Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(27-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|135.|Հանրակրթության բովանդակության և  ծրագրերի բարելավում                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր երեխայի|

|    |որակյալ, արդիական և  մրցունակ կրթություն ստանալու                   |

|    |հնարավորությունների ընդլայնմամբ` փոքրաթիվ աշակերտական համակազմ      |

|    |ունեցող դպրոցների կրթության կազմակերպման առանձնահատուկ մոդելների    |

|    |ներդրման, ֆինանսական և  ձեռնարկատիրական կրթության համատեքստում      |

|    |ուսուցիչների փուլային վերապատրաստման, ֆինանսական և  ձեռնարկատիրական |

|    |կրթության, միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում (10-12 դասարաններ)   |

|    |կրեդիտային համակարգի փորձնական ծրագրի ներդրման, մասնագիտական        |

|    |կողմնորոշման կենտրոնների (կամ խմբակի) համակարգի փորձնական կիրառման  |

|    |միջոցով:                                                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հանրակրթության բովանդակության և  ծրագրերի բարելավում                |

|____|____________________________________________________________________|

|136.|Համընդհանուր ներառական կրթության ներդրում ՀՀ Արմավիրի մարզում       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ     |

|    |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի   |

|    |1-ի ՀՕ-200-Ն օրենքի 21-րդ հոդվածի պահանջներից, Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6         |

|    |արձանագրային որոշմամբ հավանության արժանացած համընդհանուր ներառական  |

|    |կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և              |

|    |ժամանակացույցի 14-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:  |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող           |

|    |սովորողների կրթական կարիքների գնահատման և  անհրաժեշտ աջակցող        |

|    |ծառայությունների հասցեականությունը և  հասանելիությանը, յուրաքանչյուր|

|    |երեխայի համար կրթությանն աջակցող ծառայությունների շարունակական      |

|    |մատուցումը իր ուսումնական հաստատության կրթական միջավայրում:         |

|____|____________________________________________________________________|

|137.|Կրթական պաշարների և  ուսումնական գրականության բարելավում            |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին  |

|    |և  ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել       |

|    |չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ  |

|    |ուսումնական նյութերի միջոցով սովորողների ուսուցման/ ուսումնառության |

|    |գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին  |

|    |ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և        |

|    |գործիքակազմով:                                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Նոր սերնդի դասագրքերի և  ուսումնաօժանդակության ստեղծման նոր         |

|    |չափանիշների և  գործիքակազմի մշակում, հաշվի առնելով նաև  սփյուռքի    |

|    |կրթօջախների, փախստականների կարիքները` հայալեզու, ինչպես նաև         |

|    |ազգային փոքրամասնությունների լեզուներով տպագիր և  էլեկտրոնային      |

|    |ուսումնական պաշարների` հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմների  |

|    |մշակման մեկնարկ:                                                    |

|____|____________________________________________________________________|

|138.|Ուսուցիչների պատրաստման, զարգացման և  մասնագիտական առաջընթացի       |

|    |արդյունավետ համակարգի ներդրում                                      |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ուսուցչի մասնագիտական կարողությունների և  հմտությունների բարձրացում:|

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Ուսուցիչների աշխատանքի վարձատրության, խրախուսման նոր մեխանիզմների   |

|    |մշակում և  հաստատում` հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ և  |

|    |հեռավոր գյուղական համայնքների ուսուցիչներին:                        |

|____|____________________________________________________________________|

|139.|Դպրոցների կառավարման համակարգի վերափոխում                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Վերանայել և  առավել արդյունավետ դարձնել հանրակրթական                |

|    |հաստատությունների կառավարումը:                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Թափանցիկ հաշվետու և  համագործակցային կառավարման մեխանիզմների        |

|    |մշակում և  ներդրում, հանրակրթության որակի բարձրացում:               |

|____|____________________________________________________________________|

|140.|Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի ընդլայնում |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային |

|    |որոշմամբ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի   |

|    |ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրն ու       |

|    |փորձնական ծրագիրը: Ծրագրի ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել  |

|    |կայուն դպրոցական սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու |

|    |ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների        |

|    |աշակերտների առողջ սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու       |

|    |հաղթահարելու աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության  |

|    |բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:         |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության     |

|    |2013 թ. օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային որոշման N 1 հավելվածի |

|    |21-րդ կետով:                                                        |

|    |Ներկայումս Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից     |

|    |իրականացվում է կայուն դպրոցական սննդի ծրագիրը, որում ընդգրկվել են   |

|    |հանրապետության 6 մարզերի հանրակրթական դպրոցների տարրական            |

|    |դասարանների շուրջ 60000 սովորողներ:                                 |

|    |ՄԱԿ-ի ՊՀԾ-ն նախատեսում է շարունակել դպրոցական սննդի ծրագիրը,        |

|    |ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունը և  շահառուների թիվը:           |

|    |Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն իրականացվում |

|    |է ՀՀ մարզերի միջոցով, մարզպետարանը գումարն ընթացիկ դրամաշնորհի      |

|    |տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական դասարաններ ունեցող       |

|    |հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև,  որոնք էլ          |

|    |իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական դրամաշնորհներին    |

|    |վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ թվում` գնումների    |

|    |մասին ՀՀ օրենքի պահանջները:                                         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |2018 թվականին ՀՀ Շիրակի մարզում կիրականացվի հանրակրթական դպրոցների  |

|    |տարրական դասարանների աշակերտներին դպրոցական սննդով ապահովման        |

|    |ծրագիրը, որի արդյունքում շահառուների թիվը կկազմի շուրջ 12600:       |

|____|____________________________________________________________________|

|141.|Ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոդելի մշակում և  ներդրում  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը):                        |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում ՄԿՈՒ |

|    |ոլորտի մրցունակ կադրերի բացակայությամբ, ժամանակակից մասնագիտական    |

|    |գիտելիքների և  գործնական հմտությունների պակասով, «Նախնական          |

|    |մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության      |

|    |մասին» ՀՀ օրենքի 4-րդ և  5-րդ հոդվածներով, «Սոցիալական              |

|    |գործընկերության» հայեցակարգով, ինչպես նաև  ՀՀ սոցիալ-տնտեսական      |

|    |ներկայիս մակարդակով:                                                |

|    |Հաշվի առնելով վերոնշյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակել        |

|    |ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոդել և  ընտրված միջին      |

|    |մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով    |

|    |ներդնել երկակի (դուալ) ուսուցման համակարգ, երբ ուսումնական          |

|    |գործընթացին զուգահեռ կիրականացվի գործնականի վրա հիմնված ուսուցում:  |

|    |Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի |

|    |աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական         |

|    |զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և         |

|    |հմտությունների ձևավորմանը,  գործատուների ներգրավմանը և  սոցիալական  |

|    |գործընկերության ընդլայնմանը, շրջանավարտների` իրենց մասնագիտությամբ  |

|    |զբայունակությանը, ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմանը, եվրոպական    |

|    |կրթական տարածքին ինտեգրմանը և  որակավորումների փոխճանաչմանը:        |

|    |Նման գործընթացը երաշխավորում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող    |

|    |մասնագետների պատրաստումը բացառապես աշխատաշուկայի կողմից             |

|    |մասնագետներին ներկայացվող պահանջներին համապատասխան, ինչը կարևոր  է  |

|    |նրանց մասնագիտական գործունեության, առաջխաղացման, ինչպես նաև  երկրի  |

|    |սոցիալ-տնտեսական զարգացման համար:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը:                |

|    |Ակնկալվող արդյունքը` լուծել ՀՀ կրթության ոլորտում առկա մի շարք      |

|    |խնդիրներ, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ունենում ՀՀ        |

|    |սոցիալ-տնտեսական զարգացման գործում, նպաստել աշխատաշուկայի           |

|    |պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը,           |

|    |սովորողների մոտ համապատասխան կարողությունների և  հմտությունների     |

|    |ձևավորմանը,  գործատուների ներգրավմանը և  սոցիալական գործընկերության |

|    |ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և                |

|    |որակավորումների փոխճանաչմանը:                                       |

|____|____________________________________________________________________|

|142.|Բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան|

|    |առնվազն 7 որակավորումների ոլորտային շրջանակների մշակում             |

|    |                                                                    |

|    |1. Որակավորումների ոլորտային շրջանակների մշակման անհրաժեշտությունը  |

|    |(նպատակը)                                                           |

|    |Որակավորումների ոլորտային շրջանակի մշակման անհրաժեշտությունը        |

|    |պայմանավորված է ՀՀ բուհական համակարգում և  աշխատաշուկայում          |

|    |Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) գործնական կիրառության        |

|    |ապահովելիությամբ:                                                   |

|    |Որակավորումների ոլորտային շրջանակները (ՈՈՇ) տարբեր մասնագիտական     |

|    |ոլորտների համար նախատեսված յուրօրինակ անցումային կապակցող գործիք    |

|    |կհանդիսանան ՈԱՇ-ի և  մասնագիտական բնագավառի ու կրթական ծրագրի       |

|    |միջև:  Առ այսօր բուհերը խիստ սահմանափակ հնարավորություններ են       |

|    |ունեցել մշակելու ժամանակին համահունչ նոր և  ճկուն կրթական ծրագրեր,  |

|    |որոնք կբավարարեին առկա արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին:     |

|    |Հետևաբար,  պարզ և  հստակ ծրագրային ուղենիշներ ապահովելու համար      |

|    |պահանջվում են ճկուն, մասնագիտական ոլորտներին հատուկ ՈՈՇ-ներ, որոնք  |

|    |ոչ թե կսահմանեն, թե ինչ պետք է ուսուցանվի որակավորումը ստանալու     |

|    |համար, այլ` թե ինչ պետք է գիտենա և  կարողանա անել որակավորում       |

|    |ստացողը ուսումնառության ավարտին: Ուստի, ՈՈՇ-ը կսահմանի ՈԱՇ-ին       |

|    |համապատասխան կոնկրետ մասնագիտական ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքի,  |

|    |կարողությունների և  հմտությունների նվազագույն լրակազմը:             |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Բարձրագույն կրթության համակարգը կունենա ուսումնական                 |

|    |վերջնարդյունքներով կրթական ծրագրերի վերանայման համար անհրաժեշտ մի   |

|    |գործիք, որը կխթանի բուհերի կողմից տրամադրվող կրթության որակի        |

|    |բարձրացմանը և  բուհերի արդյունավետությանը, ինչպես նաև  կնպաստի      |

|    |շրջանավարտների մրցունակությանը տեղական և  միջազգային                |

|    |աշխատաշուկաներում:                                                  |

|____|____________________________________________________________________|

|143.|Բնագիտական և  ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական             |

|    |ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների մոդելների տարբերակների   |

|    |մշակում                                                             |

|    |                                                                    |

|    |1. Գիտակրթական կլաստերների ձևավորման  անհրաժեշտությունը (նպատակը)   |

|    |Գիտակրթական կլաստերների ձևավորման  նպատակն է խթանել տարբեր բուհերի  |

|    |և  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող այլ                      |

|    |կազմակերպությունների, գիտական ու գիտահետազոտական հիմնարկների և      |

|    |գործարար ոլորտի առևտրային  կազմակերպությունների ու այլ շահառուների  |

|    |համագործակցությունը` միտված իր բոլոր անդամների ռեսուրսների համատեղ  |

|    |և  արդյունավետ օգտագործմանը, հետազոտական և  ինովացիոն ծրագրերի      |

|    |համատեղ իրականացմանը, բարձրագույն կրթության որակի բարձրացմանն ու    |

|    |մասնագետների կողմնորոշմանը դեպի գործարար ոլորտի և  արտադրության     |

|    |արդի հիմնախնդիրներ, կիրառական նշանակությամբ գիտական և               |

|    |գիտատեխնիկական խնդիրների համատեղ առաջադրմանն ու լուծմանը և  ստացված |

|    |արդյունքների ներդրմանը:                                             |

|    |2. Գիտակրթական կլաստերների մոդելների կիրառման դեպքում ակնկալվող     |

|    |արդյունքը                                                           |

|    |Որպես վերջնարդյունք ակնկալվում է ձևավորվող  մոդելների միջոցով       |

|    |խթանել որակյալ և  պահանջված մասնագետների պատրաստումը,               |

|    |գիտություն-արտադրություն կապերի զարգացումը, տնտեսության մեջ         |

|    |գիտելիքահեն արտադրության հիմնումը և  գիտական արտադրանքի             |

|    |առևտրայնացումը,  նոր աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության            |

