Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

040.0536.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 536-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2018 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

(1-ին կետը փոփ. 26.07.18 թիվ 817-Ն որոշում)

2. 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

(2-րդ կետը փոփ. 26.07.18 թիվ 817-Ն որոշում)

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.

2) 2018 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:

10. Առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

11. Արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

12. Ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում` մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

13. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

14. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

15. Կրթության և գիտության նախարարին`

1) 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում` մինչև 2018 թվականի հունիսի 23-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2018 թվականի հունիսի 1-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

4) զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 536-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Դավթյան         - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի

                         նախագահի տեղակալ)

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Վ. Օսիպյան         - ՀՀ ոստիկանության պետ

 

    Ա. Վանեցյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

    Կ. Նահապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                         անվտանգության և ներքին գործերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 536-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և    |Հանձնաժողովների անդամներ                            |

|զինվորական      |                                                    |

|կոմիսարիատների  |                                                    |

|անվանումները    |                                                    |

|________________|____________________________________________________|

|       1        |                          2                         |

|________________|____________________________________________________|

|Երևան           |               - Երևանի  քաղաքապետ                  |

|Արաբկիր         |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Երևանի  N 1     |Օ. Գասպարյան   ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ        |

|Կենտրոնական     |               - Երևան  քաղաքի ոստիկանության        |

|                |                 վարչության պետ                     |

|Երևանի  N 3     |               - Երևան  քաղաքի կայազորի ռազմական    |

|                |                 ոստիկանության բաժնի պետ            |

|                |               - Արաբկիրի, Երևանի  N 1,             |

|                |                 Կենտրոնականի, Երևանի  N 3,         |

|Շենգավիթ        |                 Շենգավիթի, Էրեբունու               |

|Էրեբունի        |                 զինվորական կոմիսարներ              |

|________________|____________________________________________________|

|Արագածոտն       |               - Արագածոտնի մարզպետ                 |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Արագածոտնի մարզի|               - 5-րդ բանակային կորպուսի հրամանատար |

|                |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|                |               Աշտարակի ռազմական ոստիկանության      |

|                |               բաժանմունքի պետ                      |

|                |               - Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար|

|________________|____________________________________________________|

|Արարատ          |               - ՀՀ Արարատի մարզպետ                 |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|                |Ա. Մարտիկյան   - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության|

|                |                 պետ                                |

|Արարատի մարզի   |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|                |               - Արարատի ռազմական ոստիկանության     |

|                |                 բաժանմունքի պետ                    |

|                |               - Արարատի մարզի զինվորական կոմիսար   |

|________________|____________________________________________________|

|Արմավիր         |              - Արմավիրի մարզպետ                    |

|                |                (հանձնաժողովի նախագահ)              |

|Արմավիրի մարզի  |Տ. Խաչատրյան   - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի          |

|                |                 տեղակալ-օպերատիվ վարչության պետ    |

|                |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|                |               - Արմավիրի ռազմական ոստիկանության    |

|                |                 բաժնի պետ                          |

|                |               - Արմավիրի մարզի զինվորական կոմիսար  |

|________________|____________________________________________________|

|Գեղարքունիք     |               ՀՀ Գեղարքունիքի մարզպետ              |

|                |               (հանձնաժողովի նախագահ)               |

|                |Դ. Մանուկյան   - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |

|Գեղարքունիքի    |               - մարզային ոստիկանության վարչության  |

|մարզի           |                 պետ                                |

|                |               - Սևանի,  Մարտունու ռազմական         |

|                |                 ոստիկանության բաժնի պետեր          |

|                |               - Գեղարքունիքի մարզի զինվորական      |

|                |                 կոմիսար                            |

|________________|____________________________________________________|

|Լոռի            |               ՀՀ Լոռու մարզպետ                     |

|                |               (հանձնաժողովի նախագահ)               |

|Վանաձոր         |Գ. Խաչատուրով  - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |

|Սպիտակ          |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|Ստեփանավան      |               - Լոռու կայազորի ռազմական            |

|                |                 ոստիկանության Վանաձորի բաժնի պետ   |

|Տաշիր           |                                                    |

|Թումանյան       |               - Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի,    |

|                |                 Տաշիրի, Թումանյանի զինվորական      |

|                |                 կոմիսարներ                         |

|________________|____________________________________________________|

|Կոտայք          |               - ՀՀ Կոտայքի մարզպետ                 |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Կոտայք (Աբովյան)|Ա. Մակարյան    - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի          |

|                |                 տեղակալ-մարտական պատրաստության     |

|                |                 վարչության պետ                     |

|Հրազդան         |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|Չարենցավան      |               - Կոտայքի ռազմական ոստիկանության     |

|Նաիրի           |                 Աբովյանի բաժնի պետ                 |

|                |               - Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի,    |

|                |                 Նաիրի զինվորական կոմիսարներ        |

|________________|____________________________________________________|

|Շիրակ           |               - Շիրակի մարզպետ                     |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Գյումրի         |Ս. Գալստյան    - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ  |

|Արթիկ           |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|Աշոցք           |               - Շիրակի ռազմական ոստիկանության      |

|                |                 բաժանմունքի պետ                    |

|Անի             |               - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի,    |

|                |                 Ախուրյանի, Ամասիայի զինվորական     |

|                |                 կոմիսարներ                         |

|Ախուրյան        |                                                    |

|Ամասիա          |                                                    |

|________________|____________________________________________________|

|Սյունիք         |               - Սյունիքի մարզպետ                   |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|                |Ա. Մելքումյան  - 1-ին բանակային կորպուսի հրամանատար |

|Սյունիքի մարզի  |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|                |               - Գորիսի, Կապանի և  Սիսիանի ռազմական |

|                |                 ոստիկանության բաժնի պետեր          |

|                |               - Սյունիքի մարզի զինվորական կոմիսար  |

|________________|____________________________________________________|

|Վայոց ձոր       |               - Վայոց ձորի մարզպետ                 |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Եղեգնաձոր       |Վ. Քոչարյան    - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |

|Վայք            |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|                |               - Վայքի ռազմական ոստիկանության բաժնի |

|                |                 պետ                                |

|                |               - Եղեգնաձորի, Վայքի զինվորական       |

|                |                 կոմիսարներ                         |

|________________|____________________________________________________|

|Տավուշ          |               - Տավուշի մարզպետ                    |

|                |                 (հանձնաժողովի նախագահ)             |

|Իջևան           |Ա. Բրուտյան    - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար |

|Տավուշ (Բերդ)   |               - մարզային ոստիկանության վարչության  |

|                |                 պետ                                |

|Նոյեմբերյան     |               - Իջևանի  և  Տավուշի ռազմական        |

|                |                 ոստիկանության բաժնի պետեր          |

|Դիլիջան         |               - Իջևանի,  Տավուշի, Նոյեմբերյանի,    |

|                |                 Դիլիջանի զինվորական կոմիսարներ     |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 536-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հենրիկ Կարապետի Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

                                      (հանձնաժողովի նախագահ)

 

Հովհաննես Աստվածատուրի Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ

բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

 

    Վահե Կորյունի Հակոբյան          - Առողջապահության նախարարության

                                      աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Վահան Նաիրիի Մուկուչյան         - թերապևտ

 

    Էդուարդ Արմենի Ավագյան          - թերապևտ,  բ/ծ կապիտան

 

    Հայկ Ռաֆայելի Հովսեփյան         - սրտաբան, բ/ծ փոխգնդապետ

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան         - նյարդաբան

 

    Մկրտիչ Էդուարդի Դարբինյան       - նյարդաբան, բ/ծ մայոր

 

    Սահակ Աշոտի Հակոբյան            - մաշկաբան

 

    Գարիկ Մարատի Սողոմոնյան         - վիրաբույժ, բ/ծ մայոր

 

    Արամ Աշոտի Միրիջանյան           - վիրաբույժ, բ.գ.թ.

 

    Սերգեյ Համլետի Սիմոնյան         - վնասվածքաբան, բ/ծ մայոր

 

    Բագրատ Արտաշեսի Բավեյան         - վնասվածքաբան

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան           - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

 

    Նարինե Լավրենտի Բաղդասարյան     - ակնաբույժ, բ/ծ մայոր

 

    Եղիշե Ալիկի Բաղդասարյան         - ակնաբույժ, բ.գ.թ.

 

    Տիգրան Շամշադի Սարգսյան         - հոգեբույժ, բ/ծ մայոր

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան         - հոգեբույժ

 

    Արսեն Մակբեթի Մելքոնյան         - ՀՀ պաշտպանության նախարարության

                                      աշխատակազմի վերահսկիչ վարչությունից

 

    Ռաֆիկ Գևորգի  Բզանյան           - համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ (Պ)

 

    Անի Սերգեյի Բաբայան             - հանձնաժողովի քարտուղար

 

(3-րդ հավելվածը փոփ. 21.06.18 թիվ 694-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 536-Ն
Որոշում