040.0615.050618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2018 թվականի N 615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1068-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 1068-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 1-ի
N 615-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 20-ի
N 1068-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
._______________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ._______.Հայաստանի Հանրապետության|
| ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ | | | միջազգային կարգի |
| ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | | սպորտի վարպետի կոչումը |
| | | | շնորհվել է |
| ________________________________ | ._______. ______________________ |
| ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____ | ______________________ |
| ________________________________ | Հայաստանի Հանրապետության |
| շնորհվել է Հայաստանի Հանրապետության| սպորտի և երիտասարդության հարցերի|
|միջազգային կարգի սպորտի վարպետի | նախարարի 201 թ.___ _______ -ի|
|կոչում | N ____ հրամանով |
| | |
|Նախարար` | Տրված է 201 թ. _______ -ին: |
._______________________________________________________________________.
------------------------------------------
ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 29.55 մմ երկարությամբ և 19.14 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև տեսք, որի վերևի աջ անկյունը կորաձև է, իսկ ներքևի ձախ անկյունն ունի ալիքաձև տեսք: Կրծքանշանի վերևի մասում` կենտրոնական հատվածում, Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանից ներքև` 4 տողով, ուռուցիկ գրված են «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը (ի դեպ` «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը` ավելի մեծ տառաչափով): Կրծքանշանի ներքևի ձախ հատվածում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
._______________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ._______.Հայաստանի Հանրապետության|
| ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ | | | սպորտի վարպետի կոչումը |
| ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | | շնորհվել է |
| | | | |
| ________________________________ | ._______. ______________________ |
| ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____ | ______________________ |
| ________________________________ | Հայաստանի Հանրապետության |
| շնորհվել է Հայաստանի Հանրապետության| սպորտի և երիտասարդության հարցերի|
| սպորտի վարպետի կոչում | նախարարի 201 թ.___ _______ -ի|
| | թիվ ____ հրամանով |
| | |
|Նախարար` | Տրված է 201 թ. _______ -ին: |
._______________________________________________________________________.
------------------------------------------
ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 27 մմ երկարությամբ և 25 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև վահանի տեսք: Կրծքանշանի վերևի մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը, որից ներքև` արծաթագույն շրջանակով եզերված կարմիր սկավառակի վրա, տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի աջ և ձախ հատվածներում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Զինանշանից ներքև` երկու տողով, ուռուցիկ գրված են «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը: Կրծքանշանի ներքևի հատվածը եզերված է ոսկեզօծ դափնու տերևներով: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
.______________________________________________________________________.
| | (ՀՀ զինանշանի պատկերը) |
| | |
.______________________________________________________________________.
.______________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի |
| ________________________________ | Հանրապետության առաջին |
| ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____ | կարգի մարզիկի կարգը |
| | շնորհվել է |
| Հայկ Ավագյանին | ._________. |
| | | | Հայաստանի ծանրամարտի|
|շնորհվել է Հայաստանի Հանրապետության| | | ֆեդերացիայի |
| Առաջին կարգի մարզիկի կարգ: | | | նախագահության 20 |
| | | | թվականի ______ -ին |
| | ._________. Nօ. ___ որոշումով: |
| | |
| | |
| | |
| | |
| Ֆեդերացիայի նախագահ` | Տրված է 20 թ. _______ -ին: |
.______________________________________________________________________.
Մ 1:1 Մ 2:1
------------------------------------------
ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից: Կրծքանշանի վերևի մասում` 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ» բառերը: Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ պատկերն է` մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերմամբ:
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով:
«ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
.______________________________________________________________________.
| | (ՀՀ զինանշանի պատկերը) |
| | |
.______________________________________________________________________.
.______________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | Պատանեկան կարգի մարզիկի |
| ________________________________ | ._________. կարգը շնորհվել է |
| ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____ | | | |
| | | | |
| | | | Երևանի քաղաքապետարանի|
| Հայկ Ավագյանին | | | համալիր մարզադպրոցի |
| | ._________. տնօրենի 20 թվականի |
| շնորհվել է | _____ -ի Nօ. ___ |
| Պատանեկան կարգի մարզիկի կարգ: | հրամանով: |
| | |
| | |
| Մարզադպրոցի տնօրեն` | Տրված է 20 թ. _______ -ին: |
.______________________________________________________________________.
------------------------------------------
ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Պատանեկան կարգի մարզիկի» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից: Կրծքանշանի վերևի մասում` 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳ» բառերը: Դրանից ներքև` արծնապատ կապույտ ֆոնի վրա, մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերն է:
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով:»: