Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2018 թվականի N 662-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները 77526.6 հազ. դրամով, իսկ ծախսերը` 77526.6 հազ. դրամով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինության ներքո գտնվող` Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան էքսկավատորի և կից սարքավորումների բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրման նպատակով բնապահպանության նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 77526.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

4. Բնապահպանության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է
դրական նշանով)
Եկամուտների գծով 77,526.6
Ծախսերի գծով 77,526.6
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտներ Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված
է դրական նշանով)
առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 77,526.6 77,526.6 77,526.6
այդ թվում`
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 77,526.6 77,526.6 77,526.6

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
 առաջին կիսամյակ  ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
      այդ թվում`      
  11       ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
    01     ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 77,526.6 77,526.6 77,526.6
      01   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 77,526.6 77,526.6 77,526.6

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
  առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
այդ թվում`      
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
այդ թվում`      
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
այդ թվում`      
Պահուստային միջոցներ 77,526.6 77,526.6 77,526.6

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
 առաջին
կիսամյակ
 ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
      այդ թվում`      
  11       ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 77,526.6 77,526.6 77,526.6
    01     ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 77,526.6 77,526.6 77,526.6
      01   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 77,526.6 77,526.6 77,526.6
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 77,526.6 77,526.6 77,526.6
      ՀՀ կառավարություն 77,526.6 77,526.6 77,526.6

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Ակտիվի անվանումը
Տրանսպորտային սարքավորումների բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրում
Նկարագրությունը
«Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան էքսկավատորի և օժանդակ սարքերի բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրում
1155 ԱԾ02
Քանակական Մշակված չէ            
Որակական Մշակված չէ            
Ժամկետայնության Մշակված չէ            
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)       77,526.6 77,526.6 77,526.6
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բույսերի և կենդանիների պահպանության և վերարտադրության աճի ապահովում
Ծառայություն մատուցող (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 662-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը 2018 թվականի բյուջե
(հազ. դրամ)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/դասը) տարի  
1155     ԾՐԱԳԻՐ  
      Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ 77,526.6
Ծրագրի նկարագրությունը
Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման պայմանների ապահովում, բնության հատուկ պահպանվող տարածքներում բույսերի և կենդանիների պահպանության, գիտական ուսումնասիրությունների և վերարտադրության աշխատանքներ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բույսերի և կենդանիների պահպանության և վերարտադրության աճի, կայուն կառավարվող անտառային տարածքների առկայության ապահովում
      Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ  
  ԱԾ02  05.04.01. Տրասպորտային սարքավորումների բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրում 77,526.6
Մատուցվող ծառայության նկարագրությունը
«Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան էքսկավատորի և օժանդակ սարքերի բացթողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով վերահայտարարագրում
Ծառայությունը մատուցողի անվանումը
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2018
N 662-Ն
Որոշում