Սեղմել Esc փակելու համար:
«ՖԱՆԻ ՎԱ ՄՈՀԱՆԴԵՍԻ ՌԱՀ ՎԱ ՍԱԽԹԵՄԱՆԵ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՖԱՆԻ ՎԱ ՄՈՀԱՆԴԵՍԻ ՌԱՀ ՎԱ ՍԱԽԹԵՄԱՆԵ ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱ ...

 

 

040.0611.290518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2018 թվականի N 611-Ա

 

«ՖԱՆԻ ՎԱ ՄՈՀԱՆԴԵՍԻ ՌԱՀ ՎԱ ՍԱԽԹԵՄԱՆԵ ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ֆանի Վա Մոհանդեսի Ռահ Վա Սախթեմանե Թունել Սադ Արիանա» ընկերությանը (Իրանի Իսլամական Հանրապետություն) Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացնել`

1) «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» (բացառությամբ փորձաքննության) գործունեությունը` տրանսպորտային ոլորտում.

2) «Շինարարության իրականացում» գործունեությունը` տրանսպորտային ոլորտում:

2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆանի Վա Մոհանդեսի Ռահ Վա Սախթեմանե Թունել Սադ Արիանա» ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2018
N 611-Ա
Որոշում