Սեղմել Esc փակելու համար:
ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱ ...

 

 

040.0717.290618

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2018 թվականի N 717-Ն

 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում (այսուհետ` դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի կողմից` Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները և տվյալ վայրում դատավորին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության մասին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունը:

2. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրումն ապահովում է դատական դեպարտամենտը` դատավորի կողմից դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելու ամսվանից:

3. Դատավորին բնակարանի յուրաքանչյուր ամսվա վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ամսական մինչև 100000 դրամի չափով` Երևան քաղաքի դեպքում, իսկ այլ վայրերի դեպքում` 70000 դրամի չափով:

5. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման հիմքերի փոփոխման կամ վերացման դեպքում դատավորը դրա մասին դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ:

6. Դատավորին բնակարանի վարձին համարժեք ամսական փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրով վարձավճարի` փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում:

7. Դատավորին բնակարանի վարձին համարժեք ամսական փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է`

1) դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.

2) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում.

3) փոխհատուցման հիմքերի վերացման դեպքում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2018
N 717-Ն
Որոշում