Սեղմել Esc փակելու համար:
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0475.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2018 թվականի N 475-Ա

 

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2018 թվականի մայիսի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վորոնեժ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային համաժողովի 31-րդ նիստին և դրա շրջանակներում կազմակերպվելիք «Կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում` կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Իգնատի Առաքելյանի և Արմեն Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Վորոնեժ) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.05.2018
N 475-Ա
Որոշում