Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 223-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 մայիսի 2018 թվականի N 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 223-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը հաստատելու մասին» N 223-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելվածի 3-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև` ստորագրվում և կնքվում նոտարի կողմից:».

i

2) Հավելվածի 4-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցամատյանները նոտարները ստանում են նոտարական պալատից: Գրանցամատյանի համար նոտարը վճարում կատարում է նոտարական պալատի կողմից ձեռքբերված գնով: Գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:».

3) Հավելվածի 6-րդ կետում`

i

1) 2-րդ պարբերությունում «տողերը» բառը փոխարինել «սյունակները» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը` իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում` նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում` նշելով գործարքի հերթական համարը:».

4) ՈՒժը կորցրած ճանաչել Հավելվածի 9-րդ կետը.

i

5) 10-րդ կետի`

i

ա) 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար` առանց բաց տողերի:».

բ) 2-րդ ենթակետում «տարեթիվը» և «տարեթվին» բառերը փոխարինել «ամսաթիվը» և «ամսաթվին» բառերով.

գ) 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը:

Նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը` նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում:».

դ) 6-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ:»:

2. Հրամանի N 2 հավելվածով հաստատված նոտարական գրանցամատյանի ձևի`

i

1) 3-րդ սյունակում «գործողությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև թարգմանչի կամ վկայի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը» բառերը.

2) 8-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ վերտառությամբ 9-րդ սյունակ.

«Անձանց ստորագրությունները` ի հավաստումը տվյալ նոտարական գործողության համար պետական տուրքից ազատված լինելու»:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
17.05.2018
N 205-Ն
Հրաման