|    |աշխուժացումը և  բնակչության կենսամակարդակի բարձրացումը:             |

|_________________________________________________________________________|

|   ՀՀ մշակույթի նախարարություն                                           |

|_________________________________________________________________________|

|144.|Մշակութային ժառանգության ոլորտում մշակութային նոր ծառայությունների  |

|    |ներդրում և  կիրառում` տնտեսական բաղադրիչի մեծացմամբ                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ գրականության     |

|    |տարածման, դասական և  ժամանակակից ստեղծագործությունների              |

|    |հանրահռչակման, հասարակության մեջ ընթերցանության արմատավորման համար: |

|    |Այսօր այս բնագավառում մշակութային քաղաքականության անկյունաքարը պետք |

|    |է լինի Պետական պատվերով, աջակցությամբ և  մասնավոր հրատարակիչների    |

|    |կողմից արտադրված գրականության տարածման խթանումը, դրան               |

|    |հաղորդակցվելու և  ձեռք բերելու մատչելիության ապահովումը: Այս        |

|    |գործընթացի կազմակերպման համար լավագույն քայլը գրավաճառ ցանցի        |

|    |ընդլայնումն է, ինչպես Երևանի  տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ    |

|    |տարբեր մարզերում:                                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ապահովվում է գրող-ընթերցող կապը,   |

|    |ստեղծվում է նպաստավոր միջավայր ընտանեկան գրադարանների հարստացման    |

|    |ավանդույթը վերականգնելու համար, խթանվում է դասական և  ժամանակակից   |

|    |հայկական և  արտասահմանյան գրականության հանրահռչակումը,              |

|    |երիտասարդության շրջանում գրական ճաշակի ձևավորումը:  Գրախանութների   |

|    |ցանցի ընդլայնման շնորհիվ կհեշտանա պետական պատվերով և  աջակցությամբ  |

|    |տպագրվող գրականության, ինչպես նաև`  ժամանակակից հրատարակիչների      |

|    |արտադրանքի տարածումը, մյուս կողմից էլ հանրապետության տարբեր մարզերի |

|    |բնակիչների համար կապահովվի գրականության ձեռքբերման մատչելիությունը: |

|____|____________________________________________________________________|

|145.|Մշակութային ժառանգության ոլորտում տեղեկատվական հասանելիության և     |

|    |մատչելիության ապահովում հուշարձանային համալիրներում/տարածքներում    |

|    |տեղեկատվական վահանակ-ցուցանակների (QR) տեղադրում                    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է ապահովել մշակութային ժառանգության վերաբերյալ |

|    |առկա տեղեկատվության մատչելիությունը, խթանել մշակութային ժառանգության|

|    |պահպանության, ուսումնասիրման, հրատարակման և  հանրահռչակման բնագավառի|

|    |զարգացումը, ստեղծել նպաստավոր պայմաններ երիտասարդության մեջ         |

|    |մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքների ամրագրման,          |

|    |ճանաչողության մեծացման համար: Նպատակն իրականացնելու լավագույն և     |

|    |արդիական եղանակը մշակութային ժառանգության թվայնացման գործընթացի     |

|    |շարունակական իրականացումն է:                                        |

|    |Հուշարձանային համալիրներում և  հուշարձանների մոտ տեղեկատվական       |

|    |ցուցանակների անբավարարությունը.                                     |

|    |Նախկինում հուշարձանների տարածքներում տեղադրված են եղել երկու լեզվով |

|    |և  միայն հուշարձանի անվանումը ներառող վահանակներ: Ներկայում         |

|    |զբոսաշրջության զարգացման արդի պահանջներին համահունչ անհրաժեշտ է     |

|    |հուշարձանները ներկայացնող վահանակները պատրաստել եռալեզու` QR        |

|    |կոդերով.                                                            |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում կապահովվի մշակութային ժառանգության     |

|    |վերաբերյալ մեկ միասնական տեղեկատվական դաշտ, հնարավոր կլինի մեկ      |

|    |ընդհանուր շտեմարանում հաղորդակցվել մշակութային արժեքների վերաբերյալ |

|    |թվային տվյալներին, կստեղծվեն նպաստավոր պայմաններ հետազոտողների      |

|    |համար հետագա ուսումնասիրություններն առավել դյուրին կազմակերպելու    |

|    |համար: Խնդրի իրականացման ընթացքում նախատեսվում է միասնական նմուշի   |

|    |(եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում, ինչպես նաև    |

|    |ֆինանսավորման պարագայում` տեղադրում QR կոդերով:                     |

|    |Արդյունքում կբարձրանա հուշարձանների հանրահռչակման, հասարակության և  |

|    |զբոսաշրջիկների տեղեկացվածության մակարդակը:                          |

|____|____________________________________________________________________|

|146.|Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված կառավարման          |

|    |ժամանակակից մոդելի ներդրում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակը նպաստավոր պայմանների ստեղծումն է Հայաստանի     |

|    |Հանրապետությունում կինոարտադրության, մասնավորապես ազգային կինոյի    |

|    |զարգացման համար` կինոարտադրությունը խրախուսող տարատեսակ             |

|    |մեխանիզմների ներդրմամբ:                                             |

|    |Դրանցից կարևորն  է համարվում կինոարտադրության կառավարման            |

|    |ժամանակակից մոդելի ներդրումը, որը հնարավորություն կտա իրականացնելու |

|    |կինեմատոգրաֆիայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման և     |

|    |ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Համընդհանուր             |

|    |բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և  ոլորտի    |

|    |զարգացման առկա մարտահրավերները լրացուցիչ անհրաժեշտություն են        |

|    |առաջացրել վերանայելու մշակութային պետական քաղաքականության           |

|    |մոտեցումները և  իրավահարաբերությունների կարգավորումը:               |

|    |Նախատեսվում է ստեղծել «Ֆիլմ հանձնակատար» մոդելը, որը արդյունավետ    |

|    |գործում է աշխարհի ավելի քան 140 երկրում: Այն ապահովելու է           |

|    |կինեմատոգրաֆիայի ոլորտի արդյունավետ համակարգի կայացումը`            |

|    |ներկայացնելով կինեմատոգրաֆիայի ոլորտում գործունեություն իրականացնող |

|    |տնտեսվարող սուբյեկտների շահերը` այդպիսով հանդիսանալով միջնորդ       |

|    |վերջիններիս և  կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող մարմինների      |

