պետական կադաստրի հզոր տեղեկատվական համակարգ, որի |

|    |միջոցով հնարավոր կլինի իրականացնել ջրային ռեսուրսների արդյունավետ   |

|    |կառավարում:                                                         |

|____|____________________________________________________________________|

|79. |Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման       |

|    |նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2017 թ. օգոստոսի 24-ի նիստի N 36 արձանագրային      |

|    |որոշմամբ հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման         |

|    |հայեցակարգը, ինչը հիմք է հանդիսանում հանքարդյունաբերության ոլորտի   |

|    |քաղաքականության և  ռազմավարության մշակման համար:                    |

|    |Հայեցակարգով ամրագրվել է, որ ներկայացված խնդիրների լուծման և        |

|    |ոլորտի հետագա կայուն զարգացման, ինչպես նաև  միջազգային շուկայում    |

|    |Հայաստանը ներկայացնելու համար անհրաժեշտ է մշակել և  ներդնել         |

|    |հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն և  ռազմավարություն`   |

|    |ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:                               |

|    |Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը դիտարկվում է     |

|    |օգտակար հանածոների պաշարների արդյունավետ և  ողջամիտ օգտագործում`    |

|    |հաշվի առնելով բնապահպանական-սոցիալական և  մշակութային հիմնահարցերը: |

|    |Տվյալ հիմնահարցերի շարքում առանձնահատուկ կարևորվում  է              |

|    |բնապահպանական ոլորտի օրենսդրական մեխանիզմների կատարելագործումը`     |

|    |նպատակաուղղված ընդերքօգտագործման թափոնների կառավարման մեխանիզմների  |

|    |և  տեխնոլոգիաների խթանմանը և  օգտակար հանածոների արդյունահանված     |

|    |տարածքների կենսաբանական վերականգնմանը, ինչը թույլ կտա ապահովել      |

|    |տնտեսական, սոցիալական և  բնապահպանական կայունություն:               |

|    |Ռազմավարական գործողություններն ամրագրելու համար պետք է նախապես      |

|    |իրականացնել որոշ ախտորոշիչ ուսումնասիրություններ, որոնք պետք է      |

|    |նպատակաուղղված լինեն շրջակա միջավայրի և  ազգաբնակչության            |

|    |առողջության համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման     |

|    |ռիսկերի վերհանմանը և  տեխնիկական կարողությունների գնահատմանը:       |

|    |Գերակա խնդրի իրականացման ֆինանսավորումն իրականացվելու է ՀԲ          |

|    |տրամադրված դրամաշնորհի հաշվին` ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով: |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ախտորոշիչ ուսումնասիրությունների արդյունքները հիմք կհանդիսանան      |

|    |մշակվելիք ռազմավարական փաստաթղթի համար, կկանխորոշեն                 |

|    |հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման ուղղությունները,      |

|    |որոնք հիմնված կլինեն շրջակա միջավայրի և  մարդու առողջության վրա     |

|    |տեխնածին ճնշումների դրսևորումների  նվազեցման կամ բացառման           |

|    |գաղափարախոսության վրա:                                              |

|____|____________________________________________________________________|

|80. |Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների թվով 50 ջրառի կետերում|

|    |առցանց հոսքաչափական սարքավորումների տեղադրում                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2016 թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ          |

|    |տեխնոլոգիաների օգտագործում և  համագործակցություն հանուն ռեսուրսների |

|    |համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված       |

|    |գույքագրման և  հաշվառման տվյալների Արարատյան դաշտում ջրառը կազմել է |

|    |շուրջ 1.67 մլրդ մ3/տարի, այն ինչ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ      |

|    |օրենքի համաձայն Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային      |

|    |ռեսուրսները կազմում են 1100,0 մլն մ3/տարի:                          |

|    |Հաշվի առնելով Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակը անհրաժեշտություն |

|    |է առաջացել ձեռք բերել առցանց հոսքաչափական սարքավորումներ և  դրանք   |

|    |տեղադրել ձկնաբուծական տնտեսություններում, քանի որ վերջիններս        |

|    |հանդիսանում են ստորերկրյա ջրային ռեսուրսների խոշոր ջրօգտագործողներ: |

|    |Հոսքաչափական սարքավորումների տեղադրման նպատակն է առցանց եղանակով    |

|    |հետևել  ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալը |

|    |և  տրված ջրօգտագործման թույլտվությունից ավելի օգտագործելու դեպքում  |

|    |ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրառի կետերում առցանց |

|    |հոսքաչափական սարքավորումների տեղադրման արդյունքում առցանց եղանակով  |

|    |հասանելի կլինեն ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործված    |

|    |ջրի ծավալի վերաբերյալ ստույգ և  ճշգրիտ տվյալներ, ինչը կնպաստի       |

|    |Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների առավել արդյունավետ    |

|    |կառավարմանը` հետագայում հանգեցնելով ստորերկրյա ջրային ռեսուրսների   |

|    |վերականգնմանը:                                                      |

|____|____________________________________________________________________|

|81. |«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի     |

|    |կենտրոնական լաբորատորիայի միջազգային պահանջների համաձայն            |

|    |կարողությունների զարգացման վերաբերյալ                               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և    |

|    |տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան (այսուհետ   |

|    |լաբորատորիա) ներկայումս տեղակայված է Կոմիտաս 29-ի հասցեում և        |

|    |զբաղեցնում է 610 քմ մակերեսով տարածք: Տարածքը պատկանում է ՀՀ        |

|    |էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարարության      |

|    |«Անալիտիկ» ՓԲԸ-ին, ինչի համար վճարվում է ամսական 250800 (երկու      |

|    |հարյուր հիսուն հազար ութ հարյուր) դրամ վարձավճար:                   |

|    |Լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց համար    |

|    |անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Լաբորատորիայի ներկայիս տարածքը       |

|    |գտնվում է անմխիթար վիճակում, չի պահպանվում ջեռուցման և              |

|    |օդափոխանակման պայմանները, ներքին հարդարանքը չի համապատասխանում      |

|    |լաբորատորիայի համար անհրաժեշտ ստանդարտներին: Առկա խնդիրների         |

|    |պատճառով հնարավոր չի ստանալ ինչպես տեղային, այնպես էլ միջազգային    |

|    |հավատարմագրում, ինչը մեծ ազդեցություն է ունենում լաբորատորիայի      |

|    |անալիզների որակի, գործունեության, միջազգային և  տարածաշրջանային     |

|    |համագործակցությունների վրա: Լաբորատորիայի վերանորոգման համար        |

|    |անհրաժեշտ ֆինանսավորումը պետական բյուջեով հնարավոր չէ իրականացնել:  |

|    |«Եվրոպական միության Ջրային նախաձեռնություն +» ծրագրի ֆինանսական     |

|    |աջակցությամբ նախատեսվում է իրականացնել «Շրջակա միջավայրի            |

|    |մոնիթորինգի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի նոր     |

|    |տարածքի (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի           |

|    |ինստիտուտ պետական ոչ առևտրային  կազմակերպության Երևան  քաղաքի       |

|    |Պարույր Սևակի  փող. շենք 5/2) վերանորոգման, վերազինման և            |

|    |միջազգային հավատարմագրման գործընթացները:                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և    |

|    |տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի            |

|    |արդիականացումը և  միջազգային պահանջներին համաձայնեցումը կնպաստի     |

|    |շրջակա միջավայրի բաղադրիչների անալիզների որակի բարձրացմանը,         |

|    |միջազգային միասնական բնապահպանական տեղեկատվական համակարգերում ՀՀ    |

|    |շրջակա միջավայրի տեղեկատվության ընդգրկմանը, տարածմանը և             |

|    |համապատասխան հզորությունների զարգացմանը:                            |

|____|____________________________________________________________________|

|82. |Բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի համակարգի նախադրյալների |

|    |ստեղծման վերաբերյալ                                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 19-ի նիստի N 646-Ա որոշմամբ        |

|    |հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության        |

|    |2017-2022 թվականների ծրագրի 4.4 բաժնի 2-րդ կետի 6-րդ ենթակետի       |

|    |կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Շրջակա միջավայրի պետական   |

|    |մոնիթորինգի զարգացման» հայեցակարգը, ինչը հիմք է հանդիսանում         |

|    |էկոհամակարգային մոտեցման հիման վրա շրջակա միջավայրի պետական         |

|    |միասնական մոնիթորինգի համակարգի ստեղծման, պետական մոնիթորինգի       |

|    |համակարգի զարգացման ռազմավարության և  ազգային գործողությունների     |

|    |ծրագրի մշակման համար:                                               |

|    |Հայեցակարգում ամրագրվել է շրջակա միջավայրի և  բնական ռեսուրսների    |

|    |էկոհամակարգային մոտեցմամբ մոնիթորինգի իրականացման նոր ձևի  անցում`  |

|    |շրջակա միջավայրի և  բնական ռեսուրսների միմյանցից տարանջատ           |

|    |մոնիթորինգի իրականացման փոխարեն, ինչը կերաշխավորվի բնական միջավայրի |

|    |որևէ  բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանակ մյուս      |

|    |բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու         |

|    |գնահատումը:                                                         |

|    |Շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի վիճակի բարելավման    |

|    |համար անհրաժեշտ է մշակել շրջակա միջավայրի պետական միասնական         |

|    |մոնիթորինգի համակարգի բարելավմանն ուղղված առաջնահերթ և              |

|    |հեռանկարային ազգային գործողությունների ծրագիրը` ապահովելով          |

|    |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և  միջազգային պայմանագրերով |

|    |Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից բխող         |

|    |մոնիթորինգային աշխատանքների կատարումը, սահմանել շրջակա միջավայրի    |

|    |պետական միասնական մոնիթորինգ իրականացնող ենթահամակարգերը, դրանց     |

|    |գործունեության կարգը, միասնական մոնիթորինգի համակարգի               |

|    |ենթահամակարգերում միմյանց հետ փոխկապակցվածության մեխանիզմները,      |

|    |դիտարկման ցանցերի և  տեղեկատվական ռեսուրսների ստեղծման և  պահպանման |

|    |կարգը:                                                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի միասնական պետական     |

|    |մոնիթորինգի հայեցակարգը և  դրանից բխող միջոցառումների ծրագրի        |

|    |իրագործումը հնարավորություն կընձեռի հետևողականորեն  լուծել          |

|    |մոնիթորինգի խնդիրները, զարգացնել ազգային հզորությունները շրջակա     |

|    |միջավայրի պետական մոնիթորինգի և  տեղեկատվության կառավարման          |

|    |ուղղությամբ, որի առկայությունը կապահովի շրջակա միջավայրի և  բնական  |

|    |ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատումը` ապահովելով առավել       |

|    |արդյունավետ բնապահպանական քաղաքականության մշակմանը, ինչպես նաև      |

|    |միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած   |

|    |պարտավորությունների կատարմանը շրջակա միջավայրի մոնիթորինգի          |

|    |բնագավառում:                                                        |

|____|____________________________________________________________________|

|83. |Բնապահպանական հարկերի և  բնօգտագործման վճարների, ինչպես նաև         |

|    |բնապահպանության ոլորտում պատասխանատվության և  վնասի փոխհատուցման    |

|    |համակարգերի կատարելագործում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող բնօգտագործման        |

|    |տնտեսական մեխանիզմների համակարգը չի համապատասխանում ժամանակակից     |

|    |մեթոդներին, քանի որ դրույքաչափերի հիմքում ընկած չեն գիտականորեն     |

|    |հիմնավորված սկզբունքներ, իսկ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներին  |

|    |հասցված վնասի գնահատման մեթոդաբանական հիմքերը հակասության մեջ են    |

|    |բնապահպանական և  բնօգտագործման վճարների համակարգի օրենսդրության     |

|    |հետ: Բնապահպանական հարկի և  բնօգտագործման վճարի համակարգի և  գործող |

|    |դրույքաչափերի անհամապատասխանության պատճառով աղավաղվում են ինչպես    |

|    |կատարված ծախսերի և  օգուտների վերլուծությունները, այնպես էլ         |

|    |հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:                               |

|    |Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայել և         |

|    |կատարելագործել բնապահպանական հարկերի և  բնօգտագործման վճարների,     |

|    |բնապահպանության ոլորտում պատասխանատվության և  վնասի փոխհատուցման    |

|    |գործող համակարգերը: Որի նպատակով 2018 թվականին նախատեսվում է        |

|    |իրականացնել վերլուծական աշխատանքներ, համապատասխան                   |

|    |ուսումնասիրությունների իրականացում, այդ թվում միջազգային փորձի,     |

|    |խնդիրների վերհանում և  լուծման ուղղված առաջարկությունների մշակում:  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Սույն գերակա խնդրի իրականացումը նախադրյալներ կստեղծի բնապահպանական  |

|    |հարկերի և  բնօգտագործման վճարների, պատասխանատվության և  վնասի       |

|    |փոխհատուցման համակարգի կատարելագործման ուղղված կոնկրետ քայլերի և    |

|    |միջոցառումների իրականացման համար, որոնց հիմքում կդրվեն կոնկրետ      |

|    |վերլուծությունների արդյունքները:                                    |

|____|____________________________________________________________________|

|84. |ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և  կոնվենցիաներով     |

|    |նախատեսված տեխնիկական և  ֆինանսական օժանդակության մեխանիզմների      |

|    |կիրառում                                                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Սույն գերակա խնդրի շրջանակներում 2018 թվականին նախատեսվում է «Կանաչ |

|    |կլիմայի հիմնադրամի և  ՀՀ կառավարության միջև  Կանաչ կլիմայի          |

|    |հիմնադրամի արտոնությունների և  անձեռնմխելիությունների մասին»        |

|    |համաձայնագրի ստորագրումը:  Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate  |

|    |Fund) հիմնադրվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային            |

|    |կոնվենցիայի կողմ երկրների 10-րդ համաժողովում (Կանկուն, 2010թ.), և   |

|    |2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը Դուրբանում (Հարավային        |

|    |Աֆրիկա) կայացած Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 17-րդ |

|    |համաժողովում հաստատվել է` որպես զարգացող երկրների կլիմայի           |

|    |փոփոխության մեղմման և  հարմարվողականության ծրագրերի իրականացման     |

|    |ֆինանսական նոր մեխանիզմ:                                            |

|    |Հիմնադրամի հիմնական գործառույթն է` աջակցել և  տրամադրել ֆինանսական  |

|    |միջոցներ, ինչպես առավել նվազ զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին |

|    |կլիմայի փոփոխության դեմ գործողություններում (ջերմոցային գազերի      |

|    |արտանետումների կրճատման) և  կլիմայի փոփոխության հետևանքով  առաջացած |

|    |խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) համար:     |

|    |Հիմնադրամի միջոցները ներկայումս կազմում են 11 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ  |

|    |2020թ.-ից հետո տարեկան պետք է ապահովեն 100 մլրդ. ԱՄՆ դոլարի         |

|    |ներդրումային աջակցություն զարգացող երկրներին:                       |

|    |Շահառու զարգացող երկրների հետ տեղեկատվության փոխանակման և  այդ      |

|    |երկրների կարիքների գնահատման համար Հիմնադրամը առաջարկել է նշանակել  |

|    |Ազգային լիազոր մարմնի (National Designated Entity) կոնտակտային անձ: |

|    |Կանաչ կլիմայի հիմնադրամի Լիազորված ազգային մարմինը (National        |

|    |Designated Entity) Հայաստանի Հանրապետությունում ՀՀ բնապահպանության  |

|    |նախարարությունն է, իսկ որպես ազգային համակարգող հանդես է գալիս ՀՀ   |

|    |բնապահպանության նախարարը:                                           |

|    |2016 թվականի հուլիսին հավանություն է տրվել Վերակառուցման և          |

|    |զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից ներկայացված «Կովկասյան      |

|    |կանաչ տնտեսության ֆինանսավորման մեխանիզմ» ծրագրի նախագծին`          |

|    |Հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացնելու համար:  Ծրագրի շահառու      |

|    |երկրներն են` Մերձավոր Արևելքի,  Արևմտյան  և  Կենտրոնական Ասիայի,    |

|    |Հարավային և  Արևելյան  Եվրոպայի 20 երկիր:  Այդ թվում` Հարավային     |

|    |Կովկասի 3 երկիր: Ծրագրի նպատակն է` ֆինանսավորել վերականգնվող        |

|    |էներգիայի, էներգաարդյունավետության և  կլիմայական փոփոխության        |

|    |կայունացման ծրագրերը: Վերջինս կմեկնարկվի 2018-ին:                   |

|    |2017 թվականին ստորագրվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն|

|    |ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և  մասշտաբավորում» ծրագրային |

|    |փաստաթուղթը 20 մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի չափով: Հայաստանը ԱՊՀ     |

|    |առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստանում: Որպես այդ        |

|    |դրամաշնորհին համաֆինանսավորում Եվրոպական ներդրումային բանկը         |

|    |հատկացրել է 100 մլն. ԱՄՆ դոլարի «փափուկ» վարկ: Գումարը կուղղվի      |

|    |հանրային և  մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը:   |

|    |Կանաչ կլիմայի հիմնադրամի հաստատմանն է ներկայացվել կլիմայի           |

|    |փոփոխության հարմարվողականության ազգային պլանի (NAP) մշակման` մինչև  |

|    |3 մլն. ԱՄՆ դոլար հայտը:                                             |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |«Կանաչ կլիմայի հիմնադրամի և  ՀՀ կառավարության միջև  Կանաչ կլիմայի   |

|    |հիմնադրամի արտոնությունների և  անձեռնմխելիությունների մասին»        |

|    |համաձայնագրի ստորագրումը կապահովի պայմաններ Հիմնադրամի և  Հայաստանի |

|    |Հանրապետության` որպես գործընկեր երկրի, համագործակցության դյուրացման |

|    |և  վստահության երաշխիքների ապահովման համար:                         |

|    |Հաշվի առնելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի     |

|    |ներքո ընդունված Փարիզյան համաձայնագիրը Կանաչ կլիմայի հիմնադրամը     |

|    |պետք է սպասարկի այդ փաստաթղթի ներքո համապատասխան երկրների           |

|    |ֆինանսական կարիքները:                                               |

|____|____________________________________________________________________|

|85. |Միջազգային բնապահպանական պայմանագրերի արձանագրությունների վավերացման|

|    |գործընթացի իրականացում                                              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սույն գերակա խնդրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում նախատեսվում |

|    |է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության  |

|    |Կիգալիի փոփոխության վավերացման գործընթացի ապահովում:                |

|    |Կիգալիի ուղղումը` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի      |

|    |կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՔՆ) մասին» Մոնրեալի |

|    |արձանագրության 5-րդ ուղղումն է: ՈՒղղումն ընդունվել է Մոնրեալի       |

|    |արձանագրության Կողմերի 28-րդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2016 թ-ի|

|    |հոկտեմբերի 15-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում: Այս ուղղումով      |

|    |Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են           |

|    |հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ):                                         |

|    |Մինչև  վերջերս, Մոնրեալի արձանագրությունը վերահսկել է օզոնային շերտը|

|    |քայքայող նյութերի (քլորֆտորածխածիններ (ՔՖԱ) և  հիդրոֆտորածխածիններ  |

|    |(ՀՔՖԱ) և  այլ նյութերի) շրջանառությունը: (ՔՖԱ-ները 2010թ.-ին        |

|    |հանվեցին համաշխարհային տնտեսական գործընթացից ամբողջությամբ, իսկ     |

|    |ՀՔՖԱ-ները դուրս են բերվում գործածումից ներկայումս: Դրանք շատ        |

|    |դեպքերում փոխարինվում են ՀՖԱ-ով:                                    |

|    |Կիգալիի ուղղումը նախատեսում է ՀՖԱ-ների գործածման փուլային կրճատում: |

|    |Օզոնաքայքայիչ նյութերին այլ ընտրանք հանդիսացող ՀՖԱ-ների             |

|    |օգտագործումն արագորեն աճում է:                                      |

|    |ՀՖԱ-երը, հանդիսանալով հզոր և  երկարակյաց ջերմոցային գազեր,          |

|    |հայտնվելով մթնոլորտում` նպաստում են կլիմայի փոփոխությանը:           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն|

|    |տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, |

|    |ինչը կօգնի մինչև  2100 թ-ը ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը|

|    |նվազեցնել մինչև  0.5 աստիճանով`զուգահեռ շարունակելով պահպանել       |

|    |օզոնային շերտը:                                                     |

|    |Ուղղման համաձայն` Մոնրեալի արձանագրության կողմերը պարտավորվում են   |

|    |աստիճանաբար նվազեցնել ՀՖԱ-ների օգտագործումը` 2040 թ-ին այն կրճատելով|

|    |80-85%-ով: Զարգացող երկրների մեծամասնության, այդ թվում նաև`         |

|    |Հայաստանի համար, նախատեսված է ՀՖԱ-ների գործածման փուլային կրճատման  |

|    |ստորև  ներկայացված ժամանակացույցը. 2024 թ.` ՀՖԱ-ների օգտագործման    |

|    |սառեցում բազային մակարդակի վրա 2029 թ.` 10% կրճատում, 2035 թ.`      |

|    |30%, 2040 թ.` 50%, 2045 թ. (թիրախ)` 80%: Ներկայումս, որպես          |

|    |ՀՖԱ-ների փոխարինողներ դիտարկվում են օզոնային շերտը չքայքայող        |

|    |նյութեր` կլիմայի վրա նվազագույն ազդեցությամբ,ինչպիսիք են ամոնիակը   |

|    |կամ ածխածնի երկօքսիդը: Մշակվում են բարձր շահավետությամբ սառնարանային|

|    |տեխնոլոգիաներ, որոնք չեն ազդի կլիմայի վրա` ՀՖԱ արտանետումների       |

|    |նվազեցման և  էներգիայի խնայողության հաշվին:                         |

|    |ՀՖԱ-ների փոխարինման գործընթացի համար նախատեսված է նաև  ֆինանսական   |

|    |մեխանիզմ: Մասնավորապես, դոնոր երկրները համաձայնություն են ձեռք բերել|

|    |ՀՖԱ-ների գործածման կրճատման ֆինանսավորման անհրաժեշտության հարցում:  |

|    |Ենթադրվում է, որ դրա համար կպահանջվի միլիարդավոր դոլարներ:          |

|    |Հայաստանի կողմից Կիգալիի ուղղման վավերացումը կարևոր  է ոչ միայն     |

|    |բնապահպանական տեսակետից: Այն կնպաստի նաև  վերը նշված ֆինանսական     |

|    |մեխանիզմների շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը:        |

|_________________________________________________________________________|

|         ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարություն            |

|_________________________________________________________________________|

|86. |Վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովում         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2015 թվականին մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների գործնական    |

|    |փուլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համայնքների խոշորացման    |

|    |գործընթացում ներգրավվել է թվով 466 համայնք, ինչի արդյունքում        |

|    |ձևավորվել  է թվով 52 համայնք:                                       |

|    |Խոշորացման արդյունքում ձևավորվել  է առավել մրցակցային ավագանի,      |

|    |հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները         |

|    |(աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և  այլն) փոխարինվել են  |

|    |ծառայություններ մատուցող հաստիքներով:                               |

|    |Հնարավոր է դարձել համայնքի համախմբված բյուջեի միջոցների հաշվին      |

|    |բնակավայրերում կապիտալ ներդրումների իրականացումը:                   |

|    |Իրականացվում են խոշորածավալ ներդրումներ միջազգային                  |

|    |կազմակերպությունների կողմից. ներդրումների հաշվին իրականացվում են    |

|    |կապիտալ ծրագրեր, տեխնիկայի ձեռքբերում:                              |

|    |Ավագանու նիստերը դարձել են ավելի շահագրգիռ, մրցակցային, թիրախային:  |

|    |Օրակարգային հարցերի քննարկումների շուրջ ծավալվում են հիմնավորված    |

|    |բանավեճեր, ինչի արդյունքում շահում են նիստերի որակը և  ընդունված    |

|    |որոշումների արդյունավետությունը: Սկսել են անցկացվել արտագնա նիստեր  |

|    |(համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում):                          |

|    |Որոշակիորեն աճել է պետության կողմից ֆինանսական համահարթեցման        |

|    |նպատակով տրամադրվող դրամական միջոցների չափը:                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման պարագայում կապահովվի վարչատարածքային           |

|    |բարեփոխումների շարունակականությունը, ինչը կնպաստի համայնքների կողմից|

|    |ֆինանսական միջոցների առավել օպտիմալ և  նպատակային օգտագործմանը,     |

|    |բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակի ավելացմանը, որակի և  |

|    |մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև  համայնքների կառավարման       |

|    |արդյունավետության բարձրացմանը:                                      |

|____|____________________________________________________________________|

|87. |Տեղական ինքնակառավարման ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրում  |

|    |և  դրանց գործառնական հնարավորությունների ընդլայնում                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ներկա դրությամբ ՀՀ 502 համայնքներից մոտ 400-ում (մոտ 80%-ում)       |

|    |ներդրված են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր (ՀԿՏՀ),  |

|    |որոնցից 16-ը` խոշորացված բազմաբնակավայր համայնքներում: Խոշորացված   |

|    |համայնքում ՀԿՏՀ-ի կիրառության շնորհիվ մեկ միասնական տեղեկատվական    |

|    |տարածության մեջ են ներառվում համայնքի կենտրոնի և  բնակավայրերի      |

|    |վարչական ղեկավարների գրասենյակները, համայնքային ծառայությունները    |

|    |բնակիչների համար հավասարապես հասանելի են դառնում համայնքի բոլոր     |

|    |բնակավայրերում: ՀԿՏՀ-ի բաղադրիչների թվում էլեկտրոնային վճարումների  |

|    |մոդուլի ավելացումը հնարավորություն կտա տեղական տուրքերին և          |

|    |վճարներին առնչվող գործընթացներում բարձրացնել այդ ծառայությունների   |

|    |տրամադրման արդյունավետությունը և  հարմարավետությունը քաղաքացիների   |

|    |և  ՏԻՄ-երի համար:                                                   |

|    |Համացանցում հասանելի դարձնելու դեպքում ՀԿՏՀ-ն ծառայում է որպես      |

|    |համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայք:  Ներկա դրությամբ     |

|    |նման կայքեր ունեն ՀՀ համայնքներից մոտ 200-ը (շուրջ 40%-ը):          |

|    |Համացանցային կայքերը հնարավորություն են ընձեռում ՏԻՄ-երին           |

|    |հրապարակելու օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը` այդպիսով    |

|    |ապահովելով նրանց գործունեության թափանցիկությունը և                  |

|    |հրապարակայնությունը:                                                |

|    |Սկսած 2016թ.-ից նոյեմբերից շուրջ 25 համայնքներում ավագանու նիստերը  |

|    |կամ հանրային նշանակության այլ միջոցառումներն առցանց հեռարձակվում են |

|    |համացանցում, ինչը նպաստում է ՏԻՄ-երի գործունեության                 |

|    |հրապարակայնության և  հանրության առաջ նրանց հաշվետվողականության      |

|    |բարձրացմանը: Խոշորացված համայնքներից առցանց հեռարձակումներ են       |

|    |իրականացնում 5-ը:                                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման պարագայում կապահովվի ՏԻՄ-երի գործունեության    |

|    |հրապարակայնությունը, թափանցիկությունը, հանրային                     |

|    |հաշվետվողականությունը և  հանրության մասնակցությունը տեղական         |

|    |ինքնակառավարմանը: Տեղական ինքնակառավարման համակարգում տեղեկատվական  |

|    |տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը կնպաստի նաև  մատուցվող       |

|    |հանրային ծառայությունների որակի բարելավմանը, դրանց մատչելիության    |

|    |ավելացմանը, կառավարման արդյունավետության և  օպերատիվության          |

|    |բարձրացմանը:                                                        |

|____|____________________________________________________________________|

|88. |Խոշորացված համայնքներում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրում|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համայնքի բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը դառնում է    |

|    |համայնքի զարգացման կարևորագույն  խնդիր: Այն հիմնարար նշանակություն  |

|    |է ստանում համայնքի տնտեսական աճի ապահովման գործում: Ակնհայտորեն,    |

|    |տվյալ խնդրի լուծման գործում առանցքային դեր է վերապահված համայնքի    |

|    |բյուջետային գործընթացի կատարելագործմանը, որը, ըստ էության, պետք է   |

|    |հիմնված լինի բյուջետային գործընթացի կանոնակարգվածության,            |

|    |արդյունավետ ֆինանսական վերահսկողության, հաշվետվողականության և       |

|    |մոնիթորինգի իրականացման սկզբունքների վրա: Բյուջետային համակարգում   |

|    |բարեփոխումների իրականացման արդիականությունը պայմանավորված է այն     |

|    |հանգամանքով, որ շատ դեպքերում ծախսերի հիմնավորվածությունը հեռու է   |

|    |բավարար լինելուց: Այն ցուցանիշները, որոնք դրված են ծախսային         |

|    |քաղաքականության գնահատման հիմքում, ոչ միայն մեթոդապես հնացած են,    |

|    |այլև  թույլ չեն տալիս լիարժեք գաղափար կազմել բյուջետային ծախսերի    |

|    |իրական արդյունքների մասին, դրանց հիման վրա ընդունել որակյալ         |

|    |ռազմավարական որոշումներ: Նման երևույթները  բացառելու նպատակով       |

|    |անհրաժեշտ է ներդնել և  զարգացնել «ծրագրային բյուջետավորման» մեթոդը, |

|    |որը դեռևս  բյուջեի նախագծի ձևավորման  ընթացքում թույլ կտա           |

|    |համակողմանիորեն հիմնավորել, թե ծախսերին հավակնող հայտի բավարարման   |

|    |ու բյուջե ներառման դեպքում ինչպիսին կլինեն ակնկալվելիք արդյունքները:|

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման պարագայում հնարավորություն կընձեռվի բարձրացնել |

|    |համայնքի բյուջեի պլանավորման, մոնիթորինգի ու գնահատման              |

|    |արդյունավետությունը: Միևնույն  ժամանակ այն միջոց կհանդիսանա         |

|    |համայնքի կողմից տեղական իշխանություններին հաշվետու պահելու համար:   |

|____|____________________________________________________________________|

|89. |Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (ՀՀԱՀ) փաստաթղթերի    |

|    |կոդավորված (շտրիխ կոդ) հաշվառման համակարգի ներդրում                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ կառավարության ծրագրում մեծ տեղ է հատկացվում քաղաքացիներին        |

|    |մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, որի իրականացման       |

|    |առաջին գրավականը քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով                |

|    |ծառայությունների մատուցումն է: Նրանց անհրաժեշտ արխիվային            |

|    |տեղեկությունների տրամադրման գործընթացների դյուրացումը կարևոր        |

|    |նշանակություն ունի հասարակությունում վստահության ամրապնդմանն        |

|    |ուղղված ՀՀ կառավարության որդեգրած ծրագրերի կենսագործման             |

|    |գործընթացում: Ուստի արխիվային փաստաթղթերի հաշվառման նոր համակարգի   |

|    |ներդրումը առավել մատչելի կդարձնի քաղաքացիների կողմից արխիվային      |

|    |տեղեկությունների ստացումը, կրճատելով տեղեկության ստացման            |

|    |տևողությունը:                                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ և  օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց     |

|    |արխիվային ծառայությունների մատուցումը կիրականացվի նոր համակարգի     |

|    |միջոցով, որի շնորհիվ ՀՀԱՀ օգտվողները հնարավորություն կունենան այդ   |

|    |հավաքածուի կազմի և  քանակի վերաբերյալ համակարգված տեղեկությունը     |

|    |որոնել, դիմել և  ստանալ առցանց համակարգով, կրճատելով այդ            |

|    |գործընթացների տևողություն:                                          |

|____|____________________________________________________________________|

|90. |ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարություններից բխող        |

|    |գործողությունների մոնիթորինգ և  արդյունքների գնահատում              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |2017 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարության    |

|    |կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության մարզերի    |

|    |2017-2025 թթ. զարգացման ռազմավարություններին հավանություն տալու     |

|    |մասին» թիվ 29 արձանագրային որոշումը, որով ընդունված                 |

|    |ռազմավարությունները խթան են հանդիսանալու բոլոր մարզերում            |

|    |մրցունակության բարձրացման համար` հիմք ընդունելով վերջիններիս ներքին |

|    |պոտենցիալը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումը ազգային ու       |

|    |միջազգային տնտեսությունների հետ, ինչպես նաև  կապահովի տարածքներում  |

|    |համաչափության բարձր մակարդակ` հատուկ ուշադրություն դարձնելով        |

|    |ամենաթույլ զարգացած տարածքներին ու սահմանամերձ համայնքներին:        |

|    |Վերոնշյալ նպատակի իրականացման համար մարզպետարանների հետ համատեղ     |

|    |կմշակվեն արդյունքային ցուցանիշներ, որոնց հիման վրա կապահովվի        |

|    |մոնիթորինգի իրականացումը` համաձայն պլանների:                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների արդյունքային  |

|    |ցուցանիշների մշակման արդյունքում ակնկալվում է ունենալ հստակ         |

|    |թիրախային կետեր և  դիտարկել դրանց իրականացման ընթացքը` հիմք         |

|    |ընդունելով նախապես կազմավորված արդյունքային ցուցանիշները:           |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում