Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(26-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|115.|Երիտասարդների շարժունակության խթանում, միջազգային երիտասարդական     |

|    |համագործակցության զարգացում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է երիտասարդների շարժունության խթանումը,        |

|    |միջազգային երիտասարդական համագործակցության զարգացումը, այլ երկրների |

|    |երիտասարդության ոլորտում փորձի փոխանակումը, միջազգային              |

|    |հանդիպումներին, փառատոներին, խորհրդաժողովներին և  այլ               |

|    |միջոցառումներին երիտասարդների մասնակցությանն աջակցությունը:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |- մարզային (համայնքային և  գյուղական) երիտասարդության շրջանում      |

|    |տեղական և  միջազգային ծրագրերում ներգրավվածության մակարդակի         |

|    |բարձրացում:                                                         |

|    |- միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացման գործընթացում        |

|    |պետության և  հասարակական կազմակերպությունների համագործակցության     |

|    |ընդլայնում:                                                         |

|____|____________________________________________________________________|

|116.|Երիտասարդների քաղաքական, տնտեսական և  մշակութային կյանքին           |

|    |մասնակցության աստիճանի բարձրացում, նրանց զբաղվածության,             |

|    |սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ փաստարկված և     |

|    |իրատեսական լուծումների առաջարկում                                   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Երիտասարդների քաղաքական, տնտեսական և  մշակութային կյանքին           |

|    |մասնակցության աստիճանի բարձրացման, ինչպես նաև  երիտասարդության      |

|    |շրջանում առկա գործազրկության կրճատման նպատակով անհրաժեշտ է          |

|    |բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը հասարակական կյանքի      |

|    |բոլոր ոլորտներում` երիտասարդական քաղաքականության մշակման,           |

|    |իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացման,             |

|    |երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության       |

|    |խթանման, փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակման և         |

|    |իրականացման միջոցով:                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Երիտասարդական ծրագրերի էական ավելացում մարզերում, երիտասարդական     |

|    |հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում,        |

|    |միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և              |

|    |երիտասարդների շարժունակության խթանում, երիտասարդների                |

|    |սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ փաստական    |

|    |հենքի ստեղծում, ինչպես նաև  երիտասարդների ստեղծագործական            |

|    |ձեռներեցության մոդելների լավագույն փորձի տեղայնացում:               |

|_________________________________________________________________________|

|          Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն               |

|_________________________________________________________________________|

|117.|Հայրենադարձության գործընթացի խթանում                                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ Նախագահի քաղաքական հարցադրումների իրականացման նպատակով           |

|    |անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայրենադարձության խթանման համար:       |

|    |Հայրենադարձության գործընթացի խթանումը նպատակ ունի բարելավել         |

|    |Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, ապահովելու մասնագիտական խմբերի  |

|    |կարողությունների ավելացումը, դիմագրավելու սոցիալ-տնտեսական,         |

|    |քաղաքական ու ժողովրդագրական մարտահրավերներին:                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հայրենադարձության գործընթացի խթանումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի |

|    |տնտեսական, քաղաքական, մտավոր ու պաշտպանական ներուժը:                |

|    |Հայաստանում այն կնպաստի սփյուռքահայերի արագ և  սահուն ինտեգրմանը    |

|    |հասարակության մեջ, կնպաստի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի       |

|    |բարելավմանը, հնարավորություն կընձեռի հայկական մասնագիտական ներուժի  |

|    |համախմբման և  Հայաստանում նպատակային կիրառման համար:                |

|____|____________________________________________________________________|

|118.|Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և  դատապարտմանն ուղղված   |

|    |քաղաքականության շրջանակներում սփյուռքահայ երիտասարդության շրջանում  |

|    |պատմական հիշողության փոխանցմանը և  ամրապնդմանն աջակցություն         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և             |

|    |հետևանքների  վերացման գործընթացը շարունակելու և  խթանելու նպատակով  |

|    |անհրաժեշտ է հայկական և  համահայկական նշանակության հարցերը տարբեր    |

|    |միջազգային և  պետական իշխանության մարմիններին իրազեկել, տարածել     |

|    |ճշմարիտ և  օբյեկտիվ տեղեկատվություն, վեր հանել և  ներկայացնել Հայոց |

|    |ցեղասպանության իրավական հիմնահարցերը, նպաստել հայ ժողովրդի          |

|    |իրավունքների ու Հայոց ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարի   |

|    |շուրջ համահայկական համախոհության ձևավորման  քայլերի մշակմանը, վեր   |

|    |հանել և  ներկայացնել իսլամացված հայերի հիմնախնդիրները: Որպես գերակա |

|    |խնդրի լուծմանն ուղղված քայլեր են` Թուրքիայի այն նահանգներում, որտեղ |

|    |բնակվում են (հայ) բոշաներ հետազոտական աշխատանքների կազմակերպման,    |

|    |կրոնափոխ արևմտահայության  կյանքն արտացոլող ֆիլմաշարի առաջին ֆիլմի`  |

|    |«Համշեն» ստեղծման, «Հայկական պետությունների և  սփյուռքի դեմ ուղղված |

|    |հակահայկական քարոզչությունը. վերլուծություն և  լուծման ուղիներ»,    |

|    |ինչպես նաև  «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության և      |

|    |Հայոց Կիլիկիայի դեմ (1919-1921թթ.)» հետազոտության կազմման և         |

|    |հրատարակման աշխատանքներին ֆինանսական աջակցությունը իրականացվում է   |

|    |ՀՀ պետական բյուջեով ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացված            |

|    |«Մշակութային միջոցառումներ» ծրագրի` Հայոց Ցեղասպանության միջազգային |

|    |ճանաչմանը և  դատապարտմանն ուղղված քաղաքականության շրջանակներում:    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Կձևավորվի  Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության/տվյալների բազա.|

|    |ինչպես նաև  կամբողջացվեն նյութական, ֆինանսական, մշակութային         |

|    |կորուստների մասին տվյալները, կկազմվի իսլամացված և  ծպտյալ հայերի    |

|    |հիմնախնդիրների շուրջ միջոցառումների ծրագիր-ժամանակացույց:           |

|____|____________________________________________________________________|

|119.|Հայաստան-սփյուռք գործակցության մեջ երիտասարդական                    |

|    |կազմակերպությունների դերի ակտիվացում                                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակը երիտասարդության` Հայաստանի հետ կապի            |

