Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0617.050618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2018 թվականի N 617-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1446-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 2-րդ և 4-րդ կետերում, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 26-րդ, 28-րդ, 29-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 90-րդ, 92-րդ, 93-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.

i

2) N 1 հավելվածի 93-րդ կետը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների ծառայության բնույթը խորհրդանշող թևքանշանի» բառերով.

3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 93.1-ին կետով.

i

«93.1. Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը` 80 մմ x 130 մմ չափսերով, կենտրոնում սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է մասնագիտացված ստորաբաժանման խորհրդանիշը` ընտանիք (հայրը (կապույտ), երեխան (կանաչ), մայրը (դեղին): Ընտանիքի ներքևում պատկերվում է երկու կապույտ կիսաշրջան, իսկ վերևում պատկերվում է դեղին աղավնի` ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Թևքանշանի ներքևում ասեղնագործվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը: Ոստիկանության կենտրոնական ապարատի մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի վրա թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում են կիսաշրջանաձև ասեղնագործված «ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում է Երևան քաղաքի կամ մարզի կիսաշրջանաձև ասեղնագործված անվանումը:

___________________________________

ԻՐՏԵԿ - թևքանշանի նկարը չի բերվում

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2018
N 617-Ն
Որոշում