Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(25-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|91. |Տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի|

|    |ապահովում                                                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Տարածքային կառավարման հայեցակարգի, ինչպես նաև  «Տարածքային          |

|    |կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է        |

|    |առաջանալում ապահովել այդ փաստաթղթերով նախատեսվող մարզային նոր       |

|    |կառույցների, ինչպես նաև  նոր իրավիճակում աշխատանքների կազմակերպման  |

|    |արդյունավետության բարձրացման նպատակով մարզպետարանների աշխատակազմերի |

|    |նոր կառուցվածքների ձևավորումը:                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում կներդրվեն տարածքային կառավարման նոր    |

|    |կառույցները, ինչպես նաև  կբարձրանա մարզպետարանների աշխատակազմերում  |

|    |աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:                      |

|____|____________________________________________________________________|

|92. |Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող          |

|    |ներդրումային և  գործարար ծրագրերին աջակցություն                     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Առաջարկվող գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ        |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածով  |

|    |հաստատված ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 1.2 բաժնի    |

|    |3-րդ կետով նախատեսված` գործարարության զարգացման ուղղությամբ         |

|    |համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակչության կենսաապահովման |

|    |բարձրացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումային և        |

|    |գործառնական ծրագրերի խթանման և  դրանց արդյունավետ իրականացման       |

|    |միջոցառումների կատարմամբ:                                           |

|    |Հանրապետության տնտեսության կայունության, համաչափ տարածքային         |

|    |զարգացման և  հետագա տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ         |

|    |քայլերից է հանդիսանում արդյունավետ ներդրումային քաղաքականության     |

|    |վարումը և  բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը: Այս          |

|    |պարագայում առաջնային կարևորություն  է ձեռք բերում համայնքային       |

|    |տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և       |

|    |գործարար ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) պետական աջակցությունը:        |

|    |Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում  է մասնավոր հատվածում|

|    |ներդրումների խրախուսումը, ինչպես նաև  պետություն-մասնավոր հատված    |

|    |գործընկերության զարգացումը` այն դիտարկելով որպես իր գործունեության  |

|    |կարևոր  ուղղություններից մեկը, Ծրագրերի իրականացումը                |

|    |հնարավորություն կտա բարձրացնել ընկերությունների մրցունակությունը,   |

|    |զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները և  նպաստել ազգային ու        |

|    |տեղական կարևորագույն  ծրագրերի արդյունավետ իրականացմանը:            |

|    |Հանրապետության տնտեսության կայունության, համաչափ տարածքային         |

|    |զարգացման և  հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով` համայնքների   |

|    |տնտեսական և  սոցիալական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման  |

|    |և  դրանց հետևողականության  ապահովման համար անհրաժեշտ է ապահովել     |

|    |ծրագրերի ընթացքի, ինչպես նաև  գործարար ծրագրերի վարկային տոկոսների  |

|    |սուբսիդավորման գործընթացի համակարգում:                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է համայնքային տնտեսության   |

|    |աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և  գործարար         |

|    |ծրագրերի առավել արդյունավետ իրականացում, դրանց նպատակային           |

|    |իրագործելիություն, պետության գերակա ոլորտների զարգացմանն ուղղված    |

|    |ծրագրերի սուբսիդավորման համակարգված գործընթացի ապահովում:           |

|____|____________________________________________________________________|

|93. |Հանրապետությունում աղբահանության և  սանիտարական մաքրման համակարգի   |

|    |արդիականացում                                                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Առաջարկվող գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ        |

|    |կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածով  |

|    |հաստատված ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 1.2 բաժնի    |

|    |4-րդ կետով և  ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 49     |

|    |արձանագրային որոշման դրույթներով:                                   |

|    |Հանրապետությունում աղբահանության և  սանիտարական մաքրման             |

|    |ծառայությունների ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական,         |

|    |բնապահպանական և  ընդհանուր սանիտարական խնդիրները, ինչպես նաև        |

|    |անարդյունավետ ինստիտուցիոնալ դաշտի, ֆինանսական հոսքերի և            |

|    |ներդրումների ոչ համակարգված կիրառումը հանգեցրել են աղբահանության և  |

|    |սանիտարական մաքրման անարդյունավետ համակարգի ձևավորմանը,  այդ թվում  |

|    |աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու, չսահմանված և   |

|    |(կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբը թափելուն և  այլն:      |

|    |Դրա հետ մեկտեղ գործնականում աղբահանության ծառայությունների          |

|    |մատուցման չափորոշիչները նորմավորված չեն, այդ իսկ պատճառով դրանք շատ |

|    |տարբեր են և  տեղերում սահմանվում են ըստ տեղական պատկերացման:        |

|    |Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի   |

|    |աղբահանության և  սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների     |

|    |կառավարման բնագավառի համակարգված բարեփոխումների իրականացման:        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է բարելավել հանրապետության  |

|    |աղբահանության և  սանիտարական մաքրման ծառայությունների որակը,        |

|    |ձևավորել  բնագավառում կայուն կառավարման համակարգ, ապահովել          |

|    |հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը կազմակերպված            |

|    |աղբահանության և  սանիտարական մաքրման համակարգում, ինչպես նաև        |

|    |կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել          |

|    |բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և            |

|    |մոնիթորինգի միասնական համակարգ:                                     |

|_________________________________________________________________________|

|     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության     |

|                              պետական կոմիտե                             |

|_________________________________________________________________________|

|94. |ՀՀ Սյունիքի և  ՀՀ Արարատի մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված |

|    |տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման       |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության          |

|    |համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի      |

|    |ձևավորման  անհրաժեշտությամբ:                                        |

|    |Հայաստանի Հանրապետության համայնքների զգալի մեծամասնությունն         |

|    |ապահովված չեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, ինչի հետևանքով  |

|    |բազմաթիվ համայնքներում կառուցապատումը կրում է չկանոնակարգված        |

|    |բնույթ, որն էլ իր հերթին սուբյեկտիվ որոշումների ընդունման           |

|    |հնարավորություն է ստեղծում: Ծրագրի իրականացումը կապահովի            |

|    |համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:                    |

|    |Ներկայացվող ծրագրով նախատեսվում է (ֆինանսավորման առկայության        |

|    |դեպքում) յուրաքանչյուր տարի մշակել 2-3 մարզի քաղաքաշինական          |

|    |ծրագրային փաստաթղթեր:                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |2018 թվականին ՀՀ Սյունիքի և  ՀՀ Արարատի մարզերի համակցված տարածական |

|    |պլանավորման փաստաթղթերի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության      |

|    |2017-2022 թթ ծրագրով: Նշված փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի  |

|    |ներառված համայնքների կողմից համապատասխան համաֆինանսավորմամբ,        |

|    |գոտևորման  նախագծերի մասով:                                         |

|    |Նախատեսվում է, որ մինչև  2018 թվականի վերջը մշակված կլինեն.         |

|    |- ՀՀ Սյունիքի մարզի 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:   |

|    |Նշված փաստաթղթերը կներառեն 138 բնակավայրի գոտևորման  նախագծեր:      |

|    |- ՀՀ Արարատի մարզի 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:    |

|    |Նշված փաստաթղթերը կներառեն 99  բնակավայրի գոտևորման  նախագծեր:      |

|____|____________________________________________________________________|

|95. |Կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակում                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի գերակա    |

|    |խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժեշտությունը             |

|    |պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ     |

|    |միջավայրի ձևավորման  համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման         |

|    |միջոցով` հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանման,    |

|    |կառուցապատման ծրագրերում ընդգրկված տարածքների զարգացման և           |

|    |արդիականացման անհրաժեշտությամբ:                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նախատեսվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի     |

|    |ներգրավման և  դրանց արդյունավետ իրագործման համար, պարզեցնել և       |

|    |խթանել կառուցապատման գործընթացները, ստեղծել նախադրյալներ`           |

|    |պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման և  նոր         |

|    |աշխատատեղերի ստեղծման համար:                                        |

|    |Կոմիտեի կողմից կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման       |

|    |աշխատանքների հետևողական  համակարգումն ու աջակցության տրամադրումը    |

|    |(մասնավորապես` ըստ անհրաժեշտության նոր կառուցվող ճարտարապետական     |

|    |համալիրների և  առանձին կառույցների իրականացմանն ուղղված             |

|    |ներդրումային նախաձեռնությունների, դրանց կառուցապատման հայեցակարգերի |

|    |և  նախագծերի մշակման գործընթացում, ինչպես նաև  ՀՀ տեղական           |

|    |ինքնակառավարման մարմիններին ներդրումային ծրագրերի իրականացմանն      |

|    |առնչվող խնդիրներում մասնագիտական խորհրդատվության ապահովումը)` էական |

|    |ազդեցություն կունենա այդ ծրագրերը կյանքի կոչելու և  դրանց           |

|    |իրականացման բնականոն ընթացքն ու շարունակականությունն ապահովելու     |

|    |գործընթացում:                                                       |

|____|____________________________________________________________________|

|96. |Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, |

|    |կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման,     |

|    |վերանայման, տեղայնացման վերաբերյալ                                  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |«Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր,|

|    |կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակում,     |

|    |վերանայում, տեղայնացում» գերակա խնդիրը բխում է Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի     |

|    |N 51 արձանագրության 17-րդ կետով «Գործող քաղաքաշինական               |

|    |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին       |

|    |համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագրին հավանություն    |

|    |տալու մասին», ինչպես նաև  ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի  |

|    |նիստի N 17 արձանագրության 26-րդ կետով «Քաղաքաշինական                |

|    |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին հավանություն |

|    |տալու մասին» հավանության արժանացած արձանագրային որոշումների         |

|    |պահանջների, ինչպես նաև  քաղաքաշինության բնագավառում սպառողների      |

|    |համար հարմարավետության ապահովման անհրաժեշտությունից:                |

|    |Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի        |

|    |համակարգը հիմնականում ընդգրկում է նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում     |

|    |գործող նորմերը, որոնք չեն համապատասխանում ներկայումս գործող         |

|    |միջազգային և  եվրոպական ստանդարտներին: Հետևաբար,  կարիք ունեն       |

|    |արդիականացման` համահունչ միջազգայնորեն ընդունված չափանիշներին:      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ նշանակության նորմատիվ          |

