Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.0275.220318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2018 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(28-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

|155.|Դրամական վճարների նշանակման գործընթացների վերակազմակերպման          |

|    |վերաբերյալ                                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված և   |

|    |ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության     |

|    |ծրագրի համաձայն` ՀՀ կառավարությունը կարևորելով  կենսաթոշակների,     |

|    |նպաստների և  այլ դրամական վճարների բնագավառում նպատակային,          |

|    |արդյունավետ և  թափանցիկ կառավարման համակարգի առկայությունը` հիմնված |

|    |«դրամի դիմաց առավելագույն արժեք» սկզբունքի վրա, նախատեսում է մինչև  |

|    |2018 թվականի ավարտը վերակազմակերպել դրամական վճարների               |

|    |(բացառությամբ` ընտանեկան և  սոցիալական նպաստները) նշանակման         |

|    |գործընթացները և  քաղաքացիներին սպասարկելու գործառույթը տարանջատել   |

|    |որոշում ընդունելու գործառույթից (վարչարարությունից)` նպատակ         |

|    |ունենալով նվազեցնելու որոշումներ ընդունող անձնակազմի և  շահառուների |

|    |միջև  շփումները` նպատակ ունենալով կենսաթոշակների, նպաստների և  այլ  |

|    |դրամական վճարների (բացառությամբ` ընտանեկան և  սոցիալական նպաստները) |

|    |բնագավառում շարունակաբար նվազեցնել առկա ռիսկերը:                    |

|    |Այդ փոփոխություններին համապատասխան` անհրաժեշտ կլինի փոփոխություններ |

|    |կատարել նաև  ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական     |

|    |կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն    |

|    |ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:                              |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է, որ Երևան  քաղաքում և     |

|    |Արագածոտնի մարզում տարածքային բաժինների (բացառությամբ` սոցիալական   |

|    |աջակցության տարածքային մարմինների) փոխարեն կստեղծվեն սպասարկման     |

|    |գրասենյակներ և  նշանակման կենտրոններ: Կմշակվեն (ըստ                 |

|    |անհրաժեշտության` կլրամշակվեն) և  նշված վայրերում կփորձարկվեն        |

|    |կենսաթոշակ, նպաստ և  դրամական այլ վճարներ (բացառությամբ` ընտանեկան  |

|    |և  սոցիալական նպաստները) նշանակելու և  վճարելու նոր ընթացակարգեր    |

|    |(փորձնական ծրագիր):                                                 |

|_________________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն         |

|_________________________________________________________________________|

|156.|Քրեական պատիժների համակարգի արդյունավետության և  պատժի              |

|    |նպատակայնության ապահովում                                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Զարգացած և  զարգացող մի շարք երկրներում (որպես այլընտրանք) քրեական  |

|    |վերականգնողական արդարադատությունը ներկայումս ապահովում է առավել     |

|    |ճկուն հակազդում հանցագործությանը: Վերականգնողական արդարադատության   |

|    |սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող      |

|    |բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական                |

|    |գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և              |

|    |վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:  Այս առումով    |

|    |հարկ է նշել, որ քրեակատարողական ոլորտում դեռևս  արդիական են մնում   |

|    |կալանավորված և  դատապարտված անձանց վերասոցիալականացման և            |

|    |հասարակությունում վերաինտեգրման խնդիրները:                          |

|    |Հետևաբար,  քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես|

|    |նաև  քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ    |

|    |դարձնելու համար որպես գերակա ուղղություններ անհրաժեշտ է առանձնացնել |

|    |դատապարտյալների կալանավորված անձանց և  դատապարտյալների, ինչպես նաև  |

|    |պրոբացիայի շահառուների զբաղվածության ապահովումը, կալանավորված       |

|    |անձանց և  դատապարտյալների համար մասնագիտական կրթության նոր ծրագրերի |

|    |ներդնումը, անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության և      |

|    |սպասարկման պայմանների բարելավումը, որոնք դրականորեն կանդրադառնան    |

|    |հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացի          |

|    |արդյունավետության բարձրացման վրա:                                   |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Անազատության մեջ գտնվող անձանց կրթական և  զբաղվածության ապահովման   |

|    |պայմանների ստեղծումը կնպաստի հանցանք կատարած անձանց                 |

|    |վերասոցիալականացմանը և  կխթանի հասարակության մեջ նրանց              |

|    |վերաինտեգրմանը` այդպիսով հանգեցնելով կրկնահանցագործությունների      |

|    |նվազեցմանը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|157.|Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական     |

|    |ծառայությունների արդիականացում (շարունակական)                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Կալանավորված անձանց և  դատապարտյալների բժշկական ծառայությունների    |

|    |տրամադրման ընդհանուր կազմակերպումն ու վերահսկողությունն             |

|    |իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական     |

|    |վարչությունը, իսկ քրեակատարողական հիմնարկներում բժշկական            |

|    |ծառայությունների տրամադրումն իրականացնում են հիմնարկների            |

|    |կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ     |

|    |բժշկական մասնագիտացված բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը:     |

|    |Քրեակատարողական համակարգում բժշկական օգնության և  սպասարկման        |

|    |ծառայություններ են մատուցվում 12 քրեակատարողական հիմնարկում, այդ    |

|    |թվում` ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների            |

|    |հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Քրեակատարողական             |

|    |հիմնարկներում առողջության առաջնային պահպանման գործող բաժանմունքները |

|    |կամ միավորները, կախված քրեակատարողական հիմնարկների չափից և          |

|    |հիմնարկում պահվող անձանց թվից, հիմնականում ունեն մեկ բժիշկ (որպես   |

|    |կանոն` ընդհանուր պրակտիկայի բժիշկ), բուժքույրեր, բաժանմունքների     |

|    |պետեր: Որոշ քրեակատարողական հիմնարկներում գործում են նաև  ստացիոնար |

|    |(հիվանդանոցային) բաժանմունքներ: Քրեակատարողական հիմնարկների         |

|    |առողջության առաջնային պահպանման բաժիններն ունեն նյութատեխնիկական և  |

|    |կադրային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համապատասխան     |

|    |բժշկական օգնության տրամադրման համար հատկացված սենյակների            |

|    |վերանորոգում և  բժշկական սարքավորումների արդիականացում:  Ընդհանուր  |

|    |առմամբ, քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման |

|    |միավորներում առկա սարքավորումները գրեթե ամբողջապես ենթակա են        |

|    |փոխարինման, քանի որ մաշվածության հետևանքով  վերջիններիս միջոցով     |

|    |որակյալ բուժօգնություն տրամադրել հնարավոր չէ:                       |

|    |Քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների բարեփոխման    |

|    |նպատակով անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության               |

|    |քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպել եվրոպական  |

|    |չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ`               |

|    |առողջապահության, մարդու իրավունքների, բժշկական էթիկայի,             |

|    |սանիտարահամաճարակային հսկողություն թեմաներով, ինչպես նաև            |

|    |մասնագիտացված բժշկագիտական դասընթացներ:                             |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների             |

|    |արդիականացմամբ ազատությունից զրկված անձինք կստանան միջազգային       |

|    |չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն և  սպասարկում`        |

|    |այդպիսով ապահովելով Սահմանադրությամբ և  օրենքներով ամրագրված        |

|    |առողջության պահպանման և  բժշկական օգնության իրավունքների            |

|    |երաշխավորմանը:                                                      |

|    |Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվում է «Ամրապնդել առողջապահությունը |

|    |և  մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության     |

|    |քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի շրջանակներում           |

|    |իրականացվելու է քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի     |

|    |վերապատրաստումը:                                                    |

|____|____________________________________________________________________|

|158.|Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդնում և  շարունակական    |

|    |զարգացում, էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման         |

|    |արդյունավետ մեխանիզմների նախատեսում                                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման և  շարունակական    |

|    |զարգացման, էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման         |

|    |արդյունավետ մեխանիզմներ նախատեսելու նպատակն է պետության             |

|    |գործունեության թափանցիկության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի        |

|    |նվազեցումը, պետական մարմինների կողմից բնակչությանը մատուցվող        |

|    |ծառայությունների հասանելիության, որակի և  արդյունավետության         |

|    |բարձրացումը: Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ    |

|    |պայմանների շնորհիվ կբարձրանա քաղաքացիներին և  բիզնես ոլորտին        |

|    |պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, մատչելիությունն  |

|    |ու արդյունավետությունը: Պետական ծառայությունների մատուցման ոլորտում |

|    |իրականացվող բարեփոխումների արդյունքում քաղաքացիների համար           |

|    |հնարավորություն կստեղծվի «մեկ պատուհանի» սկզբունքով ստանալ          |

|    |ծառայություններ` բացառելով մի քանի մարմիններ այցելելու              |

|    |անհրաժեշտությունը:                                                  |

|    |www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի         |

|    |օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով պետական            |

|    |մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և  սահմանված  |

|    |ժամկետում ստանալ դրա պատասխանը ևս  առցանց եղանակով:                 |

|    |Քրեակատարողական ծառայության e-Penitentiary էլեկտրոնային կառավարման  |

|    |համակարգի ներդրման շնորհիվ կապահովվի ՔԿՀ-ներում պահվող անձանց       |

|    |վերաբերյալ ամփոփ տեղեկատվության մշակումը, կալանավորված անձանց և     |

|    |դատապարտյալների վերաբերյալ իրականացվող գործառույթների անցումը       |

|    |ամբողջությամբ էլեկտրոնային եղանակի, կներդրվի քրեակատարողական        |

|    |հիմնարկների աշխատակիցների գնահատման արդյունավետ գործիքակազմ: ՀՀ ԱՆ  |

|    |պրոբացիայի ծառայության e-probation էլեկտրոնային համակարգի           |

|    |օգնությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները կարող |

|    |են միասնական հարթակում մշակել և  վարել պրոբացիայի շահառուների       |

|    |տվյալների շտեմարանը, ներդնել վիճակագրական գործիքներ և  ներկայացնել  |

|    |առցանց հաշվետվություններ: e-Penitentiary էլեկտրոնային կառավարման    |

|    |համակարգի ներդրումն ու գործարկումը նախատեսվում է իրականացնել 2018   |

|    |թվականի պետական բյուջեում «ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների        |

