041.0100.090300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2000 թվականի N 100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի առաջին համաժողովին մասնակցելու նպատակով 2000 թվականի մարտի 10-ին Վրաստան գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ. Խոսրոևին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի հիման վրա 2000 թվականի մարտի 10-ին կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատողների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործուղման համար նախատեսված միջոցների, իսկ պատվիրակության մյուս անդամների, ինչպես նաև լրատվության միջոցների աշխատողների գործուղման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 9-ի N 100 որոշման
ԿԱԶՄ
2000 թվականի մարտի 10-ին Վրաստան գործուղվող Հայաստանի
Հանրապետության կառավարական պատվիրակության
Ա. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Ռ. Նազարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Շ. Կարամանուկյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (մարտի
10-11)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (մարտի
10-11)
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Ղարագյոզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին
կապերի վարչության պետ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական
հանձնաժողովի ՀՀ ազգային քարտուղար (մարտի 9-11)
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական
վարչության երրորդ քարտուղար (մարտի 9-11)
Ա. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական
վարչության պետի տեղակալ (մարտի 9-11)
Ռ. Դավթյան - ՀՀ վարչապետի անձնական օպերատոր
Ա. Թարջիմանյան - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի թղթակից
Ա. Ադամյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից
Ն. Պողոսյան - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության
թղթակից
Մ. Բաղդասարյան - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության
ֆոտոթղթակից
Տ. Նազարյան - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական
փակ բաժնետիրական ընկերության թղթակից
Կ. Գրիգորյան - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական
փակ բաժնետիրական ընկերության օպերատոր
Հ. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար
Ա. Զախարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից
Կ. Գալստյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից
Հ. Բիչախչյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից