Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

 

 

040.0600.290518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2018 թվականի N 600-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2015 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության միջև կնքված «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» մատակարարման պայմանագրի 3.1.6-րդ կետը, նկատի ունենալով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության անունից ներկայացված նոր իջեցված գնային առաջարկը` 1,248 եվրո մեկ տուփի համար կամ 0.0416 եվրո մեկ հաբի համար` առանց ավելացված արժեքի հարկի, և միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես մարդասիրական օգնություն տրամադրելու պայման հանվելու է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» N 78-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2018-2019 թվականների կարիքների համար` 1 հաբը 0.0416 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:»:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության միջև 2015 թվականի մարտի 24-ին կնքված «Դիաբետոն ՄՌ 60-ի (Գլիկլազիդ)» մատակարարման պայմանագրում կատարելու սույն որոշումից բխող փոփոխությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2018
N 600-Ն
Որոշում