|    |ակտիվացումն է, համայնքային կյանքում երիտասարդների ներգրավումը,      |

|    |Հայաստանում և  սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների |

|    |համագործակցության ապահովումը և  փոխադարձ ճանաչելիության դաշտի       |

|    |ընդլայնումը, երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության և      |

|    |հայրենաճանաչության մակարդակի բարձրացումը:                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Համահայկական երիտասարդական հավաքի, Հայաստանի և  սփյուռքի            |

|    |երիտասարդական կազմակերպությունների համատեղ միջոցառումների           |

|    |կազմակերպում, երիտասարդական կազմակերպությունների տվյալների          |

|    |շտեմարանի նորացում, երիտասարդական լավագույն նախագծերի ներկայացում:  |

|____|____________________________________________________________________|

|120.|Սփյուռքում հայապահպանության հիմնախնդրի լուծման գործում մշակութային  |

|    |գործոնի ավելացում                                                   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է` սփյուռքի մշակութային կյանքի ակտիվացումը,    |

|    |Հայաստան-սփյուռք մշակութային գործակցության ամրապնդումը, սփյուռքի    |

|    |մշակութային խմբերին Հայրենիքում ելույթ ունենալու հնարավորության     |

|    |ընձեռումը, սփյուռքյան մշակութային խմբերի և  անհատների փոխադարձ      |

|    |ճանաչելիության դաշտի ընդլայնումը:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հայրենիքում սփյուռքի մշակութային խմբերի և  անհատ կատարողների        |

|    |մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպումը, սփյուռքում |

|    |հայապահպանությանը նպաստումը, սփյուռքի մշակութային ներուժի           |

|    |հաշվառումը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացմամբ,    |

|    |սփյուռքյան մշակութային խմբերի գործունեության ակտիվացմամբ դրանց մաս  |

|    |կազմող երիտասարդության թվի ավելացումը:                              |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն           |

|_________________________________________________________________________|

|121.|Առողջապահական համակարգի արդիականացում                               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ մարզերի առողջապահական համակարգի զարգացման հարցը դեռևս  արդիական  |

|    |և  գերակա խնդիր է Հայաստանի Հանրապետությունում: Հիմնանորոգվել և     |

|    |կառուցվել են ՀՀ մարզային մի շարք բժշկական կենտրոններ և  առողջության |

|    |առաջնային պահպանման հաստատությունների շենքեր: Բժշկական              |

|    |հաստատությունները նաև  հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով   |

|    |և  անհրաժեշտ կահույքով: Սակայն, ՀՀ մարզերում դեռևս  կան անմխիթար    |

|    |պայմաններում գտնվող բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող   |

|    |հաստատություններ, որոնց թե՛ շենքային վիճակը և  թե՛ տեխնիկական       |

|    |հագեցվածությունը չեն բավարարում միջազգային նորմերին, ինչն           |

|    |անդրադառնում է նաև  մատուցվող բժշկական օգնության և  սպասարկման      |

|    |որակի վրա: ՀՀ մարզային առողջապահության համակարգի զարգացման նպատակը  |

|    |բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և  սպասարկման որակի և    |

|    |մատչելիության մակարդակի բարձրացումն է:                              |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |2018 թվականին նախատեսվում է շարունակել մարզային բժշկական օգնություն |

|    |և  սպասարկում իրականացնող հաստատությունների վերանորոգման/կառուցման  |

|    |և  հագեցման աշխատանքների իրականացումը: Մասնավորապես.                |

|    |1. 2018 թվականին նախատեսվում է ավարտել 2016թ. մեկնարկած ՀՀ Արարատի  |

|    |մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ (130 մահճակալ) հիմնանորոգման  |

|    |շինարարական, ինչպես նաև  բժշկական կենտրոնի հագեցման աշխատանքները:   |

|    |Նպատակն է աջակցել Արտաշատի տարածաշրջանի բնակչությանը (շուրջ 91.000  |

|    |բնակիչ) մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և  սպասարկման   |

|    |որակի բարելավմանը:                                                  |

|    |2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան  քաղաքում նախատեսվում է նույնպես      |

|    |ավարտել նոր հիվանդանոցի (32 մահճակալ) կառուցման շինարարական, ինչպես |

|    |նաև  կահույքով, սարքավորումներով հագեցման աշխատանքները: Նորակառույց |

|    |հիվանդանոցային մասնաշենքը հնարավորություն կընձեռի էապես բարելավել   |

|    |մատուցվող բժշկական օգնության և  սպասարկման որակը,                   |

|    |արդյունավետությունը և  մատչելիությունն ազգաբնակչության համար:       |

|    |Հաշվի առնելով նաև  այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզը հանդիսանում|

|    |է տուրիստական գոտի, ժամանակակից առողջապահական ենթակառուցվածքները ևս |

|    |կնպաստեն տուրիզմի զարգացմանը:                                       |

|    |3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնը` 95 մահճակալ   |

|    |հզորությամբ, բազմապրոֆիլային հիվանդանոց է, որը լայն սպեկտորի        |

|    |հիվանդանոցային և  արտահիվանդանոցային ծառայություններ է մատուցում    |

|    |Մարտունու տարածաշրջանի 89.8 հազար բնակչությանը, որից 12.5 հազարը    |

|    |քաղաքային է, 77.3-ը` գյուղական: Մարտունու բժշկական կենտրոնի         |

|    |ծառայությունները տեղակայված են 1987 թվականին կառուցված, եռահարկ     |

|    |պանելային շինությունում, որը շահագործման հանձնելուց ի վեր չի        |

|    |ենթարկվել հիմնանորոգման, և  ներկայում գտնվում է անբարեկարգ          |

|    |վիճակում: Ելնելով վերոնշյալից, շինության չափսերից, ինչպես նաև       |

|    |կենտրոնի մահճակալների ծանրաբեռնվածության ցուցանիշներից` տնտեսապես   |

|    |արդյունավետ չէ Մարտունու բժշկական կենտրոնի ներկայիս մասնաշենքի      |

|    |հիմնանորոգումը: ՈՒստի, նպատակահարմար է Մարտունու բժշկական կենտրոնի  |

|    |տարածքում կառուցել հիվանդանոցային և  արտահիվանդանոցային             |

|    |ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնի նոր մասնաշենք` 55        |

|    |ստացիոնար մահճակալ հզորությամբ: Ընթացքում է թիվ 5222 վարկային       |

|    |համաձայնագրի փոփոխության գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է|

|    |2018-20թթ. շարունակել սքրինինգային հետազոտությունները, ինչպես նաև   |

|    |Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային     |

|    |բուժման մասնաշենքի կառուցման համար նախատեսված վարկային միջոցներն    |

|    |ուղղել ՀՀ Վայոց ձորի մարզի և  Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական |

|    |ծառայությունների արդիականացմանը:                                    |

|    |Ներկայում, արդեն իսկ ստացվել է ՀՀ վարչապետի համաձայնությունը`       |

|    |վարկային ծրագրի փոփոխության գործընթացն իրականացնելու վերաբերյալ, և  |

|    |համապատասխան գրություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն:  |

|    |4. ՀՀ Վայոց ձորի մարզն ընդգրկում է 3 քաղաք` Եղեգնաձոր, Վայք,        |

|    |Ջերմուկ, ինչպես նաև  41 գյուղական համայնք և  52 գյուղ: Մարզի        |

|    |ընդհանուր բնակչության թիվը 01.01.2015թ. դրությամբ կազմում է 51,4    |

|    |հազ. մարդ: Եղեգնաձորի տարածաշրջանում գործում է «Եղեգնաձորի բժշկական |

|    |կենտրոն» ՓԲԸ-ն` 45 մահճակալային ֆոնդով, որը սպասարկում է Եղեգնաձորի |

|    |տարածաշրջանի շուրջ 33.4 հազար ազգաբնակչությանը: Բժշկական կենտրոնը   |

|    |գտնվում է ոչ բարվոք վիճակում և  կարիք ունի կապիտալ հիմնանորոգման,   |

|    |իսկ սարքավորումները, կահույքը և  պարագաները ֆիզիկապես մաշված են,    |

|    |մեծ մասն արտադրված է դեռևս  Խորհրդային Միության տարիներին: Վայքի    |

|    |տարածաշրջանում գործում է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն` 35       |

|    |մահճակալային ֆոնդով, որը սպասարկում է Վայքի և  Ջերմուկի             |

|    |տարածաշրջանների բնակչությանը` շուրջ 11.6 հազ. մարդ:                 |

|    |Ծառայություններն իրականացվում են հիմնական, ծննդատան և  ինֆեկցիոն    |

|    |ծառայության մասնաշենքերում: Գլխավոր մասնաշենքը երկհարկանի է,        |

|    |զբաղեցնում է շուրջ 1620 քմ ընդհանուր մակերեսով տարածք, որը          |

|    |կառուցվել է 1962-70-ական թվականներին և  մասնակի վերանորոգվել        |

|    |պետական բյուջեի միջոցներով:  Բուժմիավորման մյուս եռահարկ            |

|    |մասնաշենքում տեղակայված է ծննդօգնության ծառայությունը, որը          |

|    |համեմատաբար նոր` 1994 թվականի, շուրջ 2259 քմ ընդհանուր մակերես      |

|    |տարածքով կառույց է: Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև  կենտրոնների    |

|    |մահճակալների ծանրաբեռնվածության ցուցանիշներից` նպատակահարմար չէ     |

|    |արդիականացնել մարզի 2 բժշկական հաստատությունները: ՈՒստի`            |

|    |նպատակահարմար է միավորել Եղեգնաձորի և  Վայքի բժշկական               |

|    |հաստատությունների հիվանդանոցային և  ծննդօգնության ծառայությունները  |

|    |(ընդհանուր` 80 մահճակալ հզորությամբ)` կառուցելով նոր բժշկական       |

|    |կենտրոն (36 ստացիոնար մահճակալ հզորությամբ) 2 քաղաքները կապող       |

|    |ճանապարհի միջնամասում: Ընթացքում է թիվ 5222 վարկային համաձայնագրի   |

|    |փոփոխության գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է             |

|    |Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային     |

|    |բուժման մասնաշենքի կառուցման համար նախատեսված վարկային միջոցներն    |

|    |ուղղել ՀՀ Վայոց ձորի մարզի և  Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական |

|    |ծառայությունների արդիականացմանը:                                    |

|    |Ներկայում, արդեն իսկ ստացվել է ՀՀ վարչապետի համաձայնությունը`       |

|    |վարկային ծրագրի փոփոխության գործընթացն իրականացնելու վերաբերյալ, և  |

|    |համապատասխան գրություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն:  |

|    |5. Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի (Երևանից  և  Գյումրիից հետո)` |

|    |Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի ՀՀ   |

|    |Լոռու մարզի և  հատկապես Վանաձոր քաղաքի բնակչությանը մատուցել        |

|    |որակյալ, ժամանակակից և  մատչելի բժշկական ծառայություններ`           |

|    |արտահիվանդանոցային և  երրորդային մակարդակի բազմազան հիվանդանոցային  |

|    |ծառայություններ: «Հիվանդությունների կանխարգելում և  վերահսկում»     |

|    |ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վանաձորի ԲԿ-ի հագեցումն արդի     |

|    |բժշկական սարքավորումներով, կահույքով և  պարագաներով:  Վանաձորի      |

|    |ԲԿ-ում նախատեսվում է նոր ծառայությունների ծավալում` մասնավորապես    |

|    |ինվազիվ կարդիոլոգիայի: Լոռու մարզը կլինի երրորդը, որտեղ կմատուցվեն  |

|    |նման ծառայություններ (վերոնշյալ ծառայությունները արդեն մատուցվում   |

|    |են Սյունիքի և  Շիրակի մարզերում): Հիվանդանոցը կհագեցվի նաև          |

|    |համակարգչային շերտագրով, ժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման      |

|    |սարքով: Այս ամենը կնվազեցնի պացիենտների հոսքը դեպի Երևան`  տեղում   |

|    |ապահովելով բնակչության բարձր մասնագիտական բուժումը:                 |

|____|____________________________________________________________________|

|122.|Ծխելու վնասակարության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի          |

|    |կազմակերպում                                                        |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սույն գերակա խնդրի նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2017 թվականի |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3. Առողջապահություն» գլխի |

|    |կետ 1-ի 2-րդ ենթակետի «ա» պարբերության և  ՀՀ կառավարության 2017     |

|    |թվականի օգոստոսի 3-ի «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և  այդ     |

|    |ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին          |

|    |հավանություն տալու մասին» N 33 արձանագրային որոշման պահանջների      |

|    |իրացումը: Նշված միջոցառման ընթացքում հնարավոր կլինի                 |

|    |միջոցառումներ իրականացնել` ուղղված Հայաստանի Հանրապետությունում     |

|    |ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության       |

|    |առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից   |

|    |և  նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության            |

|    |ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը, պատշաճ իրազեկելով     |

|    |բնակչությանը:                                                       |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Արդյունքում ակնկալվում է պատշաճ իրազեկմամբ հանրապետությունում       |

|    |ունենալ վարքագծային փոփոխություն ծխախոտի օգտագործման հարցում և      |

|    |նվազեցնել`                                                          |

|    |1) ծխախոտի օգտագործման տարածվածությունը (տարեկան 1,5-2%-ով),        |

|    |2) 15 և  բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման      |

|    |տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև         |

|    |10%-ով:                                                             |

|    |3) երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան         |

|    |շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ                 |

|    |նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից |

|    |և  շաքարային դիաբետից ընդհանուր և  վաղաժամ մահացության կրճատում:    |

|____|____________________________________________________________________|

|123.|Պետական պատվերի միջոցների հաշվին դեղերի ձեռքբերման և  փոխհատուցման  |

|    |մեխանիզմների ներդրում                                               |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված          |

|    |շահառուներին հատկացվող դեղերի փոխհատուցման (ֆինանսավորման)          |

|    |մեխանիզմների սահմանումը նպատակ ունի բարձրացնելու պետական բյուջեի    |

|    |միջոցների ծախսման թափանցիկությունն ու արդյունավետությունը: Բացի     |

|    |այդ, պետական պատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների    |

|    |կողմից բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման համար կստեղծվի   |

|    |տեխնիկական մասնագրերի մշակման միասնական համակարգ և  կիրականացվի     |

|    |շարունակական բարելավում` ՀՀ առողջապահության նախարարության           |

|    |մասնագիտացված ստորաբաժանումների և  կառույցների կողմից: Տեխնիկական   |

|    |բնութագրերը շարունակական կերպով կհրապարակվեն ՀՀ առողջապահության     |

|    |նախարարության կայքում:                                              |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվում է Հիմնական դեղերի      |

|    |ցանկում ընդգրկված դեղերի փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների  |

|    |սահմանում, որը կնպաստի պետական բյուջեի միջոցների ծախսման            |

|    |արդյունավետությանը` բացառելով միևնույն  դեղի համար պետական բյուջեի  |

|    |տարբերակված հատկացումները: Փոխհատուցման (ֆինանսավորման)             |

|    |մեխանիզմների սահմանվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության |

|    |նախարարության կողմից կատարվող դեղերի մանրածախ գների մշտադիտարկման   |

|    |արդյունքում:                                                        |

|    |Պետական պատվերի միջոցների հաշվին ձեռք բերվող դեղերի և  բժշկական     |

|    |նշանակության ապրանքների տեխնիկական մասնագրերի մշակումը դրական       |

|    |ազդեցություն կունենա ամբողջ առողջապահական համակարգի վրա,            |

|    |մասնավորապես` կնպաստի գնումների համար նախատեսված պետական բյուջեի    |

|    |միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ու ձեռք բերվող      |

|    |ապրանքների որակական ցուցանիշների բարելավմանը (հաշվի առնելով         |

|    |տեխնիկական բնութագրերի շարունակական մասնագիտական կատարելագործումը): |

|____|____________________________________________________________________|

|124.|Առողջապահական համակարգում դեպքերի անհատական վարման ինստիտուտի       |

|    |(case management) ներդրում                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման |

|    |նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի        |

|    |հունիսի 19-ի թիվ 646-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության ծրագրի «Առողջապահություն» գլխի 2-րդ կետով նախատեսված  |

|    |է ներդնել պետության կողմից երաշխավորված անվճար և  արտոնյալ          |

|    |պայմաններով բժշկական օգնության և  սպասարկման շրջանակներում          |

|    |մատուցված ծառայությունների դեպքերի անհատական վարման (case           |

|    |management) ինստիտուտ, մեծացնել Գործակալության գործառույթներում     |

|    |բժիշկ-փորձագետների ինստիտուտի դերը:                                 |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Նախատեսվում է ՀՀ ԱՆ ՊԱԳ-ում ներդնել դեպքերի անհատական վարման (case  |

|    |management)-ի ինստիտուտը: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2002       |

|    |թվականի 1301-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ ՀՀ ԱՆ ՊԱԳ       |

|    |գործառույթներում և  կառուցվածքում: Նախատեսվում է որոշմանը           |

|    |համապատասխան վերանայել բժիշկ-փորձագետների պաշտոնների անձնագրերը,    |

|    |ինչպես նաև  հաստատել բժիշկ-փորձագետների գործունեության ընթացակարգը  |

|    |և  մասնագիտական բնութագրերը` Հայաստանի Հանրապետության               |

|    |առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով: Գործակալության   |

|    |գործառույթներում բժիշկ-փորձագետների ինստիտուտի ներդրման արդյունքում |

|    |Դեպքերի անհատական վարման (case management) շրջանակներում            |

|    |Գործակալությունում նախատեսվում է իրականացնել հիվանդանոցային դեպքերի |

|    |փաստաթղթային և  տեղում փորձագիտական աշխատանքներ:                    |

|    |Փորձագետների կողմից կուսումնասիրվեն կազմակերպությունների կողմից     |

|    |ներկայացված հաշվետվությունները, կուսումնասիրվեն և  կիրականացվի      |

|    |անմիջապես տվյալ պահին բժշկական օգնություն և  սպասարկում ստացող      |

|    |պացիենտների վարման հետ կապված այցեր բժշկական կազմակերպություններ,   |

|    |ինչպես նաև  փորձագիտական գնահատում էլեկտրոնային առողջապահության     |

|    |համակարգի միջոցով: Կբարձրանա բժշկական օգնության և  սպասարկման       |

|    |ծառայությունների մատուցման որակը, կնվազեն պետական պատվերի           |

|    |շրջանակներում բժշկական օգնություն և  սպասարկում ստացած պացիենտների  |

|    |վերաբերյալ ներկայացվող հաշվետվություններում տեղ գտած սխալները կամ   |

|    |խախտումները, Պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների ծախսը  |

|    |կդառնա առավել արդյունավետ և  նպատակային:                            |

|____|____________________________________________________________________|

|125.|Բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման հանձնման և  (կամ)         |

|    |մասնավորեցման աշխատանքների իրականացում                              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված սույն թվականի հունիսի 17 |

|    |646-Ա 2017-2022 թթ. զարգացման ծրագրի «4.3. Առողջապահություն» գլխի   |

|    |4-րդ կետի 5-րդ ենթակետի` թիրախավորվում է փուլային եղանակով կատարել  |

|    |աշխատանքներ` ուղղված բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման      |

|    |մեխանիզմների ընդունմանը:  Բժշկական հաստատությունները կոնցեսիոն      |

|    |կառավարմանը փոխանցելը պայմանավորված է ազգաբնակչության առողջության   |

|    |ցուցանիշների, բժշկական օգնության և  սպասարկման որակի ու             |

|    |մատչելիության բարելավման, ինչպես նաև  բժշկական հաստատությունների    |

|    |կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Մարզերում |

|    |գտնվող բժշկական հաստատություններն ընդգրկելը կխթանի մարզերի համաչափ  |

|    |զարգացումը` նվազեցնելով անհավասարության մակարդակը: Մարզերում գտնվող |

|    |բժշկական հաստատություններն անգամ հագեցած լինելով անհրաժեշտ բժշկական |

|    |սարքավորումներով, գործում են թերծանրաբեռնված, որի հիմնական          |

|    |պատճառներից է ոչ արդյունավետ կառավարումը: Որպես խնդրի լուծում`      |

|    |առաջարկվում է մարզային բժշկական հաստատությունները մրցութային        |

|    |եղանակով կոնցեսիոն կառավարման հանձնել: Գերակա խնդրի նպատակն է       |

|    |բարձրացնել մարզերում գտնվող բժշկական հաստատությունների              |

|    |գործունեության արդյունավետությունը` ապահովելով բժշկական օգնության   |

|    |և  սպասարկման հավասարության սկզբունքը և  բժշկական օգնության որակի   |

|    |բարելավումը:                                                        |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մեխանիզմների ընդունման    |

|    |արդյունքում ակնկալվում է բնակչության առողջության ցուցանիշների       |

|    |բարելավում` պատշաճ բժշկական օգնություն ապահովելու միջոցով:          |

|____|____________________________________________________________________|

|126.|Բժշկական տուրիզմի ծառայություններ մատուցող կազմակերպությունների     |

|    |շտեմարանի ստեղծում և  հասարակությանը իրազեկում                      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սույն գերակա խնդրի նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2017 թվականի |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3. Առողջապահություն» գլխի |

|    |գլխի 6-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջը, ըստ որի`     |

|    |թիրախավորված է զարգացնել բժշկական տուրիզմը Հայաստանի                |

|    |Հանրապետությունում` նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող       |

|    |կազմակերպությունների շտեմարանի ստեղծման և  տարբեր շուկաներում դրա   |

|    |իրազեկման ապահովման միջոցով: Մասնավորապես, թիրախավորվում են այն     |

|    |ոլորտները, որտեղ Հայաստանը ունի համեմատական առավելություն և  որոնց  |

|    |միջոցով համաշխարհային բժշկական սպասարկման շուկային կարող են         |

|    |առաջարկվել մրցունակ ծառայություններ:                                |

|    |Սպասարկման ոլորտի աճը համարվում է կայուն տնտեսական զարգացման        |

|    |ուղիներից մեկը, միևնույն  ժամանակ տուրիզմի ոլորտի զարգացումը, ինչն  |

|    |արտահանումն է, նույնպես նպաստում է ՀՆՍ-ի աճին: Բացի այդ, բժշկական   |

|    |տուրիզմի զարգացումը կստեղծի աշխուժացում ոլորտում, ինչն էլ կնպաստի   |

|    |եկամուտների ավելացմանը: Կմշակվեն համապատասխան չափանիշներ, որոնց     |

|    |հիման վրա բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները    |

|    |կընդգրկվեն շտեմարանում, ինչը հնարավորություն կընձեռի ընտրել         |

|    |բժշկական տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցող լավագույն       |

|    |կազմակերպություններին և  միջազգային շուկայում վերջիններիս մասին     |

|    |իրազեկել` կանոնակարգելով տեղեկատվական դաշտը: Խնդրի լուծումը         |

|    |ֆինանսական միջոցներ չի պահանջում:                                   |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Պլաստիկ վիրաբուժության, ստոմատոլոգիական, վերականգնողական և  համալիր |

|    |բժշկական զննման (check-up) ոլորտներում ծառայություններ մատուցող     |

|    |կազմակերպությունների` շտեմարան ընդգրկումը և  իրազեկմանն ուղղված     |

|    |գործունեությունը կնպաստի ոլորտի զարգացմանը:                         |

|____|____________________________________________________________________|

|127.|Ֆինանսական թափանցիկության ապահովման գործուն մեխանիզմի ներդրում      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Առողջապահության ոլորտի կազմակերպությունները, որոնք պետական բյուջեի  |

|    |շրջանակներում հասարակությանը մատուցում են բժշկական օգնության և      |

|    |սպասարկման ծառայություններ, փաստացի կիրառում են հաշվառման և         |

|    |ֆինանսական հաշվետվողականության տարբեր ստանդարտներ և  չեն            |

|    |հրապարակում ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ:   |

|    |Վերջինս չի ապահովում բյուջետային միջոցների օգտագործման ուղիների     |

|    |թափանցիկությունը, նպատակայնությունը:                                |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |- հասարակության համար պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին   |

|    |ծառայություններ                                                     |

|    |- մատուցող կազմակերպությունների թափանցիկություն,                    |

|    |- արտաքին ներդրողների համար ՀՀ առողջապահության ոլորտում գործող      |

|    |կազմակերպությունների ֆինանսական կանխատեսելիության և  թափանցիկության |

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|128.|Պալիատիվ բժշկական օգնության և  սպասարկման վերապատրաստման            |

|    |դասընթացների կազմակերպում                                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սույն գերակա խնդրի նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2017 թվականի |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3. Առողջապահություն» գլխի |

|    |6-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերության և  ՀՀ կառավարության 2017    |

|    |թվականի փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշմամբ հավանության    |

|    |արժանացած «Պալիատիվ բժշկական օգնության և  սպասարկման զարգացման      |

|    |ռազմավարության», «Պալիատիվ բժշկական օգնության և  սպասարկման         |

|    |ներդրման ռազմավարության 2017-2019 թվականների միջոցառումների ծրագրի» |

|    |պահանջների իրականացումը: Նշված միջոցառմամբ հնարավոր կլինի           |

|    |իրականացնել առողջության առաջնային պահպանման ծառայություններ         |

|    |մատուցող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների համար        |

|    |պալիատիվ բժշկական օգնության և  սպասարկման վերաբերյալ վերապատրաստման |

|    |դասընթացներ: Համապատասխան վերապատրաստում անցած բուժանձնակազմի       |

|    |առկայության դեպքում, օրենսդրության շրջանակներում հնարավորություն    |

|    |կընձեռվի ձևավորել  շարժական թիմեր` պալիատիվ բժշկական օգնության      |

|    |ծառայությունների գործնական իրագործման նպատակով:                     |

|    |2017 թվականին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ          |

|    |կազմակերպվել են բուժաշխատողների համար պալիատիվ բժշկական օգնության   |

|    |և  սպասարկման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ, ինչը           |

|    |նախատեսվում է կազմակերպել նաև  2018 թվականի ընթացքում:              |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Արդյունքում ակնկալվում է առողջության առաջնային պահպանման            |

|    |ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների              |

|    |վերապատրաստում անցած շուրջ 80 բուժաշխատողների (բժիշկներ,            |

|    |բուժքույրեր), պալիատիվ բժշկական օգնության և  սպասարկման իրականացման |

|    |համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման պահանջի ապահովման          |

|    |առկայություն:                                                       |

|____|____________________________________________________________________|

|129.|Կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և          |

|    |ընթացակարգերի ներդրում                                              |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Արձանագրային մոտեցումները հանդիսանում են բոլոր զարգացած երկրների    |

|    |առողջապահական համակարգերի հիմքը: Անկախ տվյալ երկրի որդեգրած ազգային |

|    |առողջապահական մոդելներից, պատշաճ մշակված և  տեղայնացված ուղեցույցերը|

|    |գործելակարգերը և  ընթացակարգերը թույլ են տալիս համակարգել արդի      |

|    |բժշկագիտական տեղեկատվությունը, նվազեցնել մատուցվող                  |

|    |բուժծառայությունների որակական և  ծավալային անհամաչափությունները,    |

|    |ապահովել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, իրականացնել որակի    |

|    |վերահսկման և  շարունակական մասնագիտական կրթության ծրագրեր, նպաստել  |

|    |ոլորտի իրավական դաշտի կարգավորմանը: Օգնելով բժշկին ընդունել իր      |

|    |պացիենտի համար լավագույն կլինիկական որոշումները` ուղեցույցերը և     |

|    |գործելակարգերը անմիջականորեն ազդում են բուժման և  ախտորոշման որակի  |

|    |ու անվտանգության վրա:                                               |

|    |Նմանատիպ փաստաթղթերի բազան ՀՀ առողջապահական համակարգում խիստ թերի   |

|    |է, առկա օրինակները ոչ լիարժեք են, հաճախ իրարամերժ և  հնացած: Իսկ    |

|    |փոքրաքանակ պատշաճ օրինակները կարիք ունեն հիմնավոր խմբագրման և       |

|    |թարմացման: «Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին»     |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀՀ առողջապահության         |

|    |նախարարին վերապահված է լիազորություն ընդունելու`                    |

|    |ա. կլինիկական ուղեցույցներ (բժշկական մասնագիտական հասարակական       |

|    |կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական                 |

|    |կազմակերպությունների մշակած և  բուժաշխատողների համար նախատեսված     |

|    |փաստաթուղթ, որը ներառում որոշակի հիվանդության կամ համախտանիշի կամ   |

|    |կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը |

|    |և  բավարարում է առողջության հետ կապված կոնկրետ խնդիր ունեցող        |

|    |պացիենտների կարիքները, որի նպատակն է աջակցել բուժաշխատողների կողմից |

|    |կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացվելուն,              |

|    |բ. պացիենտի վարման գործելակարգեր (բուժաշխատողի կողմից հիվանդության  |

|    |կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը` խորհրդատվությանը,    |

|    |ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ),              |

|    |գ. գործունեության ընթացակարգեր (բժշկական օգնության և  սպասարկման    |

|    |կազմակերպման գործընթացը նկարագրող փաստաթուղթ):                      |

|    |Խնդրի իրականացումը պետական բյուջեից հատկացումներ չի ենթադրում,      |

|    |ֆինանսավորման աղբյուրը` արտաքին չարգելված ֆինանսավորման աղբյուրներ: |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Ուղեցույցերի, գործելակարգերի և  ընթացակարգերի առկայությունը և       |

|    |գործնական ներդրումը կունենա բազմակողմանի ազդեցություն ամբողջ        |

|    |առողջապահական համակարգի վրա: Ծրագրում ընդգրկված կլինիկական          |

|    |մասնագիտություններով առաջնահերթ կմշակվեն և  կտեղայնացվեն ընդհանուր  |

|    |թվով մոտ 250 կարգավորող փաստաթուղթ արտահիվանդանոցային և             |

|    |հիվանդանոցային օղակների համար: Ակնկալվում են հետևյալ  արդյունքները. |

|    |- բժշկական ծառայությունների որակական և  ծավալային անհամաչափության   |

|    |նվազում: Ասել է թե, պացիենտը, դիմելով մարզային թե մայրաքաղաքային    |

|    |բժշկական հաստատություն, վստահ կլինի, որ իրեն կմատուցվի համընդհանուր |

|    |բնույթի և  անհրաժեշտ ծավալի ծառայություններ,                        |

|    |- արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունների ոչ նպատակային     |

|    |ուղղորդումների կրճատում,                                            |

|    |- ոչ հիմնավորված հոսպիտալիզացիաների քանակի նվազում,                 |

|    |- տվյալ ախտորոշմամբ հոսպիտալիզացիայի միջին տևողության  նվազում,     |

|    |- տարածված ախտորոշումների ուղղություններով միջին ծախսերի նվազում,   |

|    |- կներդրվի որակի գնահատման հիմնական ցուցանիշներից մեկը`             |

|    |ծառայություններ մատուցողի գործընթացների համապատասխանությունը արդի   |

|    |բժշկագիտության նորմերին, որը հնարավոր կլինի կապել ֆինանսավորման     |

|    |ծավալների հետ,                                                      |

|    |- բուժաշխատողի և  պացիենտի հարաբերությունները կարգավորող            |

|    |հիմնավորված և  թափանցիկ իրավական դաշտի ձևավորում,  շարունակական     |

|    |մասնագիտական զարգացմանն արդյունավետության բարձրացում առկա           |

|    |սկզբունքային մեթոդաբանական և  նյութատեխնիկական բացերի լուսաբանում`  |

|    |օրինակ դեղեր, հետազոտություն, միջամտություն կամ գործելակարգ, որոնք  |

|    |պահանջվում են տվյալ հիվանդության վարման համար, բայց անհասանելի են   |

|    |կամ առկա չեն ՀՀ տարածքում:                                          |

|____|____________________________________________________________________|

|130.|Սիրտ-անոթային և  հիվանդությունների և  չարորակ նորագոյացությունների  |

|    |դեմ պայքարի ծառայությունների զարգացման հայեցակարգերի ներդնում       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սույն գերակա խնդրի նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2017 թվականի |

|    |հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «4.3. Առողջապահություն» գլխի |

|    |գլխի 6-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերության պահանջը, ըստ որի`      |

|    |թիրախավորված է ներդնել սիրտ-անոթային հիվանդությունների, և  չարորակ  |

|    |նորագոյացությունների դեմ պայքարի ծառայությունների զարգացման         |

|    |հայեցակարգերը:                                                      |

|    |Սիրտ-անոթային հիվանդությունների և  չարորակ նորագոյացությունների դեմ |

|    |պայքարի ծառայությունների զարգացման հայեցակարգերի ներդրման           |

|    |աշխատանքների շրջանակներում նախատեսվում է մասնագիտական քննարկումների |

|    |կազմակերպում, սիրտ-անոթային հիվանդությունների և  չարորակ            |

|    |նորագոյացությունների դեմ պայքարի միջազգային փորձի                   |

|    |ուսումնասիրություն, Հայաստանում հիվանդության համաճարակաբանության    |

|    |(տարածվածությունը ըստ ախտահարված օրգան-համակարգի և  տեսակի)         |

|    |ուսումնասիրություն և  վերլուծություն: Հայեցակարգերի ներդրման        |

|    |շրջանակներում սիրտ-անոթային հիվանդությունների և  չարորակ            |

|    |նորագոյացությունների կանխարգելմանը, հիվանդների վաղ հայտնաբերմանը,   |

|    |բուժմանը, վարմանն (ներառյալ ժամանակակից հետազոտությունների          |

|    |մեթոդների կիրառում) առնչվող ռազմավարությունների և  միջոցառումների   |

|    |մշակում, ինչպես նաև  ծառայությունների աշխարհագրական տեղակայման և    |

|    |հանրության մոբիլիզացիայի և  իրազեկման վերաբերյալ միջոցառումների     |

|    |մշակում և  ներդնում:                                                |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Սիրտ-անոթային հիվանդությունների և  չարորակ նորագոյացությունների դեմ |

|    |պայքարի ծառայությունների զարգացման հայեցակարգերի ներդրման           |

|    |արդյունքում նախատեսվում է բարելավել բնակչության առողջապահական       |

|    |ցուցանիշները, մասնավորապես նշված հիվանդությունների կանխարգելման և   |

|    |բուժման արդյունավետության բարձրացում և  մահացության նվազեցում:      |

|____|____________________________________________________________________|

|131.|Երևան  քաղաքում և  ՀՀ մարզերում հիվանդանոցային և  արտահիվանդանոցային|

|    |համակարգերի օպտիմալ կառուցվածքի հաստատում                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված սույն թվականի հունիսի 17 |

|    |646-Ա 2017-2022 թթ. զարգացման ծրագրի «4.3. Առողջապահություն» գլխի   |

|    |3-րդ կետի 2-րդ ենթակետի բ) պարբերության` թիրախավորվում է կատարել    |

|    |աշխատանքներ ուղղված բուժհաստատությունների քանակի և  աշխարհագրական   |

|    |տեղաբաշխման նորմատիվային բազայի ներդրմանը:                          |

|    |Որպես հիմնախնդրի լուծում` առաջարկվում է մշակել և  ներդնել           |

|    |առողջապահական ծառայությունների, բուժհաստատությունների քանակի,       |

|    |մարդկային ներուժի աշխարհագրական տեղաբաշխման նորմատիվային բազա:      |

|    |Մշակման հիմքում դրվելու են ծառայությունների հասանելիության          |

|    |սկզբունքները (աշխարհագրական, ժամանակային և  այլն.) և  դրանից        |

|    |ելնելով կմշակվի և  կհաստատվի բժշկական հաստատությունների տեղաբաշխման |

|    |ժամանակակից նորմատիվային բազա:                                      |

|    |Ծրագրի «4.3. Առողջապահություն» գլխի 4-րդ կետի 3-րդ ենթակետով        |

|    |թիրախավորվել է մինչև  2018 թվականի ավարտը հաստատել Երևան  քաղաքում  |

|    |և  ՀՀ մարզերում հիվանդանոցային և  արտահիվանդանոցային համակարգերի    |

|    |օպտիմալ կառուցվածքը (master plan):                                  |

|    |Նախատեսվում է Երևան  քաղաքի և  ՀՀ մարզերի կտրվածքով մշակել ԱԱՊ-ի    |

|    |օղակի գործունեության, հիվանդանոցային և  ախտորոշիչ ծառայությունների  |

|    |կազմակերպման և  մարդկային ներուժի նորմատիվային բազայի մշակումը և    |

|    |ներդրումը, ինչպես նաև  սահմանել յուրաքանչյուր մարզին առողջապահական  |

|    |կադրային ներուժի օրինակելի կազմ և  կառուցվածք` ելնելով              |

|    |յուրաքանչյուր մարզի վերլուծված կարիքներից, բժշկական                 |

|    |կազմակերպությունների քանակից և  մատուցվող ծառայությունների տեսակից, |

|    |ինչն էլ հիմք կհանդիսանա նշված համակարգերի օպտիմալ կառուցվածքի       |

|    |հաստատման համար:                                                    |

|    |Խնդրի լուծումը ֆինանսական միջոցներ չի պահանջում:                    |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Բժշկական հաստատությունների տեղաբաշխման ժամանակակից նորմատիվային     |

|    |բազայի հաստատման արդյունքում ակնկալվում է բարելավել ազգաբնակչության |

|    |բժշկական սպասարկման որակը, ծառայությունների ֆիզիկական               |

|    |հասանելիությունը, ինչպես նաև  կհաստատվի Երևան  քաղաքում և  ՀՀ       |

|    |մարզերում հիվանդանոցային և  արտահիվանդանոցային համակարգերի օպտիմալ  |

|    |կառուցվածքը:                                                        |

|____|____________________________________________________________________|

|132.|ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ   |

|    |հայտնաբերում և  մշտադիտարկում                                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ապահովելու,      |

|    |ինչպես նաև  հանրապետությունում տարեց տարի ավելացող ոչ վարակիչ       |

|    |հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և  բուժման արդյունավետության   |

|    |բարձրացման նպատակով իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից       |

|    |ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և  վերահսկում»        |

|    |վարկային ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել մոր և  մանկան          |

|    |առողջության պահպանման ծառայությունները և  առողջության առաջնային     |

|    |պահպանման (ԱԱՊ) օղակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ    |

|    |հայտնաբերումը և  մշտադիտարկումը, ինչպես նաև  Ծրագրում ընդգրկված     |

|    |հիվանդանոցներում առողջապահական ծառայությունների որակը և             |

|    |արդյունավետությունը:                                                |

|    |Ընթացքում է թիվ 5222 վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը,  |

|    |որի շրջանակներում նախատեսվում է 2018-20թթ. շարունակել սքրինինգային  |

|    |հետազոտությունները, ինչպես նաև  ՈՒռուցքաբանության գերազանցության    |

|    |հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի կառուցման համար   |

|    |նախատեսված վարկային միջոցներն ուղղել ՀՀ Վայոց ձորի մարզի և          |

|    |Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական ծառայությունների              |

|    |արդիականացմանը: Վերջինիս վերաբերյալ արդեն իսկ ստացվել է ՀՀ          |

|    |վարչապետի համաձայնությունը:                                         |

|    |2014-2019 թթ. ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության      |

|    |բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ                |

|    |հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի   |

|    |քաղցկեղ) զանգվածային սքրինինգներ, որոնք ուղղված կլինեն վերը նշված   |

|    |հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և  մշտադիտարկումը, ինչպես նաև   |

|    |մահացության նվազեցմանը:  Հիպերտոնիայի և  շաքարային դիաբետի          |

|    |սքրինինգների մեջ ընդգրկված է ազգաբնակչության 35-68 տարիքային        |

|    |խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով         |

|    |ընդգրկված է կանանց 30-60 տարիքային խումբը:                          |

|    |01.01.2015 թ.-01.11.2017 թ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է   |

|    |շուրջ 1 մլն 283 հազ. հետազոտություն: Կանանց մոտ իրականացվել է շուրջ |

|    |158 հազ. ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 430 հազար քաղաքացիների մոտ |

|    |իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն և  շուրջ 653 |

|    |հազար քաղաքացիներ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման      |

|    |սքրինինգ, ինչպես նաև  հղիության 36-38 շաբաթական ժամկետում           |

|    |իրականացվել է շուրջ 41 հազ. մեզի և  արյան երրորդ հետազոտություն:    |

|    |Միևնույն  ժամանակ իրականացվել է շարունակական մշտադիտարկում:         |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի         |

|    |Հանրապետության շուրջ 420 հազար բնակչության ռիսկային խմբերում        |

|    |սքրինինգային հետազոտությունների իրականացումն է` նպաստելով ոչ        |

|    |վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և  մշտադիտարկմանը,      |

|    |ինչպես նաև  մահացության նվազեցմանը:                                 |

|____|____________________________________________________________________|

|133.|Բժշկական օգնության և  սպասարկման ծառայությունների գների հաշվարկման  |

|    |մեթոդաբանության մշակում                                             |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Պետության կողմից երաշխավորված անվճար և  արտոնյալ պայմաններով        |

|    |բժշկական օգնության և  սպասարկման տարբեր ծրագրերի շրջանակներում      |

|    |մատուցվող նույն ծառայությունների գները տարբեր են և  այդ             |

|    |ծառայությունների գները առանձին ծրագրերով չեն համապատասխանում իրական |

|    |ծախսերին և  ցածր են ներկայումս շուկայում գործող և  վճարովի          |

|    |սկզբունքով մատուցվող բժշկական ծառայությունների գներից, որն էլ       |

|    |բերում է կոռուպցիոն ռիսկերի և  դրանից բխող այլ բացասական            |

|    |երևույթների:                                                        |

|    |Հետևաբար,  ՀՀ կառավարության ծրագրի «Առողջապահություն» բաժնի 2-րդ    |

|    |կետի 5-րդ ենթակետով 2018 թվականի համար նախատեսված` բժշկական         |

|    |օգնության և  սպասարկման ծառայությունների` գների հաշվարկման          |

|    |մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունից ելնելով` նախատեսվում է   |

|    |2018 թվականին մշակել Բժշկական օգնության և  սպասարկման               |

|    |ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանություն և  այդ           |

|    |մեթոդաբանության հիման վրա հաշվարկված գների փուլային ներդրումը սկսել |

|    |2019 թվականից:                                                      |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը                |

|    |Նախատեսվում է մշակել բժշկական օգնության և  սպասարկման               |

|    |ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանություն և  այն հաստատել  |

|    |Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով`      |

|    |վերանայելով պետական պատվերի շրջանակներում ընդգրկված                 |

|    |ծառայությունների գների հաշվարկման և  հաստատման մեխանիզմները:        |

|    |Ակնկալվում է` ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել        |

|    |նպատակային և  հասցեական ծախսում և  պետական պատվերի շրջանակներում    |

|    |մատուցվող ծառայությունների իրատեսական գների ընդունման արդյունքում   |

|    |կոռուպցիոն ռիսկերի նվազում:                                         |

|_________________________________________________________________________|

|     Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարություն      |

|_________________________________________________________________________|

|134.|Նախադպրոցական կրթության մատչելիության և  հասանելիության ապահովում   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր        |

|    |նախադպրոցական տարիքի երեխայի կրթության համար հավասար մեկնարկային    |

|    |պայմանների ստեղծմամբ` նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ |

|    |մոդելների ներդրման, նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման    |

|    |արդյունավետ մեխանիզմների մշակման միջոցով:                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նախադպրոցական կրթության մատչելիության և  հասանելիության ապահովում,  |

|    |ընդգրկվածության ընդլայնում:                                         |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում