Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0757.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 757-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2018 թվականի հունիսի 13-14-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Խառատյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արամ Գրիգորյանինը, Կարեն Վանյանինը, Արթուր Գասպարյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի հունիսի 13-ին` Երևան-Մոսկվա, իսկ հունիսի 14-ին` Մոսկվա-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 757-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Ա. Խառատյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (11.06.18 թ.-14.06.18 թ.)

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական

                         (11.06.18 թ.-14.06.18 թ.)

 

Անվտանգություն

 

    Գ. Հայրապետով      - ՊՊԾ պետ

 

    Գ. Մովսեսյան       - ՊՊԾ աշխատակից

 

    Ա. Գրիգորյան       - ՊՊԾ աշխատակից

 

    Կ. Վանյան          - ՊՊԾ աշխատակից

 

    Ա. Գասպարյան       - ՊՊԾ աշխատակից

 

    Գ. Վանոյան         - ՊՊԾ աշխատակից (11.06.18 թ.-14.06.18 թ.)

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

 

    Կ. Ազատյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության

                         և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետի պաշտոնակատար

 

    Զ. Հարոյան         - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հայրապետյան     - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

Գ. Հարությունյան  - «ԱՐ» հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

 

    Ն. Իրիցյան         - «Ա1+» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Մակարյան        - «Հրապարակ» թերթի թղթակից (համաձայնությամբ)

 

    Լ. Սուքիասյան      - «Առավոտ» թերթի թղթակից (համաձայնությամբ)

 

    Ա. Գզիրյան         - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Ասատրյան        - «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Բաղդասարյան     - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 757-Ա
Որոշում