Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0564.210518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2018 թվականի N 564-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1063-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 7 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասը (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0022) (այսուհետ` հողամաս 1) փոխանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 15 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասի (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0026) (այսուհետ` հողամաս 2) հետ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամաս 1-ը հետ է վերցվում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և փոխարենն ամրացվում է հողամաս 2-ը` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակվող հողամաս 1-ը և հողամաս 2-ը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամաս 1-ի և հողամաս 2-ի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո ապահովել հողամաս 1-ի և հողամաս 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2018
N 564-Ա
Որոշում