Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՍՏԻ ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018114

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ             ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

    30 մարտի 2018 թվական թիվ 39-Ն          30 մարտի 2018 թվական թիվ 2-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում են.

1. Հաստատել վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության (այսուհետ` Տեղեկատվություն) փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության փոխանցման գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և վարկային բյուրոների տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

3. Վարկային բյուրոներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ կնքել Տեղեկատվության տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի մարտի 30-ի

թիվ 39-Ն որոշմամբ

 

Հաստատված է

Բարձրաստիճան պաշտոնատար

անձանց էթիկայի հանձնաժողովի

2018 թվականի մարտի 30-ի

թիվ 2-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է վարկային բյուրոների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ Տեղեկատվության փոխանցման կարգը:

2. Տեղեկատվության փոխանցման նպատակով ապահովվում է Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը վարկային բյուրոների տեղեկատվական համակարգի հետ` էլեկտրոնային ծառայության (Web Service) միջոցով:

3. Վարկային բյուրոն Տեղեկատվությունը տրամադրում է անվճար` Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվից ավելի հարցումներ ներկայացվելու դեպքում, վարկային բյուրոները Տեղեկատվությունը տրամադրում են լրացուցիչ հարցման համար վճարի դիմաց, որի չափը սահմանվում է վարկային բյուրոների և Հանձնաժողովի միջև կնքված պայմանագրով:

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի մարտի 30-ի

թիվ 39-Ն որոշմամբ

 

Հաստատված է

Բարձրաստիճան պաշտոնատար

անձանց էթիկայի հանձնաժողովի

2018 թվականի մարտի 30-ի

թիվ 2-Ն որոշմամբ

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱԴՐԵԼԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հանձնաժողովի կողմից հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծության նպատակով վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ համակարգում հարցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները.

 

Զեկույց ստանալու նպատակով Հանձնաժողովի կողմից ներկայացվող տվյալների ցանկ

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Տեղեկության անվանումը|Տեղեկության նկարագրությունը   |Լրացման կարգ|

|   |                     |                              |պարտադիր    |

|___|_____________________|______________________________|____________|

|1. |Հայտի համար          |Հայտի ունիկալ համար           |պարտադիր    |

|___|_____________________|______________________________|____________|

|2. |Հարցման համար        |Հանձնաժողովի կողմից ուղարկված |պարտադիր    |

|   |                     |հարցման ունիկալ համարը        |            |

|___|_____________________|______________________________|____________|

|3. |Հարցման գեներացման   |Այն ամսաթիվը և  ժամը, երբ     |պարտադիր    |

|   |ամսաթիվ և  ժամ       |գեներացվել է հարցումը         |            |

|___|_____________________|______________________________|____________|

|4. |Սեսսիայի համար       |Սեսսիայի համարը               |պարտադիր    |

|___|_____________________|______________________________|____________|

|5. |Հայտարարատու անձի`   |Ֆիզիկական անձ` (Օրինակ` կոդ=1)|պարտադիր    |

|   |հարցվողի կարգավիճակ  |                              |            |

|___|_____________________|______________________________|____________|

|6. |Զեկույցի տեսակ       |Ցանկ տիպի դաշտ (Օր.` 01, որը  |պարտադիր    |

|   |                     |կնշանակի «Հայտարարագրի        |            |

|   |                     |զեկույց»)                     |            |

|___|_____________________|______________________________|____________|

|7. |Հարցման սուբյեկտի    |Ավտոմատացված բանկային         |պարտադիր    |

|   |նույնականացման կոդ   |համակարգում սուբյեկտի եզակի   |            |

|   |                     |կոդն է                        |            |

|___|_____________________|______________________________|____________|

|8. |Հայտարարագրի համար   |Հանձնաժողովի կողմից ուղարկված |պարտադիր    |

|   |                     |հայտարարագրի հսկիչ համար      |            |

|___|_____________________|______________________________|____________|

|9. |Հայտարարագիրը        |Հայտարարատու անձի կողմից      |օժանդակ     |

|   |ներկայացնելու օրը,   |հայտարարագիրը ներկայացնելու   |            |

|   |ամիսը, տարեթիվը      |օրը, ամիսը և  տարեթիվը        |            |

|___|_____________________|______________________________|____________|

|10.|Ֆիզիկական անձի անուն |Հարցման սուբյեկտի անունը      |պարտադիր    |

|   |                     |(տեքստային դաշտ)              |պարտադիր    |

|___|_____________________|______________________________|____________|

|11.|Ֆիզիկական անձի       |Հարցման սուբյեկտի ազգանունը   |            |

|   |ազգանուն             |(տեքստային դաշտ)              |            |

|___|_____________________|______________________________|____________|

|12.|Ծննդյան օր, ամիս,    |Հարցման սուբյեկտի ծննդյան     |պարտադիր    |

|   |տարի                 |ամսաթիվը (DD-MM-YYYY)         |            |

|___|_____________________|______________________________|____________|

|13.|Սոց. քարտի համար     |Հարցման սուբյեկտի սոց. քարտի  |պարտադիր    |

|   |(ՀԾՀ)                |համարը (ՀԾՀ) (տեքստային դաշտ) |            |

|___|_____________________|______________________________|____________|

|14.|Հարցման նպատակ       |Ցանկ տիպի դաշտ (Օր. 1, որը    |պարտադիր    |

|   |                     |կնշանակի «Հայտարարագրերի      |            |

|   |                     |վերլուծություն»)              |            |

|___|_____________________|______________________________|____________|

|15.|Հարցման ենթանպատակ   |Ցանկ տիպի դաշտ (Օր.`          |պարտադիր    |

|   |                     |1. «Տարեկան հայտարարագիր»,    |            |

|   |                     |2. «Ընտանիքի կազմի մեջ մտնող  |            |

|   |                     |անձանց հայտարարագիր»,         |            |

|   |                     |3. «Պաշտոնը ստանձնելու կամ    |            |

|   |                     |դադարեցնելու հայտարարագիր»,   |            |

|   |                     |4. «ՈՒղղում-հայտարարագիր»,    |            |

|   |                     |5. «Արխիվացված հայտարարագիր») |            |

|___|_____________________|______________________________|____________|

|16.|Հաշվետու տարվա սկիզբ |Հայտարարագրման ենթակա տարվա   |պարտադիր,   |

|   |                     |սկզբի օրը, ամիսը և  տարեթիվը  |եթե հարցման |

|   |                     |                              |ենթանպատակը |

|   |                     |                              |նշված է     |

|   |                     |                              |տարեկան     |

|   |                     |                              |հայտարարագիր|

|   |                     |                              |կամ Ընտանիքի|

|   |                     |                              |կազմի մեջ   |

|   |                     |                              |մտնող անձանց|

|   |                     |                              |հայտարարագիր|

|___|_____________________|______________________________|____________|

|17.|Հաշվետու տարվա վերջ  |Հայտարարագրման ենթակա տարվա   |պարտադիր,   |

|   |                     |ավարտի օրը, ամիսը և  տարեթիվը |եթե հարցման |

|   |                     |                              |ենթանպատակը |

|   |                     |                              |նշված է     |

|   |                     |                              |տարեկան     |

|   |                     |                              |հայտարարագիր|

|   |                     |                              |կամ Ընտանիքի|

|   |                     |                              |կազմի մեջ   |

|   |                     |                              |մտնող անձանց|

|   |                     |                              |հայտարարագիր|

._____________________________________________________________________.

 

Հարցման արդյունքում Հանձնաժողովին տրամադրվող Տեղեկատվության ցանկ

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Տեղեկության անվանումը         |    Տեղեկության նկարագրությունը   |

|___|______________________________|__________________________________|

|1. |Հայտի համար                   |Հայտի ունիկալ համար               |

|___|______________________________|__________________________________|

|2. |Հարցման համար                 |Հանձնաժողովի կողմից ուղարկված     |

|   |                              |հարցման ունիկալ համարը            |

|___|______________________________|__________________________________|

|3. |Հարցման պատասխանի ձևավորման   |Հարցման պատասխան-ֆայլի ձևավորման  |

|   |ամսաթիվ և  ժամ                |ամսաթիվը և  ժամը                  |

|___|______________________________|__________________________________|

|4. |Հարցման պատասխան              |OK կամ Error                      |

|___|______________________________|__________________________________|

|5. |Սեսսիայի համար                |Սեսսիայի համարը                   |

|___|______________________________|__________________________________|

|6. |Հարցման սուբյեկտի             |Ավտոմատացված բանկային համակարգում |

|   |նույնականացման կոդ            |սուբյեկտի եզակի կոդն է            |

|___|______________________________|__________________________________|

|7. |Տվյալների առկայություն        |0-Նշված անձի տվյալները բացակայում |

|   |                              |են տվյալների բազայում, 1-Վարկային |

|   |                              |զեկույցի առկայություն             |

|___|______________________________|__________________________________|

|8. |Վարկային զեկույցի համար       |Վարկային զեկույցի համար           |

|___|______________________________|__________________________________|

|9. |Հայտարարագրի համար            |Հանձնաժողովի կողմից ուղարկված     |

|   |                              |հայտարարագրի հսկիչ համար          |

|___|______________________________|__________________________________|

|10.|Հայտարարագիրը ներկայացնելու   |Հայտարարատու անձի կողմից          |

|   |օրը, ամիսը, տարեթիվը          |հայտարարագիրը ներկայացնելու օրը,  |

|   |                              |ամիսը և  տարեթիվը                 |

|___|______________________________|__________________________________|

|11.|Ֆիզիկական անձի անուն          |Հարցման սուբյեկտի անունը          |

|   |                              |(տեքստային դաշտ)                  |

|___|______________________________|__________________________________|

|12.|Ֆիզիկական անձի ազգանուն       |Հարցման սուբյեկտի ազգանունը       |

|   |                              |(տեքստային դաշտ)                  |

|___|______________________________|__________________________________|

|13.|Ծննդյան օր, ամիս, տարի        |Հարցման սուբյեկտի ծննդյան ամսաթիվը|

|   |                              |(DD-MM-YYYY)                      |

|___|______________________________|__________________________________|

|14.|Սոց. քարտի համար (ՀԾՀ)        |Հարցման սուբյեկտի սոց. քարտի      |

|   |                              |համարը (ՀԾՀ) (տեքստային դաշտ)     |

|___|______________________________|__________________________________|

|   |Վարկեր                        |Յուրաքանչյուր վարկի վերաբերյալ    |

|   |                              |տեղեկատվություն                   |

|___|______________________________|__________________________________|

|15.|Վարկի համար                   |Վարկի համար                       |

|___|______________________________|__________________________________|

|16.|Վարկատու կազմակերպություն     |Վարկատու կազմակերպության անվանում |

|   |անվանում                      |                                  |

|___|______________________________|__________________________________|

|17.|Վարկատու կազմակերպության ՀՎՀՀ |Վարկատու կազմակերպության ՀՎՀՀ     |

|___|______________________________|__________________________________|

|18.|Վարկի կարգավիճակ              |Վարկի կարգավիճակը                 |

|___|______________________________|__________________________________|

|19.|Վարկի տեսակ                   |Վարկի տեսակը                      |

|___|______________________________|__________________________________|

|20.|Պայմանագրով նախատեսված վարկի  |Պայմանագրով նախատեսված վարկի      |

|   |գումար                        |գումարը                           |

|___|______________________________|__________________________________|

|21.|Արժույթի կոդ                  |Վարկի արժույթի կոդը AMD, USD, RUR,|

|   |                              |EUR և  այլն                       |

|___|______________________________|__________________________________|

|22.|Վարկի փաստացի մայր գումարի    |Վարկի փաստացի մայր գումարի        |

|   |մնացորդ                       |մնացորդը                          |

|___|______________________________|__________________________________|

|23.|Վարկի վերջին թարմացման ամսաթիվ|Վարկի վերջին թարմացման ամսաթիվ    |

._____________________________________________________________________.

 

Եթե հարցումը կատարվել է.

1. «Տարեկան հայտարարագիր» կամ «Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր» ենթանպատակներից որևէ մեկով, ապա այդ դեպքում վարկային պատմության մեջ ներառվելու է միայն հաշվետու տարվա վերջի դրությամբ առկա գործող վարկերի և հաշվետու տարվա ընթացքում մարված վարկերի վերաբերյալ Տեղեկատվություն,

2. «Պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր», «ՈՒղղում-հայտարարագիր», կամ «Արխիվացված հայտարարագիր» ենթանպատակներից որևէ մեկով, ապա այդ դեպքում վարկային պատմության մեջ ներառվելու է միայն այդ պահի դրությամբ առկա գործող վարկերի մասին Տեղեկատվության հարցման պահի դրությամբ առկա տվյալներով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.03.2018
N 39-Ն
Համատեղ որոշում