Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0722.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 722-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված արտագնա քարոզարշավի կազմակերպման և մասնակցության ապահովման նպատակով 2018 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) և Կանադա (Տորոնտո) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի, Լոս Անջելեսի և Տորոնտոյի օդանավակայանների սպասարկման սրահների, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տիգրան Ավինյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Վիկտորյա Այդինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մանե Ադամյանինը, Հակոբ Արշակյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) ընդունել ի գիտություն, որ Նարեկ Ալեքսանյանի և Ալինա Եղիազարյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

4) ընդունել ի գիտություն, որ Բաբկեն Տեր Գրիգորյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 02.07.18 թիվ 900-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 722-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 2-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

    Ս. Վ. Սիսեռյան     - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,   

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

    Մ. Ադամյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

    Վ. Այդինյան        - ՀՀ փոխվարչապետի օգնական

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

    Ն. Ալեքսանյան      - Հայաստանի զարգացման հիմնադրամի միջազգային

                         կոմերցիայի խմբի ղեկավար

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Եղիազարյան      - Հայաստանի զարգացման հիմնադրամի միջազգային

                         կոմերցիայի խմբի միջազգային համագործակցության

                         մենեջեր

                         (26.06.2018 թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

                         28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

                         (համաձայնությամբ)

 

Բ. Տեր Գրիգորյան  - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ (26.06.2018

թ.-28.06.2018 թ. Տորոնտո,

28.06.2018 թ.-02.07.2018 թ. Լոս Անջելես)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 722-Ա
Որոշում