|    |փաստաթղթերի մշակումը, վերանայումը և  տեղայնացումը միջազգայնորեն     |

|    |ընդունված չափանիշներին համապատասխան կնպաստի բնակչության առողջության |

|    |և  բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը,      |

|    |շենքերի ու շինությունների սեյսմակայունության և  հուսալիության       |

|    |բարձրացմանը:                                                        |

|    |Միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ նորմատիվ            |

|    |փաստաթղթերի բազայի համալրումը կապահովի միասնական շուկայում          |

|    |հանրապետության շինարարական արտադրանքի և  ծառայությունների           |

|    |համատեղելիությունը, տեխնոլոգիաների արդիականացումը, տարբեր           |

|    |նշանակության շենքերի ու շինությունների նախագծային և  շինարարական    |

|    |աշխատանքների որակը, ինչպես նաև  շահագործման պահանջներն ու           |

|    |պայմանները:                                                         |

|    |Մշակման, վերանայման և  տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի      |

|    |նկատմամբ առաջնահերթության սահմանումը թույլ կտա առավել նպատակային    |

|    |օգտագործել տրամադրվող ֆինանսական միջոցները:                         |

|____|____________________________________________________________________|

|97. |Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և  ազգային անվտանգության|

|    |ապահովման նպատակով շենքերի և  շինությունների սեյսմիկ ռիսկի          |

|    |նվազեցում, ինչպես նաև  դրանց սեյսմակայունության և  հուսալիության    |

|    |բարձրացում                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017|

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած         |

|    |«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» քաղաքաշինության     |

|    |ոլորտի 5-րդ կետի պահանջների և  ՀՀ կառավարության 2017 թվականի        |

|    |սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և             |

|    |շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը        |

|    |հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման կիրարկումն      |

|    |ապահովող միջոցառումների ժամանակացույցով նախատեսված 2018 թվականին    |

|    |իրականացվելիք աշխատանքների կատարմամբ:                               |

|    |Գերակա խնդրի նպատակն է`                                             |

|    |1. Շենքերի և  շինությունների սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտի |

|    |նորմատիվատեխնիկական դաշտի բարելավման, արդիականացման, շենքերի և      |

|    |շինությունների սեյսմակայունության բարձրացման և  դրանց հուսալի       |

|    |շահագործման համար.                                                  |

|    |ա) վերանայել սեյսմակայուն շինարարության նորմերը` Հայաստանի          |

|    |Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի|

|    |հավանականային գնահատմամբ նոր քարտեզին համապատասխան:                 |

|    |Սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման համար անհրաժեշտ       |

|    |ֆինանսական միջոցներ տրամադրելու ուղղությամբ բանակցություններ են     |

|    |վարվում Ասիական զարգացման և  Համաշխարհային բանկերի հետ,             |

|    |բ) մշակել տարբեր նշանակության շենքերի և  շինությունների             |

|    |սեյսմակայունության բարձրացման մեթոդաբանություն` սահմանելով դրանց    |

|    |ընտրության առաջնահերթության չափորոշիչները,                          |

|    |Տարբեր նշանակության շենքերի և  շինությունների սեյսմակայունության    |

|    |բարձրացման մեթոդաբանության մշակման համար ֆինանսական միջոցներ չի     |

|    |պահանջվում:                                                         |

|    |2. Մշակել նոր կառուցվող և  գոյություն ունեցող տարբեր նշանակության   |

|    |շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ` սահմանելով շենքերի   |

|    |ու շինությունների տեխնիկական անձնագրավորման իրականացումը և  այդ     |

|    |գործընթացում ներգրավված մասնակիցների փոխհարաբերությունները:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է նոր կառուցվող և  գոյություն      |

|    |ունեցող տարբեր նշանակության շենքերի և  շինությունների               |

|    |սեյսմակայունության բարձրացման և  հուսալի շահագործման, ինչպես նաև    |

|    |դրանց վերակառուցման դեպքում համապատասխան արդյունավետ միջոցառումների |

|    |մշակման համար ապահովել անհրաժեշտ ելակետային տեխնիկական տվյալներ:    |

|____|____________________________________________________________________|

|98. |Նախագծային և  շինարարական աշխատանքների որակի բարձրացման նպատակով    |

|    |աջակցություն նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման գործընթացներին  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը, (նպատակը)                        |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017|

|    |թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած         |

|    |«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» քաղաքաշինության     |

|    |ոլորտի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և  4-րդ կետի 3-րդ ենթակետի           |

|    |պահանջների կատարմամբ:                                               |

|    |Շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը     |

|    |նպատակաուղղված է համաշխարհային շուկայում հանրապետության շինարարական |

|    |արտադրանքների և  ծառայությունների համատեղելիության ապահովմանը,      |

|    |շրջակա միջավայրի պահպանությանը, էներգաարդյունավետության բարձրացմանը |

|    |և  այլ պահանջների ու պայմանների բարելավմանը:                        |

|    |Գերակա խնդրի նպատակն է տեխնիկական աջակցություն ցուցաբերել           |

|    |շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման       |

|    |գործընթացներին: Շինարարական կազմակերպությունների և  մասնագիտական    |

|    |շրջանակների կողմից մշակված ու քննարկման ներկայացված նոր             |

|    |տեխնոլոգիաների կիրառման և  ներդրման գործընթացների ապահովումն        |

|    |ուղղված է նաև  առկա կարողությունների զարգացմանն ու բիզնես ներուժի   |

|    |խրախուսմանը:                                                        |

|    |Նորարարական նախաձեռնությունների, առաջարկությունների և  նախագծերի    |

|    |պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը, մեծությունը, ինչպես նաև    |

|    |պետության կողմից հնարավոր համաֆինանսավորման չափը կարող է գնահատվել  |

|    |կոնկրետ ծրագրերի իրականացման շրջանակներում:                         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է`                                 |

|    |- ապահովել շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի ու    |

|    |շինությունների նախագծման ու կառուցման համար նոր տեխնոլոգիաների      |

|    |կիրառման հնարավորություն, ինչը խթան կհանդիսանա նախագծային ու        |

|    |շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը,                         |

|    |- ինտեգրվել միջազգային լավագույն փորձի միասնական համակարգում`       |

|    |համապատասխանություն ապահովելով արտաքին և  ներքին միջավայրերի        |

|    |փոփոխված պահանջներին,                                               |

|    |- ապահովել շինարարական արտադրանքի համատեղելիությունը արտերկրից      |

|    |ներկրվող նմանատիպ արտադրանքի հետ` խթանելով մրցունակ տեղական         |

|    |արտադրության կազմակերպմանը, շինարարության ոլորտում արտաքին          |

|    |ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև  արտահանման գործընթացների      |

|    |ակտիվացմանը:                                                        |

|____|____________________________________________________________________|

|99. |Շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման սկզբունքների            |

|    |արդիականացում                                                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի    |

|    |N 879-Ն որոշմամբ հաստատվել է գործող գներով շինարարական աշխատանքների |

|    |արժեքի հաշվարկման կարգը: Կարգը կազմվել է 1994-1995 թվականների       |

|    |մեթոդաբանության հիմքով, երբ դեռևս  բացակայում էին շուկայական        |

|    |հարաբերությունները: Ներկայումս շինարարական աշխատանքների արժեքը      |

|    |հաշվարկվում է` հիմք ընդունելով 1984 թվականի նորմատիվ բազան, այդ     |

|    |թվում աշխատավարձի և  մեքենամեխանիզմների շահագործման արժեքը          |

|    |հաշվարկվում է նախկինում գոյություն ունեցող գներով` կիրառելով        |

|    |համապատասխան գործակիցներ, որտեղ հաշվի չեն առնված նոր                |

|    |տեխնոլոգիաների, նոր մեքենաների և  սարքավորումների շահագործման,      |

|    |ինչպես նաև  աշխատավարձի ներկայիս պահանջները: Ներկայումս գործող      |

|    |վերոնշյալ կարգով շինմոնտաժային աշխատանքների նախահաշվով նախատեսված   |

|    |ծախսերի և  փաստացի ծախսերի միջև  առկա են անհամապատասխանություններ:  |

|    |Նոր մեթոդաբանության հայեցակարգի մշակման միջոցով շինարարական         |

|    |աշխատանքների արժեքը համապատասխանեցնել գնագոյացման արդի պահանջներին: |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Քաղաքաշինության ոլորտում պետական և  համայնքային բյուջեների հաշվին   |

|    |իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման հայեցակարգի        |

|    |արդիականացում, առավելությունը տալով խոշորացված գներով շինարարության |

|    |արժեքի հաշվարկման մեթոդաբանությանը, որն ավելի կպարզեցնի բյուջեների  |

|    |ձևավորման  և  մրցույթների կազմակերպման գործընթացը:                  |

|_________________________________________________________________________|

| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի  |

|                               պետական կոմիտե                            |

|_________________________________________________________________________|

|100.|Հայաստանի Հանրապետության քաղաքների երկրատեղեկատվական համակարգի      |

|    |քարտեզագրական հիմքի ստեղծում                                        |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից    |

|    |պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն |

|    |է, որն անհրաժեշտ է պետական և  տեղական ինքնակառավարման մարմիններին   |

|    |տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման,         |

|    |հանրապետության բնական և  տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների |

|    |(ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական       |

|    |տեղեկատվական բանկի ստեղծման և  հանրապետության ռեսուրսների           |

|    |կառավարման արդյունավետության բարձրացման համար:                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հանրապետության բնական և  տնտեսական ռեսուրսների արդյունավետ          |

|    |կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և  ամբողջական          |

|    |տեղեկատվություն ՀՀ և  նրա առանձին վարչատարածքային միավորների        |

|    |տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում      |

|    |հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների,         |

|    |տնտեսական զարգացման, արդյունաբերական և  գյուղատնտեսական             |

|    |ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման,         |

|    |ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական   |

|    |վիճակի մասին:                                                       |

|    |Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները           |

|    |ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և      |

|    |ներդնելու նպատակով 2018թ. նախատեսվում է իրականացնել Սևան,  Սպիտակ,  |

|    |Ջերմուկ, Կապան և  Գորիս քաղաքների բազային երկրատեղեկատվական         |

|    |համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները:                |

|    |Աշխատանքների իրականացման համար ֆինանսական ծախսերը ներառված են ՀՀ    |

|    |կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2018  |

|    |թվականի ծախսերի կատարման նախահաշվում:                               |

|____|____________________________________________________________________|

|101.|Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ArmREF02)  |

|    |ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի    |

|    |ստեղծում                                                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ.                     |

|    |ՀՀ տարածքի որոշ բարձրադիր շրջաններում իրականացնել GPS դիտարկումներ, |

|    |II դասի նիվելիրացման աշխատանքներ: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի  |

|    |ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի GPS դիտարկումներից ստացված     |

|    |«գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձունքային նիշերի`  |

|    |բարձր ճշտությամբ, հնարավորություն տալով գեոդեզիայի բնագավառում      |

|    |գործունեություն իրականացնող սուբյեկտներին խնայել ժամանակ և          |

|    |ֆինանսական զգալի միջոցներ:                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի GPS դիտարկումների  |

|    |«գեոդեզիական» կոորդինատներից անցում այլ էլիպսոիդային և  «նորմալ»    |

|    |բարձրությունների:                                                   |

|    |Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կնպաստի|

|    |բարձրացնելու ՀՀ տարածքում տեղադրված իրական ժամանակում մշտական գործող|

|    |ռեֆերենց կայանների ձևափոխվող`  տրանսֆորմացիոն պարամետրերի ճշգրտման  |

|    |մակարդակը, որն էլ կապահովի «ՌՈՎԵՐ» դիտարկման GPS կայաններից         |

|    |անմիջապես ստանալու կետի տեղադիրքի կոորդինատները WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)|

|    |համակարգում:                                                        |

|    |Աշխատանքների իրականացման համար ֆինանսական ծախսերը ներառված են ՀՀ    |

|    |կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2018  |

|    |թվականի ծախսերի կատարման նախահաշվում:                               |

|____|____________________________________________________________________|

|102.|Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և  դրանց բարելավումների     |

|    |միասնական տարածագնահատման նոր գոտևորման  սահմանում և  բազային       |

|    |արժեքների որոշում                                                   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և  դրանց     |

|    |բարելավումների միասնական տարածագնահատման նոր գոտևորման  սահմանումն  |

|    |է և  բազային արժեքների որոշումը:                                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Հայաստանի               |

|    |Հանրապետությունում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման            |

|    |մեխանիզմների ներդրմանը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային       |

|    |իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը, կխթանի  |

|    |պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում          |

|    |ավելացված արժեքի ստեղծմանը, ինչպես նաև  հիմք կհանդիսանա Հայաստանի   |

|    |Հանրապետությունում անշարժ գույքի միասնական հարկման համակարգի        |

|    |ներդրմանը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|    |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային          |

|    |անվտանգության կարգավորման պետական կոմիտե                            |

|____|____________________________________________________________________|

|103.|Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի       |

|    |երկարացման լիցենզավորում                                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման         |

|    |նախագծային ժամկետը լրանում է 2016 թվականին: Էներգաբլոկի շահագործման |

|    |նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները պետք է իրականացվեն երկու |

|    |փուլով` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի        |

|    |«Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի      |

|    |երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման:  |

|    |Շահագործման ժամկետի երկարացման 1-ին փուլի աշխատանքներին զուգահեռ    |

|    |սկսվել է Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի երկարացման աշխատանքների     |

|    |իրականացման 2-րդ փուլը` շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի  |

|    |նախապատրաստումը, որի ընթացքում ատոմային էներգիայի օգտագործման       |

|    |բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին) կքննարկի |

|    |Հայկական ԱԷԿ-ի կողմից ներկայացվող հետևյալ  փաստաթղթերը`             |

|    |1) էներգաբլոկի չվերականգնվող և  չփոխարինվող տարրերի շահագործման     |

|    |ժամկետի երկարացման հիմնավորում.                                     |

|    |2) էներգաբլոկի արդիականացման և  անվտանգության բարձրացման            |

|    |միջոցառումների ներդրում.                                            |

|    |3) էներգաբլոկի համակարգերի (տարրերի) փորձարկում.                    |

|    |4) էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության մշակում.     |

|    |5) սթրես-թեստի հաշվետվության հիման վրա մշակված միջոցառումների       |

|    |ներդրում:                                                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Վերոհիշյալ փաստաթղթերի քննարկման հիման վրա կարգավորող մարմինը       |

|    |համաձայնություն կտա երկրորդ փուլի աշխատանքների արդյունքներին կամ    |

|    |շահագործող կազմակերպությունը կներկայացնի լրացուցիչ աշխատանքների     |

|    |իրականացման պահանջ:                                                 |

|    |Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների  |

|    |երկրորդ փուլի աշխատանքների վերաբերյալ կարգավորող մարմնի             |

|    |համաձայնությունն ստանալուց հետո շահագործող կազմակերպությունը        |

|    |միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիայի ժամկետի երկարաձգման   |

|    |մասին հայտ կներկայացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ      |

|    |սահմանված կարգով:                                                   |

|____|____________________________________________________________________|

|104.|Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիայի    |

|    |ստեղծում                                                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման      |

|    |պետական կոմիտեին են վերապահված շրջակա միջավայրի հողի, օդի, ջրի      |

|    |ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և  վերահսկողության          |

|    |իրականացումը, տեսչական ստուգումների ժամանակ ստուգվող օբյեկտներից    |

|    |փորձանմուշներ վերցնելը, հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի            |

|    |տիպաճշտումը, երկրի ընդերքից արտազատվող ռադիոակտիվ ռադոն գազի        |

|    |վերահսկումը:                                                        |

|    |Վերոնշյալ աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխան         |

