Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ Ծ ...

 

 

040.0537.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 537-Ն

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

|_________________________________________________|___________________|

|Տեղեկատվության անվանումը                         |Տեղեկատվության     |

|                                                 |տրամադրման         |

|                                                 |հաճախականությունը  |

|                                                 |և  (կամ) կատարման  |

|                                                 |ժամկետը            |

|_________________________________________________|___________________|

|71) Տեղումների և  ջերմաստիճանի նորմերի           |մշտապես,           |

|վերահաշվարկ` ընդգրկելով նախորդ տարվա             |շարունակական       |

|դիտարկումների տվյալները                          |                   |

|_________________________________________________|___________________|

|72) Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի      |շարունակական       |

|կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելի       |                   |

|կիրառություն, կլիմայի փոփոխության գնահատականների |                   |

|ճշգրտում                                         |                   |

|_________________________________________________|___________________|

|73) Կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային  |մշտապես,           |

|կլիմայի ջերմային ռեժիմի փոփոխության վրա          |շարունակական       |

|_________________________________________________|___________________|

|74) ՀՀ տարածքում տաք և  ցուրտ ալիքների գնահատում |մշտապես,           |

|                                                 |շարունակական       |

|_________________________________________________|___________________|

|75) Հայաստանի տարածքի ագրոկլիմայական             |2018-2019 թթ.      |

|գոտիականացում` առանձնացնելով շրջանները, որոնք    |                   |

|կլիմայական առումով հարմար են որոշակի             |                   |

|մշակաբույսերի աճեցման համար, ըստ միջավայրի       |                   |

|հիդրոօդերևութաբանական  պայմանների                |                   |

|_________________________________________________|___________________|

|76) ՀՀ տարածքում և  առանձին կլիմայական           |մշտապես,           |

|գոտիներում, ջերմաստիճանի և  տեղումների տարեկան   |շարունակական       |

|սեզոնային կտրվածքով, փոփոխությունների սպասվող    |                   |

|սցենարները` ըստ գլոբալ և  տարածաշրջանային        |                   |

|մոդելների                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|77) «Եղանակի հետազոտում և  կանխատեսում» ամերիկյան|մշտապես,           |

|և  եղանակի թվային կանխատեսման փոքր լուծաչափով    |շարունակական       |

|գերմանական մոդելների տեղայնացում` եղանակի        |                   |

|կանխատեսումը բարելավելու նպատակով                |                   |

|_________________________________________________|___________________|

|78) Բարելավել «Եղանակի հետազոտում և  կանխատեսում»|2018-2020 թթ.      |

|մոդելի արդյունքները միկրոֆիզիկական և  կոնվեկցիոն |                   |

|պրոցեսների համապատասխան պարամետրիզացիաների Կաին  |                   |

|Ֆրիտչ, Գրել, Միլլեր-Յանիչ, Զանգ Մակֆարլան        |                   |

|փաթեթների փորձարկմամբ` բարձրացնելու ջերմաստիճանի,|                   |

|ճնշման դաշտի, տեղումների կանխատեսման             |                   |

|ճշգրտությունը                                    |                   |

|_________________________________________________|___________________|

|79) «Եղանակի հետազոտում և  կանխատեսում» մոդելի   |մշտապես,           |

|կիրառություն, վտանգավոր երևույթների              |շարունակական       |

|հետազոտությունների և  կանխատեսումների հարցերում` |                   |

|օգտագործելով տարբեր գլոբալ մոդելների             |                   |

|արդյունքները, որպես սկզբնական և  եզրային         |                   |

|պայմաններ                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|80) Փորձարկել Եռաչափ վարիացիաների ասիմիլիացիայի  |2018-2019 թթ.      |

|փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում           |                   |

|իրականացնել նաև  արբանյակային տվյալների ինտեգրում|                   |

|մոդելին                                          |                   |

|_________________________________________________|___________________|

|81) «Կլիմայի կանխատեսման գործիք» ծրագրային փաթեթի|2018-2019 թթ.      |

|կիրառություն գնահատելու գլոբալ շրջանառության     |                   |

|պրոցեսների և  տեղական շրջանառության վիճակագրական |                   |

|կապերը                                           |                   |

|_________________________________________________|___________________|

|82) Տեղումների ստանդարտացված, բուսականության աճի |2018-2019 թթ.      |

|գնահատման, բուսականության վիճակի միջին           |                   |

|սահմանային, արբանյակային ինդեքսների ներդնում     |                   |

|Հայաստանի տարածքում երաշտի գնահատման համար       |                   |

|_________________________________________________|___________________|

|83) ՀՀ տարածքում երաշտային պայմանների            |մշտապես,           |

|տասնօրյակային, ամսական և  սեզոնային մոնիթորինգի  |շարունակական       |

|իրականացում` օգտագործելով նաև  բուսականության աճի|                   |

|մոնիթորինգի արբանյակային տեղեկատվությունը        |                   |

|_________________________________________________|___________________|

|84) Հայաստանի տարածաշրջանում կլիմայական          |մշտապես,           |

|էքստրեմումների ինդեքսների գնահատում, տնտեսության |շարունակական       |

|համապատասխան ոլորտների սպասարկում                |                   |

|_________________________________________________|___________________|

|85) Հայաստանի տարածքի ցրտահարության ժամկետների   |2018 թ. նոյեմբեր   |

|քարտեզագրում` ըստ գոտիների                       |                   |

|_________________________________________________|___________________|

|86) Առանձին էկոհամակարգերի (անտառ,               |2020 թ.            |

|գյուղատնտեսական հողահանդակներ, արոտավայրեր,      |                   |

|ջրային ավազաններ) համար միկրոկլիմայական          |                   |

|բնութագրիչների փոփոխության միտումների գնահատում` |                   |

|կիրառելով բուսականության աճի գնահատման,          |                   |

|բուսականության վիճակի միջին սահմանային,          |                   |

|արբանյակային ինդեքսները և  այլ արբանյակային      |                   |

|տվյալները                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|87) Հայաստանի տարածքի արեգակնային ճառագայթման    |մշտապես,           |

|բաշխման քարտեզների կազմման համար օգտագործել      |շարունակական       |

|ակտինոմետրիական նորացված ցանցի և  կլիմայական     |                   |

|մոնիթորինգի արբանյակային տվյալները               |                   |

|_________________________________________________|___________________|

|88) Բազմաշերտ հիդրոօդերևութաբանական  քարտեզների, |2019 թ.            |

|աղյուսակների, գրաֆիկների կազմում, առանձին        |                   |

|քարտեզների ներկայացում ինտերնետում               |                   |

|_________________________________________________|___________________|

|89) Տարբեր բիզնես ծրագրերում կլիմայական          |2018-2019 թթ.      |

|տեղեկատվության անհրաժեշտության, սպասարկման,      |                   |

|մասնագիտական խորհրդատվության ձևերի  և  մեթոդների |                   |

|մշակում                                          |                   |

|_________________________________________________|___________________|

|90) Տուրիզմի զարգացման և  սպասարկման համար       |2018-2019 թթ.      |

|ուղեցույցների, բուկլետների մշակում` միջազգային   |                   |

|չափորոշիչներին համապատասխան                      |                   |

|_________________________________________________|___________________|

|91) Կլիմայական ամսական տվյալների շարքերի սխալների|մշտապես,           |

|հայտնաբերում, վերականգնում և  համասեռության      |շարունակական       |

|ապահովում                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|92) Ավտոմատ կայաններից հողի խոնավության ստացված  |2018-2019 թթ.      |

|տվյալների վերլուծություն և  ճշտության գնահատում  |                   |

|_________________________________________________|___________________|

|93) Տարեգրերի և  տեղեկագրերի կազմում`            |մշտապես,           |

|_________________________________________________|շարունակական       |

|ա) ագրոօդերևութաբանական                          |                   |

|_________________________________________________|                   |

|բ) հիդրոլոգիական                                 |                   |

|_________________________________________________|                   |

|գ) ռադիոլոգիական                                 |                   |

|_________________________________________________|___________________|

|94) Տվյալների բանկի ստեղծում                     |մշտապես,           |

|_________________________________________________|շարունակական       |

|ա) օդերևութաբանական                              |                   |

|_________________________________________________|                   |

|բ) հիդրոլոգիական                                 |                   |

|_________________________________________________|                   |

|գ) աերոլոգիական                                  |                   |

|_________________________________________________|                   |

|դ) ակտինոմետրիական                               |                   |

|_________________________________________________|                   |

|ե) օզոնոմետրիական                                |                   |

|_________________________________________________|___________________|

|95) Տվյալների հաղորդում և  փոխանակում            |մշտապես,           |

|                                                 |շարունակական       |

|_________________________________________________|___________________|

|96) Գետնամերձ օդերևութաբանական  դիտարկումների 17 |ամենօրյա           |

|կայանների տվյալների միջազգային ծածկագրով         |                   |

|տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն`     |                   |

|համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի             |                   |

|_________________________________________________|___________________|

|97) Կլիմայի ունիվերսալ երկուական միջազգային      |ամսական            |

|ծածկագրերով գետնամերձ և  աերոլոգիական տվյալների  |                   |

|փոխանակության ապահովում համաշխարհային կենտրոնների|                   |

|համար                                            |                   |

|_________________________________________________|___________________|

|98) Դիտված վտանգավոր երևույթների  սեզոնային      |ապրիլ, նոյեմբեր    |

|տեղեկագրի տրամադրում Տվյալների համաշխարհային     |                   |

|կենտրոնին                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|99) Ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի    |ամենօրյա           |

|երեք տարածաշրջանային կենտրոններին                |                   |

|_________________________________________________|___________________|

|100) Օզոնոմետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի    |ամսական            |

|Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոնին     |                   |

|_________________________________________________|___________________|

|101) Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում    |շաբաթական, ամսական |

|Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն»   |                   |

|գիտաարտադրական միավորմանը                        |                   |

._____________________________________________________________________.

 

XI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

17. Հիդրոմետ ծառայության հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով իրականացնել`

1) Համաշխարհային բանկի և դոնորների աջակցությամբ 2018 թվականից հիդրոօդերևութաբանական դիտարկումների պետական ցանցի փուլային ավտոմատացման և ծառայության արդիականացման ուղղությամբ միջոցառումներ.

2) մասնագետների վերապատրաստում և ատեստավորում` ըստ կարգի և ժամանակացույցի.

3) համագործակցություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ` ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և, ըստ հնարավորության, մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ.

4) ՀՕԿ-ի հիմնական սահմանադրական մարմինների և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ՀՄԽ) հերթական նստաշրջաններին մասնակցություն, ինչպես նաև ընդունված որոշումների կատարում.

5) միջոցառումներ` նվիրված օդերևութաբանության, օզոնային շերտի պահպանության և ջրի համաշխարհային օրերին.

6) միջոցառումներ` նվիրված Հայաստանի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության հիմնադրման 90-ամյակին.

7) ՀՕԿ-ի և ԱՊՀ ՀՄԽ ծրագրերով մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում.

8) այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (այդ թվում` դոնոր) հետ համագործակցության ընդլայնում և ծրագրերի իրականացում,

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Վայրը          |Միջոցառման անվանումը  |Ժամկետը |Ժամկետը |Ժամկետը |

|ը/կ|               |(նպատակը)             |2018 թ. |2019 թ. |2020 թ. |

|___|_______________|______________________|________|________|________|

|1. |ԱՊՀ, ըստ       |ԱՊՀ ՀՄԽ-ի աշխատանքային|2-րդ եռ.|2-րդ եռ.|2-րդ եռ.|

|   |կայանալու վայրի|խմբերի նիստեր         |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|2. |ԱՊՀ երկրներ    |ԱՊՀ ՀՄԽ-ի 30-րդ,      |3-րդ եռ.|3-րդ եռ.|3-րդ եռ.|

|   |               |31-րդ, 32-րդ          |        |        |        |

|   |               |նստաշրջաններ          |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|3. |ՌԴ, ք. Մոսկվա  |Հիդրոմետ ծառայության  |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |               |և  Ռուսհիդրոմետի միջև |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |երկկողմ               |վորվածու|վորվածու|վորվածու|

|   |               |համագործակցության     |թյան    |թյան    |թյան    |

|   |               |վերաբերյալ            |        |        |        |

|   |               |քննարկումներ          |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|4. |ՌԴ, ք. Մոսկվա  |Մասնակցություն        |փետրվար |փետրվար |փետրվար |

|   |               |Ռուսհիդրոմետի         |        |        |        |

|   |               |կոլեգիայի ընդլայնված  |        |        |        |

|   |               |նիստերի աշխատանքներին |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|5. |ՌԴ, ք. Սանկտ   |Հիդրոօդերևութա-       |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |Պետերբուրգ,    |բանության բնագավառում |ուսում- |ուսում- |ուսում- |

|   |ք. Օբնինսկ,    |մասնագետների          |նական   |նական   |նական   |

|   |ք. Ժելեզնո-    |վերաորակավորման և     |ծրագրերի|ծրագրերի|ծրագրերի|

|   |դորոժնի        |վերապատրաստման        |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |ուղղությամբ           |սական   |սական   |սական   |

|   |               |համագործակցության     |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |մասին ԱՊՀ միջպետական  |րության |րության |րության |

|   |               |համաձայնագրի          |        |        |        |

|   |               |շրջանակներում         |        |        |        |

|   |               |մասնագետների          |        |        |        |

|   |               |վերապատրաստում        |        |        |        |

|   |               |Ռուսաստանի            |        |        |        |

|   |               |Դաշնությունում ՀՕԿ-ի  |        |        |        |

|   |               |ռեգիոնալ ուսուցողական |        |        |        |

|   |               |կենտրոնում            |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|6. |Շվեյցարիա,     |Մասնակցություն ՀՕԿ-ի  |        |մայիս - |        |

|   |ք. Ժնև         |վեհաժողովի (կոնգրես)  |        |հունիս  |        |

|   |               |18-րդ նստաշրջանի      |        |        |        |

|   |               |աշխատանքներին         |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|7. |Շվեյցարիա,     |Մասնակցություն ՀՕԿ-ի  |փետրվար |        |        |

|   |ք. Ժնև         |6-րդ տարածաշրջանային  |        |        |        |

|   |               |ասոցիացիայի 17-րդ     |        |        |        |

|   |               |նստաշրջանի            |        |        |        |

|   |               |աշխատանքներին         |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|8. |Շվեյցարիա,     |Մասնակցություն ՀՕԿ-ի  |տարվա   |տարվա   |տարվա   |

|   |ք. Ժնև         |Կլիմայական            |ընթաց-  |ընթաց-  |ընթաց-  |

|   |               |սպասարկումների        |քում    |քում    |քում    |

|   |               |միջկառավարական խորհրդի|        |        |        |

|   |               |նիստերի աշխատանքներին |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|9. |Ըստ կայանալու  |Մասնակցություն ՀՕԿ-ի  |տարվա   |տարվա   |տարվա   |

|   |վայրի          |հիմնական սահմանադրական|ընթաց-  |ընթաց-  |ընթաց-  |

|   |               |մարմինների (գործադիր  |քում    |քում    |քում    |

|   |               |խորհրդի,              |        |        |        |

|   |               |տարածաշրջանային       |        |        |        |

|   |               |ասոցիացիաների,        |        |        |        |

|   |               |տեխնիկական            |        |        |        |

|   |               |հանձնաժողովների)      |        |        |        |

|   |               |նստաշրջաններին        |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|10.|Ըստ կայանալու  |Մասնագետների          |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |վայրի          |վերապատրաստում ՀՕԿ-ի  |ֆինանսա-|ֆինանսա-|ֆինանսա-|

|   |               |տարածաշրջանային       |կան հնա-|կան հնա-|կան հնա-|

|   |               |ուսուցողական          |րավորու-|րավորու-|րավորու-|

|   |               |կենտրոններում` ՀՕԿ-ի  |թյուն-  |թյուն-  |թյուն-  |

|   |               |կրթության ծրագրի      |ների    |ների    |ների    |

|   |               |շրջանակներում         |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|11.|«Բազմաբնույթ   |Հիդրոմետ ծառայության  |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |աղետների վաղ   |և  «Բազմաբնույթ       |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |նախազգուշացման |աղետների վաղ          |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |միասնական      |նախազգուշացման        |ծության |ծության |ծության |

|   |տարածաշրջա-    |միասնական             |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |նային          |տարածաշրջանային       |սական   |սական   |սական   |

|   |համակարգ`      |համակարգ` Ասիայի և    |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |Ասիայի և       |Աֆրիկայի տարածաշրջանի |րություն|րություն|րություն|

|   |Աֆրիկայի       |համար» ծրագրի միջև    |ների    |ների    |ների    |

|   |տարածաշրջանի   |փոխըմբռնման հուշագրի  |        |        |        |

|   |համար» ծրագիր  |շրջանակներում`        |        |        |        |

|   |ք. Բանգկոկ     |մասնակցություն ծրագրի |        |        |        |

|   |(Թաիլանդ)      |խորհրդի և  այլ        |        |        |        |

|   |               |հանդիպումների         |        |        |        |

|   |               |աշխատանքներին,        |        |        |        |

|   |               |փոխայցելություններ,   |        |        |        |

|   |               |համատեղ ծրագրերի      |        |        |        |

|   |               |իրականացում,          |        |        |        |

|   |               |աշխատաժողովների       |        |        |        |

|   |               |կազմակերպում          |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|12.|Ֆրանսիա,       |«Մետեո-Ֆրանս»         |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |ք. Թուլուզ     |կազմակերպության հետ   |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |երկկողմ               |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |               |համագործակցության     |ծության |ծության |ծության |

|   |               |քննարկում, համատեղ    |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |ծրագրերի իրականացում, |սական   |սական   |սական   |

|   |               |փոխայցելություններ    |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |                      |րություն|րություն|րություն|

|   |               |                      |ների    |ների    |ների    |

|___|_______________|______________________|________|________|________|

|13.|ՀՕԿ-ի քարտու-  |ՀՕԿ-ի կամավոր         |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |ղարություն     |համագործակցության     |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |ծրագրի շրջանակներում  |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |               |գործիք-սարքավորումների|ծության |ծության |ծության |

|   |               |և  ծրագրային փաթեթներ |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |ձեռք բերելու          |սական   |սական   |սական   |

|   |               |ուղղությամբ           |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |աշխատանքների          |րություն|րություն|րություն|

|   |               |իրականացում           |ների    |ների    |ների    |

|___|_______________|______________________|________|________|________|

|14.|               |Ֆիննական «Վայսալա» և  |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |               |ֆրանսիական «Սագիմ»    |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |ֆիրմաների հետ         |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |               |տեխնիկական հարցերով   |ծության |ծության |ծության |

|   |               |համագործակցության     |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |իրականացում           |սական   |սական   |սական   |

|   |               |                      |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |                      |րություն|րություն|րություն|

|   |               |                      |ների    |ների    |ների    |

|___|_______________|______________________|________|________|________|

|15.|Նորվեգիա,      |Նորվեգիայի ջրի և      |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |ք. Օսլո        |էներգիայի             |պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |կազմակերպության հետ   |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |               |երկկողմ               |ծության |ծության |ծության |

|   |               |համագործակցության     |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |քննարկում, համատեղ    |սական   |սական   |սական   |

|   |               |ծրագրերի իրականացում, |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |փոխայցելություններ    |րություն|րություն|րություն|

|   |               |                      |ների    |ների    |ների    |

|___|_______________|______________________|________|________|________|

|16.|Ըստ կայանալու  |Մասնակցություն        |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |վայրի          |Միջերկրածովյան կլիմայի|պայմանա-|պայմանա-|պայմանա-|

|   |               |կանխատեսման և         |վորվա-  |վորվա-  |վորվա-  |

|   |               |Հարավ-արևելյան        |ծության |ծության |ծության |

|   |               |Եվրոպայի կլիմայի      |և  ֆինան|և  ֆինան|և  ֆինան|

|   |               |կանխատեսման հերթական  |սական   |սական   |սական   |

|   |               |ֆորումների            |հնարավո-|հնարավո-|հնարավո-|

|   |               |աշխատանքներին         |րություն|րություն|րություն|

|   |               |                      |ների    |ների    |ների    |

|___|_______________|______________________|________|________|________|

|17.|ՌԴ, ք. Սանկտ   |Հիդրոօդերևութաբանական |ըստ     |ըստ     |ըստ     |

|   |Պետերբուրգ     |նմուշային սարքերի     |ժամկետ- |ժամկետ- |ժամկետ- |

|   |               |ստուգաճշտում և        |ների    |ների    |ների    |

|   |               |չափաբերում            |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|18.|ՌԴ,            |Նմուշային ակտինոմետրի`|ըստ     |ըստ     |ըստ     |

|   |ք. Կիսլովոդսկ  |ըստ ԳԳՕ-ի             |ժամկետ- |ժամկետ- |ժամկետ- |

|   |               |տարածաշրջանային       |ների    |ների    |ների    |

|   |               |ստանդարտի հերթական    |        |        |        |

|   |               |ստուգաբերման          |        |        |        |

|   |               |իրականացում           |        |        |        |

|___|_______________|______________________|________|________|________|

|19.|Գերմանիա, քաղ. |Դոբսոնի               |        |ըստ     |        |

|   |Հոհենպայ-      |սպեկտրոֆոտոմետրի      |        |պայմանա-|        |

|   |սենբերգ        |հերթական ստուգաբերում`|        |վորվա-  |        |

|   |               |ըստ ստուգաբերման      |        |ծության |        |

|   |               |եվրոպական կենտրոնի    |        |        |        |

|   |               |ծրագրի                |        |        |        |

._____________________________________________________________________.

 

XII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

18. Ծրագրի ֆինանսական ապահովումն իրականացվում է`

1) Հիդրոմետ ծառայության համար յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության հաշվին.

2) ձեռնարկատիրական գործունեությունից Հիդրոմետ ծառայության ստացած եկամուտների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 537-Ն
Որոշում