Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0621.050618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2018 թվականի N 621-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 336-Ա որոշման 1-ին կետի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 941.1 քառ. մետր մակերեսով տարածքից 501.3 քառ. մետր մակերեսով ու 6.239.581,25 դրամ կադաստրային արժեքով տարածքի (այսուհետ` գույք) մասով լուծել պայմանագիրը և գույքն ամրացնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով համապատասխան փոփոխություն կատարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրում` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2018
N 621-Ա
Որոշում