|    |կատարելու համար անհրաժեշտ է բարձր ճշտության ռադիոմետրիկ ու          |

|    |սպեկտրոմետրիկ սարքերով, ինչպես նաև  ռադիոքիմիական անալիզների        |

|    |կատարման ու փորձանմուշների մշակման համար անհրաժեշտ սարքավորումներով |

|    |հագեցված լաբորատորիա:                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա      |

|    |ունենալու դեպքում կոմիտեն կկարողանա Ատոմային էներգիայի միջազգային   |

|    |գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան  |

|    |իրականացնել շրջակա միջավայրի կարգավորող վերահսկողությունը`          |

|    |ապահովելով Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունն     |

|    |իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու  |

|    |շրջակա միջավայրի պահպանությունը:                                    |

|____|____________________________________________________________________|

|    |Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական     |

|    |պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե           |

|____|____________________________________________________________________|

|105.|Ջրամբարաշինության (Կապսի, Վեդու և  Սելավ-Մաստարա ջրամբարներ)        |

|    |ծրագրերի նախապատրաստում և  իրականացում                              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |2016 թվականի օգոստոսի 25-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության|

|    |N33-18 արձանագրային որոշումը, որի բաղադրիչներն ուղղված են նաև  նոր  |

|    |ջրամբարների կառուցմանը, գոյություն ունեցող ենթակառուցվածքների       |

|    |արդիականացմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացմանը, ինչպես նաև |

|    |ջրօգտագործողների հետ թափանցիկ հարաբերությունների նոր մակարդակ       |

|    |ներդրմանը:                                                          |

|    |Միաժամանակ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով   |

|    |սահմանված է ջրային ռեսուրսների մատչելիության ապահովման              |

|    |ուղղությունները:                                                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովելու       |

|    |ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և  լրացուցիչ     |

|    |ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակը:          |

|    |Միաժամանակ` նշված գերակա խնդրի լուծումն անհրաժեշտ նախադրյալներ      |

|    |կստեղծի ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման |

|    |և  կայուն զարգացման համար:                                          |

|____|____________________________________________________________________|

|106.|Ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման      |

|    |ծրագրերի իրականացման ապահովում                                      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը ոռոգման ջրամատակարարման համակարգերի  |

|    |շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելն է:   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա ոռոգման     |

|    |գյուղատնտեսության արդյունավետության ու կայուն զարգացմանը և          |

|    |բնակչության համար եկամտի ապահովմանը: Ոռոգման համակարգերի            |

|    |շահագործման հուսալիության և  արդյունավետության բարձրացմանն ուղղված  |

|    |միջոցառումները կապահովեն ոռոգման համակարգերի վերականգնումը և        |

|    |հետագա պահպանումը: Միաժամանակ` ինքնահոս համակարգերի, հեռացնող       |

|    |ջրանցքների և  ջրատարների կառուցմամբ ու նորոգմամբ հնարավորություն    |

|    |կստեղծվի իրականացնել ինքնարժեքի նվազման քաղաքականություն:           |

|____|____________________________________________________________________|

|107.|Հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական, ֆինանսական և  ֆիզիկական     |

|    |վիճակի գնահատման, ջրի հաշվառման հստակեցման, ջրակորուստների          |

|    |բացահայտման և  էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման ուղղությամբ          |

|    |վերահսկելիության բարձրացում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով     |

|    |ոռոգման ջրամատակարարման համակարգերում անհրաժեշտ է ջրառի կետերը և    |

|    |մայր ջրատարներից մինչև  ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները,  |

|    |որոնց ընդհանուր քանակը 2100 է, բերել պատշաճ վիճակի` կարգաբերելով և  |

|    |հագեցնելով դրանք ժամանակակից ջրաչափական սարքերով, ինչով էլ          |

|    |պայմանավորված է գերակա խնդրի անհրաժեշտությունը:                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ոռոգման ոռոգման ոլորտում ներդրված հստակ հաշվառման համակարգի շնորհիվ |

|    |հնարավոր կլինի բարձրացնել ոռոգման գործընթացի արդյունավետությունը,   |

|    |կորուստների ցուցանիշի վերահսկումը, ավելի օպերատիվ արձագանքել        |

|    |համակարգում վթարների վերացմանը, իրականացնել ոռոգման ջրի ավելի       |

|    |օպտիմալ բաշխում, էլ.  էներգիայի ծախսի վերաբերյալ առցանց             |

|    |տեղեկատվություն ստանալու արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն       |

|    |նվազեցնել տարատեսակ ռիսկերը, ինչը նաև  կբերի սպասարկման և  այլ      |

|    |ընթացիկ ծախսերի նվազեցմանը, հնարավորություն կստեղծվի ջրի կառավարման |

|    |GIS ծրագրում կիրառել ոռոգման ջրի և  էլ. էներգիայի ծախսի հաշվառման   |

|    |առցանց համակարգերը, որոնցից ստացվող տվյալները կօգտագործվեն ծրագրում |

|    |առկա հաշվետվություններում, մեխանիկական ջրարտադրության գործընթացն    |

|    |կդառնա ավելի վերահսկելի և  ավելի կազմակերպված շնորհիվ առցանց ստացվող|

|    |էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ տեղեկատվությունից կազմված         |

|    |վերլուծություններից:                                                |

|____|____________________________________________________________________|

|108.|Խոնավ (գերխոնավ) գյուղատնտեսական հողատարածքների մելիորատիվ վիճակի   |

|    |բարելավման աշխատանքների իրականացում                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Հանրապետության ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման,         |

|    |գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, հողատեսքերի աղակալման,   |

|    |բնակավայրերի ջրակալման և  տարափոխիկ հիվանդությունների կանխման,      |

|    |մշակաբույսերի բնականոն աճի ապահովման նպատակներով, հանրապետության    |

|    |գերխոնավ հողերի տարածքներում սկսած 1950-ական թվականներից առ այսօր   |

|    |կառուցվել է շուրջ 1696.612 կմ դրենաժային ցանց, այդ թվում` բաց`      |

|    |1065.662 կմ և  փակ` 630.95 կմ, որի պահպանման, շահագործման նպատակով  |

|    |էլ պայմանավորված է գերակա խնդիրը:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գրունտային ջրերի մակարդակների անթույլատրելի բարձր մակարդակի,        |

|    |նրանցում պարունակվող ագրեսիվ հիդրոկարբոնատ-մագնեզիում-նատրիումական  |

|    |հանքայնացման առկայության, հողատեսքերի ծանր մեխանիկական կազմի, ջրման |

|    |ու լվացման ռեժիմների խախտման, մշակաբույսերի ցածր իռիգացիոն որակ     |

|    |ունեցող ջրերով ոռոգման պատճառներով հողերի մելիորատիվ վիճակը         |

|    |վատթարանում է:                                                      |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է բարելավել ոռոգելի հողերի  |

|    |մելիորատիվ վիճակը, պահպանել գրունտային ջրերի մակարդակը թույլատրելի  |

|    |խորություններում, կանխարգելել հողատեսքերի երկրորդային աղակալումն ու |

|    |ալկալիացումը, տարափոխիկ հիվանդությունների տարածումը և  նպաստել      |

|    |գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը:            |

|____|____________________________________________________________________|

|109.|Խմելու ջրի ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովում,    |

|    |ինչպես նաև  չսպասարկվող տարածքներում պետություն-մասնավոր            |

|    |գործընկերության փոխշահավետ համագործակցության առավել արդյունավետ     |

|    |գործիքների ներդրում                                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |Հայաստանի Հանրապետության շուրջ 570 բնակավայրեր ընդգրկված չեն        |

|    |վարձակալական պայմանագրի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում   |

|    |և  չունեն ջրամատակարարման և  ջրահեռացման որակյալ համակարգեր:        |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ           |

|    |աշխատանքներ տարվեն, որպեսզի ապահովվեն անհրաժեշտ նախադրյալներ որևէ   |

|    |մասնագիտացված օպերատորի ընդգրկմամբ տվյալ բնակավայրերում պատշաճ      |

|    |մակարդակի ջրամատակարարման և  ջրահեռացման ծառայություններ            |

|    |իրականացնելու համար:                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծումն հնարավորություն կտա ՀՀ-ում խմելու ջրի         |

|    |ռեսուրսների անհամաչափ բաշխվածության և  հասանելիության հետ կապված    |

|    |խնդիրների լուծում, կենտրոնացված ջրամատակարարման և  ջրահեռացման      |

|    |ծառայությունների մատուցում, ջրամատակարարման և  ջրահեռացման          |

|    |ենթակառուցվածքների հուսալիության ավելացում:                         |

|____|____________________________________________________________________|

|110.|Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքների նախապատրաստում  |

|    |և  իրականացում, ինչպես նաև  կեղտաջրերի հեռացման բնագավառի           |

|    |հայեցակարգային մոտեցումների մշակում և  առաջարկությունների           |

|    |ներկայացում                                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը                                   |

|    |ՀՀ-ում կեղտաջրերի հավաքման և  մաքրման ծառայությունների              |

|    |հասանելիությունը, ինչպես նաև  կեղտաջրերի հեռացման ծառայությունները  |

|    |բավարար մակարդակի չեն գտնվում: Կեղտաջրերի մաքրման կայանների         |

|    |կառուցման աշխատանքների նախապատրաստման և  իրականացման, ինչպես նաև    |

|    |կեղտաջրերի հեռացման բնագավառի հայեցակարգային մոտեցումների մշակման   |

|    |համար է պայմանավորված գերակա խնդրի անհրաժեշտությունը:               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծումն հնարավորություն կտա ՀՀ-ում խմելու ջրի         |

|    |ռեսուրսների անհամաչափ բաշխվածության և  հասանելիության հետ կապված    |

|    |խնդիրների լուծում, կենտրոնացված ջրամատակարարման և  ջրահեռացման      |

|    |ծառայությունների մատուցում, ջրամատակարարման և  ջրահեռացման          |

|    |ենթակառուցվածքների հուսալիությունն ավելացում:                       |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն|

|_________________________________________________________________________|

|111.|ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և  մասսայական սպորտի  |

|    |տարածում                                                            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը բնակչության ֆիզիկական դաստիարակության|

|    |ամրապնդումը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումն է` սկսած   |

|    |նախադպրոցական տարիքի երեխաներից մինչև  տարեցներ, նրանց շրջանում     |

|    |առողջության ամրապնդումը, ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ         |

|    |ապրելակերպի ձևավորման  գործում ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի դերի |

|    |բարձրացումը, ֆիզիկական կուլտուրայով և  սպորտով զբաղվելու համար      |

|    |նպաստավոր պայմանների ստեղծումը, ֆիզկուլտուրային, առողջարարական և    |

|    |զանգվածային մարզական աշխատանքների խթանումը և  կազմակերպումն է       |

|    |բնակչության բոլոր տարիքային խմբերի համար:                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Բնակչության շրջանում ֆիզիկական դաստիարակության ամրապնդում և         |

|    |զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, ժամանցի, ակտիվ       |

|    |հանգստի կազմակերպում և  առողջ ապրելակերպի ձևավորման  գործում        |

|    |ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի դերի բարձրացում, բնակչության        |

|    |կենցաղում ակտիվ հանգիստ և  առողջ ապրելակերպ վարող անձանց թվի աճ:    |

|    |Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի քարոզչության նպատակով Երևան         |

|    |քաղաքի, ինչպես նաև  մարզերի քաղաքների պուրակներում և  այգիներում    |

|    |ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների անցկացում: ՀՀ ազգային  |

|    |բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների             |

|    |դաստիարակում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում,               |

|    |հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց բարոյահոգեբանական     |

|    |մթնոլորտի բարելավում, հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացի և   |

|    |սոցիալական հավասարության խթանում: Հանրապետության քաղաքներում և      |

|    |գյուղերում ֆիզկուլտուրային-առողջարարական և  զանգվածային մարզական    |

|    |ծրագրերի անցկացման խթանում և  բարելավում` բնակչության լայն շերտերի  |

|    |ընդգրկման միջոցով:                                                  |

|____|____________________________________________________________________|

|112.|Ֆիզիկական կուլտուրայի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների        |

|    |շրջանում առողջ ապրելակերպի սերմանում և  տարածում                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով          |

|    |մարզվելու կողմնորոշման բացահայտում և  ձևավորում,  ինչպես նաև        |

|    |խոստումնալից երեխաների ի հայտ բերում մանկապատանեկան մարզադպրոցների  |

|    |համար: Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի միջոցով նախադպրոցական տարիքի |

|    |երեխաների առողջության ամրապնդում, նրանց ֆիզիկական որակների          |

|    |բարելավում, ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի քարոզչություն:          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական ունակությունների զարգացում |

|    |և  բարելավում, տարբեր մարզաձևերում  ընդգրկվող երեխաների թվի         |

|    |ավելացում:                                                          |

|    |Նախադպրոցական հիմնարկներում ֆիզկուլտուրային, առողջարարական և        |

|    |զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման աշխատանքների         |

|    |խթանում, նախադպրոցական հիմնարկների ավագ տարիքի երեխաների համար      |

|    |տարբեր մարզաձևերով  մարզվելու կողմնորոշում:                         |

|____|____________________________________________________________________|

|113.|Սոցիալապես անապահով և  առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ     |

|    |երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի դերի կարևորում  և  տարածում|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սոցիալապես անապահով և  առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ     |

|    |երեխաների շրջանում ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու,    |

|    |առողջ կենսակերպի գաղափարի արմատավորում, սոցիալական հավասարության    |

|    |խթանում, նրանց հասարակություն ինտեգրման գործընթացի խթանում,         |

|    |բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, ֆիզկուլտուրայի և  սպորտի    |

|    |մասսայականացում:                                                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Սոցիալապես անապահով և  առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ     |

|    |երեխաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության        |

|    |ամրապնդում, զանգվածային-մարզական և  ֆիզկուլտուրային-առողջարարական   |

|    |միջոցառումներին նրանց ներգրավվածության թվի աճ, նրանց մեջ առողջ      |

|    |կենսակերպի գաղափարների արմատավորում                                 |

|____|____________________________________________________________________|

|114.|Մանկապատանեկան սպորտի զարգացում                                     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների   |

|    |ուսումնական ծրագրերի արդիականացում և  համապատասխանեցում ներկայիս    |

|    |ստանդարտներին: Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող              |

|    |մարզիչ-մանկավարժներին փոխտնօրեններին, հրահանգիչ-մեթոդիստներին,      |

|    |ուսուցման ժամանակակից պահանջներին և  մեթոդներին, սաների ֆիզիկական   |

|    |դաստիարակության արդի հիմնախնդիրներին, մարզչական և  կազմակերպչական   |

|    |նորագույն նվաճումների և  արդյունքների մասին իրազեկում և             |

|    |ուսուցանում, նրանց ներկայացվող աշխատանքային պահանջների հստակեցում:  |

|    |ՈՒսումնական հաստատությունների Ֆիզիկական կուլտուրա առարկայի          |

|    |նյութատեխնիկական բազայի ամրապնդում, մարզադահլիճների համալրում       |

|    |ժամանակակից մարզագույքով և  մարզասարքերով:                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում |

|    |նոր` ըստ մարզաձևերի  և  մարզման փուլերի մշակված միասնական           |

|    |ուսումնական ծրագրերի առկայություն և  ներդրում: Կադրերի              |

|    |վերապատրաստում և  որակավորման բարձրացում: ՈՒսումնական               |

|    |հաստատությունների մարզադահլիճներում անհրաժեշտ մարզագույքի           |

|    |առկայություն                                                        |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում