Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0561.240518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2018 թվականի N 561-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի մայիսի 13-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Սոչիի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Ազատյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զոհրաբ Մնացականյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Մարատ Մելիքյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

5) Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

6) Հրաչյա Հարությունյանինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության 2018 թվականի պետական բյուջեով սահմանված գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

3. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

(որոշումը փոփ. 02.07.18 թիվ 897-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 24-ի

N 561-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, արտաքին

                         գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության

                         պետի պաշտոնակատար

 

Հ. Հարությունյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (09.05.2018 թ.-14.05.2018 թ.)

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության առաջին

                         քարտուղար (09.05.2018 թ.-14.05.2018 թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետի պաշտոնակատար

 

    Կ. Ազատյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ն. Զաքարյան        - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և

                         տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության

                         գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի օպերատոր

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Սիմոնյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Թումասյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (10.05.2018 թ.-14.05.2018 թ.)

 

    Լ. Առաքելյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Զ. Հարոյան         - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Նազարյան        - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Հակոբյան        - «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Ասատրյան        - «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Գևորգյան        - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Քյուրքչյան      - «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.2018
N 561-Ա
Որոշում