Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄ ...

 

 

040.0620.050618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2018 թվականի N 620-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 67-րդ ու 68-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամիրյան 10 հասցեում գտնվող «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության` 984,9 քառ. մետր ընդհանուր ներքին մակերեսով մասնաշենք, 0,1456 հեկտար մակերեսով հողամաս, 42,04 քառ. մետր մակերեսով ավտոտնակ, 22,25 քառ. մետր մակերեսով ծածկարան, 24 քառ. մետր մակերեսով պարիսպ (ընդհանուր` 10097.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով), գույքի դիմաց վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերով: Ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով նվազեցնել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Սահմանել, որ տարածքի առանձնացման ժամանակ առաջացող հարկային պարտավորությունների վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2018
N 620-Ա
Որոշում