Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.05.2018  -ից մինչեւ   02.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.2019 թիվ 663-Լ որոշում)

i

041.0566.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 566-Լ

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 25-ի

N 566-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

 

1. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է առաջին փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը:

2. Գրասենյակի անվանումն է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակ»:

3. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

4. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Գրասենյակի նպատակն առաջին փոխվարչապետի գործունեությանն աջակցելն է:

6. Գրասենյակի խնդիրն առաջին փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է: Գրասենյակը պատասխանատու է այդ խնդրի իրականացման համար:

7. Գրասենյակի գործառույթներն են`

1) առաջին փոխվարչապետի համակարգման ոլորտների վերաբերյալ վերլուծական նյութերի, առաջարկությունների նախապատրաստումը և առաջին փոխվարչապետին ներկայացնելը.

2) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ իր կողմից տրվող հանձնարարությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը և առաջին փոխվարչապետին ներկայացնելը.

3) առաջին փոխվարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով խորհրդակցությունների հրավիրման և անցկացման ապահովումը` ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների.

4) կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների կազմակերպատեխնիկական ապահովումը.

5) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների, միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորինգի իրականացման ապահովումը.

6) մարդասիրական օգնության և բարեգործական կազմակերպությունների հետ կապված հարցերի համակարգման աշխատանքների ապահովումը:

8. Առաջին փոխվարչապետի գրասենյակի կանոնադրությունը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:

9. Առաջին փոխվարչապետի գրասենյակի կառուցվածքը հաստատում և սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններ է կատարում վարչապետը:

10. Առաջին փոխվարչապետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

11. Առաջին փոխվարչապետն իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է:

12. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

13. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի` իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

14. Գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) առաջին փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) առաջին փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

7) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Առաջին փոխվարչապետի խորհրդականը`

1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում առաջին փոխվարչապետի հավանությանը.

2) իրականացնում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում առաջին փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ.

3) պարբերաբար առաջին փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.

4) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) վերլուծում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում առաջին փոխվարչապետին.

6) վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներից կարող է ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված անհրաժեշտ նյութեր:

16. Առաջին փոխվարչապետի օգնականը`

1) առաջին փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում առաջին փոխվարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում առաջին փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.

2) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, առաջին փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.

3) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով առաջին փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է առաջին փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.

4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` առաջին փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.

6) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

7) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

8) առաջին փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

9) վերլուծում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում առաջին փոխվարչապետին.

10) կատարում է առաջին փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:

17. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները:

18. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը.

2) մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 566-Լ
Որոշում