|    |պահպանում» ծրագրի շրջանակներում և  օրենքով չարգելված այլ            |

|    |աղբյուրներից ստացված միջոցներով:                                    |

|    |Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ       |

|    |էլեկտրոնային եղանակով իրականացման մեխանիզմները հնարավորություն      |

|    |կընձեռեն քաղաքացիներին և  բիզնես ոլորտի ներկայացուցիչների առցանց    |

|    |եղանակով` խնայելով սեփական միջոցներն ու ժամանակը իրականացնել բոլոր  |

|    |անհրաժեշտ գրանցումները:                                             |

|    |«Թեժ գիծ» ծառայության էլեկտրոնային հարթակի ներդնման նպատակն է       |

|    |քաղաքացիների, կազմակերպությունների և  այլ շահագրգիռ անձանց կողմից   |

|    |բարձրացված խնդիրներին, բողոքներին և  հարցումներին էլեկտրոնային      |

|    |եղանակով ավելի օպերատիվ արձագանք ապահովելը:                         |

|    |Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am      |

|    |կայքի արդիականացման նպատակն է կատարելագործել առկա www.e-draft.am    |

|    |կայքը` հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական     |

|    |հասարակության ներկայացուցիչների կարծիքները և  ներդնել միասնական     |

|    |հարթակ, որտեղ հրապարակվում են պետական մարմինների կողմից մշակվող     |

|    |նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` ապահովելով հասարակության        |

|    |մասնակցային գործընթացը պետության իրավաստեղծ գործունեությանը:        |

|    |Հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը        |

|    |ՀՀ-ում` անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել www.arlis.am      |

|    |իրավական տեղեկատվական կայքը, ինչի արդյունքում կստեղծվի նոր          |

|    |գործիքակազմով և  նորարարական լուծումներով համալրված կայք:           |

|    |ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության www.probation.am կայքի ներդրման        |

|    |նպատակն է ստեղծել հարթակ, որի օգնությամբ օգտատերերը կարող են        |

|    |իրազեկվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության նախաձեռնությունների,         |

|    |հրապարակումների և  թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Կայքի ներդրման   |

|    |արդյունքում քաղաքացիական կբարձրանա քաղաքացիական հասարակության       |

|    |իրազեկվածությունը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից իրականացված   |

|    |գործունեության վերաբերյալ:                                          |

|    |Սնանկության միասնական www.e-bancrupcy.am կայքի ներդրման արդյունքում |

|    |սնանկության գործընթացի հետ կապված ամբողջ փաստաթղթաշրջանառությունը   |

|    |կիրականացվի էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, հնարավորություն    |

|    |կընձեռվի էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սնանկության վարույթին,     |

|    |դիմել սնանկ ճանաչելու կամ ֆինանսական առողջացման գործընթացի          |

|    |վերաբերյալ:                                                         |

|    |Էլեկտրոնային նոտար` www.e-notary.am համակարգի լիարժեք գործարկման և  |

|    |հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների միջև           |

|    |էլեկտրոնային կապի ստեղծման արդյունքում հնարավորություն կընձեռվի     |

|    |հանրային ծառայություններ մատուցող պետական մարմիններին` արդյունավետ  |

|    |իրականացնել նոտարական գործողությունները և  ծառայություններ մատուցել |

|    |«մեկ պատուհան» սկզբունքով:                                          |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |ՀՀ արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների  |

|    |լիարժեք անցում էլեկտրոնային եղանակի, վարչարարության և  կոռուպցիոն   |

|    |ռիսկերի նվազեցում, պետության կողմից մատուցվող ծառայությունների      |

|    |որակի բարձրացում, տեղեկատվության հասանելիության ապահովում,          |

|    |հանրության մասնակցային գործընթացի ապահովում պետության իրավաստեղծ    |

|    |գործունեությանը: Վերոգրյալ էլեկտրոնային կառավարման համակարգերի      |

|    |ներդրման արդյունքում կստեղծվեն նաև  ճկուն վիճակագրական գործիքներ,   |

|    |որոնք թույլ կտան գնահատել պետական մարմինների կողմից իրականացվող     |

|    |գործառույթների արդյունավետությունը:                                 |

|____|____________________________________________________________________|

|159.|Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող անհրաժեշտ              |

|    |միջոցառումների իրականացում, որոնք միտված են դատական իշխանության`    |

|    |Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումների արդյունավետ իրականացմանը|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Սահմանադրական բարեփոխումների առանցքային նպատակներից մշտապես         |

|    |դիտարկվել է իրավական պետության ձևավորման  գործում էական             |

|    |դերակատարում ունեցող իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական   |

|    |իրացումը:                                                           |

|    |Գործառութային, կառուցակարգային, և  բավարար անկախությամբ օժտված      |

|    |դատական իշխանությունը կարող է երկրում իրավունքի գերակայության,      |

|    |արդյունավետ արդարադատության և  արդար դատաքննության երաշխավոր        |

|    |հանդիսանալ:                                                         |

|    |ՀՀ Սահմանադրության և  Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հիման  |

|    |վրա ներդրված մեխանիզմներից բխող անհրաժեշտ միջոցառումների            |

|    |իրականացումն ուղղված կլինի դատական իշխանության` Սահմանադրությամբ    |

|    |նախատեսված կարգավորումների արդյունավետ իրականացմանը, դատավորների    |

|    |կարողությունների զարգացմանը, ինչպես նաև  դատական իշխանությանը       |

|    |արդյունավետ գործիքակազմով ապահովմանը:                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող անհրաժեշտ              |

|    |միջոցառումների լիարժեք և  արդյունավետ իրականացման արդյունքում       |

|    |դատական համակարգի արդյունավետ և  լիարժեք գործունեության ապահովման   |

|    |նպատակով նախատեսվում է իրականացնել դատավորների մասնագիտական         |

|    |զարգացման և  վերապատրաստման ծրագրերի իրականացում, ինչպես նաև        |

|    |դատավորի աշխատակազմի և  դատական այլ ծառայողների հմտությունների և    |

|    |կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման ծրագրերի         |

|    |իրականացում, Բարձրագույն դատական խորհրդի և  դատավորների Ընդհանուր   |

|    |ժողովի գործունեության` գործնականում թափանցիկության շարունակական     |

|    |բարելավման, մասնագիտական ներուժի և  ինստիտուցիոնալ կարողությունների |

|    |զարգացում:                                                          |

|    |Նախատեսված միջոցառումների լիարժեք գործարկման արդյունքում կներդրվեն  |

|    |դատական իշխանության արդյունավետ գործունեությունը երաշխավորող        |

|    |անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ:                                  |

|_________________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն           |

|_________________________________________________________________________|

|160.|ՀՀ պաշտպանության նախարարության և  ՀՀ զինված ուժերի կառավարման       |

|    |համակարգի բարելավում, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի     |

|    |ապահովում                                                           |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Գերակա խնդրի նպատակն է երկարատև  պլանավորման միջոցով ունենալ առկա   |

|    |մարտահրավերներին համապատասխան կառավարման համակարգով, կառուցվածքով,  |

|    |արդիական սպառազինությամբ և  մարտական տեխնիկայով համալրված և         |

|    |գիտատեխնիկական մեծ ներուժ ունեցող զինված ուժեր` ունակ արդյունավետ   |

|    |դիմակայելու ռազմական սպառնալիքներին և  ապահովելու Հայաստանի         |

|    |Հանրապետության հուսալի պաշտպանությունը: Գերակա խնդրի իրականացման    |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի      |

|    |խախտումների ավելացման և  հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու |

|    |քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև  պաշտպանության համակարգը  |

|    |ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ               |

|    |կատարելագործելու հանգամանքով: Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլեր  |

|    |են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024    |

|    |թվականների արդիականացման ծրագրի ներդրումը, ՀՀ պաշտպանության         |

|    |նախարարության և  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության նոր  |

|    |կարգի և  կառուցվածքի սահմանումը, ռազմաբժշկական և  ռազմաուսումնական  |

|    |հաստատությունների օպտիմալացումը և  գործունեության որակի             |

|    |բարձրացումը:                                                        |

|    |Գերակա խնդրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում        |

|    |նախատեսվում է ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի          |

|    |Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման     |

|    |ծրագիրը, ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության և  ՀՀ զինված       |

|    |ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը, ՀՀ պաշտպանության    |

|    |նախարարության մի շարք ռազմաբժշկական հաստատությունների գործունեության|

|    |ոլորտում ներառել նաև  բնակչության բժշկական օգնության և  սպասարկման  |

|    |գործառույթներ, իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության           |

|    |ռազմաուսումնական հաստատությունների միավորում:                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի|

|    |Հանրապետության պաշտպանունակության բարձր մակարդակ, կատարելագործել    |

|    |պաշտպանության բնագավառում կառավարման համակարգը, առավել նպատակային   |

|    |դարձնել ռազմաբժշկական և  ռազմակրթական ոլորտներում պետական           |

|    |քաղաքականությունը:                                                  |

|_________________________________________________________________________|

|    Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն        |

|_________________________________________________________________________|

|161.|1. Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության            |

|    |ստորաբաժանումների ստեղծում                                          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար          |

|    |ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական      |

|    |պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում ստեղծվել են հատուկ        |

|    |օբյեկտների պահպանության (ՀՕՊ) 2 ջոկատների 10 հենակետեր (Տաուշի ՀՕՊ  |

|    |ջոկատ` Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար, Մովսես,   |

|    |Պառավաքար և  Նոյեմբերյանի ՀՕՊ ջոկատ` Ոսկևան,  Սարիգյուղ, Բերդավան,  |

|    |Կոթի):                                                              |

|    |2018 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզում ստեղծել ևս  |

|    |4 քաղաքացիական պաշտպանության հենակետեր` Վազաշեն, Չորաթան, Դովեղ և   |

|    |Ոսկեպար բնակավայրերում:                                             |

|    |ՀՕՊ ջոկատների կողմից իրականացվում են հետևյալ  գործառույթները.       |

|    |1) հատուկ օբյեկտների պահպանություն (ջրամբարներ, ջրաղբյուրներ,       |

|    |կապտաժներ, կամուրջներ),                                             |

|    |2) պահակային ծառայության կազմակերպում ու իրականացում,               |

|    |3) մասնակցություն հակադեսանտային և  հակադիվերսիոն միջոցառումների    |

|    |իրականացմանը,                                                       |

|    |4) ստեղծված իրավիճակի մասին հավաստի տեղեկությունների ստացման        |

|    |նպատակով քաղաքացիական պաշտպանության հետախուզության անցկացում`       |

|    |քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կողմից հիմնավորված         |

|    |որոշումներ ընդունելու համար,                                        |

|    |5) պաշտպանիչ մատույցների և  դիրքերի կառուցման աշխատանքների կատարում,|

|    |6) ականապատ տարածքների հայտնաբերում, արգելանշանների տեղադրում       |

|    |(ականազերծման միջոցառումների իրականացում) և  տարածքի հսկողության    |

|    |կազմակերպում,                                                       |

|    |7) ավերված, խարխլված և  այրվող շինություններից, փլատակներից         |

|    |տուժածների որոնում, հայտնաբերում, հանման և  տեղափոխման կազմակերպում |

|    |ու իրականացում,                                                     |

|    |8) վթարների և  խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական        |

|    |օգնության ցուցաբերում,                                              |

|    |9) բնակչության տարահանման միջոցառումներին աջակցում:                 |

|    |Նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության հենակետերը ստեղծել ՀՀ      |

|    |արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ`                |

|    |մարզպետարանների, համայնքների և  միջազգային կազմակերպությունների     |

|    |աջակցությամբ: ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման           |

|    |անհրաժեշտություն չի առաջանում:                                      |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի    |

|    |ստեղծումը հնարավորություն կտա ապահովել նշված բնակավայրերի           |

|    |բնակչության, տարածքների, կարևորագույն  օբյեկտների և                 |

|    |ենթակառուցվածքների պաշտպանությունը:                                 |

|____|____________________________________________________________________|

|162.|Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով  առաջացած   |

|    |մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացում|

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |«Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով  առաջացած  |

|    |միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» (այսուհետ`    |

|    |պլան) մշակման և  ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է         |

|    |տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որին մեր երկիրը պետք է պատրաստ  |

|    |լինի դիմակայելու:                                                   |

|    |ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12-16 արձանագրային |

|    |որոշմամբ հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության        |

|    |2017-2021 թթ. ռազմավարության համաձայն, որպես սահմանային կառավարման  |

|    |մեխանիզմների բարելավում, նախատեսված է պլանի մշակումը:               |

|    |Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով  առաջացած   |

|    |միգրացիոն հոսքերի հանրապետության տարածք մուտք գործելու և  հետագա    |

|    |միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական |

|    |կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների,                   |

|    |կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը:  |

|    |Պլանի ներդրմամբ կանոնակարգվելու են.                                 |

|    |1. ՀՀ տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային          |

|    |անցակետերում,                                                       |

|    |2. միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի      |

|    |արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և               |

|    |ինստիտուցիոնալ համակարգերը,                                         |

|    |3. սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի         |

|    |ծավալումը,                                                          |

|    |4. մարզի ղեկավար կազմի գործառույթները Հայաստանի Հանրապետության      |

|    |տարածք միգրացիոն հոսքի ներթափանցման դեպքում:                        |

|    |Գերակա խնդիրն իրականացվելու է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային           |

|    |կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, լրացուցիչ      |

|    |ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:                                 |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է զարգացնել խոշոր աղետների  |

|    |կամ ռազմական գործողությունների հետևանքով  առաջացած միգրացիոն        |

|    |հոսքերի կառավարման կարողությունները և  ապահովել պետական կառավարման  |

|    |ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների         |

|    |համակարգված գործունեությունը:                                       |

|____|____________________________________________________________________|

|163.|Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգն ապահովող ազգային դիտացանցի       |

|    |արդիականացում                                                       |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Հայաստանը գտնվում է երկու հզոր` Եվրասիական և  Արաբական ցամաքային    |

|    |սալերի բախման գոտում և  համարվում տարածաշրջանի ամենավտանգավոր և     |

|    |բարձր սեյսմիկ ռիսկով բնութագրվող տարածքներից: Պարբերաբար տեղի       |

|    |ունեցող ուժեղ և  ավերիչ երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը |

|    |սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովումն է, որն էլ Հայաստանի   |

|    |Հանրապետության սեյսմիկ անվտանգության կարևորագույն  հիմնախնդիրներից  |

|    |է:                                                                  |

|    |Մոնիթորինգի ապահովման հրատապ խնդիրներից է գրունտի ուժեղ շարժումների |

|    |անալոգային սարքերի փոխարինումը թվայիններով: Սարքերի թվային          |

|    |գրանցումներն` աքսելերոգրամներն անհրաժեշտ են երկրաշարժերի ժամանակ    |

|    |շենքերի և  կառույցների վարքագծի ուսումնասիրման և  սեյսմիկ           |

|    |հաշվարկների ժամանակ, դրանք հանդիսանում են նաև  ելակետային տվյալներ  |

|    |սեյսմիկ վտանգի գնահատման համար:                                     |

|    |Գրունտի ուժեղ շարժումների ցանցի արդիականացումն իրականացվելու է      |

|    |Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի Շվեյցարիայի           |

|    |սեյսմոլոգիական ծառայության կողմից տրամադրված թվային                 |

|    |սարքավորումներով` աքսելերոգրաֆներով:                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել    |

|    |սեյսմիկ վտանգի մոնիթորինգի մակարդակը և  սեյսմիկ վտանգի գնահատման    |

|    |հուսալիությունը:                                                    |

|____|____________________________________________________________________|

|164.|Անտառային հրդեհների արձագանքման կարողությունների զարգացում          |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ   |

|    |կենսաբազմազանության, այդ թվում` նաև  հազվագյուտ և  անհետացման եզրին |

|    |գտնվող բուսական և  կենդանական տեսակների համար և  կարող են բացասական |

|    |ազդեցություն ունենալ անտառային պաշարներն օգտագործող անտառամերձ      |

|    |համայնքների սոցիալական վիճակի վրա:                                  |

|    |Հրդեհներն ազդում են ոչ միայն բուսածածկ տարածքների վրա, այլ նաև      |

|    |ռիսկեր են պարունակում տեղի համայնքների և  բնակչության համար:        |

|    |Չպայթած զինամթերքով և  ականներով պատված տարածքներում առաջացած       |

|    |հրդեհները լրացուցիչ վտանգ են ներկայացնում հրշեջների և  հրդեհների    |

|    |դեմ պայքարող անձանց համար:                                          |

|    |Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայական փոփոխությունների        |

|    |հետևանքով  ստեղծվում են չափազանց շոգ և  չոր կլիմայական պայմաններ,   |

|    |ինչը մեծացնում է լայնածավալ բուսածածկ տարածքների հրդեհների          |

|    |առաջացման և  տարածման ռիսկը, անհրաժեշտ է զարգացնել անտառային        |

|    |հրդեհների արձագանքման կարողություններն` անտառային հրդեհների ռիսկը   |

|    |կառավարելու նպատակով:                                               |

|    |Գերակա խնդիրն իրականացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների              |

|    |նախարարության միջոցներով, լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն  |

|    |չի առաջանում:                                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |«Անտառներում և  բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների    |

|    |արձագանքման պլանի» ներդրմամբ ակնկալվում է անտառային հրդեհների       |

|    |դեպքերի և  հետևանքների  նվազեցում: Անտառտնտեսություններում          |

|    |պատասխանատու մարմինների աշխատողները կվերապատրաստվեն և  հրդեհների    |

|    |դեմ պայքարը կլինի առավել արդյունավետ ու համակարգված: Հրդեհավտանգ    |

|    |ժամանակաշրջանի սկզբում անտառտնտեսությունների հրշեջ սարքավորումները  |

|    |կլինեն սարքին և  պատրաստ օգտագործման համար:                         |

|____|____________________________________________________________________|

|165.|Հիդրոօդերևութաբանական  դիտարկումների պետական ցանցի արդիականացում    |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Վերջին տասնամյակներում աճել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական       |

|    |երևույթների  և  կլիմայական էքստրեմումների հաճախականությունը և       |

|    |ինտենսիվությունը, դրանցով պայմանավորված մարդկային և  տնտեսական      |

|    |կորուստները:                                                        |

|    |Զարգացած և  պարբերաբար արդիականացվող, դիտարկումների համաշխարհային   |

|    |ցանցում ինտեգրված հիդրոօդերևութաբանական  կառույց ունենալու համար    |

|    |անհրաժեշտ է հիդրոօդերևութաբանական  դիտարկումների պետական ցանցի      |

|    |տեխնիկական վերազինում և  արդիականացում, տեղեկատվական տեխնոլոգիաների |

|    |ներդնում, տեղեկատվության հավաքման և  փոխանակման համակարգի           |

|    |արդիականացում, տվյալների մշակման և  կառավարման նոր ծրագրային        |

|    |փաթեթների ներդնում: Նշված քայլերի իրականացման համար անհրաժեշտ է     |

|    |իրականացնել հիդրոօդերևութաբանական  դիտարկումների պետական ցանցի      |

|    |արդիականացման կարիքների ուսումնասիրություն և  գնահատում և           |

|    |մասնագետների կարողությունների զարգացման շարունակական ապահովում:     |

|    |Գերակա խնդրի լուծմանն ուղղված աշխատանքները նախատեսվում է            |

|    |իրականացնել Համաշխարհային բանկի և  միջազգային կազմակերպությունների  |

|    |աջակցությամբ:                                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը                 |

|    |Հիդրոօդերևութաբանական  դիտարկումների պետական ցանցի արդիականացման    |

|    |համար առաջնային և  կարևոր  նախադրյալ է հանդիսանում կարիքների        |

|    |ուսումնասիրությունը և  գնահատումը, ինչը հնարավորություն կտա մշակել  |

|    |Հիդրոօդերևութաբանական  ծառայության դիտարկումների ցանցի              |

|    |արդիականացման միջնաժամկետ և  երկարաժամկետ գործողությունների պլան    |

|    |(ճանապարհային քարտեզ) և  նախատեսել իրականացման տարբերակներ:         |

|    |Մասնագետների հիդրոօդերևութաբանական  կանխատեսումների և  տվյալների    |

|    |կառավարման կարողությունների բարելավումը, նրանց կողմից նոր           |

|    |տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի   |

|    |Հիդրոմետ ծառայության սպասարկման որակի բարձրացմանը և  ոլորտում առկա  |

|    |խնդիրների լուծմանը:                                                 |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի         |

|                      Հանրապետության ոստիկանություն                      |

|_________________________________________________________________________|

|166.|ՀՀ Տավուշի մարզում տրանսպորտային միջոցի գրանցման և  հաշվառման       |

|    |գործողությունների իրականացման, ինչպես նաև  վարորդական վկայականների  |

|    |հատկացման գործընթացի կատարելագործում                                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը         |

|    |մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ   |

|    |մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և  տրանսպորտային |

|    |միջոցների հաշվառում ստորաբաժանումների կողմից ծառայությունը          |

|    |մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և  հաշվառման         |

|    |վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և   |

|    |պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ: |

|    |Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ |

|    |որոշ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և           |

|    |տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների     |

|    |կողմից հիմնական վարորդական վկայականը և  հաշվառման վկայագիրը         |

|    |հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում` այդ  |

|    |ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական   |

|    |կամ հաշվառման վկայագիր: Այսինքն քաղաքացին ստիպված է լինում կրկին    |

|    |այցելել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և  ստանալ հիմնական |

|    |վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:                       |

|    |Սույն գերակա խնդրի իրականացմամբ առաջարկվում է Տավուշի մարզում       |

|    |տեղակայված վարորդական վկայական հատկացնող և  տրանսպորտային միջոցների |

|    |հաշվառում իրականացնող ստորաբաժանման կողմից ծառայությունը մատուցելու |

|    |պահին հիմնական վարորդական վկայականի և  հաշվառման վկայագրի           |

|    |տրամադրման ապահովում:  Մասնավորապես, նախատեսվում է 2018 թվականի     |

|    |ընթացքում ապահովել Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման  |

|    |վարչական շենքի և  քննական ավտոդրոմի շահագործման համար անհրաժեշտ     |

|    |նախագծահաշվարկային աշխատանքները, իրականացնել անհրաժեշտ շինարարական  |

|    |աշխատանքների նախնական փուլը: Ճանապարհային ոստիկանության Տավուշի     |

|    |մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և  քննական     |

|    |ավտոդրոմի շահագործմանն ուղղված աշխատանքների իրականացման համար       |

|    |կպահանջվի կպահանջվի 196 մլն. դրամ, որը կհատկացվի Ճանապարհային       |

|    |ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվից:                     |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ|

|    |հատկացնելու և  տրանսպորտային միջոցները հաշվառելու համար պահանջվող   |

|    |ժամանակը` վարորդական վկայականը և  հաշվառման վկայագիրը հատկացնելով   |

|    |ծառայությունը մատուցելու պահին, կբարելավվի ՀՀ մարզերում             |

|    |Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող            |

|    |ծառայությունների որակը:                                             |

|____|____________________________________________________________________|

|167.|Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում                 |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը որպես 2018     |

|    |թվականին ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր         |

|    |իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ |

|    |ոստիկանություն-հասարակություն կապի սերտացման և  առավել արդյունավետ  |

|    |փոխհամագործակցության հարցում մեծ դերակատարություն ունեն համայնքային |

|    |ոստիկանության ծառայողները: Իսկ հենակետերի առկայությունը հասարակական |

|    |վայրերում այդ նպատակային ծառայելու ևս  մեկ գործուն միջոց է:         |

|    |Յուրաքանչյուր վարչական տարածքում գործող ոստիկանության               |

|    |ստորաբաժանումները տեղակայված են հիմնականում մեկ շինության ներսում,  |

|    |ինչը հաճախ արհեստականորեն դժվարացնում է հասարակության               |

|    |ներկայացուցիչների և  ոստիկանության ծառայողների անմիջական շփումը:    |

|    |Մինչդեռ, առանձին համայնքային ոստիկանության հենակետերի առկայության   |

|    |պարագայում քաղաքացին իրեն հուզող խնդիրների մասին ավելի հեշտությամբ է|

|    |իրազեկում համայնքային ոստիկանության ծառայողին:                      |

|    |Որպես 2018 թվականի գերակա խնդիր ներառելով համայնքային ոստիկանության |

|    |գործունեության ընդլայնումը Երևան  քաղաքում` նախատեսվում է կառուցել  |

|    |ևս  1 նոր հենակետ Էրեբունի վարչական շրջանի տարածքում: Հենակետի      |

|    |կառուցման համար կպահանջվի 22 մլն. դրամ, որը կհատկացվի ՀՀ            |

|    |ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվից:                     |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի համակողմանի իրագործման, համապատասխան ֆինանսական        |

|    |հատկացումների առկայության պայմաններում նախատեսվում է համայնքային    |

|    |ոստիկանության 1 նոր հենակետի ստեղծում (Երևանի  Էրեբունի վարչական    |

|    |շրջանում)` տեխնիկական միջոցների և  գույքի ապահովմամբ, ինչպես նաև    |

|    |ոստիկանություն-հասարակություն կապի սերտացման, փոխհամագործակցության  |

|    |ամրապնդման նկատառումների և  անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման        |

|    |շրջանակներում` համայնքներում քաղաքացիների խորհրդակցական խմբերի      |

|    |ստեղծում ու համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:   |

|____|____________________________________________________________________|

|168.|Գյումրի և  Վանաձոր քաղաքներում ՀՀ ոստիկանության մարզային            |

|    |վարչությունների կազմում թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ          |

|    |շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում                |

|    |                                                                    |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|    |Ոստիկանությունում օրեցօր ավելանում են տեղեկատվական հոսքերը: Այդ     |

|    |հոսքերի օպերատիվ կառավարման համար անհրաժեշտ է մոդեռնիզացնել և       |

|    |վերակազմակերպել բնակչության կողմից ստացվող ահազանգերի ընդունման և   |

|    |արձագանքման համակարգը` վերջինս բարձրացնելով գաղափարապես և           |

|    |տեխնիկապես նոր մակարդակի: Ներկայումս գործող համակարգը շատ           |

|    |առումներով հնացած է և  չի բավարարում ՀՀ ոստիկանության կողմից        |

|    |օպերատիվ իրավիճակի կառավարմանը ներկայացվող արդի պահանջներին: Խնդրի  |

|    |լուծման նպատակով ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչությունում      |

|    |ներդրվել է օպերատիվ կառավարման որակապես նոր համակարգ: Միայն Երևան   |

|    |քաղաքում համակարգի ներդրմամբ սակայն խնդիրն ամբողջական լուծում չի    |

|    |ստանա, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև  նման փոփոխություններ  |

|    |կատարել ՀՀ մարզերում:                                               |

|    |2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |ՀՀ ոստիկանության կանխարգելիչ գործունեության արդյունավետությունն     |

|    |առավել բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ         |

|    |մարզերում` մասնավորապես 2018 թվականի ընթացքում Գյումրի և  Վանաձոր   |

|    |քաղաքներում, ևս  ստեղծել թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ         |

|    |շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոններ:                         |

|    |Նման կենտրոնները թույլ են տալու իրավախախտումների և  հանրորեն        |

|    |վտանգավոր դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կուտակել մեկ   |

|    |համակարգում, ապահովել դրանց օպերատիվ արձագանքումը, ճիշտ և           |

|    |արդյունավետ կառավարել ոստիկանական ուժերը և  միջոցները:              |

|    |Գերակա խնդրի իրագործման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ        |

|    |300.000 ԱՄՆ դոլար, ինչը նախատեսվում է իրականացնել ՀՀ և              |

|    |Վերակառուցման և  Զարգացման միջազգային բանկի միջև  կնքված (Պետական   |

|    |հատվածի արդիականացման երրորդ ծրագիր) Վարկային համաձայնագրի          |

|    |շրջանակներում տրամադրվող ֆինանսավորմամբ (ՎԱՐԿ No. 8539-AM):         |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն           |

|_________________________________________________________________________|

|169.|Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին         |

|    |քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և  Հայաստանի         |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի կատարման աշխատանքների վերաբերյալ|

|    |                                                                    |

|    |Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին         |

|    |քաղաքականության ուղենիշների և  տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ |

|    |արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են արցախյան      |

|    |հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի արտաքին անվտանգության      |

|    |ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության          |

|    |միջազգային ճանաչմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ   |

|    |պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում  |

|    |Հայաստանի Հանրապետության և  նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, |

|    |միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելուն,     |

|    |միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում                |

|    |ներգրավվածության խորացմանը, բարեկամ և  գործընկեր երկրների հետ       |

|    |համագործակցության առավել ամրապնդմանը:                               |

|    |Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացման, արտաքին շուկաներում |

|    |մրցունակության բարձրացման, տնտեսական կառույցների այժմեականացման,    |

|    |Հայաստանի տնտեսական ներուժի բազմապատկման և  կայուն զարգացման        |

|    |նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են   |

|    |միջազգային և  տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների   |

|    |հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի էներգետիկ              |

|    |անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը,  |

|    |զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման    |

|    |համար նոր շուկաների բացահայտմանը և  արտաքին ներդրումների            |

|    |խրախուսմանը:                                                        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 275-Ն
Որոշում