Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-11-Ո-17

2018 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Դատական խորհուրդների եվրոպական միավորման նախագահի ներկայացրած հրավերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Դատական խորհուրդների եվրոպական միավորման 2018 թվականի «Դրական փոփոխության ուղղորդումը» խորագրով վեհաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին սույն թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ գործուղել Պորտուգալիայի Հանրապետության Լիսաբոն քաղաք:

2. Գործուղման հետ կապված ծախսերը հատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների պահուստային ֆոնդից «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի կենտրոնական մարմնին հատկացնել 307 958 (երեք հարյուր յոթ հազար ինը հարյուր հիսունութ) ՀՀ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» 422200 հոդվածով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. մայիսի 24

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
24.05.2018
N ԲԴԽ-11-Ո-17
Որոշում