Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0679.190618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2018 թվականի N 679-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 12,745,000.00 դրամ սկզբնական արժեքով և 5,011,851.13 դրամ հաշվեկշռային արժեքով «HYUNDAI TUCSON» մակնիշի ավտոմեքենան (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2018
N 679-Ա
Որոշում