|    |միջև:                                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում կզարգանա ազգային                   |

|    |կինոարտադրությունը, կառավարման ժամանակակից մոդելի ներդրմամբ         |

|    |կինեմատոգրաֆիստների համար կգործի ծառայությունների մատուցման մեկ     |

|    |պատուհան սկզբունքը, կխթանվեն նոր ենթակառուցվածքների` մասնավորապես   |

|    |կրթական հաստատությունների, ֆիլմարտադրության ստուդիաների,            |

|    |ֆիլմարտադրության սպասարկող կառույցների ստեղծման գործընթացները:      |

|____|____________________________________________________________________|

|147.|Ժամանակակից հայ կերպարվեստի հանրահռչակման և  զարգացման վերաբերյալ   |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2018 թվականին իրականացվող միջոցառումներն ու գործընթացները           |

|    |նպատակաուղղված կլինեն Հայաստանում հայ ժամանակակից կերպարվեստի       |

|    |զարգացմանն (նպատակային միջոցառումների կազմակերպման միջոցով) ու      |

|    |միջազգային հարթակներում (բիենալեներ, տրիենալեներ պլեներներ)         |

|    |վերջինիս նորովի ներկայացմանն ու հանրահռչակմանը, հայ ժամանակակից     |

|    |անվանի արվեստագետների ստեղծագործական գործունեության արժևորմանն  ու  |

|    |երիտասարդ ստեղծագործողների ներուժի զարգացմանը (անհատական            |

|    |ցուցահանդես, սեմինարներ, պատկերագրքերի հրատարակում), նոր            |

|    |ցուցադրությունների, մշակութային նոր արտադրանքի ստեղծման միջոցով հայ |

|    |կերպարվեստի հանդեպ հետաքրքրության առաջացմանը, հանրության            |

|    |գեղագիտական ճաշակի բարձրացմանը:                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ապահովել հայ          |

|    |կերպարվեստի հանրահռչակումը.                                         |

|    |- արտերկրում` միջազգային հեղինակավոր հարթակներում հայ Ժամանակակից   |

|    |արվեստի ներկայացմամբ,                                               |

|    |- Հայաստանում` նպատակային միջոցառումների կազմակերպմամբ:             |

|    |Իրականացվող միջոցառումները կնպաստեն ստեղծագործական ներուժի խթանմանը,|

|    |ցուցադրական տարածքների ընդլայնմանն ու արդիականացմանը, թանգարանային  |

|    |ֆոնդերի համալրմանը` հայ ժամանակակից (այդ թվում երիտասարդ)           |

|    |նկարիչների ստեղծագործություններով, նոր ցուցադրումների, մշակութային  |

|    |նոր արտադրանքի ստեղծմանը:                                           |

|____|____________________________________________________________________|

|148.|Հայ պարարվեստի զարգացում և  հանրահռչակում                           |

|    |Ժամանակակից հայ պարարվեստի հանրահռչակման և  զարգացման վերաբերյալ    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |2018 թվականին իրականացվող միջոցառումներն ու գործընթացները           |

|    |նպատակաուղղված կլինեն Հայաստանում նպատակային միջոցառումների         |

|    |կազմակերպման միջոցով հայ ազգային պարի վերաարժևորմանն  ու նորովի     |

|    |ներկայացմանը, տարազների պատրաստմանը, հայ ժամանակակից պարարվեստի     |

|    |զարգացմանն ու միջազգային հարթակներում ներկայացմանն ու               |

|    |հանրահռչակմանը, երիտասարդ պարուսույցների մասնագիտական               |

|    |ունակությունների զարգացմանը, նոր պարային ծրագրերի ստեղծման միջոցով  |

|    |հայ պարարվեստի հանդեպ հանրության հետաքրքրության առաջացմանը:         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի կատարման արդյունքում նախատեսվում է իրականացնել պարային |

|    |նոր բեմադրություններ, նպատակային միջոցառումներ, որոնց արդյունքում   |

|    |ակնկալվում է հայկական պարարվեստի հանրահռչակումը, պարային            |

|    |համույթների խաղացանկի համալրումը, հայկական պարարվեստի` միջազգային   |

|    |ասպարեզում մրցունակության ապահովումը, հանդիսատեսի քանակական և       |

|    |որակական ցուցանիշների բարձրացումը:                                  |

|____|____________________________________________________________________|

|149.|Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության |

|    |և  հասանելիության ապահովում                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է ՀՀ մարզերում և  համայնքներում մշակույթի      |

|    |զարգացման բարենպաստ միջավայրի, պետության մշակութային կյանքին        |

|    |քաղաքացու մասնակցության իրավունքի, բնակչության բոլոր շերտերի համար  |

|    |մշակույթի և  ժամանակակից արվեստի, մշակութային արտադրանքի և          |

|    |ծառայությունների հասանելիության և  մատչելիության ապահովումը,        |

|    |մշակութային ապակենտրոնացումն ու մարզերում մշակութային կյանքի        |

|    |աշխուժացումը, մշակութային նոր ենթակառուցվածքների ստեղծման և  առկա   |

|    |ենթակառուցվածքների արդիականացման գործընթացների խթանումը,            |

|    |ազգաբնակչության մշակութային-ժամանցային սպասարկման որակի             |

|    |բարելավումը:                                                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում կմեծանա մշակութային արտադրանքի և   |

|    |ծառայությունների հասանելիությունը, կապահովվի մշակույթի համաչափ      |

|    |զարգացումը, մշակութային ծառայությունների արդյունավետությունն ու     |

|    |բազմազանությունը, կստեղծվի անհատի և  հասարակության աճող պահանջներին |

|    |համապատասխանող մշակութային միջավայր, մարզերում կխթանվեն մշակութային |

|    |նոր ենթակառուցվածքների ստեղծման և  առկա ենթակառուցվածքների          |

|    |արդիականացման գործընթացները, կհանրահռչակվի մշակույթի ոլորտի         |

|    |աշխատողների, արվեստագետների, ստեղծագործական միավորումների           |

|    |գործունեությունը:                                                   |

|____|____________________________________________________________________|

|150.|Օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակում և      |

|    |Հայաստանում համաշխարհային մշակույթի ներկայացում                     |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է միջազգային համագործակցության ոլորտում պետական|

