Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0276.230318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գաղտնի:

2. Գաղտնի:

3. Գաղտնի:

4. Գաղտնի:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Իսրայելյան փողոցի 41 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.25593 հեկտար հողամասից 0,14 հեկտար մակերեսով հողամասն առանձնացնելու համար անհրաժեշտ սահմանների ճշտումը, նոր հատակագծերի թողարկումը, և դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված կապիտալ վերանորոգման աշխատանքների կապալառուին ուղղակի վաճառքով օտարել 2018 թվականի հունվարի 30-ի դրությամբ 259 304.0 հազ. դրամ գնահատված շուկայական արժեքով Երևանի Իսրայելյան փողոցի 41 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.25593 հեկտար հողամասից 0,14 հեկտար մակերեսով առանձնացված հողամասը և դրա վրա գտնվող 2412.7 քառ. մետր մակերեսով ապամոնտաժման ենթակա վարչական շենքը (այսուհետ` գույք)` պայմանով, որ գույքի գնի վճարումը կատարվում է կապալի պայմանագրով պետությունից ստացվող վճարումների հաշվին` 3 բանկային օրվա ընթացքում:

7. Գույքի վաճառքի գինը սահմանել 216 086.667 հազ. դրամ` ներառյալ հողամասի չվճարված կադաստրային արժեքը` 35 490.0 հազ. դրամ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կապալառուի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո վերջինիս հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են վերջինիս միջոցների հաշվին:

9. Սահմանել, որ վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության արժույթով, հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ գույքի վաճառքի գնի մնացած գումարի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում գույքը հանձնել գնորդին:

11. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասերի սահմանների ճշտման արդյունքում առանձնացված 0.14 հեկտար հողամասից բացի մնացած հողամասը համարվում է սեփականության իրավունքով Երևանի համայնքին փոխանցված:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 276-Ն
Որոշում