Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0558.150518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2018 թվականի N 558-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը` 2253.1 քառ. մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով հատկացված 0,3 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` քաղ. Տաշիր,

Վ. Սարգսյան փողոցի 4-րդ թաղ. N 36/1, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0224671, տրված` 15.10.2000 թ.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքին (այսուհետ` գնորդ)` վաճառքի գին սահմանելով 1000 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը` այդ նպատակով կատարելով 32 մլն դրամի ներդրումներ.

2) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Տաշիրի համայնքի ֆոնդային բյուջե:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2018
N 558-Ա
Որոշում