|    |քաղաքականության ուղղությունների զարգացումը` հայ մշակույթի           |

|    |ներկայացումը արտերկրում, քաղաքակրթական ցուցահանդեսների և  այլ       |

|    |լայնամասշտաբ միջոցառումների միջոցով տեղորոշումն ու հանրահռչակումը,  |

|    |արտերկրի մշակույթների ներկայացումը Հայաստանում` փոխադարձության      |

|    |սկզբունքով, Հայաստանի ինտեգրումը միջազգային մշակութային             |

|    |կազմակերպություններին, ինչպես նաև  լեզվամշակութային ինքնության      |

|    |կորստի կանխումը:                                                    |

|    |Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է նաև      |

|    |մշակութային երկխոսության, հանդուրժողականության զարգացման, երկկողմ   |

|    |և  բազմակողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց     |

|    |ներդաշնակ համադրմանը, աշխարհում հայ մշակույթի նպատակաուղղված        |

|    |քարոզչության իրագործմանը, համաշխարհային մշակույթը Հայաստանի         |

|    |հանրության լայն շերտերի համար մատչելի դարձնելու գործընթացների       |

|    |ապահովմանը, համատեղ և  համաֆինանսավորվող ծրագրերի ավելացմանը,       |

|    |մշակութային ծառայությունների քանակի և  որակի բարձրացմանը, դրանց     |

|    |հասանելիության ապահովմանը, ինչպես նաև  մշակույթի ոլորտում           |

|    |ներդրումների ներգրավմանը:                                           |

|    |Միջմշակութային բազմազանության ապահովման կարևորագույն  գործոններից է |

|    |նաև  այլալեզու սպառողի պահանջներին համապատասխան մշակութային         |

|    |գործունեության իրականացումը, որի համատեքստում Հայաստանում           |

|    |ներկայացվում է տարբեր պետությունների և  ժողովուրդների մշակույթը     |

|    |թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, երաժշտական կատարումների |

|    |միջոցով: Միաժամանակ, դրամաշնորհային ծրագրի միջոցով աջակցություն     |

|    |կցուցաբերվի արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք մասնակի  |

|    |աջակցությամբ պատրաստ են իրենց երկրում իրենց լեզվով հրատարակել հայ   |

|    |դասական կամ ժամանակակից գրականություն:                              |

|    |Միջոցառումներին զուգահեռ կազմակերպվում են նաև  մշակութային          |

|    |հեղինակավոր գործիչների վարպետության դասընթացներ, որոնք              |

|    |հնարավորություն են ընձեռում հիմնականում երիտասարդ մասնագետներին     |

|    |հղկելու իրենց մասնագիտական կարողությունները:                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման արդյունքում ապահովվում է միջմշակութային        |

|    |երկխոսությունը` ապահովվում է Հայաստանի մշակութային գործիչների և     |

|    |արվեստագետների մասնակցությունը տարբեր երկրներում կազմակերպված       |

|    |միջազգային միջոցառումներին և  հակառակը, նոր հիմքեր և                |

|    |հնարավորություններ են ստեղծվում ստեղծագործողների միջև  ուղիղ կապերի |

|    |հաստատման համար, ինչպես նաև  նպաստավոր պայմաններ` համաշխարհային     |

|    |նշանակության հայկական մշակութային արժեքների և  միջազգային ճանաչում  |

|    |ունեցող հայ մտավորականների ստեղծագործական ներուժի հանրահռչակման     |

|    |համար:                                                              |

|    |Հայաստանի հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու տարբեր   |

|    |երկրների մշակույթներին ու պատմությանը, ավանդույթներին, ժամանակակից  |

|    |արվեստի տարբեր դրսևորումներին,  միևնույն  ժամանակ` փոխադարձաբար     |

|    |ներկայացնելու սեփական հարուստ նյութական և  ոչ նյութական մշակութային |

|    |ժառանգությունը:                                                     |

|    |Բարձրացվում է հայաստանյան ծրագրերում օտարազգի մասնակիցների          |

|    |ներգրավվածության մակարդակը, և  որպես արդյունք, ընդլայնվում է        |

|    |մշակութային բազմազանության ներթափանցումը: Երիտասարդ մասնագետները    |

|    |ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, որոնք հույժ կարևոր  են հետագա      |

|    |գործունեության և  միջազգային հարթակ դուրս գալու համար:              |

|    |Իրականացվելիք միջոցառումներով կխթանվի նաև  ավանդական մշակույթների   |

|    |կենսունակությունը և  ընկալունակությունը, որի արդյունքում            |

|    |կընդլայնվեն մշակութային քաղաքականության գործառույթների շրջանակները` |

|    |ընդգրկելով ազգային կյանքի տարբեր ոլորտներ (սոցիալական,              |

|    |առողջապահական, կրթական և  այլն):                                    |

|_________________________________________________________________________|

| Հայաստանի Հանրապետության աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն |

|_________________________________________________________________________|

|151.|Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը` որպես սոցիալական         |

|    |պաշտպանության նախաձեռնողական քաղաքականության նախադրյալների          |

|    |ձևավորման  հիմքի վերաբերյալ                                         |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված և  |

|    |ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության     |

|    |ծրագրի համաձայն` աշխատանք և  սոցիալական քաղաքականության ոլորտի      |

|    |հիմնական ուղղություններից է ինտեգրված սոցիալական ծառայությունների   |

|    |համակարգի ներդրմամբ անցումը դեպի սոցիալական պաշտպանության           |

|    |նախաձեռնողական քաղաքականություն: Կարևորվում  է նաև  սոցիալական      |

|    |աշխատանքի ինստիտուտի կայացումը և  զարգացումը, համայնքային ներուժի   |

|    |ներգրավմամբ` տարածքային համաչափ զարգացման նպատակով` տեղական         |

|    |սոցիալական ծրագրերի մշակումն ու սոցիալական ծառայությունների         |

|    |տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը:                   |

|    |«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով   |

|    |սահմանված է, որ սոցիալական աշխատող կարող է լինել բարձրագույն        |

|    |կրթություն ունեցող և  «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ   |

|    |ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:   |

|    |«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի    |

|    |5-րդ ենթակետով սահմանված է, որ տարածքային մարմինը Հայաստանի         |

|    |Հանրապետության օրենքով սահմանված դեպքում և  կարգով` մասնակցում է    |

|    |մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական         |

|    |ծրագրերի մշակման և  իրականացման աշխատանքներին: Նույն օրենքի 24-րդ   |

|    |հոդվածի 5-րդ մասի համաձայն` համայնքի ղեկավարը ինտեգրված սոցիալական  |

|    |ծառայությունների համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի |

|    |մասնագիտական աջակցությամբ կազմակերպում է համայնքի սոցիալական        |

|    |կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման,  |

|    |ընդունման և  դրանց իրականացման գործընթացը:                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է հետևյալ  արդյունքը`       |

|    |1) սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել |

|    |պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում         |

|    |նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում     |

|    |ունեցող անձինք:                                                     |

|    |Կատարելագործվում է սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների  |

|    |որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես` սոցիալական            |

|    |աշխատողների որակավորման կրեդիտային սանդղակի նախագծի մշակում,        |

|    |համայնքի սոցիալական աշխատողների վերապատրաստման կազմակերպում և       |

|    |համապատասխան վկայականի տրամադրում, որը հնարավորություն կտա նաև      |

|    |բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Գնահատելով |

|    |սոցիալական աշխատողների վերապատրաստումների կարիքները,                |

|    |հնարավորություն է ստեղծվում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել       |

|    |առավել որակյալ, հասցեական, թիրախային սոցիալական ծառայությունների`   |

|    |փաթեթով տրամադրման համար, որը նաև  կբերի սոցիալական                 |

|    |ծառայությունների տրամադրման ծախսարդյունավետության բարձրացմանը:      |

|    |Միաժամանակ սոցիալական դեպքի վարման ընթացքում համայնքում գործող      |

|    |սոցիալական աշխատողի առկայությունը կթեթևացնի  ծախսերը:               |

|    |2) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   |

|    |20-րդ հոդվածով որպես սոցիալական աջակցության սկզբունք սահմանվել է    |

|    |նաև  համագործակցությունը, մասնավորապես այն հիմնարար նշանակություն   |

|    |ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի գործարկման     |

|    |համար: Ինտեգրված սոցիալական ծառայությունները ներառում են նաև        |

|    |տեղական սոցիալական ծրագրեր կազմելը և  իրականացնելը:                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է                           |

|    |պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումների  |

|    |իրականացում, որոնք ուղղված կլինեն համայնքային ծառայությունների      |

|    |մատուցմանը: Տվյալ համայնքը սպասարկող սոցիալական աջակցության         |

|    |տարածքային մարմնի սոցիալական աշխատողի և  համայնքի սոցիալական        |

|    |աշխատողի համագործակցությամբ տեղական սոցիալական ծրագրերի մշակումը,   |

|    |հիմք ընդունելով համայնքի գնահատված սոցիալական կարիքները, կբերի ՀՀ   |

|    |մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում սոցիալական            |

|    |ուղղվածության նպատակային ենթածրագրերի թվաքանակի ավելացման, ինչպես   |

|    |նաև  տարածքային համաչափ զարգացման աջակցությանը:                     |

|    |Միաժամանակ, սոցիալական պաշտպանության ոլորտում պարենի (ֆուդբանկի)    |

|    |ձևավորումը`  որպես այլընտրանքային մեխանիզմի տեսակ հնարավորություն   |

|    |կտա բանավոր, գրավոր դիմումներից, ահազանգերից, զանգվածային           |

|    |լրատվության միջոցների հրապարակումներից, ինչպես նաև  այլ             |

|    |աղբյուրներից ստացված` կյանքին և  առողջությանը վտանգ սպառնացող       |

|    |հանգամանքների մասին վկայող տվյալներ ստանալու դեպքում, այդ           |

|    |իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին) արագ և  արդյունավետ      |

|    |օգնություն կազմակերպել` փորձնական ծրագրի շրջանակներում, որը կբերի   |

|    |նաև  սոցիալական դեպքի վարման գործընթացի կազմակերպման                |

|    |արդյունավետության բարձրացմանը:                                      |

|____|____________________________________________________________________|

|152.|Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման վերաբերյալ  |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Խնդիրը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա   |

|    |որոշման հավելվածի 4-րդ բաժնի 4.2-րդ գլխի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ |

|    |և  4-րդ ենթակետերի պահանջներից, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2017   |

|    |թվականի հուլիսի 13-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի    |

|    |իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական        |

|    |ծրագրին և  երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների  |

|    |ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին      |

|    |հավանություն տալու մասին» N 30-Ն արձանագրային որոշմամբ նախատեսված   |

|    |միջոցառումներից և  պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում     |

|    |երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով`       |

|    |երեխաների խնամքի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և  |

|    |այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմամբ, ինչպես նաև        |

|    |խնամքի տրամադրման այլընտրանքային սոցիալական ծառայությունների ցանցի  |

|    |զարգացման անհրաժեշտությամբ:                                         |

|    |Գործընթացի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների    |

|    |կյանքի որակի բարելավումը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի,    |

|    |երեխայի և  նրա ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների, այդ   |

|    |թվում` ընտանեկան բռնության կանխարգելման ապահովումը, ինչպես նաև      |

|    |հաշմանդամություն ունեցող, մասնավորապես, 0-6 տարեկան երեխաների       |

|    |խնդիրների հայտնաբերումը, կանխարգելումը և  վաղ միջամտությունն է:     |

|    |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության համակարգում        |

|    |գործում է երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական         |

|    |պաշտպանության 11 հաստատություն, որից 6-ը` երեխաների շուրջօրյա       |

|    |խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և  հատուկ     |

|    |(մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ) են, իսկ 5-ը` երեխաների |

|    |խնամքի գիշերօթիկ հաստատություններ:  Վերջիններիս գործունեության      |

|    |նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, |

|    |սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքի և  դաստիարակության    |

|    |կազմակերպումն էր:                                                   |

|    |Վերջին տարիներին մոնիթորինգային դիտարկումներով պարզվում է, որ այդ   |

|    |հաստատություններում խնամվող երեխաների մի մասը, պայմանավորված        |

|    |հաստատության գտնվելու վայրով, հնարավորություն ունեն գիշերելու տանը  |

|    |(ընտանիքում)` շարունակելով տվյալ հաստատությունում ստանալ            |

|    |աջակցության ծառայություններ:                                        |

|    |Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև  այն հանգամանքը, որ                |

|    |հանրապետությունում դեռևս  բավարար չեն երեխաներին և  նրանց           |

|    |ընտանիքներին սոցիալական աջակցության ծառայություններ տրամադրող       |

|    |կառույցները, նպատակահարմար է գործող հաստատությունները               |

|    |վերակազմակերպել այլընտրանքային ծառայություններ տրամադրող            |

|    |կառույցների:                                                        |

|    |Նոր ստեղծվող կառույցները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված        |

|    |երեխաներին և  ընտանիքներին, ըստ գնահատված կարիքների, կտրամադրեն     |

|    |մասնագիտական ծառայություններ, այդ թվում` աջակցություն               |

|    |հաշմանդամություն ունեցող երեխաներին և  նրանց ընտանիքներին, ինչպես   |

|    |նաև  ընտանեկան բռնության ենթարկված անձանց և  նրանց ընտանիքի         |

|    |անդամներին:                                                         |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել երեխայի` ընտանիքում     |

|    |ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններում    |

|    |խնամվող երեխաների թվի նվազեցումը, այլընտրանքային ծառայությունների   |

|    |ցանցի զարգացումը, երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող      |

|    |քաղաքականության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:         |

|    |Կվերակազմակերպվեն և  կբեռնաթափվեն նախարարության համակարգի           |

|    |բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները              |

|    |(Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ           |

|    |հաստատություն, Վանաձորի երեխաների խնամքի և  պաշտպանության թիվ 1     |

|    |գիշերօթիկ հաստատություն, Գյումրու երեխաների խնամքի և  պաշտպանության |

|    |թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, Գյումրու երեխաների խնամքի և          |

|    |պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Դիլիջանի երեխաների     |

|    |խնամքի և  պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն). դրանցում    |

|    |խնամվող երեխաները կվերադառնան կենսաբանական ընտանիքներ, կստեղծվեն    |

|    |կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և  ընտանիքներին      |

|    |սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրող այլընտրանքային     |

|    |կառույցներ: Ինչպես նաև  շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների    |

|    |հետագա խնամքը կկազմակերպվի փոխարինող ընտանիքներում, (խնամակալի,     |

|    |հոգաբարձուի, խնամատար ծնողի), իսկ դրա անհնարինության դեպքում`       |

|    |շուրջօրյա խնամք տրամադրող փոքր տներում: Կավելացվի խնամատար          |

|    |ընտանիքների թիվը, ինչպես նաև  միջոցներ կտրամադրվեն հաստատություններ |

|    |երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:                            |

|____|____________________________________________________________________|

|153.|Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական փոփոխություններ  |

|    |և  հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրման                    |

|    |շարունակականությունն ապահովելուն ուղղված ընթացակարգերի ապահովման    |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված        |

|    |բարեփոխումները հիմնված են «Հաշմանդամություն ունեցող անձանց          |

|    |իրավունքների մասին» ՄԱԿ-ի 2006թ. Կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա)  |

|    |պահանջների վրա, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2010    |

|    |թվականին:                                                           |

|    |Բարեփոխումներն ուղղված են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի |

|    |արմատական փոփոխություններին, մասնավորապես հաշմանդամության գնահատման |

|    |մոդելի վերանայմանը: Նոր մոդելի մշակման պահանջն ամրագրված է ՀՀ       |

|    |կառավարության 2014 թ. հունվարի 9-ի N 1 արձանագրային որոշմամբ        |

|    |հավանության արժանացած «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության |

|    |համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման   |

|    |(այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության        |

|    |սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգում: ՀՀ էկոնոմիկայի 2014 թ.    |

|    |դեկտեմբերի 19-ի N 1139-Ն հրամանով ֆունկցիոնալության,                |

|    |հաշմանդամության և  առողջության դասակարգիչը հաստատվել է որպես ազգային|

|    |ստանդարտ:                                                           |

|    |Նոր մոդելը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ և  բազմակողմանի  |

|    |գնահատել անձի կարողությունները և  սահմանել հաշմանդամությունը հաշվի  |

|    |առնելով, ոչ միայն նրա առողջական խնդիրը, ախտորոշումը, կարողությունը, |

|    |այլև  այն միջավայրային գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են |

|    |նրա գործունեության վրա: Մոդելի ներդրման հիմնական նպատակն է` անձի    |

|    |բազմակողմանի գնահատված կարիքներին համարժեք վերականգնողական          |

|    |ծառայությունների մատուցումը:                                        |

|    |Հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման ուղղությամբ           |

|    |2015-2016թթ. ընթացքում մշակվել են հաշմանդամության սահմանման նոր     |

|    |չափորոշիչներ` հիմնված ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների վրա: Համապատասխան        |

|    |իրավական հենքի ստեղծումից, հաշմանդամության սահմանման համար որոշում  |

|    |կայացնելու գործընթացի ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի ստեղծումից   |

|    |և  բժիշկ-փորձագետների ռեեստրի ձևավորումից  հետո հնարավոր կլինի նոր  |

|    |մոդելը փորձնական կիրառել առաջին անգամ բժշկասոցիալական               |

|    |փորձաքննության համար դիմած անձանց նկատմամբ: Այս գործընթացի          |

|    |առանցքում լինելու է անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա |

|    |վերականգնողական անհատական ծրագրերը: Նոր մոդելի շրջանակներում        |

|    |հաշմանդամ չճանաչված անձանց կտրամադրվի անհատական վերականգնողական     |

|    |ծրագիր`համապատասխան ծառայություն ստանալու համար: Առաջին փուլի       |

|    |ավարտից հետո կիրականացվի վերլուծություն` ֆինանսական գնահատական տալու|

|    |նպատակով: Փորձնական կիրառման ամբողջական արդյունքների վերլուծության  |

|    |հիման վրա կմշակվեն առաջարկություններ մոդելի ամբողջական ներդրման     |

|    |համար:                                                              |

|    |Նոր մոդելի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է    |

|    |ունենալ հստակ և  հավաստի տեղեկատվություն անձի առողջական վիճակի      |

|    |(ախտորոշման), իրականացված ախտորոշիչ, բուժական և  վերականգնողական    |

|    |միջոցառումների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ, նախատեսվում է     |

|    |խնդրո առարկա տեղեկատվությունը ստանալ Հայաստանի Հանրապետության       |

|    |կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային        |

|    |որոշման N 1 հավելվածով նախատեսված առողջապահության ոլորտի միասնական  |

|    |էլեկտրոնային տեղեկատվական համակարգից` ինքնաշխատ եղանակով:           |

|    |Նոր մոդելի փորձնական կիրառումը հաջողությամբ իրականացնելու նպատակով  |

|    |անհրաժեշտ է նաև  գործընթացում ներգրավված մասնագետների               |

|    |վերապատրաստումների կազմակերպում:                                    |

|    |Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական փոփոխություններ  |

|    |և  հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմանն ուղղված քայլերի   |

|    |համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն  |

|    |չկա:                                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |1) բժշկասոցիալական փորձաքննության նոր համակարգի ձևավորում,          |

|    |2) հաշմանդամության սահմանման գործընթացում նոր մոդելի փորձնական      |

|    |կիրառման հիման վրա վերլուծությունների իրականացում և  մոդելի         |

|    |ներդրման համար առաջարկությունների ներկայացում,                      |

|    |3) նոր մոդելով գնահատման արդյունքում վերականգնողական անհատական      |

|    |ծրագրերի հիման վրա լիարժեք վերականգնողական ծրագրերի իրագործման      |

|    |հենքի ստեղծում:                                                     |

|____|____________________________________________________________________|

|154.|Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և  մատուցվող |

|    |ծառայությունների մշտադիտարկման և  գնահատման (ՄԳ) համակարգի ներդրման |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների        |

|    |համատեքստում, ինչպես նաև  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ       |

|    |պետական բյուջեի ծախսերի շուրջ 30 տոկոսն ուղղվում է սոցիալական       |

|    |պաշտպանության ոլորտին, ուստի խիստ կարևորվում  է մշտադիտարկման և     |

|    |գնահատման ամբողջական համակարգի առկայությունը: Գերակա խնդիրը բխում է |

|    |նաև  ՀՀ կառավարության 2017թ.  հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի|

|    |4-րդ բաժնի 4.2 գլխի 8-րդ կետի 1-ին և  3-րդ ենթակետերի դրույթներից:  |

|    |Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի              |

|    |(ծառայությունների) մշտադիտարկման և  գնահատման համակարգի հիմնական    |

|    |նպատակներն են`                                                      |

|    |* սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության          |

|    |առաջնահերթությունները սահմանելու նպատակով առկա խնդիրների            |

|    |բացահայտումը,                                                       |

|    |* իրականացվող ծրագրերի արդյունավետության և  հասցեականության         |

|    |բարձրացումը,                                                        |

|    |* շահառուների և  այլ շահագրգիռ կողմերի ծրագրերից բավարարվածության   |

|    |աստիճանի գնահատումը,                                                |

|    |* ՀՀ պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը և  կոռուպցիոն|

|    |ռիսկերի նվազեցումը:                                                 |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Դեռևս  2013 թվականից սկսվել է մշտադիտարկման և  գնահատման միասնական  |

|    |համակարգի ներդրման գործընթացը, որի շրջանակում մշակվել է ՀՀ          |

|    |սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի              |

|    |(ծառայությունների) ՄԳ-ի համակարգի ներդրման հայեցակարգը, ինչպես նաև  |

|    |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի համապատասխան հրամանով   |

|    |հաստատվել է ծրագրերի ՄԳ-ի կարգը և  մեթոդաբանությունը: Մշտադիտարկման |

|    |և  գնահատման գործընթացում մեթոդաբանության կիրառման և  միջազգային    |

|    |փորձագետների հետ համագործակցության արդյունքում ՄԳ-ի կարգը և         |

|    |մեթոդաբանությունը լրամշակվել են և  համապատասխան իրավական ակտով      |

|    |սահմանվել են ՄԳ-ի իրականացման հետևյալ  հիմնական փուլերը`            |

|    |* ծրագրերի (ծառայությունների) մասին տեղեկանքների, ՄԳ-ի անձնագրերի և |

|    |ցուցանիշների (քանակական և  որակական) մշակում,                       |

|    |* համակարգում առկա տեղեկատվական շտեմարաններից քանակական ցուցանիշների|

|    |առցանց ստացում, որակական ցուցանիշների հավաքագրման նպատակով          |

|    |ուսումնասիրությունների և  հետազոտությունների իրականացում,           |

|    |* ՄԳ-ի ցուցանիշների վերաբերյալ ստացված տեղեկատվության               |

|    |վերլուծություն և  ծրագրերի գնահատում                                |

|    |* ամփոփ հաշվետվության կազմում և  գնահատման արդյունքներով ի հայտ եկած|

|    |խնդիրների և  թերությունների լուծմանն ուղղված առաջարկությունների     |

|    |ներկայացում,                                                        |

|    |* ծրագրերի ՄԳ-ի արդյունքների հրապարակում:                           |

|    |Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և  մատուցվող |

|    |ծառայությունների մշտադիտարկման և  գնահատման համակարգի ներդրումը     |

|    |հնարավորություն կընձեռի համապատասխան բնագավառներում ՄԳ-ի            |

|    |արդյունքներով ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակել    |

|    |ծրագրերի կիրարկումն ապահովող իրավական ակտերը, բարձրացնել այդ        |

|    |ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը, ապահովել         |

|    |շահառուների գնահատված կարիքներին համապատասխան ծառայությունների      |

|    |մատուցումը, ինչպես նաև  կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:         |

|    |Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և  մատուցվող |

|    |ծառայությունների մշտադիտարկման և  գնահատման համակարգի ներդրմանն     |

|    |ուղղված քայլերի համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների   |

|    |անհրաժեշտություն չկա:                                               |

|____|____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում